Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

«Զիբիլիքս»-ի կարճված գործը բողոքարկվել է 08/24/2017   16:03  |  ԼՐԱՀՈՍ

Հատուկ քննչական ծառայությունը կարճվել է «Զիբիլիքսի» գործը: Սակայն ինչպես ԵԼՔ դաշինքն է հայտնում ՝ որոշումն այսօր բողոքարկել է և այն խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

«Բողոք (ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Ա. Մխիթարյանի կողմից թիվ 62211317 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ)

2017 թվականի հուլիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մխիթարյանը, քննարկելով թիվ 62211317 քրեական գործով նյութերը, որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Նշված որոշումը Նիկոլ Փաշինյանը չի ստացել և միան 2017 թվականի օգոստոսի 16-ին Փաշինյանի կողմից ուղարկված թիվ Ե-020 գրությանն ի պատասխան 2017 թվականի օգոստոսի 18-ին ստացել է որոշումը: Դեպքի հակիրճ նկարագրությունը.ԵԼՔ դաշինքը, ստանալով ահազանգեր համախոհների կողմից այն մասին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական շտաբներում մարդկանց մեծ կուտակումներ են առաջանում և որ կան մարդիկ, ովքեր շտաբի տարածքին էին մոտենում ինչ-որ համարներով, իրականացրել է արագ արձագանքում․ մասնավորապես, ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԵԼՔ դաշինքի կողմից ավագանու թեկնածու առաջադրված Հարություն Բաբայանի և Սուրեն Անանյանի հետ 2017թ. մայիսի 12-ին, ժամը 13:00-ի սահմաններում ժամանել են Կոմիտաս 56 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի ընտրական շտաբ, որտեղ առկա է եղել մարդկանց կուտակում։ Վերջիններս տարածքից հեռացել են այն ժամանակ, երբ պարոն Գորգիսյանը մոտեցել է և սկսել իր հեռախոսով նկարահանել տարածքում առկա մարդկանց:

Միևնույն ժամանակ շտաբի դռների մոտ ավելացվել է վերջինի անվտանգությունը հսկող անձանց քանակը:Գևորգ Գորգիսյանը 13:25-ի սահմաններում լքել է շտաբի տարածքը, սակայն Հ. Բաբայանն ու Ս. Անանյանը մնացել են շտաբի տարածքում` իրականացնելով հետագա դիտարկում, երբ 13:30-13:40-ի սահմաններում նկատել են, որ ընտրական շտաբ է մուտք գործում մաքրություն իրականացնելու համար նախատեսված համազգեստ կրող կին, ով շատ կարճ ժամանակ անց դուրս է եկել շտաբից` ձեռքում ունենալով սև պոլիէթիլենային տոպրակ։ Այն կիսով չափ և ավել լցված է եղել։ Շտաբի դռների դիմաց գտնվող աղբամանների պարունակությունը կինը դատարկել է տոպրակի մեջ, ավլել  շտաբի դիմացի հատվածը, աղբը լցրել ձեռքի տոպրակը և այն գցել շտաբի մոտ գտնվող աղբամաններից մեկի մեջ:

Հ. Բաբայանի խնդրանքով՝ Ս. Անանյանն ուշադիր հետևել է` տեսնելու համար, թե ո՞ր աղբամանն է կինը գցում տոպրակը, ապա մոտեցել է աղբամանին և ծխախոտի գլանակով ծակել այն սև պոլիէթիլենային տոպրակը (նշան անելով վերջինիս վրա), որը կինն արդեն իսկ նետել էր աղբամանը: Որոշակի ժամանակ սպասելով, որպեսզի իրենց նկատմամբ ուշադրությունն այլևս կորչի, Հ. Բաբայանը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթևիկ Խաչատրյանի ուղեկցությամբ մոտեցել է Անանյանի մատնանշած աղբամանին և այնտեղից հանել նշված տոպրակը:

Պոլիէթիլենային տոպրակն իր բաղադրությամբ տեղափոխվել է ԵԼՔ դաշինքի ընտրական շտաբ և ենթարկվել զննության, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ տոպրակում առկա սպիտակ մի քանի տոպրակների մեջ տեղադրված են եղել պատառոտված և ճմրթված փաստաթղթեր, որոնց նախնական ուսումնասիրության և դրանց վերականգնման  արդյունքում ակնհայտ դարձավ, որ այդ փաստաթղթերը ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառքի բաժանման գործընթացի կազմակերպման նպատակով մշակված նյութեր են: Մասնավորապես դրանք են.

1. Մարդկանց ցուցակներ, որոնք պարունակում են անձանց հասցեներ, ինչպես նաև մարդկանց թվաքանակ, որը ենթադրաբար այն մարդկանց ցուցակների մի մասն է, ովքեր հանդիսանում են «տան ակտիվիստը» և  ցուցակագրվել են ընտրակաշառք ստանալու համար և ում հետ, ըստ ստորև նշված ուղեցույցի, պետք է կապ հաստատեին շտաբի ներկայացուցիչները` ընտրակաշառք փոխանցելու նպատակով:

Ուշագրավ է, որ այդ ցուցակում «մեկնաբանություն» վերտառման ներքո առկա են նշումներ կապված գրչի հետ, օրինակ «գրիչ Հայկ»: Հաշվի առնելով ԵԼՔ դաշինքի դիմումի հիման վրա 7/51 ընտրատեղամասում իրականացված վերահաշվարկի արդյունքում ի հայտ եկած նոր հանգամանքները՝ կարելի է ենթադրել, որ դրանք հենց այն ցնդող գրիչների տրամադրման մասին նշումն է կամ, ինչպես այդ մասին ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները բազմից հայտարարել էին տարբեր ԶԼՄ-ներով, ինչպես նաև ԿԸՀ ներկայացված դիմումում, ընտրողներին գումարի տրամադրման հետ միասին համատարած բաժանվում էին գունավոր գրիչներ` պահանջելով քվեարկել այդ գրիչներով` մարդկանց քվեարկությունը վերահսկելու կամ նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով` միտում ունենալով պարտավորեցնել անձին կատարել կաշառք տվողին տրված խոստումը` իր օգտին քվեարկություն կատարելու մասին: Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ իրականցվել է հակաօրինական արարք, որի նպատակն էր կա՛մ կեղծել քվեաթերթիկը` դիտավորյալ կերպով վերացնելով այնտեղ արվող նշումը, կա՛մ գունավոր գրիչով քվեարկված քվեաթերթիկների առկայությունը ստուգելու միջոցով` այսկերպ տեղեկանալ անձի կողմից տեղամասում կատարված քվեարկության արդյունքների վերաբերյալ:

2. Ընտրողների ցուցակներ, որոնք պարունակում են նաև գումարի չափ, ինչպես նաև «+» և «-» նշանով տարանջատում, ինչն իրականացվում է գործողության կատարված/չկատարված տարբերակումն իրականացնելու համար: Ինչպես նաև փաստաթղթում առկա են գրառումներ այն մասին, որ կոնկրետ անձանց հարկավոր է կանչել 5000 դրամ վերադարձ ապահովելու համար:

3. Առանձնակի ուշագրավ է, որ այս ցուցակներում առանց վերնագիր թողնված սյունակի ներքո կատարված է նշում «փարոս»: Ինչպես հայտնի է ՀՀ-ում Փարոս (ներկայումս՝ Ընտանեկան նպաստ) ծրագիրը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  սոցիալական աջակցության տրամադրման ծրագրերից է, որի շահառուներ են հանդիսանում առավել խոցելի խավերը: Հետևաբար, տեղի է ունեցել առնվազն վարչական ռեսուրսի չարաշահում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀԿ ընտրական շտաբին տրամադրել է Փարոս ծրագրում գրանցված անձանց ցուցակները, որպեսզի ընտրակաշառքի բաժանումը կազմակերպվի թիրախավորված:

Այնուամենայնիվ, Փարոս նշումը կարող է ենթադրել, որ տվյալ անձին խոստում է տրվել իրեն հաշվառել Փարոս ծրագրում կամ սպառնալիք է եղել հանել Փարոս ծրագրից` ցանկալի ձևով չքվեարկելու դեպքում:

4. Մեկ այլ ցուցակից ակնհայտ է դառնում, որ որպես ընտրակաշառք մատուցվել են ծառայություններ կամ տրվել են խոստումներ ծառայություններ մատուցելու վերաբերյալ․ վերևում նշված է ընտրատեղամասի համարը և ենթադրաբար պատասխանատուի անունը, ստորև ներկայացված են շենքերի հասցեներ, երկու ամսաթիվ, ապա կատարման ընթացքի մասին տեղեկություն կամ անձի անուն, ով ենթադրաբար պետք է զբաղվի այդ հարցով կամ պատասխանատուն է այդ գործողության իրականացման համար: Այսպես օրինակ, «Սունդուկյան 23 շենքի հետնամուտքի ոռոգման ջուրը միացնել – միացված է», «Սունդուկյան 29շ-ի վերջին մուտքի բորդյուրը վերանորոգել – 10.05.2017թ. – զակազը գրված է»:

5. Ուղեցույց կուսակցության շտաբի ներկայացուցչի համար` բնակչին գումար հանձնելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Այս ուղեցույցը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել հստակ համակարգված և կազմակերպված ընտրակաշառքի բաժանում` ըստ նախնական կազմված ցուցակների:

6. Տեղի է ունեցել վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում (թաղապետարան), քանի որ առկա ցուցակներից մի քանիսում (Վարչական ռեսուրսի ցուցակ 1 և Վարչական ռեսուրսի ցուցակ 2) ձայների ապահովման պատասխանատուների սյունակի ներքո նշված են պետական մարմինների աշխատակիցներ, մասնավորապես` պաշտոնյա – վերահսկիչ պալատ, պաշտոնյա – քաղաքապետարան,  թաղապետարանի տարբեր բաժիններ, մասնավորապես` ընդհանուր բաժին, իրավաբանական բաժին, առևտրի և սպասարկման բաժին, եկամուտների բաժին և այլն, և յուրաքանչյուր հաստատության անվան դիմաց նշված է մարդկանց քանակ:

7. Տեղի է ունեցել նաև կրթական հաստատությունների ներգրավում նախընտրական քարոզչությանը, քանի որ առկա ցուցակներից երկուսում (Վարչական ռեսուրսի ցուցակ 1 և Վարչական ռեսուրսի ցուցակ 3) ձայների ապահովման պատասխանատուների սյունակի ներքո նշված են դպրոցներ, մանկապարտեզներ (առանց մասնավորեցման ուսումնական հաստատությունների համարները) և յուրաքանչյուր հաստատության անվան դիմաց նշված է մարդկանց քանակ:

8. Ոստիկանության աշխատակիցների ներգրավումը նախընտրական քարոզարշավում ապացուցվում է ֆաքսի միջոցով ստացված (010)27-02-02 հեռախոսահամարից, որը գրանցված է Արաբկիրի ոստիկանության անվան ներքո, հաղորդագրություն է ուղարկվել` «հանձնել Արշակ Գևորգյանին» նշումով, որտեղ ներկայացված է ՊՊԾ անձնակազմը` յուրաքանչյուրի անունի ու պաշտոնի դիմաց թվանշումով:

9. Գումարի տրամադրման ձևաթուղթ ըստ տեղամասերի, որտեղ նշվում է շտաբի պատասխանատուի անունը` Արմեն Ազոյան, ապա լրացման ենթակա են մնում «ՀՀԿ ձայներ» և «Գումար» տողերի բովանդակությունները, ինչը խոսում է այն մասին, որ նշված ձևաթղթում լրացվում է այն ձայների քանակը, որն անձը պետք է ապահովի 4/01 տեղամասի համար և դրա դիմաց ստանա համապատասխան ընտրակաշառք: Առկա է նաև նմանատիպ ստացականի ձեռագիր տարբերակը:

10. Ձայների բավարար քանակի չապահովման դեպքում գումարի վերադարձի ձևաթուղթ, որը ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ կուսակցությունն ընտրակաշառք է տվել հասցեական անձանց ու սահմանել նախապայման` ապահովել որոշակի քանակությամբ ձայներ, իսկ պայմանավորվածությունը չկատարելու դեպքում՝ իրականացնել գումարի վերադարձ: Ավելին, այս ձևաթուղթն ուներ հստակ պատասխանատու անձ և ակտի մի կողմը հայտնի սուբյեկտ է, ով հանդիսանում է շտաբի պետ Ա. Ազոյանը:

Կարևոր է նկատել, որ նշված շտաբի հարևանությամբ գտնվում է Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկի մասնաճյուղ, որի դրսի հատվածում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսանելիության դաշտում էին գտնվում շտաբի մուտքն ու հարակից տարածքը:Ուշագրավ է նաև այն, որ 2017թ. մայիսի 14-ին www.1in.am լրատվականի կայքում հրապարակված «Կրակն ընգանք, որ լրագրող եք. Գոռ Վարդանյանն իրեն զգում է կինոյում » վերտառությամբ հոդվածին կից տեսագրությունում առկա է դրվագ, երբ օպերատորի խցիկի տեսադաշտում է հայտնվում Կոմիտաս 56 հասցեում գտնվող ՀՀԿ ընտրական շտաբի համակարգչի էկրանը, որի վրա հստակ երևում են վերևում նկարագրված ցուցակների էլետրոնային տարբերակները, որոնք պարունակում են նույն անունները, ինչ հետագայում աղբամանում հայտնաբերված ցուցակները:

Գտնում եմ, որ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մխիթարյանի քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն անհիմն է և ենթակա ամբողջությամբ վերացման՝ հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորմամբ.

Նախ, որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ սույն քրեական գործը հարուցվել է 2017թ. մայիսի 12-ին «armtimes.com» և «News.am» էլեկտրոնային կայքերում հրապարակված նյութերի և Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութերի հիման վրա: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից 2017 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին ուղարկվել է հաղորդում հանցագործության մասին` կից հավելվածներով, սակայն այդ հադորդմանը փաստորեն ընթացք չի տրվել, այնինչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ «Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ…», նույն օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին. 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին. 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»:

Ըստ էության, վերոհիշյալ հաղորդման քննարկման մասին որևէ տեղեկություն հասանելի չէ և նշված որոշումներից և ոչ մեկն էլ չի կայացվել Ն. Փաշինյանի կողմից ուղարկված հանցագործության հաղորդման վերաբերյալ, այնինչ հաղորդմանը կից ուղարկված հավելվածների դատախազությունից ՀՔԾ փոխանցման և դրանց հետազոտման մասին բազմիցս հիշատակումներ արվում են նշված որոշման մեջ:

Երկրորդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ « Քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան:…»:

Թեև այս նորմը հայեցողական է, սակայն անհասկանալի է մնում այն հանգամանքը, թե ինչու քննիչը կայացնելով կամայական որոշում, չի իրականացրել առերեսում Հարություն Բաբայանի և Անժելա Կիրակոսյանի, ինչպես նաև Սուրեն Անանյանի ու Անժելա Կիրակոսյանի միջև, այնինչ առերեսման իրականացումը հնարավոր է տար գլխավոր հարցերից մեկի` խնդրո առարկա սև պոլիէթիլենային պարկի հայտնվելու վերաբերյալ հարցի պատասխանը: Առանցքային է, որ Հարություն Բաբայանի և Սուրեն Անանյանի պնդմամբ՝ մաքրություն իրականացնող կնոջ կողմից շտաբից դուրս է բերվել կիսով չափ լցված պարկը, որի վրա ավելացվել է շտաբի մուտքի մոտ աղբամանների պարունակությունն ու մայթի ավլած աղբը, ինչը մերժվել է Անժելա Կիրակոսյանի կողմից և արդյունքում, անհասկանալիորեն քննիչի կողմից ավելի արժանահավատ է գտնվել Ա. Կիրակոսյանի ցուցմունքը` առանց տվյալ հարցի բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացման:

Երրորդ, Թեև Ն. Փաշինյանի կողմից ներկայացված հաղորդման մեջ մատնանշվում, իսկ քննիչի կողմից նաև հարցաքննությունների ընթացքում շոշափվում է 2017թ. մայիսի 14-ին www.1in.am լրատվականի կայքում հրապարակված «Կրակն ընգանք, որ լրագրող եք. Գոռ Վարդանյանն իրեն զգում է կինոյում » վերտառությամբ հոդվածին կից տեսագրությունում առկա այն դրվագը, երբ օպերատորի խցիկի տեսադաշտում է հայտնվում Կոմիտաս 56 հասցեում գտնվող ՀՀԿ ընտրական շտաբի համակարգչի էկրանը, որի վրա հստակ երևում են վերևում նկարագրված ցուցակների էլեկետրոնային տարբերակները, որոնք պարունակում էին նույն անունները, ինչ հետագայում աղբամանում հայտնաբերված ցուցակները, այնուամենայնիվ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մխիթարյանի կողմից միջոցառումներ չեն ձեռնարկվել պարզելու համար, թե www.1in.am լրատվականի որ լրագրողների կողմից է կատարվել այդ նկարահանումը, ինչի արդյունքում էլ նրանք չեն հարցաքննվել, այլապես հնարավոր է, որ վերջիններս արժեքավոր տեղեկություններ տրամադրեին իրենց տեսախցիկի կադրում հայտնված ցուցակների և դրանց հետ աշխատող անձանց մասին:

Չորորդ, Ուշագրավ է, որ նախաքննության ընթացքում նախընտրական շտաբի սրահում տեղադրված համակարգչում առկա տեղեկություններն ստուգելու նպատակով՝ առգրավվել է Հրայր Անտոնյանին պատկանող համակարգչի պրոցեսորը, որն ուղարկվել է դատահամակարգչատեխնիկական փորձաքննության և համաձայն թիվ 37301706 եզրակացության՝ ներկայացված համակարգչում տեղակայված կոշտ սկավառակից հայտնաբերված տեղեկատվության թվում բացակայում են վարույթն իրականացնող մարմնի համար հետաքրքրություն ներկայացնող բովանդակության ֆայլերը: Այստեղ ուշագրավ է այն, որ թեև Հ. Անտոնյանն իր ցուցմունքում նշել էր, որ շտաբում առկա են եղել մի քանի համակարգիչներ, որոնք պատկանել են տարբեր անձանց, այնուամենայնիվ առգրավվել է միայն Հ. Անտոնյանի համակարգիչը, իսկ մյուս համակարգիչներում առկա տեղեկատվությունը չի ստուգվել:

Ինչպես նաև Հ. Անտոնյանն իր ցուցմունքում նշել է, որ ընտրություններից հետո նա ջնջել է համակարգչում առկա տեղեկությունները, սակայն փորձաքննության ընթացքում հետազոտվել է միայն կոշտ սկավառակի վրա առկա տվյալները` չիրականացնելով ջնջված ֆայլերի վերականգնում, ինչը ենթադրում էր, որ բնականաբար հետաքննության մարմնին հետաքրքրող որևէ տեղեկատվություն առկա չի լինի սկավառակի վրա: Միևնույն ժամանակ հարցաքննությունների արդյունքում այդպես էլ չի պարզվել, թե ով է աշխատել շտաբի սրահում տեղադրված համակարգչի վրա, քանի որ ըստ Հ. Անտոնյանի՝ այդ համակարգչից օգտվել են շտաբի բոլոր անդամբերը, իսկ Գեղանուշ Մանուկյանը, Վարսիկ Խաչատրյանը, Լուսինե Գրիգորյանը և Աիդա Հովհաննիսյանը հայտնել էին, որ իրենք են հանդիսանում շտաբի համակարգչային օպերատորները և սրահում դրված համակարգչից իրենք չեն օգտվել:

Հինգերորդ, Նախընտրական շտաբում տպիչ սարքի առկայության մասին որևէ տեղեկատվություն առկա չէ, իսկ վերջինիս առկայության դեպքում հասկանալի չէ, թե ինչու չի հետազոտվել տպիչ սարքը, որի հիշողությունը կրում է այն փաստաթղթերի մասին տեղեկատվությունը, որը տպվել է այդ սարքի միջոցով: Փաստաթղթաբանական համալիր փորձաքննության շրջանակում նաև չի հետազոտվել, թե փորձաքննության ներկայացված փաստաթղթերն ինչ տպիչ սարքով են տպագրվել: Նմանապես առկա չէ որևէ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք նախընտրական շտաբում առկա է եղել թուղթ կտրատող սարք, առկա չէ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք հետազոտվել են սարքով մանրացված թղթերը` պարզելու համար թե ինչ տիպի սարքով են դրանք մանրացվել:

Վեցերորդ,  Փաստաթղթաբանական համալիր փորձաքննության թիվ 37431701 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Համակիրների ցանկ ներկայացնող անձ Բեգլարյան Երվանդ» տպագիր և ձեռագիր գրառումներով սկսվող և «093-96-13-96 AN0462943» թվային գրառումներով ավարտվող, «Փարոս» տպագիր գրառմանը հաջորդող աղյուսակից աջ` «դուրս հանել փարոսից», «4/01 Շտաբի պետ Արմեն Ազոյան ՀՀԿ ձայն` գումար», «SAS GROUP» տպագիր գրառումներից ներքև «ենթադրյալ/Բաղեյան անձնագիր Xerox գրառման /ենթադրյալ/ վարձի» ձեռագիր և թվային գրառումները չեն կատարվել Արմեն Ազոյանի, Երվանդ Բեգլարյանի, Հրայր Անտոնյանի, Լուսինե Գրիգորյանի, Աիդա Հովհաննիսյանի, Գեղանուշ Մանուկյանի, Վարսիկ Խաչատրյանի, Թաթուլ Կարապետյանի, Վանիկ Միրզոյանի կողմից, այլ կատարվել են տարբեր անձանց կողմից:

Անհասկանալի է, թե ինչ սկզբունքներից կամ հիմնավորումներից ելնելով է քննիչը որոշում կայացրել միայն վերոհիշյալ 9 անձանց ձեռագրերի նմուշները վերցնել հետազոտության համար և չեն համադրվել շտաբի անդամ-աշխատակիցներ ներկայացող Կարեն Գալստյանի, Գևորգ Կարապետյանի, Արտավազդ Մելքոնյանի, Գուրգեն Առաքելյանի, Վարդան Բանգոյանի, Ռուբեն Մարտիրոսյանի, Վարդան Զաքարյանի, Էմիլ Նազարյանի, Յուրի Յավրյանի, Կառլ Աթոյանի, Լիլիթ Միրոյանի, Նվարդ Բաղդասարյանի, Արմեն Բորեցյանի, Էդգար Պետրոսյանի, Գևորգ Պետրոսյանի, Դավիթ Ազատյանի, Պետրոս Ավանյանի, Արսեն Մինասյանի, Ռազմիկ Ալեքսանյանի, Արթուր Սարգսյանի, Հովհաննես Սարգսյանի, Հայկ Սարգսյանի, Հրաչյա Հովհաննիսյանի ձեռագրերի նմուշները: Արդյունքում չեն պարզվել այն անձինք, ում ձեռագրով կատարվել  են վերոհիշյալ նշումներն ու գրառումները:

Յոթերորդ,  Ն. Փաշինյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը կից ներկայացված փաստաթղթերի մեջ նշված են անձանց անձնագրային տվյալներ, օրինակ` AN0462943: Քննիչի կողմից չի պարզվել, թե նշված անձնագրային տվյալները ինչպես են հայտնվել այդ ցուցակներում, ով, ում և ինչ նպատակով են այդ տվյալները տրամադրվել, ինչը հնարավոր կլիներ անել հարցաքննելով այն անձանց, ում պատկանում են տվյալ անձնագրային տվյալները:

Ութերորդ, Ն. Փաշինյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը կից ներկայացված փաստաթղթերի շարքում առկա է գումարի տրամադրման ձևաթուղթ ըստ տեղամասերի, որտեղ նշվում է շտաբի պատասխանատուի անունը` Արմեն Ազոյան, որում լրացման ենթակա են մնում «ՀՀԿ ձայներ» և «Գումար» տողերի բովանդակությունները, ինչը խոսում է այն մասին, որ նշված ձևաթղթում լրացվում է այն ձայների քանակը, որն անձը պետք է ապահովի 4/01 տեղամասի համար և դրա դիմաց ստանա համապատասխան ընտրակաշառք: Առկա է նաև նմանատիպ ստացականի ձեռագիր տարբերակը:

Քննիչի կողմից չի պարզվել այդ ձևաթղթի ծագումնաբանությունն ու որևէ բացատրություն չկա, թե ով, երբ ու ինչ նպատակով է այդ ձևաթուղթը կազմել:

Իններորդ, Քննիչի կողմից չի պարզվել, թե արդյոք մատուցվել են այն ծառայությունները, որոնք գրանցված են եղել Ն. Փաշինյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը կից ներկայացված փաստաթղթերում, մասնավորապես՝ «Սունդուկյան 23 շենքի հետնամուտքի ոռոգման ջուրը միացնել», երբ են այդ ծառայությունները մատուցվել և ում կողմից, ինչը հնարավոր կլիներ, եթե հարցաքննվեին նշված հասցեի բնակիչները:

Տասներորդ, Քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշման մեջ նշված է, որ Կոմիտաս 56 հասցեում գտնվող «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ արտաքին տեսանկարահանման սարքերի 2017 թվականի մայիսի 12-ի ձայնագրությունները չեն պահպանվել:

Սակայն անհասկանալի է, թե՝ ա). ինչու չեն պահպանվել ձայնագրությունները և բ) չեն պահպանվել բացառապես միայն 2017 թվականի մայիսի 12-ի ձայնագրությունը, իսկ դրան նախորդող ու հաջորդող օրերի ձայնագրությունները առկա՞ են, թե ոչ: Մասնավորապես պարզ չէ, թե արդյո՞ք բանկի անվտանգության ծառայության կանոնակարգերով կամ այլ նորմատիվներով սահմանված է այն նվազագույն տևողությունը, որի ընթացքում պետք է պահպանվեն բանկի արտաքին տեսանկարահանման սարքերի ձայնագրությունները, արդյոք այդ ձայնագրությունների չպահպանվելը պայմանավորված է այդ ժամկետի ավարտով, թե ոչ, արդյ՞ք միայն մայիսի 12-ի ձայնագրությունն է բացակայում, թե այլ օրերի ձայնագրություններ ևս բացակայում են:

Հասկանալի չէ, թե քննիչի կողմից երբ է հարցում արվել` վերոհիշյալ ձայնագրությունների ստացման համար, օրինակ քննիչը սույն գործի հարուցման պահից հետո անմիջապես փորձե՞լ է ստանալ այդ ձայնագրությունները` ենթադրելով, որ գուցե դրանց պահպանման կարճ ժամկետ կա սահմանված, թե օրինակ սպասել է և նման հարցում ուղարկել երկար ժամանակ անց, երբ այդ տեսագրություններն ակնհայտորեն ջնջված կարող էին լինել:

Տասնմեկերորդ, Նախաքննության մարմինը չի պարզել, թե ՊՊԾ ծառայողների անուններով ֆաքսը որ հեռախոսին է ուղարկվել։ Թղթի վրա երևում է, որ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժնից, սակայն չի պարզվել, թե ում է ուղարկվել։ Քննիչը պետք է պարզեր, թե որ համարին է ուղարկվել, որտեղ է գտնվում այդ համարը, ինչ հիմնարկ է և այլն։

Տասներկուերորդ, Քննիչի կողմից չի պարզվել թե ինչպես է ՊՊԾ գնդի աղբաման նետված թուղթը հայտնվել Կոմիտաս 56 հասցեի մոտ գտնվող աղբամանում՝ մի շարք այլ ընտրական փաստաթղթերի հետ միասին:

Այսպիսով, վերոշարադրյալ հանգամանքների պարզված չլինելու պարագայում եզրահանգել այն մասին, որ առկա են քրեական գործի վարույթը կարճելու հիմքեր, սխալ է, մինչդեռ ընդհակառակը՝ սույն գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները բավարար են եզրակացնելու համար, որ աղբամանից դուրս բերված արկղում առկա փաստաթղթերը, որոնցում առկա են Կոմիտաս 56 հասցեում տեղակայված ՀՀԿ ընտրական շտաբի անդամ-աշխատակիցների անունները, ուղղակի կապ ունեն նշված շտաբի աշխատանքների հետ, որի ընթացքում ՀՀԿ ընտրական շտաբից բաժանվել է ընտրակաշառք, մատուցվել են որոշակի ծառայություններ, կիրառվել են վարչական լծակներ, որոնք հանգեցրել են հետևյալ խախտումների.

1. ՀՀ Սահմանադրության հոդված 2, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

2. ՀՀ Սահմանադրության հոդված 7, որի համաձայն «Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ»:

3. ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 19-ի մաս 5, որի համաձայն «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս.

2) … ոստիկանությունում, … ծառայողներին, …»:

4. ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածը, որը նախատեսում է, որ. «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով»

:5. ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածը, որը նախատեսում է, որ.

«1. Քաղաքացու ընտրական … իրավունքի ազատ իրականացմանը … խոչընդոտելը, … պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով,
2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝
6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

6. Ընտրական օրենսգրքի հոդված 154.2 մաս 2, որը նախատեսում է. «Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»:

Տվյալ պարագայում, գտնում եմ, ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Ա. Մխիթարյանը նշված հանգամանքները անտեսել և հանգել է սխալ և անհիմն որոշման:Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածը՝ խնդրում եմ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Ա. Մխիթարյանի կողմից թիվ 62211317 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն ամբողջությամբ վերացնել:Բողոքին կից ներկայացնում եմ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Ա. Մխիթարյանի կողմից թիվ 62211317 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման լուսապատճենը:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]