Թեմաներ
Երեքշաբթի 09 / 26 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2023   08:53 Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա․ Աբրահամյան 09/26/2023   08:46 Արցախին օգնելու համար կամավորները կարող են հերթագրվել 09/26/2023   08:41 Ֆրանսիան պատրաստ է օգնություն ուղարկել պայթյունից տուժած արցախցիներին 09/26/2023   08:39 Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով. ԱՆ 09/26/2023   08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ» 09/26/2023   08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ» 09/26/2023   08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ» 09/26/2023   08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ» 09/26/2023   08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ» 09/26/2023   08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ» 09/26/2023   08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ» 09/26/2023   08:04 ՔՊ պատգամավորներին հրահանգվել է չբացակայել Երեւանից․«Հրապարակ» 09/26/2023   08:00 Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ» 09/26/2023   07:52 Ինչու է Հայոց լեզվի դասագրքի վրա ադրբեջանական դրոշ. աղմուկ է բարձրացել. «Ժողովուրդ» 09/26/2023   07:47 Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ» 09/26/2023   07:44 ՔՊ-ում խուճապն անցել է. «Ժողովուրդ» 09/25/2023   23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 09/25/2023   23:46 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 09/25/2023   23:41 Ադրբեջանը լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին․ ԳԱԱ ՀԱԻ 09/25/2023   23:29 Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը․ Արցախի ՄԻՊ 09/25/2023   23:21 Ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկու փուլ․ ՌԴ ԱԳՆ 09/25/2023   22:51 ՀՀ ԱԳՆ հորդորում է օտարերկրյա լրագրողներին պահպանել երկրում նրանց գործունեության կանոնները 09/25/2023   22:39 Հրատապ, հենց հիմա օդային ճանապարհ պիտի բացվի դեպի Արցախ, մարդիկ են մահանում. Նաիրա Զոհրաբյան 09/25/2023   22:25 Այս երեք պետություններն ամեն ինչ կանեն, որ թույլ չտան չորրորդ պետության մուտքը տարածաշրջան․ Ղազինյան 09/25/2023   22:13 Փաշինյանը որոշել է ողջ երկիրը պլացդարմի վերածել՝ Ռուսաստանի Դաշնության դեմ, Ռուսաստանը լավ բարեկամ չի, բայց սարսափելի թշնամի կարող է լինել. Սուրենյանց 09/25/2023   22:05 Քաղաքացիների նկատմամբ ոստիկանական «ջարդի» հետքերով. 11 քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խոշտանգման հատկանիշներով 09/25/2023   22:03 ԱՄՆ ՄԶԳ-ն կհայտարարի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար լրացուցիչ հումանիտար աջակցության մասին 09/25/2023   21:46 Կան հարյուրավոր տուժածներ, զոհերի ու վիրավորների թիվ դեռեւս հնարավոր չէ պարզել. Արցախի ՄԻՊ 09/25/2023   21:44 ԱՏՁՄ-ն արագ արձագանքման գործողություններ կիրականացնի ԼՂ հայրենակիցներին օգնելու համար 09/25/2023   21:37 Ժամը 8-ից անհնազանդության ակցիաները կվերսկսվեն, իսկ 13։30-ին՝ մեքենաների «քշադուլ» կհայտարարվի 09/25/2023   21:32 Բռնի տեղահանվածները Կոռնիձորից ավտոբուսներով կտեղափոխվեն Երեւան 09/25/2023   21:27 Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան 09/25/2023   21:14 Ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի և ընդդեմ նրա ապօրինի ձերբակալության 09/25/2023   21:13 ԼՂ-ում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան. Փաուեր 09/25/2023   21:10 Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին 09/25/2023   21:07 Չեմ ուզում վախեցնել, բայց ասեմ, որ օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու.Թևանյան 09/25/2023   20:57 Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել․ Աբրահամյան 09/25/2023   20:56 Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը 09/25/2023   20:54 Խաղաղապահների բուժանձնակազմը ներգրավվել է պայթյունից տուժածներին ցուցաբերվող օգնությանը 09/25/2023   20:44 Էրդողանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի հարցով իրենց մտահոգում է Իրանի դիրքորոշումը, իսկ Հայաստանի իշխանությունների մասով՝ հարցը լուծված է...Հակոբյան 09/25/2023   20:38 Փաշինյանն ընդունել է ՌԴ Ներքին գործերի նախարարին 09/25/2023   20:35 Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները. Բայդենի նամակը՝ Փաշինյանին 09/25/2023   20:29 Բենզինի պահեստում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ԱԻՊԾ 09/25/2023   20:16 Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ 09/25/2023   20:11 Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ 09/25/2023   19:59 Հազարավոր մարդիկ են եղել խմբված, որոնք սպասում էին բենզին ստանան. Կրակ է, որ թափվում է էս ժողովրդի գլխին. ականատես 09/25/2023   19:49 Բայդենն ինձ գործուղել է՝ ընդգծելու ԱՄՆ խորը նվիրվածությունը ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ․ Սամանթա Փաուերը՝ Փաշինյանին 09/25/2023   19:32 Ինչ են քննարկել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները Իվանյանում. մանրամասներ 09/25/2023   19:19 Դավիթ Սարգսյանին բերման ենթարկող ոստիկանը մի քանի անգամ փոխել է զեկուցագիրը, կեղծել փաստաթղթեր․ ՀԺՄ հայտարարությունը 09/25/2023   19:11 ՔՊ-ին էլ չեն խնայի. ՔՊ-ից եթե ձեռք չտան, 2-3 հոգու, մնացածը թող հույս չփայփայի. Վահագն Չախալյան
09/24/2023   17:38 Ուրվականի վերածված Թաղավարդ առաջին բնակիչներն են վերադառնում. ասում են՝ զոհեր շատ ունենք 09/24/2023   10:35 Ես գերի եմ, միջոցներ ձեռնարկեք իմ կյանքը փրկելու համար. արցախցի կին 09/25/2023   13:37 Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ. Սամվել Բաբայան 09/25/2023   20:11 Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ 09/25/2023   10:06 «Գալի՞ս ես մեր հետ». «Ինչ եք պատիվ տալիս, որ գամ». Շարմազանովի ու կարմիր բերետավորների երկխոսությունը (տեսանյութ) 09/25/2023   16:10 Ծանր է, աննկարագրելի ծանր․ երեխաները տան պատերն են պաչում ու անդադար հարցեր տալիս՝ ո՞ւր ենք գնում, ե՞րբ ենք հետ գալու մեր տուն․ հայրական օջախներին հրաժեշտ են տալիս արցախցիները 09/24/2023   18:11 Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, որոնցից երեքը՝ երեխա, 4 հոգի գերեվարվել է. Արցախի ՄԻՊ 09/25/2023   12:56 Արցախցի կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ Shamshyan.com 09/24/2023   20:20 Հրապարակը՝ Հանրահավաքի ժամանակ. մասնակցել է մի քանի տասնյակ հազար քաղաքացի 09/24/2023   21:02 Էրդողանը վաղը գնում է Նախիջեւան «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար». Դանիելյան 09/24/2023   09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու 09/25/2023   21:27 Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան 09/24/2023   09:07 Երկրաշարժ` Թբիլիսիի մոտ. այն զգացվել է Լոռիում, Տավուշում 09/24/2023   23:14 Ալեն Սիմոնյանը բացահայտել է, թե որն է եղել Փաշինյանի միակ անհամաձայնությունը՝ Արցախի ԱԽ հայտարարության վերաբերյալ 09/24/2023   11:03 Մետրոպոլիտենը նոր հաղորդագրությամբ է հանդես եկել ու այդպես էլ չի ասել, թե մետրոն փակելու որոշումը երբ է կայացվել 09/25/2023   20:16 Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ 09/25/2023   13:54 Ադրբեջանը հիմա էլ պատրաստվում է Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով 09/24/2023   11:09 «Սա ևս մեկ նշան է Սյունիքի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի»․ Վարուժան Գեղամյան 09/24/2023   19:02 Փոքրիկ Նվերը, որին փնտրում էինք բոլորս, սպանվել է 09/25/2023   15:00 Նրանք ցանկացել են ամուսնանալ Արցախում․ Պսակադրություն՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում

Անհիմն կալանավորված նախկին պաշտոնյան կստանա բարոյական վնասի փոխհատուցում. Դատարանն աննախադեպ մեծ փոխհատուցում է սահմանել 08/19/2017   15:27  |  Բարոյական վնասի հատուցում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Հ.Զարգարյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է կաշառք ստանալու մեղադրանքում արդարացված Սահակ Հարությունյանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանի ու Զարուհի Հայրապետյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության:

 Փաստաբանները պահանջում էին հատուցել արդարացվածի կրած վնասը:

Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի  7.671.937 ՀՀ դրամ գումար` որպես անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձ:

Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի սկսած 02.08.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 7.671.937 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԿԲ կողմից սահմանված տոկոսադրույքով հաշվեգրված տոկոսագումարը:

Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի  3.000.000 ՀՀ դրամ գումար` որպես ոչ նյութական վնասի հատուցման գումար:

Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի նաև  700.000 ՀՀ դրամ գումար` որպես քրեական գործով նախաքննության, առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններում փաստաբանական ծառայության վճար: Վճռով Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի նաև 300.000 ՀՀ դրամ` որպես սույն քաղաքացիական գործով  փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Դիմելով դատարան՝ Սահակ Հարությունյանը հայտնել է, որ աշխատել է որպես ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ: Իր նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում և նախաքննության և դատաքննության ընթացքում  մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ  հոդվածի 3-րդ մասի 1– ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալը։ Որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորում  և 14.10.2013թ–ից մինչև 27.11.2015թ. գտնվել է անազատության մեջ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.11.2015թ. որոշմամբ բավարարվել է իր պաշտպան Ինեսսա Պետրոսյանի բողոքը, և ինքը արդարացվել է, խափանման միջոց կալանավորումը վերացվել է  և ազատ է արձակվել։ 

Ըստ հայցվորի, իր պաշտպանությունն իրականացնելու համար «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի հետ կնքվել է փաստաբանական ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր և համաձայնագիր և վճարվել է 200.000 դրամ, ինչպես նաև պետք է վճարվի ևս 500.000 դրամ։

Հայցվորը նշել է, որ անազատության ողջ ընթացքում շատ ծանր է տարել հարկադիր բաժանումը իր ընտանիքից՝ հորից, կնոջից, մանկահասակ երեխայից,  ծանր է տարել կարոտը։ Անազատության մեջ գտնվելով՝  ինքն անարդարացիորեն մեղադրվել է կաշառակերության մեջ, որը ծանր և նվաստացնող հանցագործություն է և իրեն տառապանք է պատճառել: Բացի այդ, երբ ձերբակալվել է, այնուհետ կալանավորվել, աշխատել է ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ, իսկ երբ արդարացվել է և ազատ է արձակվել, արդեն թոշակառու է եղել, ինչը նույնպես ծանր է տարել։

Հայցվոր կողմը գտել է, որ որպես 2 տարի 1 ամիս 13 օր իրեն անազատության մեջ պահելու,  որի հետևանքով վերը նշված տառապանքներն իրեն պատճառելու համար, որպես ոչ նյութական վնաս, պետք է տրվի առնվազն ութ միլիոն դրամի գույքային հատուցում։

Սահակ Հարությունյանը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին իրեն՝ որպես արդարացվածի, հատուցել 7.671.937  դրամ աշխատավարձի գումարը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն դրան հաշվարկված տոկոսները, ինչպես նաև փաստաբանական ծառայության համար վճարված 700.000 դրամ գումարը։ Պարտավորեցնել պատասխանողին հայցվորին հատուցել 8.000.000  դրամ, որպես ոչ նյութական վնասի գույքային հատուցում։

 Պատասխանող ՀՀ Ֆինանսների նախարարությունն ամբողջությամբ առարկել է հայցի դեմ: 

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը` պատասխանող կողմը նշել է, որ հիշյալ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ ոչ նյութական վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից հաստատվի այն փաստը, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ  և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները:

Ըստ պատասխանողի, հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից հաստատվել է իր հիմնարար իրավունքների խախտման փաստը։

Պատասխանող կողմը հայցվորի կողմից ներկայացրած հայցադիմումը դրամական պահանջի մասով նույնպես գտել է անհիմն, քանի որ հայցվորը սույն գործով որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջում է 8.000.000 ՀՀ դրամ՝ անտեսելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված հոդվածով նախատեսված սահմանափակումը։

Այսինքն, անգամ հիմնավոր հայցադիմում ներկայացնելու դեպքում ոչ նյութական վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել 2.000.000 ՀՀ դրամը, եթե չեն առաջացել ծանր հետևանքներ։

Դատարանը հաստատված է համարել  Սահակ Հարությունյանի՝ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելու, ինչպես նաև գույքային և ոչ գույքային վնասի հատուցման պահանջի իրավունքը ծագելու հանգամանքները:

Ըստ դատարանի,  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.11.2015 թվականի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները բավարար են գալու այն եզրահանգման, որ հայցվորը գտնվել է անազատության մեջ 14.10.2013 թվականից մինչև 27.11.2015 թվականը:

Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.11.2015 թվականի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ այն հանգամանքների ժամանակին բացահայտումը, որոնք հիմնավորել են անձի ապօրինի դատապարտումը, լիովին կամ մասամբ կախված չեն եղել հայցվորից:

Գործի փաստական հանգամանքների և իրավական նորմերի լույսի ներքո դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ներկայացվել են բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ առ այն, որ պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման /գործողության կամ անգործության/ հետևանքով խախտվել է հայցվորի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված այնպիսի հիմնարար իրավունք, ինչպիսին է անձնական ազատության իրավունքը:

Նման պայմաններում Դատարանը գտել է, որ հայցվորի մոտ ծագել է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի իրավունք:

Նյութական վնասի հատուցման մասով դատարանը հարկ է համարել  արձանագրել, որ պատասխանողի կողմից ներկայացված առարկություններն ըստ էության չեն բովանդակում աշխատավարձի հատուցման չտրամադրման վերաբերյալ որևէ հիմնավորում, որպիսին չի ներկայացվել պատասխանողի ներկայացուցչի կողմից նաև գործի քննության ընթացքում:

Նման պայմաններում Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Սահակ Հարությունյանը՝ որպես արդարացված, իրավունք ունի ստանալ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձը՝ 7.671.937 ՀՀ դրամի չափով:

Որպես աշխատավարձ հատուցման ենթակա գումարի նկատմամբ տոկոսների հաշվեգրման վերաբերյալ դատարանը հանգել  է այն եզրակացության, որ նշված մասով հայցվորի պահանջը նույնպես իրավաչափ է:

Հայցվորի կողմից ներկայացվել է ոչ նյութական՝ բարոյական վնասի հատուցման պահանջ, որպիսի պահանջի իրավունքի առկայությունը Դատարանը գտել  է իրավաչափ: Ընդ որում, դատարանն արձանագրել է. ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման անկախ գույքային վնասի հատուցման հանգամանքից, և անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

Դատարանը գտել  է, որ հայցվորին որպես ոչ նյութական վնաս ենթակա է հատուցման օրենքով սահմանված առավելագույն չափը, այն է՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, քանի որ խախտվել է հայցվորի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված իրավունքը: Միևնույն ժամանակ, նշվում է դատարանի հիմնավորումներում,  դատարանը չի կարող անտեսել այն իրողությունը, որ հայցվորը զբաղեցրել է բարձր պաշտոն, և զրկվել է աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունից, քանի որ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից հայցվորն արդեն իսկ անցած է եղել թոշակի տարիքի /ըստ ծառայողական առանձնահատկության/:  Ուստիև Դատարանը գտել է, որ տվյալ իրավիճակում առկա է այն բացառիկ դեպքը, երբ հայցվորի համար վրա է հասել ծանր հետևանք, ուստիև Դատարանը գտնում է, որ որպես ոչ նյութական՝ բարոյական վնաս, հայցվորին ենթակա է հատուցման օրենքով սահմանված առավելագույն շեմից բարձր գումար՝ որպես ոչ նյութական՝ բարոյական վնաս:

Այսպիսով, Դատարանը  հանգել է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ներկայացված ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ենթակա է մասնակի բավարարման, այն է՝ 3.000.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Նշենք, որ վճռի դեմ Քաղաքացիական վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել  պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարությունը:

  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:45 02/09/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է ներողություն հայցել արդարացվածից
11:06 15/08/2016  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվածից գրավոր ներողություն հայցելու փոխարեն գերժամկետանց բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան
14:05 06/08/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀանցակազմի բացակայության հիմքով արդարացվածը դիմել է դատարան՝ պահանջելով փոխհատուցում
23:06 07/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումԱրդարացված նախկին պաշտոնյան կպահանջի հատուցել իրեն պատճառած բարոյական վնասը
08:51 17/06/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանը պահանջում է անթույլատրելի ապացույց ճանաչել առերես հարցաքննության արձանագրությունները
01:15 14/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊաշտպանական կողմը դիմել է գլխավոր դատախազին՝ կաշառքի մեղադրանքն անհիմն է
21:33 23/05/2014  |  Քրեական խրոնիկոնՏուժողը հաստատեց ամբաստանյալի ցուցմունքները
23:20 22/05/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողին ոչինչ չի մնում, քան կաշառքի անհիմն մեղադրանքից հրաժարվելը. Փաստաբաններ
12:43 23/04/2014  |  Քրեական խրոնիկոն Ակնհայտ ապօրինի մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է դատարան. Փաստաբաններ
11:24 21/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է

Արխիվ

[]