Թեմաներ
Երկուշաբթի 01 / 21 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2019   10:07 Ողբերգական ավտովթար Արցախում. պատահարի զոհ է դարձել 3 մարդ 01/21/2019   09:59 Կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ 01/21/2019   09:52 Ընկերուհուց հաղորդագրություն է ստացել` «Այլևս չեմ կարող այսպես շարունակել» 01/20/2019   13:22 45-ամյա տղամարդն սպանել է ամուսնալուծվող կնոջը ու կատարվածի մեղքը բարդել 9-ամյա աղջկա վրա 01/20/2019   12:10 Չարենցավանում մեքենան ընկել է ջրանցքը 01/20/2019   11:38 Լարսի անցակետում կուտակված են մնացել 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս 01/19/2019   17:51 Հայաստանի հասարակությանը խաղաղության պատրաստում են արդեն 10 տարի.Ղազինյան 01/19/2019   17:13 Ոստիկանները հայտնաբերել են հասարակական կարգը խախտած երիտասարդներին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 01/19/2019   16:58 Ռասիզմի դրսևորման դեպքում Ա Սերիայի խաղերը կդադարեցվեն 01/19/2019   16:54 Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել 01/19/2019   16:35 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար. ձնահյուսի վտանգ կա 01/19/2019   16:29 Երվանդ Վարոսյան. Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը շառաչուն ապտակ էր 01/19/2019   16:20 Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց (տեսանյութ) 01/19/2019   16:08 ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին 01/19/2019   15:52 HRW: «Թուրքիայում արտակարգ դրությունը դադարեցվել է, բայց բռնաճնշումները շարունակվում են» 01/19/2019   15:35 20 տարի պատիժ կրելուց հետո ցմահ դատապարտյալը իրավունք ունի ներման խնդրագիր ներկայացնելու. Տիգրան Աթանեսյան. Sputnik Արմենիա 01/19/2019   15:12 Հասնել Ադրբեջանի հանցագործ քայլերի իրավական գնահատականին. փորձագետներն անդրադարձել են Բաքվի ջարդերին 01/19/2019   15:06 Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարներին 01/19/2019   15:03 Բացահայտվել է նապաստակի ապօրինի որսի դեպք 01/19/2019   15:01 Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը հայտնաբերվել է 01/19/2019   14:47 ՀՀ կառավարությունը ձևավորվեց. Նախագահը հրամանագրեր է ստորագրել 01/19/2019   14:24 Գողության պահին սրտի կաթված էր ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/19/2019   14:17 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/19/2019   14:13 Առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը 01/19/2019   14:11 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ 01/19/2019   14:06 Անհույս են փորձերը ներկայացնելու մի իրավիճակ, երբ Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, իսկ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել. Պաշտպաններ 01/19/2019   14:01 Կոռուպցիա միշտ եղել է, կա և կլինի. Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել. Ստեփան Դանիելյան 01/19/2019   13:56 Քաղաքականության մեջ մանդատը չի կարող փոխարինել մտքին և արժեհամակարգին. Արմեն Աշոտյան 01/19/2019   13:21 ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար 01/19/2019   13:19 Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ 01/19/2019   13:06 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին 01/19/2019   12:46 Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Աարտաքին գործերի նախարար 01/19/2019   12:43 Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար 01/19/2019   12:12 Գլխավոր դատախազի ստվերի հետ յոլա չգնացող կոնկրետ լրատվամիջոցը աղավաղել է պարզաբանման տեքստը. Գոռ Աբրահամյան 01/19/2019   12:05 Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 01/19/2019   12:02 «Լրագրողն իրավունք ունի օգտագործել մասնագիտական այն գործիքը, որը ինքն է նախընտրում». Հայկական PR ասոցիացիա 01/19/2019   11:27 Բնակչի դին հայտնաբերվել է մահճակալին 01/19/2019   11:22 Արդարադատության փոխնախարարներից երկուսին կհեռացնեն 01/19/2019   11:20 Կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ 01/19/2019   11:17 Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին. «Փաստ» 01/19/2019   11:13 Մեկ տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով. որքան կարժենա հացը. «Ժողովուրդ» 01/19/2019   11:10 Հաշվեքննիչ պալատի փոխնախագահի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ՀՅԴ-ական Արա Նռանյանը. «Փաստ» 01/19/2019   11:07 Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ. Բագրատյան 01/19/2019   11:04 Զարուհի Բաթոյանը՝ սոցապ նախարար. «Ժամանակ» 01/19/2019   10:58 Սամվել Կարապետյանի հովանավորյալը՝ էներգետիկայի նախարար. «Ժամանակ» 01/19/2019   10:54 Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից ոմանց մեղադրում են գողականների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ. «Հրապարակ» 01/19/2019   10:46 Տիկին Նազարյանը մոռացել է, որ ընդամենը ամիսներ առաջ պատրաստ էր հարցազրույց տալ անգամ սովետական «Յուպիտեր» մագնիտոֆոնով, իսկ այժմ... «Հրապարակ» 01/19/2019   10:42 Գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի՝ նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. որքանո՞վ է սա մոտ իրականությանը. «Ժամանակ» 01/19/2019   10:28 ՄԻԵԴ– ում Հայաստանի մասով քննվում են արագընթաց կարգով մի շարք գործեր. Ձախողման վտանգ կա. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ. «Փաստ» 01/19/2019   10:17 Ինչպես Սամվել Մայրապետյանին հաջողվեց այդքան սեղմ ժամկետում հասնել ՄԻԵԴ որոշման կայացման. «Ժողովուրդ»
01/19/2019   17:13 Ոստիկանները հայտնաբերել են հասարակական կարգը խախտած երիտասարդներին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 01/19/2019   17:51 Հայաստանի հասարակությանը խաղաղության պատրաստում են արդեն 10 տարի.Ղազինյան 01/19/2019   14:24 Գողության պահին սրտի կաթված էր ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/19/2019   10:46 Տիկին Նազարյանը մոռացել է, որ ընդամենը ամիսներ առաջ պատրաստ էր հարցազրույց տալ անգամ սովետական «Յուպիտեր» մագնիտոֆոնով, իսկ այժմ... «Հրապարակ» 01/19/2019   16:20 Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց (տեսանյութ) 01/19/2019   10:28 ՄԻԵԴ– ում Հայաստանի մասով քննվում են արագընթաց կարգով մի շարք գործեր. Ձախողման վտանգ կա. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ. «Փաստ» 01/19/2019   16:29 Երվանդ Վարոսյան. Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը շառաչուն ապտակ էր 01/19/2019   10:54 Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից ոմանց մեղադրում են գողականների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ. «Հրապարակ» 01/20/2019   13:22 45-ամյա տղամարդն սպանել է ամուսնալուծվող կնոջը ու կատարվածի մեղքը բարդել 9-ամյա աղջկա վրա 01/19/2019   14:47 ՀՀ կառավարությունը ձևավորվեց. Նախագահը հրամանագրեր է ստորագրել 01/19/2019   10:58 Սամվել Կարապետյանի հովանավորյալը՝ էներգետիկայի նախարար. «Ժամանակ» 01/19/2019   11:22 Արդարադատության փոխնախարարներից երկուսին կհեռացնեն 01/19/2019   10:42 Գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի՝ նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. որքանո՞վ է սա մոտ իրականությանը. «Ժամանակ» 01/20/2019   11:38 Լարսի անցակետում կուտակված են մնացել 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս 01/19/2019   11:10 Հաշվեքննիչ պալատի փոխնախագահի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ՀՅԴ-ական Արա Նռանյանը. «Փաստ» 01/19/2019   15:35 20 տարի պատիժ կրելուց հետո ցմահ դատապարտյալը իրավունք ունի ներման խնդրագիր ներկայացնելու. Տիգրան Աթանեսյան. Sputnik Արմենիա 01/19/2019   14:17 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/19/2019   12:12 Գլխավոր դատախազի ստվերի հետ յոլա չգնացող կոնկրետ լրատվամիջոցը աղավաղել է պարզաբանման տեքստը. Գոռ Աբրահամյան 01/19/2019   14:06 Անհույս են փորձերը ներկայացնելու մի իրավիճակ, երբ Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, իսկ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել. Պաշտպաններ 01/19/2019   11:17 Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին. «Փաստ»

Անհիմն կալանավորված նախկին պաշտոնյան կստանա բարոյական վնասի փոխհատուցում. Դատարանն աննախադեպ մեծ փոխհատուցում է սահմանել 08/19/2017   15:27  |  Բարոյական վնասի հատուցում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Հ.Զարգարյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է կաշառք ստանալու մեղադրանքում արդարացված Սահակ Հարությունյանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանի ու Զարուհի Հայրապետյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության:

 Փաստաբանները պահանջում էին հատուցել արդարացվածի կրած վնասը:

Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի  7.671.937 ՀՀ դրամ գումար` որպես անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձ:

Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի սկսած 02.08.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 7.671.937 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԿԲ կողմից սահմանված տոկոսադրույքով հաշվեգրված տոկոսագումարը:

Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի  3.000.000 ՀՀ դրամ գումար` որպես ոչ նյութական վնասի հատուցման գումար:

Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի նաև  700.000 ՀՀ դրամ գումար` որպես քրեական գործով նախաքննության, առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններում փաստաբանական ծառայության վճար: Վճռով Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության հօգուտ Սահակ Հարությունյանի պետք է բռնագանձվի նաև 300.000 ՀՀ դրամ` որպես սույն քաղաքացիական գործով  փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Դիմելով դատարան՝ Սահակ Հարությունյանը հայտնել է, որ աշխատել է որպես ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ: Իր նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում և նախաքննության և դատաքննության ընթացքում  մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ  հոդվածի 3-րդ մասի 1– ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալը։ Որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորում  և 14.10.2013թ–ից մինչև 27.11.2015թ. գտնվել է անազատության մեջ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.11.2015թ. որոշմամբ բավարարվել է իր պաշտպան Ինեսսա Պետրոսյանի բողոքը, և ինքը արդարացվել է, խափանման միջոց կալանավորումը վերացվել է  և ազատ է արձակվել։ 

Ըստ հայցվորի, իր պաշտպանությունն իրականացնելու համար «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի հետ կնքվել է փաստաբանական ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր և համաձայնագիր և վճարվել է 200.000 դրամ, ինչպես նաև պետք է վճարվի ևս 500.000 դրամ։

Հայցվորը նշել է, որ անազատության ողջ ընթացքում շատ ծանր է տարել հարկադիր բաժանումը իր ընտանիքից՝ հորից, կնոջից, մանկահասակ երեխայից,  ծանր է տարել կարոտը։ Անազատության մեջ գտնվելով՝  ինքն անարդարացիորեն մեղադրվել է կաշառակերության մեջ, որը ծանր և նվաստացնող հանցագործություն է և իրեն տառապանք է պատճառել: Բացի այդ, երբ ձերբակալվել է, այնուհետ կալանավորվել, աշխատել է ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ, իսկ երբ արդարացվել է և ազատ է արձակվել, արդեն թոշակառու է եղել, ինչը նույնպես ծանր է տարել։

Հայցվոր կողմը գտել է, որ որպես 2 տարի 1 ամիս 13 օր իրեն անազատության մեջ պահելու,  որի հետևանքով վերը նշված տառապանքներն իրեն պատճառելու համար, որպես ոչ նյութական վնաս, պետք է տրվի առնվազն ութ միլիոն դրամի գույքային հատուցում։

Սահակ Հարությունյանը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին իրեն՝ որպես արդարացվածի, հատուցել 7.671.937  դրամ աշխատավարձի գումարը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն դրան հաշվարկված տոկոսները, ինչպես նաև փաստաբանական ծառայության համար վճարված 700.000 դրամ գումարը։ Պարտավորեցնել պատասխանողին հայցվորին հատուցել 8.000.000  դրամ, որպես ոչ նյութական վնասի գույքային հատուցում։

 Պատասխանող ՀՀ Ֆինանսների նախարարությունն ամբողջությամբ առարկել է հայցի դեմ: 

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը` պատասխանող կողմը նշել է, որ հիշյալ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ ոչ նյութական վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից հաստատվի այն փաստը, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ  և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները:

Ըստ պատասխանողի, հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից հաստատվել է իր հիմնարար իրավունքների խախտման փաստը։

Պատասխանող կողմը հայցվորի կողմից ներկայացրած հայցադիմումը դրամական պահանջի մասով նույնպես գտել է անհիմն, քանի որ հայցվորը սույն գործով որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջում է 8.000.000 ՀՀ դրամ՝ անտեսելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված հոդվածով նախատեսված սահմանափակումը։

Այսինքն, անգամ հիմնավոր հայցադիմում ներկայացնելու դեպքում ոչ նյութական վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել 2.000.000 ՀՀ դրամը, եթե չեն առաջացել ծանր հետևանքներ։

Դատարանը հաստատված է համարել  Սահակ Հարությունյանի՝ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելու, ինչպես նաև գույքային և ոչ գույքային վնասի հատուցման պահանջի իրավունքը ծագելու հանգամանքները:

Ըստ դատարանի,  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.11.2015 թվականի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները բավարար են գալու այն եզրահանգման, որ հայցվորը գտնվել է անազատության մեջ 14.10.2013 թվականից մինչև 27.11.2015 թվականը:

Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.11.2015 թվականի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ այն հանգամանքների ժամանակին բացահայտումը, որոնք հիմնավորել են անձի ապօրինի դատապարտումը, լիովին կամ մասամբ կախված չեն եղել հայցվորից:

Գործի փաստական հանգամանքների և իրավական նորմերի լույսի ներքո դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ներկայացվել են բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ առ այն, որ պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման /գործողության կամ անգործության/ հետևանքով խախտվել է հայցվորի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված այնպիսի հիմնարար իրավունք, ինչպիսին է անձնական ազատության իրավունքը:

Նման պայմաններում Դատարանը գտել է, որ հայցվորի մոտ ծագել է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի իրավունք:

Նյութական վնասի հատուցման մասով դատարանը հարկ է համարել  արձանագրել, որ պատասխանողի կողմից ներկայացված առարկություններն ըստ էության չեն բովանդակում աշխատավարձի հատուցման չտրամադրման վերաբերյալ որևէ հիմնավորում, որպիսին չի ներկայացվել պատասխանողի ներկայացուցչի կողմից նաև գործի քննության ընթացքում:

Նման պայմաններում Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Սահակ Հարությունյանը՝ որպես արդարացված, իրավունք ունի ստանալ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձը՝ 7.671.937 ՀՀ դրամի չափով:

Որպես աշխատավարձ հատուցման ենթակա գումարի նկատմամբ տոկոսների հաշվեգրման վերաբերյալ դատարանը հանգել  է այն եզրակացության, որ նշված մասով հայցվորի պահանջը նույնպես իրավաչափ է:

Հայցվորի կողմից ներկայացվել է ոչ նյութական՝ բարոյական վնասի հատուցման պահանջ, որպիսի պահանջի իրավունքի առկայությունը Դատարանը գտել  է իրավաչափ: Ընդ որում, դատարանն արձանագրել է. ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման անկախ գույքային վնասի հատուցման հանգամանքից, և անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

Դատարանը գտել  է, որ հայցվորին որպես ոչ նյութական վնաս ենթակա է հատուցման օրենքով սահմանված առավելագույն չափը, այն է՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, քանի որ խախտվել է հայցվորի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված իրավունքը: Միևնույն ժամանակ, նշվում է դատարանի հիմնավորումներում,  դատարանը չի կարող անտեսել այն իրողությունը, որ հայցվորը զբաղեցրել է բարձր պաշտոն, և զրկվել է աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունից, քանի որ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից հայցվորն արդեն իսկ անցած է եղել թոշակի տարիքի /ըստ ծառայողական առանձնահատկության/:  Ուստիև Դատարանը գտել է, որ տվյալ իրավիճակում առկա է այն բացառիկ դեպքը, երբ հայցվորի համար վրա է հասել ծանր հետևանք, ուստիև Դատարանը գտնում է, որ որպես ոչ նյութական՝ բարոյական վնաս, հայցվորին ենթակա է հատուցման օրենքով սահմանված առավելագույն շեմից բարձր գումար՝ որպես ոչ նյութական՝ բարոյական վնաս:

Այսպիսով, Դատարանը  հանգել է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ներկայացված ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ենթակա է մասնակի բավարարման, այն է՝ 3.000.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Նշենք, որ վճռի դեմ Քաղաքացիական վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել  պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարությունը:

  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:45 02/09/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է ներողություն հայցել արդարացվածից
11:06 15/08/2016  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվածից գրավոր ներողություն հայցելու փոխարեն գերժամկետանց բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան
14:05 06/08/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀանցակազմի բացակայության հիմքով արդարացվածը դիմել է դատարան՝ պահանջելով փոխհատուցում
23:06 07/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումԱրդարացված նախկին պաշտոնյան կպահանջի հատուցել իրեն պատճառած բարոյական վնասը
08:51 17/06/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանը պահանջում է անթույլատրելի ապացույց ճանաչել առերես հարցաքննության արձանագրությունները
01:15 14/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊաշտպանական կողմը դիմել է գլխավոր դատախազին՝ կաշառքի մեղադրանքն անհիմն է
21:33 23/05/2014  |  Քրեական խրոնիկոնՏուժողը հաստատեց ամբաստանյալի ցուցմունքները
23:20 22/05/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողին ոչինչ չի մնում, քան կաշառքի անհիմն մեղադրանքից հրաժարվելը. Փաստաբաններ
12:43 23/04/2014  |  Քրեական խրոնիկոն Ակնհայտ ապօրինի մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է դատարան. Փաստաբաններ
11:24 21/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է

Տեսանյութեր

01/17/2019   16:13 «Ուռա-ուռա ասելով գնալու ենք խայտառակ լինենք». Էդմոնդ Մարուքյանը՝ Սամվել Մայրապետյանի գործի մասին

Տեսադարան

01/05/2019   19:05 Ճրագալույց և սուրբ պատարագ

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]