Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է 04/22/2024   21:00 Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 04/22/2024   20:50 Թուրքիայում զբոսաշրջիկն ընկերուհու հետ վեճից հետո ընկել է պատշգամբից եւ մահացել 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   20:32 Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու 04/22/2024   20:27 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:12 Ոսկեպարում և Բաղանիսում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 04/22/2024   19:54 Թայվանի ափերի մոտ մեկ օրում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել 04/22/2024   19:44 Բաքուն ու Երևանը աշխատանքներ են տանում խաղաղության պայմանագրի շուրջ. Պեսկով 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/22/2024   19:29 «Խեյրիմլի» տեղանվան արմատական մասը «*խեյրիմ-» ադրբեջաներենում ոչ մի իմաստ չունի. գործ ունենք հայերեն «խրամ» բառի հետ. Ոսկանյան
04/21/2024   11:35 Տղամարդը ներկայացել է որպես հատուկ ծառայությունների աշխատակից եւ բռնաբարել ռուս կնոջը 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/21/2024   11:06 Տավուշի սահմանամերձ գյուղերում «ներվ» կա. Կլինեն նոր գործողություններ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/21/2024   12:07 Էս գյուղի Ճանապարհը, որ տվեցին, ոչ մեկ չի անցնի. Բնակիչները կրկին փակել են ճանապարհը 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին

Տարվա լավագույն դատավորը կարգապահական տույժի կենթարկվի՞ 08/15/2017   10:56  |  ԼՐԱՀՈՍ

Փաստաբանները դիմել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ տարվա լավագույն դատավոր Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և վերջինիս կարգապահական տույժի ենթարկելու նպատակով:

«Փաստինֆո»-ն փաստաբանն Նորայր Նորիկյանից տեղեկացավ, որ դիմումը ներկայացվել է օգոստոսի 11-ին իր և փաստաբան Գագիկ Մելիքյանի կողմից:

Փաստաբան Նորիկյանը հավաստիացրեց, որ սպառել են հնարավոր ու թույլատրելի բոլոր միջոցները և այլևս այլ ելք չենք տեսել նշված դատավորի անկանխատեսելի վարքագծին համարժեք արձագանք տալու առումով։

Այսպես, 2016թ․ լավագույն դատավոր ճանաչված դատավոր Անի Մխիթարյանը, փաստաբանների խորին համոզմամբ, կոպտորեն խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, նույն օրենսգրքի 153․2 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի, ՀՀ դատավորի վարքագծի կանոնների 2-րդ, 5-րդ կանոնի 2-րդ պարբերության պահանջները։

Քաղաքացիական գործն իր վարույթ ընդունելու պահից՝ 2015թ․ ապրիլի 14-ից, մինչ նշված դիմումը ներկայացնելու օրն անցել է շուրջ 2 տարի 4 ամիս, որի ընթացքում լավագույն դատավոր Անի Մխիթարյանը նշանակել է թվով 6 դատական նիստ՝ 24․09․2015թ., 25․01․2016թ., 06․05․2016թ., 10․11․2016թ., 17․02․2017թ., 18․04․2017թ․։

Նշանակված վեց նիստերից առաջին հինգն, ըստ էության, չի կայացել: Դեռևս 2016թ․ մայիսի 5-ին մեր կողմից միջնորդություն է ներկայացվել ԴԱՏԱՐԱՆԻՆ՝ «Երրորդ անձ» ներգրավելու մասին։

Միայն վեց ամիս անց՝ 10․11․2016թ․, ԴԱՏԱՐԱՆԻ արձանագրային որոշմամբ մեր վստահորդը ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ։ Երրորդ անձ ներգրավվելուց հետո մեր կողմից 17.11.2016թ. ԴԱՏԱՐԱՆԻՆ է ներկայացվել «Նիստերի արձանագրման կրիչի օրինակը տրամադրելու մասին» միջնորդություն, որով դատարանից խնդրել ենք տրամադրել գործով կայացած բոլոր նիստերի արձանագրությունների համակարգչային արձանագրման կրիչի օրինակը, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրա վրա առկա ընդամենը երեք նիստերից երկուսը՝ 06-05-2016թ. և 10-11-2016թ., հետաձգվել են կողմերի բացակայության պատճառաբանությամբ, չնայած նրան, որ դատարանն արձանագրել է, որ հայցվորն ու պատասխանողը պատշաճ ծանուցված են եղել դատական նիստի վայրի և ժամանակի մասին:

Ստեղծված իրավիճակը շտկելու և արհեստական խոչընդոտները հաղթահարելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 25-րդ հոդվածով՝ ս․թ․ մարտի 13-ին «Գործի քննության ժամկետների պահպանման մասին» դիմում ենք ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով հետևել նշված գործով քննության ժամկետների պահպանմանը, իսկ հիմքերի առկայության դեպքում վերը նշված հոդվածի հիմքով համապատասխան եզրակացություն ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով։

Նշված գրությունից հետո Անի Մխիթարյանի կողմից նշանակվել է դատական նիստ՝ 2017թ․ ապրիլի 18-ին, որի ընթացքում մեր կողմից ներկայացվել է հայցադիմում՝ «Ընդհանուր գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու» պահանջների մասին։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում չկայացնելու պայմաններում ԴԱՏԱՐԱՆԸ կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը, որից հետո ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված կարգով առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պարտավոր էր պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում, որը մինչ օրս չի կատարել։

Այլ կերպ ասած, ԴԱՏԱՐԱՆԸ պարտավոր էր առնվազն ս.թ. ապրիլի 25-ին տեղեկացնել մեզ մեր կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու կամ այն ընդունելը մերժելու կամ վերադարձնելու մասին, որը մինչ օրս չի կատարել։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ ս.թ. հունիսի 12-ին համապատասխան գրություն ենք ներկայացրել լավագույն ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանին՝ խնդրելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղարկել «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, որում նշված կլինի գործի քննության ժամանակն ու վայրը, սակայն պատասխան չենք ստացել։

Ս.թ. հուլիսի 3-ին նույն խնդրանքով կրկին դիմել ենք լավագույն ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել։ Ավելին, նշված գործի վերաբերյալ ԴԱՏԱԼԵՔՍ տեղեկատվական համակարգում վերջին թարմացումը կատարվել է ս/թ մարտի 10-ին: Ստացվում է, որ սույն դիմումի ներկայացման պահին մենք որևէ տեղեկություն չունենք մեր՝ ավելի քան 3,5 ամիս առաջ ներկայացրած հայցի ճակատագրից:

Հարգելի՛ բարեկամներ, Թե ինչ նպատակ է հետապնդում 2016թ․ տարվա լավագույն դատավոր ճանաչված Անի Մխիթարյանը՝ իրենից որևէ բարդություն չներկայացնող գործը 2 տարի 4 ամիս ձգձգելու համար, մենք ՉԳԻՏԵՆՔ, բայց որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը․ 2014թ․ հուլիսի 1-ին նույն ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանը, քննության առնելով մեր վստահորդի հայցն՝ ընդդեմ վերը նշված գործով պատասխանողի՝ «Գումարի բռնագանձման պահանջի մասին», բավարարել է ամբողջությամբ և վճռել պատասխանող նշված անձից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել 11․640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի վրա հաշվեգրվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 01.01.2014թ. մինչև պարտավորության դադարման օրը:

Վերը նշված վճիռը նշված անձի կողմից բողոքարկվել է ներպետական բոլոր դատական ատյաններում, սակայն մերժվել է, և ԴԱՏԱՐԱՆԻ վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական գործողությունների արդյունքում, մինչ սույն դիմումի ներկայացման օրը մեր վստահորդին վճարվել է ընդամենը 64.500 ՀՀ դրամ գումար, ինչը նշանակում է, որ վերը նշված դատական ակտը մինչ օրս ամբողջությամբ չի կատարվել։ Իսկ ինչու՞ չի կատարվել դատական ակտը։

Չի կատարվել, քանի որ վերը նշված դատական ակտի կատարումից, ըստ էության, խուսափելու նպատակով և մեր խորին համոզմամբ՝ փոխադարձ համաձայնությամբ, մեր վստահորդի պարտապանի կինը 2015թ․ փետրվարի 17-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ամուսնու` (այսինքն մեր վստահորդի պարտապանին) «Ամուսնության ընթացքում ամուսինների կողմից ձեռքբերված գույքի նկատմամբ համատեղ սեփականություն իրավունքը ճանաչելու պահանջի մասին», որը նույն դատարանի 2015թ․ մարտի 30-ի որոշմամբ հանձնվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը: 2015թ․ ապրիլի 14-ին գործը մակագրվել է դատավոր Անի Մխիթարյանին, իսկ 2 օր անց հայցն ընդունվել է վարույթ և 2015թ․ սեպտեմբերի 24-ին նշանակվել է նախնական դատական նիստ:

Նշված գործով ԴԱՏԱՐԱՆԻ կողմից արգելանք է կիրառվել մեր նշված անձի գույքի վրա, ով պարտք է մեր վստահորդին, որի արդյունքում էլ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կողմից որոշում է ընդունվել մեր վստահորդի գործով հարուցված կատարողական վարույթը կասեցնելու մասին, ինչի պատճառով չի կատարվել դեռևս 2014թ. դեկտեմբերի 17-ին օրինական ուժ ստացած քաղաքացիական գործով վճիռը։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի կողմից գործի անհարկի ձգձգմամբ խախտվում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք), ինչպես նաև ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը (համաձայն որի՝ Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք):

Իրականում անհասկանալի և խիստ կասկածելի են ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի կողմից՝ քննարկվող քաղաքացիական գործով դատական նիստերի նշանակման միջակայքը: Գործով դատական նիստ է նշանակվում միջինը 4,5 ամիս պարբերականությամբ, երբ նույն դատավորի մոտ քննվող այլ գործերով դատական նիստերը նշանակվում են միջինը 2 ամիս պարբերականությամբ:

Այս համեմատությունը մենք կատարել ենք ԴԱՏԱԼԵՔՍ տեղեկատվական համակարգի միջոցով։ Նույն համակարգի միջոցով ուսումնասիրեցինք նաև նույն դատավորի վարույթում քննվող նույնանման պահանջով («Ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման պահանջի մասին») քաղաքացիական մեկ ուրիշ գործ, որով ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանը հայցադիմումը վարույթ էր ընդունել 05.10.2016թ. և մինչև 09.06.2017թ. (այսինքն 8 ամսվա ընթացքում) արդեն նշանակել և կայացրել էև 6 դատական նիստ:

Գտնում ենք, որ ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի կողմից իր վարույթում քննվող քաղաքացիական գործի անհարկի ձգձգումը և դատավարական կանոնների բազմակի խախտումներն ուղղակիորեն վնասում են ՀՀ արդարադատության շահերին և դատավորի համբավին, արատավորում են դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնում են հանրության վստահությունը դատարանի, դատավորի և ընդհանրապես արդարադատության արդյունավետության նկատմամբ, կասկածի տակ են դնում քննվող գործով իր օբյեկտիվությունն ու անկախությունը, ինչի հետևանքով մեր, ինչպես նաև մեր վստահորդի մոտ ողջամիտ կասկածներ են առաջացել հիշատակվող գործով ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի՝ ենթադրյալ շահագրգռվածության վերաբերյալ, ուստի գտնում ենք, որ առկա են բոլոր իրավական հիմքերը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի կողմից գործի անհարկի ձգձգմամբ խախտվում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք), ինչպես նաև ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը (համաձայն որի՝ Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:) Այսօր, փաստորեն, դատավոր Անի Մխիթարյանի իրականացրած «արդարադատության» և «բարեխիղճ դատավորի» վարքագծի պատճառով մեր վստահորդի օգտին կայացված դեռևս 2014թ. դեկտեմբերի 17-ին օրինական ուժ ստացած քաղաքացիական գործով վճիռը մնում է ՉԿԱՏԱՐՎԱԾ։

Հուսանք, որ ՀՀ արդարադատության խորհուրդը կգտնվի իր բարձրության վրա և համապատասխան վերաբերմունք կդրսևորի դատավոր Անի Մխիթարյանին արդարադատության և բարեխղճության իրական սահմանները վերադարձնելու նպատակով։ Դիմումի հետագա ընթացքն ու արդյունքները խոստանում ենք նույնպես հրապարակել։

Դիմումը ներկայացրել են «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Նորայր Նորիկյան և Գագիկ Մելիքյան:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:13 12/04/2017  |  ՄամուլՊայքար՝ Դատավորների միության նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»
13:34 23/02/2016  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Նաիրա Գրիգորյանը ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ
12:22 23/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնչպես անմեղ անձանց դատապարտումը, այնպես էլ մեղավորների արդարացումը նույնքան վտանգավոր են և հեղինակազրկում են արդարադատությունը. Դավիթ Ավետիսյան
12:04 23/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերջին 5 տարիների ընթացքում ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների կիրառման կայուն նվազում է արձանագրվել
14:18 21/01/2016  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԴատավորի վարքագծի կանոնների սահմանումը վերապահվել է Դատավորների ընդհանուր ժողովի իրավասությանը
09:29 06/08/2015  |  ՄամուլՄԻՊ-ը պահանջում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել. «Ժամանակ»
17:23 29/07/2014  |  ԼՐԱՀՈՍԴատավորների ընդհանուր ժողովն ընտրեց ԱԽ, Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր անդամներին
21:03 20/09/2013  |  ԼՐԱՀՈՍԴատավորները նշանակեցին արդարադատության ակադեմիայի իրենց ներկայացուցիչներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]