Թեմաներ
Երեքշաբթի 01 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/28/2020   17:35 Եթե կասկածը չհաստատվի, ոստիկանությունը պարտավոր է ներողություն խնդրելի եւ ծառայողական քննություն անցկացնել. Տիգրան Աթանեսյան 01/28/2020   17:28 Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու կադրերը. 18+ 01/28/2020   17:23 Գլուխը քարին է տվել. Ի պատասխան Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին 01/28/2020   17:12 Սա ինքն իրեն կորցրած իշխանությունների վարվելակերպ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան 01/28/2020   17:09 Ողջամիտ իշխանությունը պետք է դասեր քաղի, առնվազն՝ անցյալից. Արծվիկ Մինասյան 01/28/2020   16:59 Բերման ենթարկված Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց 01/28/2020   16:52 Սրանից ավելի մեծ ֆաշիզմ դժվար է պատկերացնել. Ռուբեն Մելիքյան 01/28/2020   16:44 Թերևս միայն հիբրիդային զենք ունեմ, որն օգտագործվում է սոցցանցերում՝ Նիկոլ Փաշինյանի ստահակ էությունը բարձրաձայնելու համար. Կոնստանտին Տեր-Նակալյան 01/28/2020   16:37 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Շահումյանի շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը 01/28/2020   16:27 Բանակի օրվա շրջանակներում այս իշխանությունները շարունակում են ներքին թշնամիներ որոնել, վհուկների որսով զբաղվել. Արմեն Աշոտյան 01/28/2020   16:23 Տասնյակ մեր հրամանատարներ ենթարկվում են ճնշումների, հալածանքների. Աղվան Վարդանյան 01/28/2020   16:16 Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյան 01/28/2020   16:12 Մի գրիչի պատմության տապալումից հետո անցել են վերջին ստադիային՝ ռեպրեսիաներին. մեդիափորձագետ 01/28/2020   16:06 ՍԴ-ի թիրախավորումն սկսվեց հորս գործը ՍԴ ուղարկվելուց հետո. Լեւոն Քոչարյան 01/28/2020   16:00 Ոստիկանությունը՝ Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման ենթարկելու մասին 01/28/2020   15:55 ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին տևական ժամանակ է ներս չեն թողնում. Արսեն Բաբայան 01/28/2020   15:52 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին 01/28/2020   15:48 Պարզաբանում «Իմ քայլի» ավագանու անդամից. Նարեկ Մայլյանը ձերբակալվել է «հանրային պահանջին» հետևելով 01/28/2020   15:42 Երեք անձ բերման է ենթարկվել՝ նրանց անձնական նամակագրություններին հասանելիություն ստանալու համար. Սա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է. Սամսոնյան 01/28/2020   15:39 BlogNews.am կայքի գլխավոր խմբագիրը բերման է ենթարկվել՝ նրա հեռախոսին տիրանալու համար 01/28/2020   15:29 Սա Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ վրեժն է. Դասալիքը բռնել է բանակում ծառայած մարդուն. Նարեկ Սամսոնյան 01/28/2020   15:15 Նարեկ Մալյանը գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ. Գերակշիռ է քաղաքական էլեմենտի առկայությունը 01/28/2020   15:09 Սա ուղղված է ոչ միայն Նարեկ Մալյանի, այլ բոլոր այլախոհների դեմ. Միհրան Հակոբյան 01/28/2020   15:05 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/28/2020   14:58 Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով. ոստիկանություն 01/28/2020   14:56 Փաստաբանին թույլ չեն տալիս տեսնել Նարեկ Մալյանին 01/28/2020   14:51 Շփման գծում զինադադարի խախտման դեպքերը կրճատվել են, ինչն ուղղակիորեն կապված է բանակի մարտունակության հետ. Վաղարշակ Հարությունյան 01/28/2020   14:47 Իշխանությունները շարունակում են ներքին թշնամանք հրահրել եւ առեւանգում են Նարեկ Մալյանին. Աշոտյան 01/28/2020   14:42 Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու, ռեպրեսիաների մի ձեւ է. Արսեն Բաբայանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին 01/28/2020   14:39 Փաստաբան. Նարեկ Մալյանի հետ կապված էժան շոուն ինչ-որ մեկին պետք է 01/28/2020   14:29 Մալյանին տեղափոխել են Ոստիկանության «6-րդ վարչություն». Մելիքյան 01/28/2020   13:52 Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին.Միհրան Հակոբյան (տեսանյութ) 01/28/2020   13:45 Գևորգ Կոստանյանի փաստաբանները դիմել են Վճռաբեկ դատարան 01/28/2020   13:34 Զինծառայողների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Թաթոյան 01/28/2020   13:31 «Հայոց բանակի կայացման ճանապարհն, իհարկե, հեշտ չի եղել». Ծառուկյանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ 01/28/2020   13:26 Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ 01/28/2020   13:20 «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հանրային դրամահավաք է սկսում՝ հաջակցություն «Նովայա Վրեմյա» թերթի 01/28/2020   13:17 Դատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ Արդարադատության նախարարության 01/28/2020   12:41 Այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ 01/28/2020   12:35 Ձեր թիկունքում ենք մենք մեզ զգում ապահով ու պաշտպանված»․ Աննա Հակոբյանը ուղերձ է հղել 01/28/2020   12:14 Շնորհավոր բոլորիդ տոնը, եղբայրներ ու քույրեր, Աստծո աջը ձեզնից անպակաս. Ավետիք Չալաբյան 01/28/2020   12:00 Աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի ազգային հպարտության աղբյուրն է Ազգային բանակը . ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը 01/28/2020   11:51 Հարթենյանի դեպքը եզակի չէ. «Իմ քայլը» խմբակցության անդամների մեծ մասը ֆեյսբուքում ծաղրական գրառումներով, «քոմենթներով» է գործունեություն ծավալում. Խաժակյան 01/28/2020   11:48 Սպառազինության համալրման աշխատանքները գնահատելու ժամանակը չէ.Սասուն Միքայելյան 01/28/2020   11:36 Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն 01/28/2020   11:30 «Ուզում են քաշի ջանը». Արման Բաբաջանյանը նստում է Գևորգ Պետրոսյանի նախկին սենյակում. «Հրապարակ» 01/28/2020   11:27 Հայկական բանակը մեր հավաքական արժանապատվությունն է. Վանեցյան 01/28/2020   11:25 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը խուսափեց պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ հարցից (տեսանյութ) 01/28/2020   11:22 Ոչ՝ հանձնաժողովին, մերսի՝ Միրզոյանին. «Հրապարակ» 01/28/2020   11:17 Թիրախում հայտնվածների մի մասն արտագաղթում է երկրից. «Հրապարակ»
01/27/2020   15:25 Դավաճանը դու ես, որ դավաճանել ես բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ ես անցել. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին 01/26/2020   19:38 Իշխող կուսակցությունը պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Վանեցյան 01/26/2020   21:30 Նիկոլ Փաշինյանը ՍԴ նախագահին մեղադրել է կեղծիք կատարելու մեջ 01/27/2020   18:24 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» 01/26/2020   18:06 Հրայր Թովմասյանը խնդրել է պատրաստել հայցադիմում. Ամրամ Մակինյան 01/27/2020   14:15 Անգրագետ սեւ փիարն աշխատեց իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ. քաղտեխնոլոգ 01/27/2020   12:22 «Իմ քայլի» պատգամավորները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստարկ-գրիչը սխալ է ընկալվել 01/26/2020   17:57 Կյանքը գրիչա. մի օր ձեռքդա, մի օր՝ էլ... Արմեն Աշոտյան 01/28/2020   16:16 Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյան 01/27/2020   22:55 Ալեն Սիմոնյանը ստում է, ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել. Արթուր Վանեցյան.news.am 01/26/2020   23:32 Հայաստանն իր տեղը զիջել է 6 նիշով` զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը. Doing Business 01/27/2020   18:03 Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն 01/27/2020   12:52 Ավագանու կազմից կհանեն, մի հատ շատ հարմար, տաքուկ և գուցե շատ էլ փողոտ գործի կդնեն. քաղտեխնոլոգ 01/28/2020   16:59 Բերման ենթարկված Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց 01/28/2020   17:23 Գլուխը քարին է տվել. Ի պատասխան Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին 01/27/2020   10:36 Դիմում բոլոր դեռ սթափ վիճակում գտնվող պատգամավորներին և կառավարության անդամներին, եթե այդպիսիք մնացել են. Արա Վարդանյան 01/28/2020   00:36 Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը ՍԴ-ում. Գագիկ Համբարյան 01/28/2020   00:13 Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում. Գոհար Մելոյան 01/26/2020   19:42 Հրապարակվել են Թրամփի սկանդալային խոսակցությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մասին 01/28/2020   13:17 Դատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ Արդարադատության նախարարության

Տարվա լավագույն դատավորը կարգապահական տույժի կենթարկվի՞ 08/15/2017   10:56  |  ԼՐԱՀՈՍ

Փաստաբանները դիմել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ տարվա լավագույն դատավոր Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և վերջինիս կարգապահական տույժի ենթարկելու նպատակով:

«Փաստինֆո»-ն փաստաբանն Նորայր Նորիկյանից տեղեկացավ, որ դիմումը ներկայացվել է օգոստոսի 11-ին իր և փաստաբան Գագիկ Մելիքյանի կողմից:

Փաստաբան Նորիկյանը հավաստիացրեց, որ սպառել են հնարավոր ու թույլատրելի բոլոր միջոցները և այլևս այլ ելք չենք տեսել նշված դատավորի անկանխատեսելի վարքագծին համարժեք արձագանք տալու առումով։

Այսպես, 2016թ․ լավագույն դատավոր ճանաչված դատավոր Անի Մխիթարյանը, փաստաբանների խորին համոզմամբ, կոպտորեն խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, նույն օրենսգրքի 153․2 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի, ՀՀ դատավորի վարքագծի կանոնների 2-րդ, 5-րդ կանոնի 2-րդ պարբերության պահանջները։

Քաղաքացիական գործն իր վարույթ ընդունելու պահից՝ 2015թ․ ապրիլի 14-ից, մինչ նշված դիմումը ներկայացնելու օրն անցել է շուրջ 2 տարի 4 ամիս, որի ընթացքում լավագույն դատավոր Անի Մխիթարյանը նշանակել է թվով 6 դատական նիստ՝ 24․09․2015թ., 25․01․2016թ., 06․05․2016թ., 10․11․2016թ., 17․02․2017թ., 18․04․2017թ․։

Նշանակված վեց նիստերից առաջին հինգն, ըստ էության, չի կայացել: Դեռևս 2016թ․ մայիսի 5-ին մեր կողմից միջնորդություն է ներկայացվել ԴԱՏԱՐԱՆԻՆ՝ «Երրորդ անձ» ներգրավելու մասին։

Միայն վեց ամիս անց՝ 10․11․2016թ․, ԴԱՏԱՐԱՆԻ արձանագրային որոշմամբ մեր վստահորդը ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ։ Երրորդ անձ ներգրավվելուց հետո մեր կողմից 17.11.2016թ. ԴԱՏԱՐԱՆԻՆ է ներկայացվել «Նիստերի արձանագրման կրիչի օրինակը տրամադրելու մասին» միջնորդություն, որով դատարանից խնդրել ենք տրամադրել գործով կայացած բոլոր նիստերի արձանագրությունների համակարգչային արձանագրման կրիչի օրինակը, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրա վրա առկա ընդամենը երեք նիստերից երկուսը՝ 06-05-2016թ. և 10-11-2016թ., հետաձգվել են կողմերի բացակայության պատճառաբանությամբ, չնայած նրան, որ դատարանն արձանագրել է, որ հայցվորն ու պատասխանողը պատշաճ ծանուցված են եղել դատական նիստի վայրի և ժամանակի մասին:

Ստեղծված իրավիճակը շտկելու և արհեստական խոչընդոտները հաղթահարելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 25-րդ հոդվածով՝ ս․թ․ մարտի 13-ին «Գործի քննության ժամկետների պահպանման մասին» դիմում ենք ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով հետևել նշված գործով քննության ժամկետների պահպանմանը, իսկ հիմքերի առկայության դեպքում վերը նշված հոդվածի հիմքով համապատասխան եզրակացություն ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով։

Նշված գրությունից հետո Անի Մխիթարյանի կողմից նշանակվել է դատական նիստ՝ 2017թ․ ապրիլի 18-ին, որի ընթացքում մեր կողմից ներկայացվել է հայցադիմում՝ «Ընդհանուր գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու» պահանջների մասին։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում չկայացնելու պայմաններում ԴԱՏԱՐԱՆԸ կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը, որից հետո ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված կարգով առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պարտավոր էր պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում, որը մինչ օրս չի կատարել։

Այլ կերպ ասած, ԴԱՏԱՐԱՆԸ պարտավոր էր առնվազն ս.թ. ապրիլի 25-ին տեղեկացնել մեզ մեր կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու կամ այն ընդունելը մերժելու կամ վերադարձնելու մասին, որը մինչ օրս չի կատարել։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ ս.թ. հունիսի 12-ին համապատասխան գրություն ենք ներկայացրել լավագույն ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանին՝ խնդրելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղարկել «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, որում նշված կլինի գործի քննության ժամանակն ու վայրը, սակայն պատասխան չենք ստացել։

Ս.թ. հուլիսի 3-ին նույն խնդրանքով կրկին դիմել ենք լավագույն ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել։ Ավելին, նշված գործի վերաբերյալ ԴԱՏԱԼԵՔՍ տեղեկատվական համակարգում վերջին թարմացումը կատարվել է ս/թ մարտի 10-ին: Ստացվում է, որ սույն դիմումի ներկայացման պահին մենք որևէ տեղեկություն չունենք մեր՝ ավելի քան 3,5 ամիս առաջ ներկայացրած հայցի ճակատագրից:

Հարգելի՛ բարեկամներ, Թե ինչ նպատակ է հետապնդում 2016թ․ տարվա լավագույն դատավոր ճանաչված Անի Մխիթարյանը՝ իրենից որևէ բարդություն չներկայացնող գործը 2 տարի 4 ամիս ձգձգելու համար, մենք ՉԳԻՏԵՆՔ, բայց որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը․ 2014թ․ հուլիսի 1-ին նույն ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանը, քննության առնելով մեր վստահորդի հայցն՝ ընդդեմ վերը նշված գործով պատասխանողի՝ «Գումարի բռնագանձման պահանջի մասին», բավարարել է ամբողջությամբ և վճռել պատասխանող նշված անձից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել 11․640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի վրա հաշվեգրվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 01.01.2014թ. մինչև պարտավորության դադարման օրը:

Վերը նշված վճիռը նշված անձի կողմից բողոքարկվել է ներպետական բոլոր դատական ատյաններում, սակայն մերժվել է, և ԴԱՏԱՐԱՆԻ վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական գործողությունների արդյունքում, մինչ սույն դիմումի ներկայացման օրը մեր վստահորդին վճարվել է ընդամենը 64.500 ՀՀ դրամ գումար, ինչը նշանակում է, որ վերը նշված դատական ակտը մինչ օրս ամբողջությամբ չի կատարվել։ Իսկ ինչու՞ չի կատարվել դատական ակտը։

Չի կատարվել, քանի որ վերը նշված դատական ակտի կատարումից, ըստ էության, խուսափելու նպատակով և մեր խորին համոզմամբ՝ փոխադարձ համաձայնությամբ, մեր վստահորդի պարտապանի կինը 2015թ․ փետրվարի 17-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ամուսնու` (այսինքն մեր վստահորդի պարտապանին) «Ամուսնության ընթացքում ամուսինների կողմից ձեռքբերված գույքի նկատմամբ համատեղ սեփականություն իրավունքը ճանաչելու պահանջի մասին», որը նույն դատարանի 2015թ․ մարտի 30-ի որոշմամբ հանձնվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը: 2015թ․ ապրիլի 14-ին գործը մակագրվել է դատավոր Անի Մխիթարյանին, իսկ 2 օր անց հայցն ընդունվել է վարույթ և 2015թ․ սեպտեմբերի 24-ին նշանակվել է նախնական դատական նիստ:

Նշված գործով ԴԱՏԱՐԱՆԻ կողմից արգելանք է կիրառվել մեր նշված անձի գույքի վրա, ով պարտք է մեր վստահորդին, որի արդյունքում էլ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կողմից որոշում է ընդունվել մեր վստահորդի գործով հարուցված կատարողական վարույթը կասեցնելու մասին, ինչի պատճառով չի կատարվել դեռևս 2014թ. դեկտեմբերի 17-ին օրինական ուժ ստացած քաղաքացիական գործով վճիռը։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի կողմից գործի անհարկի ձգձգմամբ խախտվում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք), ինչպես նաև ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը (համաձայն որի՝ Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք):

Իրականում անհասկանալի և խիստ կասկածելի են ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի կողմից՝ քննարկվող քաղաքացիական գործով դատական նիստերի նշանակման միջակայքը: Գործով դատական նիստ է նշանակվում միջինը 4,5 ամիս պարբերականությամբ, երբ նույն դատավորի մոտ քննվող այլ գործերով դատական նիստերը նշանակվում են միջինը 2 ամիս պարբերականությամբ:

Այս համեմատությունը մենք կատարել ենք ԴԱՏԱԼԵՔՍ տեղեկատվական համակարգի միջոցով։ Նույն համակարգի միջոցով ուսումնասիրեցինք նաև նույն դատավորի վարույթում քննվող նույնանման պահանջով («Ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման պահանջի մասին») քաղաքացիական մեկ ուրիշ գործ, որով ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանը հայցադիմումը վարույթ էր ընդունել 05.10.2016թ. և մինչև 09.06.2017թ. (այսինքն 8 ամսվա ընթացքում) արդեն նշանակել և կայացրել էև 6 դատական նիստ:

Գտնում ենք, որ ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի կողմից իր վարույթում քննվող քաղաքացիական գործի անհարկի ձգձգումը և դատավարական կանոնների բազմակի խախտումներն ուղղակիորեն վնասում են ՀՀ արդարադատության շահերին և դատավորի համբավին, արատավորում են դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնում են հանրության վստահությունը դատարանի, դատավորի և ընդհանրապես արդարադատության արդյունավետության նկատմամբ, կասկածի տակ են դնում քննվող գործով իր օբյեկտիվությունն ու անկախությունը, ինչի հետևանքով մեր, ինչպես նաև մեր վստահորդի մոտ ողջամիտ կասկածներ են առաջացել հիշատակվող գործով ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի՝ ենթադրյալ շահագրգռվածության վերաբերյալ, ուստի գտնում ենք, որ առկա են բոլոր իրավական հիմքերը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի կողմից գործի անհարկի ձգձգմամբ խախտվում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք), ինչպես նաև ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը (համաձայն որի՝ Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:) Այսօր, փաստորեն, դատավոր Անի Մխիթարյանի իրականացրած «արդարադատության» և «բարեխիղճ դատավորի» վարքագծի պատճառով մեր վստահորդի օգտին կայացված դեռևս 2014թ. դեկտեմբերի 17-ին օրինական ուժ ստացած քաղաքացիական գործով վճիռը մնում է ՉԿԱՏԱՐՎԱԾ։

Հուսանք, որ ՀՀ արդարադատության խորհուրդը կգտնվի իր բարձրության վրա և համապատասխան վերաբերմունք կդրսևորի դատավոր Անի Մխիթարյանին արդարադատության և բարեխղճության իրական սահմանները վերադարձնելու նպատակով։ Դիմումի հետագա ընթացքն ու արդյունքները խոստանում ենք նույնպես հրապարակել։

Դիմումը ներկայացրել են «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Նորայր Նորիկյան և Գագիկ Մելիքյան:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:13 12/04/2017  |  ՄամուլՊայքար՝ Դատավորների միության նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»
13:34 23/02/2016  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Նաիրա Գրիգորյանը ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ
12:22 23/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնչպես անմեղ անձանց դատապարտումը, այնպես էլ մեղավորների արդարացումը նույնքան վտանգավոր են և հեղինակազրկում են արդարադատությունը. Դավիթ Ավետիսյան
12:04 23/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերջին 5 տարիների ընթացքում ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների կիրառման կայուն նվազում է արձանագրվել
14:18 21/01/2016  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԴատավորի վարքագծի կանոնների սահմանումը վերապահվել է Դատավորների ընդհանուր ժողովի իրավասությանը
09:29 06/08/2015  |  ՄամուլՄԻՊ-ը պահանջում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել. «Ժամանակ»
17:23 29/07/2014  |  ԼՐԱՀՈՍԴատավորների ընդհանուր ժողովն ընտրեց ԱԽ, Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր անդամներին
21:03 20/09/2013  |  ԼՐԱՀՈՍԴատավորները նշանակեցին արդարադատության ակադեմիայի իրենց ներկայացուցիչներին

Տեսանյութեր

01/27/2020   19:05 Կարմիր գծերի ոդիսականը. ինչ անել տուգանվելու դեպքում. մանրամասնում է իրավաբանը

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]