Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Տուբերկուլոզի հետևանքով առաջացած անպտղություն. արտամարմնային բեղմնավորման ձախողումները. Օլգա Սոցկայա 08/13/2017   12:57

Doctors.am-ի հյուրասրահում ֆթիզիոգինեկոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., ԵՊԲՀ Ֆթիզիատրիայի ամբիոնի դոցենտ Օլգա Սոցկայան է: 

- Ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ ասել է գենիտալ տուբերկուլոզ:

- Տուբերկուլոզը շարունակում է մնալ աշխարհի ամենատարածված վարակներից և 10 ամենածանր հիվանդություններից մեկը:
Չնայած այն հանգամանքին, որ կնոջ սեռական օրգանների տուբերկուլոզը հանդիպում է բնակչության 1 %-ի մոտ և չի գերազանցում այդ շեմը, այն դրսևորվում է առավելապես այն տարիքի կանանց շրջանում, ովքեր գտնվում են  վերարտադրողական տարիքի ուշ փուլում և որոնց օրգանիզմում կատարվում են անատոմիական անդարձելի փոփոխություններ՝ հանգեցնելով սոցիալական և հոգեբանական հետևանքների: Սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ ունեցող կանանց շրջանում այն հանդիպում է 10-15 % դեպքերում, անպտղություն ունեցող կանանց դեպքում՝ 15-28%:
Վիրահատական միջամտությունից կարելի է խուսափել ժամանակին արված ճիշտ ախտորոշման և բուժման դեպքում: Ահա թե ինչու այս խնդիրը պետք է արժանանա ոչ միայն բժիշկների, այլ նաև բնակչության լայն շերտերի ուշադրությանը:

- Որո՞նք են տուբերկուլոզով վարակվելու ուղիները:

- Նախապես նշեմ, որ սեռական օրգանների տուբերկուլոզը փոխանցվում է ոչ թե սեռական, այլ աէրոգեն (շնչառական ուղիներով)` օդակաթիլային և օդափոշու ճանապարհով: Վարակման 5-10 % փոխանցվում է սննդի միջոցով:

- Արդյո՞ք հիվանդությունը զարգանում է վիրուսի՝ օրգանիզմ ներթափանցելուց հետո, թե՞ ոչ:

- Աշխարհի բնակչության գրեթե 80 % վարակված է տուբերկուլոզի միկրոբակտերիայով, ինչը, սակայն, չի նշանակում, որ բոլոր այս մարդիկ հիվանդ են: 90-93 % դեպքերում առաջնային կոնտակտն ավարտվում է առաջնային կոմպլեքսի գոյացմամբ և պրոցեսի հետադարձ զարգացմամբ: Որոշիչ նշանակություն ունեն իմունիտետն ու հարուցիչի ագրեսիվությունը:

- Նշեցիք, որ վարակը անցնում է թոքերի և աղեստամոքսային տրակտի միջոցով, իսկ ի՞նչ ճանապարհով է այն ներթափանցում սեռական օրգաններ:

- Եթե վարակի ներթափանցման գործընթացը ինչ-ինչ պատճառնրով չի կասեցվում առաջնային կոմպլեքսի փուլում, ինֆեկցիան արյան հոսքով ներթափանում է տարբեր օրգաններ՝ այդ թվում արգանդափողեր, այնուհետև տարածվում արգանդում, ձվարաններում, որովայնում և այլն: Այս դեպքում ևս վարակի ներթափանցում այնտես միշտ չէ հանգեցնում տուբերկուլոզի զարգացման ակտիվ գործընթացի: Տոբերկուլյոզի զարգացման համար անհրաժեշտ են որոշակի գործոններ:

- Ի՞նչ գործոններ են խթանում ինֆեկցիայի ակտիվացումը սեռական օրգաններում:

- Դրանք կնոջ կյանքի այն շրջաններն են, որոնք բարենպաստ չեն տուբերկուլոզի զարգացման համար, ինչպես օրինակ՝դաշտանի սկսվելը, հղիությունը, աբորտին հաջորդող շրջանն ու հետծննդաբերական փուլը, կլիմաքսը: Ադ ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում վերակազմավորման գործընթացներ, զարգանում է ֆիզիոլոգիական իմունոդեֆիցիտ: Կարելի է ասել, որ տուբերկուլոզը մի հիվանդություն է, որ կնոջը հետևում է իր կյանքի ողջ ընթացքում:

- Ի՞նչ դրսևորումներ ունի կնոջ սեռական օրգանների տուբերկուլոզը: Ի՞նչ ախտանշանների պետք է ուշադրություն դարձնի կինը, որպեսզի ժամանակին դիմի բժշկի:

- Հիվանդությունը, որպես կանոն, զարգանում է գաղտնի:

Հիմնական դրսևորումներից մեկը (որը շատ հաճախ հենց միակ դրսևորումն է) անպտղությունն է, հատկապես՝ առաջնային, փող-պերիտոնեալ (որովայնափողային)
Դաշտանային ցիկլի խանգարում, հատկապես՝ հորմոնային բուժման դեպքում արդյունքի բացակայության հետևանքով
Արգանդի հավելումների քրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժման դեպքում արդյունք չտեսնելը
Սեռական օրգանների անատոմիական գրպաններում կամ խոռոչներում կուտակված ազատ հեղուկի առկայություն
Ցավային սինդրոմ, տևական բարձր ջերմության՝ մինչև 37.2-37.4 ջերմաստիճանի հասնող
Հղիության կրելախախտ՝ անհասկանալի պատճառով
Արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձեր
Կպումներ հատկապես այն կանանց արգանդում, որոնք իրենց անամնեզում չեն ունեցել ներարգանդային միջամտություններ
Նշումներ նախկինում տարած վիրահատություններից՝ կույր աղիքի բորբոքում՝ մանկության/դեռահասության շրջանում, արտարգանդային հղիություն, ձվարանների կիստա կամ սեռական օրգանների նորագոյացությունների կասկած


- Ո՞ր հիվանդություններին է նման սեռական օրգանների տուբերկուլոզը:

- Հայաստանի պայմաններում այն առաջին հերթին պարբերական հիվանդությանն է նման: 2 հիվանդություններին բնորոշ դրսևորումներից են սերոզիտները (որովայնամիզի և այլ շճային թաղանթների բորբոքում), որն ուղեկցվում է հեղուկի կուտակումով փոքր կոնքի խոռոչներում , կպումների գոյացմամբ, տենդի և ցավի նոպաներով, որ կարող են հանգեցնել վիրահատության, իսկ մի շարք դեպքերում ուղեկցվում են անպտղությամբ և կրելախախտով: Ուզում եմ շեշտել այն փաստը, որ սեռական օրգանների տուբերկուլոզը և պարբերական հիվանդությունը (որովայնային ձևը) կարող են դրսևորվել զուգահեռաբար: Այդ իսկ պատճառով դրանցից մեկի ախտորոշումը ավտոմատ կերպով չի բացառում մյուսի դրսևորումը: Հաճախ կանայք դիմում են տարբեր պրոֆիլի բժիշկների՝ թերապևտների, ընտանեկան բժիշկների, վիրաբույժների, մանկաբույժների, վարակաբանների, ռևմատոլոգների, գինեկոլոգների, ուռուցքաբանների և այլն: Ճիշտ ախտորոշում, շատ դեպքերում, հնարավոր է լինում տալ մի քանի տարվա ընթացքում:

- Ինչպե՞ս է անցկացվում հետազոտությունը և կատարվում ախտորոշումը:

- Ախտորոշում տալն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կլինիկական դրսևորումներ, հաճախ, չկան: Վարակը զարգանում է արգանդափողերի և որովայնամիզի հատվածում, ուր ներթափանցելն այնքան էլ հեշտ չէ և ուստի ֆթիզիոգինեկոլոգի հիմնական գործողությունը լինում է համալիր հետազոտություն անցկացնել: Կարատվում է ՈՒՁՀ, լապարոսկոպիա, հիստերոսկոպիա, հիստերոսալպինգոգրաֆիա, արգանդի էնդոմետրիումի լորձաթաղանթի ասպիրացիոն բիոպսիա, կոլպոսկոպիա, դաշտանի ժամանակ սեռական ուղիներից արտազատված արյան մեջ Mycobacterium tuberculosis հարուցչի հետազոտություն: Յուրաքանչյուր մեթոդ ունի իր զգայունությունն ու արդյունավետությունը: Այդ գործում ամենակարևորը, սակայն, ախտորոշման հաստատումն է` բիոպսիայի և տուբերկուլոզի բակտերիայի արտադրության միջոցով. առանց սրանց ախտորոշումը վերջնական չէ: Պարբերական հիվանդությունը հաստատում են գենետիկ հետազոտությունների միջոցով:

- Արդյո՞ք այս բարդ հիվանդությունն ունի բուժում:

- Տուբերկուլոզն այսօր բուժվում է ժամանակակից դեղամիջոցներով: Դրանց արժեքը թանկ է: Պացիենտների համար դրանք, սակայն, դուրս են գրում անվճար: Բուժումն անցկացվում է հակաբուբերկուլյոզային դիսպանսերներում և տարածքային պոլիկլինիկաների տուբերկուլոզի կաբինետներում և կարող է տևել 6-20 ամիս կամ ավելի երկար: Չափազանց կարևոր է ֆթիզիոգինեկոլոգի դերը, ով ոչ միայն իրականացնում է ախտորոշումը և վերահսկում տուբերկուլոզի զարգացման ընթացքը, այլ նաև անցկացնում է պաթոգենետիկ թերապիա, որի նպատակն է ապաքինումը՝ օրգանների ֆունկցիաների նվազագույն կորուստով, կպումներ առաջանալու և էնդոմետրիումի վնասման հավանականության նախազգուշացումով, ձվարաններում ձվաբջիջների քանակի պահպանումով: Տուբերկուլոզով վարակված պացիենտների հղիության և հետծննդաբերական ընթացքի վարումը ևս կարևոր է, քանի որ հղիության ընթացքում դիմադրողականության անկման դեպքում վարակի ոչ ակտիվ օջախները ունեն կրկին ակտիվանալու հակում:

- Ինչպե՞ս է վերականգնվում ռեպրոդուկտիվ ֆունկցիան, երբ կա գենիտալ տուբերկուլոզ կամ տուբերկուլոզ և պարբերական հիվանդություն միաժամանակ:Որո՞նք են արտամարմնային բեղմնավորման ձախողման պատճառները:

- Տուբերկուլոզի դեպքում մանկածնության ֆունկցիայի վերականգնումը հեշտ չէ: Բնական ճանապարհով հղիություն է լինում պացիենտների մոտ 10 % դեպքում: Հիվանդության՝ ժամանակին արված ախտորոշումն ու բուժումը հիմնական պայմանն են այդ գործում: Տուբերկուլոզի հետևանքով առաջացած անպտղություն հաղթահարման գործում վերարտադրողական նոր տեխնոլոգիաների կիրառումով մի նոր շրջան սկսվեց: Արտամարմնային բեղմնավորման մեթոդի շնորհիվ գրանցվեց տուբերկուլոզի հետևանքով առաջացած անպտղության բուժման բարձր արդյունավետություն, այդ թվում՝ ‹‹Արագիլ›› բարեգործական ֆոնդի շրջանակում:

Այսօր մեծ է թիվն այն երեխաների, որոնք ծնվել են մեզ մոտ բուժվող այն պացիենտներից, ովքեր հիվանդ են եղել գենիտալ տուբերկուլոզով և ստացել լիակատար բուժում: Նրանց թվում կան նաև երկվորյակներ և եռյակներ, իսկ մայրիկներից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնացել և նրանք այսօր ողջ և առողջ են: Սակայն գոյություն ունի մի շատ կարևոր հանգամանք, որին անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել. Եթե մինչ արտամարմնային բեղմնավորում կատարելն առկա է տուբերկուլոզի՝ գաղտնի, չախտորոշված բորբոքում, ապա տուբերկուլոզը կարող է տարածվել հանգեցնելով ընդհուպ մինչև մոր կամ անգամ պտղի մահվան կամ հղիության ինքնաբեր ընդհատման: Եվ ուստի կնոջը արտամարմնային բեղմնավորման ուղարկող բժշկի ուսերին մեծ պատասխանատվություն է դրված: Ընդունված է համարել, որ լապարոսկոպիան, որն անցնում է կինը՝ արտամարմնային բեղմնավորմանը նախապատրասվելիս, ‹‹ախտորոշման ոսկե ստանդարն›› է, և որ պետք չէ անհանգստանալ տուբերկուլոզի հնարավոր գոյության համար: Սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Լապարոսկոպիայի ինֆորմատիվությունն առանց բիոպսիայի մեծ չէ: Արտամարմնային բեղմնավորման ընթացքում իմ պլանտացիայի ձախողման դեպքերը ևս պայմանավորված են տուբերկուլոզի հետևանքով էնդոմետրիումի նվասումով: Միաժամանակ թե՛ տուբերկուլոզ և թե՛ պարբերական հիվանդություն ունեցող պացիենտների դեպքում անպտղության բուժման գործում ևս զգալի արդյունքներ կան, սակայն վերարտադրողական ֆունկցիայի վերականգնման հարցում նման պացիենտների և բժշկի առջև էլ ավելի բարդ խնդիր է դրված:

- Գոյություն ունե՞ն արդյոք հիվանդության կանխարգելման արդյունավետ մեթոդներ:

- Այո: Սա, նախևառաջ, սպեցիֆիկ կանխարգելումն է՝ պատվաստումն ու կրկնակի պատվաստումը: Սոցիալական կանխարգելումը ներառում է կյանքի որակի բարձրացում, սակայն յուրաքանչյուր կին կարող է և պետք է զբաղվի անձնական պրոֆիլակտիկայով, այն է. վարի առողջ կենսակերպ, հետևվի սննդակարգին, ապահովի ֆիզիկական ծանրաբեռնվածություն, և որ ամենակարևորն է, կանոնավոր կերպով այցելի գինեկոլոգի: Եվ այս դեպքում հիվանդության առաջացման ռիսկը զգալիորեն կնվազի:
Որակավորված ֆթիզիոգինեկոլոգի հսկողությամբ պետք է կատարվի անպտղության ու հղիության բարդությունների կանխարգելում տուբերկուլոզի բուժման առաջին իսկ օրերից, այլ ոչ այն ժամանակ, երբ ֆթիզիատրի բուժումն ավարտված է և էնդոմետրիումում սկսել է ընթանալ կպումների գործընթաց, ինչը խոչընդոտում է բարեհաջող իմպլանտացիան և հանդիսանում արտամարմնային բեղմնավորման ձախողման և վիժումների պատճառ:

 

Աղբյուր` doctors.am


Հարակից հրապարակումներ`

13:37 08/08/2017  |  ԱռողջությունԱռողջապահության նախարարության հորդորը՝ հանգստի մեկնող անձանց
10:59 09/07/2017  |  ԱռողջությունՔիմիաթերապիայի հետևանքով առաջացող մազաթափությունը հնարավոր է կանխել. Լևոն Բադալյան
14:50 08/07/2017  |  ԱռողջությունՌուսաստանցի գիտնականներ. Լողավազանում արևապաշտպան քսուքով լող տալը հանգեցնում է քաղցկեղի
16:55 01/07/2017  |  ԱռողջությունՅոդի անբավարարության հետևանքով առաջացող խնդիրներ
09:35 18/06/2017  |  ԱռողջությունՀելիկոբակտեր պիլորի. ստամոքսի ագրեսիվ «թշնամի»
00:26 16/06/2017  |  ԱնցուդարձԳեր կանանց մոտ ավելի հաճախ են ծնվում զարգացման արատներով երեխաներ. գիտնականներ
13:40 14/06/2017  |  ԱռողջությունՀայաստանում երեք հիվանդի ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում կիրականացվի
11:07 11/06/2017  |  ԱնցուդարձՀանրակրթական դպրոցներում տարածված է գրի և ընթերցանության խանգարումը. մասնագետ
00:13 10/06/2017  |  ԱնցուդարձԻնչպես ավելացնել կյանքի տևողությունը. գիտական գործոնների թոփ-4-ը
00:30 04/06/2017  |  Առողջություն«Պատվաստումից հետո երեխաս ջերմում է, ի՞նչ անեմ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]