Թեմաներ
Երկուշաբթի 10 / 21 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/21/2019   17:20 ՀՀ վարչապետը Քրիստինե Սարգսյանին ազատել է աշխատանքից 10/21/2019   17:11 Ընտրությունը մերն է՝ անգիտակից հրճվանքով ապրող ժողովու՞րդ, թե՞ պատերազմի մեջ գտնվող երկրի կանոններով ապրող ազգ 10/21/2019   16:35 Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները 10/21/2019   16:20 Անվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին 10/21/2019   16:10 Տեսանկարահանող սարք պահելով՝ արդարադատությանը միջամտելը տեսականորեն հնարավոր չէ. Վարդևանյան 10/21/2019   16:05 ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 10/21/2019   16:01 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 10/21/2019   15:55 Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից րոպեներ առաջ գողություն էին արել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/21/2019   15:46 Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցում թույլ չեն տվել տեսակցել թոռների հետ. Լեւոն Քոչարյան 10/21/2019   15:39 Ryanair-ին հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվի. Ավինյան 10/21/2019   15:34 Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի զրույցի տարածման վայրը հայտնի է. ՔԿ ղեկավար 10/21/2019   15:25 Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 10/21/2019   15:16 Սպասվում են տեղումներ 10/21/2019   15:01 Մենք ականատես ենք լինում փողոցային արդարադատության. Լևոն Բաղդասարյան 10/21/2019   14:56 Վերադառնում ենք հանքարդյունաբերության երկնիշ աճի ժամանակաշրջան 10/21/2019   14:54 Կոռումպացվածության մասին որևէ պաշտոնյայի, որևէ խոսք անգամ չի գնացել. Ինձ համար էլ է սա նորություն. Ավինյանը՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին 10/21/2019   14:49 Սփյուռքի գործարարները այդպես էլ շունչները պահած մնացին 10/21/2019   14:39 ՍԴ-ն այս որոշմամբ զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից. Վլադիմիր Վարդանյան 10/21/2019   14:34 Վերաքննիչ դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Նարեկ Մութաֆյանի խափանման միջոցի հարցը 10/21/2019   14:22 Արթուր Դավթյանին շնորհվել է երկրորդ դասի աստիճան 10/21/2019   14:08 Սարհատ Պետրոսյան՝ հեռանում եմ պարզ ճակատով 10/21/2019   13:58 Վիճաբանության ժամանակ հայրը դանակահարել է որդուն 10/21/2019   13:43 Ցանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը 10/21/2019   13:39 Զոհրաբ Մնացականյանը Լոնդոնում կհանդիպի բրիտանական առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների հետ 10/21/2019   13:34 Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա 10/21/2019   13:27 Արդարադատության նախարարությունն որոշակի նախաձեռնություններ ունի ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկի լուծման համար.Ավինյան 10/21/2019   13:24 Գևորգ Կոստանյանը խոստացել է հաջորդ ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Խաչատրյան 10/21/2019   13:17 Քաղաքական հրահանգներ ՀՔԾ-ն ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի. Սասուն Խաչատրյան 10/21/2019   13:15 Յուրա Իվանյանը մնացել է իր պաշտոնում, պաշտոնն ուղղակի վերանվանվել է. ՔԿ նախագահ 10/21/2019   12:54 Մինչեւ ամսվա վերջը ցրտեր չունենք. դրա մասին անգամ չհիշեք. Գագիկ Սուրենյան 10/21/2019   12:42 Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ Պաշտպանի առաջարկներն ընդունվել են 10/21/2019   12:33 Միրզա Դինային՝ 2019 « Ավրորա» մրցանակի դափնեկիր 10/21/2019   12:14 Դավիթ Սանասարյանի անունը շոշափող վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 10/21/2019   11:54 Ուրախ եմ արձանագրել, որ գործազրկության էական նվազում ունենք. ՀՀ վարչապետ 10/21/2019   11:53 Մեզ բավարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը. Անդրանիկ Քոչարյան 10/21/2019   11:50 Հայաստանում նախատեսում են սկսել դիակային դոնորներից փոխպատվաստում 10/21/2019   11:46 Անցած շաբաթ գրանցվել է 318 արտակարգ դեպք. Զոհվել է 7 մարդ, փրկվել է 4-ը 10/21/2019   11:40 ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում 10/21/2019   11:34 Պարզաբանում ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ 10/21/2019   11:25 ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը պատրաստվում է գարնանային նստաշրջանին 10/21/2019   11:20 Պետական միջոցների փոշիացում Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ոլորտում. հարուցվել է քրգործ 10/21/2019   11:13 Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան 10/21/2019   11:07 Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել 10/21/2019   11:01 Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քրեակատարողական հիմնարկ 10/21/2019   10:52 Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Ֆրանսիայում հայկական խմբագրության վրա հարձակումը 10/21/2019   10:41 Վայոց ձորի լեռներում տեղացել է առաջին ձյունը. Լուսանկարներ 10/21/2019   10:35 Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունները 10/21/2019   10:23 Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Մարության 10/21/2019   10:15 ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ 10/21/2019   09:58 Երազանքի կրթությունն այն է, երբ մարդու իմացության սահմանները չեն սահմանափակվում. ՀՀ վարչապետ
10/20/2019   12:10 Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան 10/20/2019   11:15 Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում. Բաթոյան 10/20/2019   12:50 Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյա փաստաբանի դիմումը մերժվել է 10/21/2019   13:43 Ցանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը 10/20/2019   13:14 «Մեր սիրած կիրակին». Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հրապարակումները 10/21/2019   10:52 Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Ֆրանսիայում հայկական խմբագրության վրա հարձակումը 10/20/2019   22:47 Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա 10/21/2019   16:20 Անվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին 10/20/2019   12:45 Բնապահպանական աղետ Արցախում. Խաչենագետի ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են հայտնվել (տեսանյութ) 10/21/2019   09:46 Պլանային աշխատանքներով պայմանավորված մի շարք բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումը 10/20/2019   14:19 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. 10/21/2019   12:14 Դավիթ Սանասարյանի անունը շոշափող վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 10/19/2019   22:10 Ռուսաստանցի կինը ցանցապարկի մեջ տեղափոխում էր մաուգլի- դստերը և վաճառում նրան մանկապիղծերին 10/21/2019   15:01 Մենք ականատես ենք լինում փողոցային արդարադատության. Լևոն Բաղդասարյան 10/19/2019   23:01 Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Երևանում 10/21/2019   10:23 Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Մարության 10/19/2019   20:25 Բժիշկները մոռացել են հիվանդին տոմոգրաֆում 10/21/2019   13:34 Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա 10/21/2019   15:46 Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցում թույլ չեն տվել տեսակցել թոռների հետ. Լեւոն Քոչարյան 10/20/2019   13:07 ՍԴ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդումները իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարում է. Խոսրով Հարությունյան

Տուբերկուլոզի հետևանքով առաջացած անպտղություն. արտամարմնային բեղմնավորման ձախողումները. Օլգա Սոցկայա 08/13/2017   12:57

Doctors.am-ի հյուրասրահում ֆթիզիոգինեկոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., ԵՊԲՀ Ֆթիզիատրիայի ամբիոնի դոցենտ Օլգա Սոցկայան է: 

- Ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ ասել է գենիտալ տուբերկուլոզ:

- Տուբերկուլոզը շարունակում է մնալ աշխարհի ամենատարածված վարակներից և 10 ամենածանր հիվանդություններից մեկը:
Չնայած այն հանգամանքին, որ կնոջ սեռական օրգանների տուբերկուլոզը հանդիպում է բնակչության 1 %-ի մոտ և չի գերազանցում այդ շեմը, այն դրսևորվում է առավելապես այն տարիքի կանանց շրջանում, ովքեր գտնվում են  վերարտադրողական տարիքի ուշ փուլում և որոնց օրգանիզմում կատարվում են անատոմիական անդարձելի փոփոխություններ՝ հանգեցնելով սոցիալական և հոգեբանական հետևանքների: Սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ ունեցող կանանց շրջանում այն հանդիպում է 10-15 % դեպքերում, անպտղություն ունեցող կանանց դեպքում՝ 15-28%:
Վիրահատական միջամտությունից կարելի է խուսափել ժամանակին արված ճիշտ ախտորոշման և բուժման դեպքում: Ահա թե ինչու այս խնդիրը պետք է արժանանա ոչ միայն բժիշկների, այլ նաև բնակչության լայն շերտերի ուշադրությանը:

- Որո՞նք են տուբերկուլոզով վարակվելու ուղիները:

- Նախապես նշեմ, որ սեռական օրգանների տուբերկուլոզը փոխանցվում է ոչ թե սեռական, այլ աէրոգեն (շնչառական ուղիներով)` օդակաթիլային և օդափոշու ճանապարհով: Վարակման 5-10 % փոխանցվում է սննդի միջոցով:

- Արդյո՞ք հիվանդությունը զարգանում է վիրուսի՝ օրգանիզմ ներթափանցելուց հետո, թե՞ ոչ:

- Աշխարհի բնակչության գրեթե 80 % վարակված է տուբերկուլոզի միկրոբակտերիայով, ինչը, սակայն, չի նշանակում, որ բոլոր այս մարդիկ հիվանդ են: 90-93 % դեպքերում առաջնային կոնտակտն ավարտվում է առաջնային կոմպլեքսի գոյացմամբ և պրոցեսի հետադարձ զարգացմամբ: Որոշիչ նշանակություն ունեն իմունիտետն ու հարուցիչի ագրեսիվությունը:

- Նշեցիք, որ վարակը անցնում է թոքերի և աղեստամոքսային տրակտի միջոցով, իսկ ի՞նչ ճանապարհով է այն ներթափանցում սեռական օրգաններ:

- Եթե վարակի ներթափանցման գործընթացը ինչ-ինչ պատճառնրով չի կասեցվում առաջնային կոմպլեքսի փուլում, ինֆեկցիան արյան հոսքով ներթափանում է տարբեր օրգաններ՝ այդ թվում արգանդափողեր, այնուհետև տարածվում արգանդում, ձվարաններում, որովայնում և այլն: Այս դեպքում ևս վարակի ներթափանցում այնտես միշտ չէ հանգեցնում տուբերկուլոզի զարգացման ակտիվ գործընթացի: Տոբերկուլյոզի զարգացման համար անհրաժեշտ են որոշակի գործոններ:

- Ի՞նչ գործոններ են խթանում ինֆեկցիայի ակտիվացումը սեռական օրգաններում:

- Դրանք կնոջ կյանքի այն շրջաններն են, որոնք բարենպաստ չեն տուբերկուլոզի զարգացման համար, ինչպես օրինակ՝դաշտանի սկսվելը, հղիությունը, աբորտին հաջորդող շրջանն ու հետծննդաբերական փուլը, կլիմաքսը: Ադ ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում վերակազմավորման գործընթացներ, զարգանում է ֆիզիոլոգիական իմունոդեֆիցիտ: Կարելի է ասել, որ տուբերկուլոզը մի հիվանդություն է, որ կնոջը հետևում է իր կյանքի ողջ ընթացքում:

- Ի՞նչ դրսևորումներ ունի կնոջ սեռական օրգանների տուբերկուլոզը: Ի՞նչ ախտանշանների պետք է ուշադրություն դարձնի կինը, որպեսզի ժամանակին դիմի բժշկի:

- Հիվանդությունը, որպես կանոն, զարգանում է գաղտնի:

Հիմնական դրսևորումներից մեկը (որը շատ հաճախ հենց միակ դրսևորումն է) անպտղությունն է, հատկապես՝ առաջնային, փող-պերիտոնեալ (որովայնափողային)
Դաշտանային ցիկլի խանգարում, հատկապես՝ հորմոնային բուժման դեպքում արդյունքի բացակայության հետևանքով
Արգանդի հավելումների քրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժման դեպքում արդյունք չտեսնելը
Սեռական օրգանների անատոմիական գրպաններում կամ խոռոչներում կուտակված ազատ հեղուկի առկայություն
Ցավային սինդրոմ, տևական բարձր ջերմության՝ մինչև 37.2-37.4 ջերմաստիճանի հասնող
Հղիության կրելախախտ՝ անհասկանալի պատճառով
Արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձեր
Կպումներ հատկապես այն կանանց արգանդում, որոնք իրենց անամնեզում չեն ունեցել ներարգանդային միջամտություններ
Նշումներ նախկինում տարած վիրահատություններից՝ կույր աղիքի բորբոքում՝ մանկության/դեռահասության շրջանում, արտարգանդային հղիություն, ձվարանների կիստա կամ սեռական օրգանների նորագոյացությունների կասկած


- Ո՞ր հիվանդություններին է նման սեռական օրգանների տուբերկուլոզը:

- Հայաստանի պայմաններում այն առաջին հերթին պարբերական հիվանդությանն է նման: 2 հիվանդություններին բնորոշ դրսևորումներից են սերոզիտները (որովայնամիզի և այլ շճային թաղանթների բորբոքում), որն ուղեկցվում է հեղուկի կուտակումով փոքր կոնքի խոռոչներում , կպումների գոյացմամբ, տենդի և ցավի նոպաներով, որ կարող են հանգեցնել վիրահատության, իսկ մի շարք դեպքերում ուղեկցվում են անպտղությամբ և կրելախախտով: Ուզում եմ շեշտել այն փաստը, որ սեռական օրգանների տուբերկուլոզը և պարբերական հիվանդությունը (որովայնային ձևը) կարող են դրսևորվել զուգահեռաբար: Այդ իսկ պատճառով դրանցից մեկի ախտորոշումը ավտոմատ կերպով չի բացառում մյուսի դրսևորումը: Հաճախ կանայք դիմում են տարբեր պրոֆիլի բժիշկների՝ թերապևտների, ընտանեկան բժիշկների, վիրաբույժների, մանկաբույժների, վարակաբանների, ռևմատոլոգների, գինեկոլոգների, ուռուցքաբանների և այլն: Ճիշտ ախտորոշում, շատ դեպքերում, հնարավոր է լինում տալ մի քանի տարվա ընթացքում:

- Ինչպե՞ս է անցկացվում հետազոտությունը և կատարվում ախտորոշումը:

- Ախտորոշում տալն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կլինիկական դրսևորումներ, հաճախ, չկան: Վարակը զարգանում է արգանդափողերի և որովայնամիզի հատվածում, ուր ներթափանցելն այնքան էլ հեշտ չէ և ուստի ֆթիզիոգինեկոլոգի հիմնական գործողությունը լինում է համալիր հետազոտություն անցկացնել: Կարատվում է ՈՒՁՀ, լապարոսկոպիա, հիստերոսկոպիա, հիստերոսալպինգոգրաֆիա, արգանդի էնդոմետրիումի լորձաթաղանթի ասպիրացիոն բիոպսիա, կոլպոսկոպիա, դաշտանի ժամանակ սեռական ուղիներից արտազատված արյան մեջ Mycobacterium tuberculosis հարուցչի հետազոտություն: Յուրաքանչյուր մեթոդ ունի իր զգայունությունն ու արդյունավետությունը: Այդ գործում ամենակարևորը, սակայն, ախտորոշման հաստատումն է` բիոպսիայի և տուբերկուլոզի բակտերիայի արտադրության միջոցով. առանց սրանց ախտորոշումը վերջնական չէ: Պարբերական հիվանդությունը հաստատում են գենետիկ հետազոտությունների միջոցով:

- Արդյո՞ք այս բարդ հիվանդությունն ունի բուժում:

- Տուբերկուլոզն այսօր բուժվում է ժամանակակից դեղամիջոցներով: Դրանց արժեքը թանկ է: Պացիենտների համար դրանք, սակայն, դուրս են գրում անվճար: Բուժումն անցկացվում է հակաբուբերկուլյոզային դիսպանսերներում և տարածքային պոլիկլինիկաների տուբերկուլոզի կաբինետներում և կարող է տևել 6-20 ամիս կամ ավելի երկար: Չափազանց կարևոր է ֆթիզիոգինեկոլոգի դերը, ով ոչ միայն իրականացնում է ախտորոշումը և վերահսկում տուբերկուլոզի զարգացման ընթացքը, այլ նաև անցկացնում է պաթոգենետիկ թերապիա, որի նպատակն է ապաքինումը՝ օրգանների ֆունկցիաների նվազագույն կորուստով, կպումներ առաջանալու և էնդոմետրիումի վնասման հավանականության նախազգուշացումով, ձվարաններում ձվաբջիջների քանակի պահպանումով: Տուբերկուլոզով վարակված պացիենտների հղիության և հետծննդաբերական ընթացքի վարումը ևս կարևոր է, քանի որ հղիության ընթացքում դիմադրողականության անկման դեպքում վարակի ոչ ակտիվ օջախները ունեն կրկին ակտիվանալու հակում:

- Ինչպե՞ս է վերականգնվում ռեպրոդուկտիվ ֆունկցիան, երբ կա գենիտալ տուբերկուլոզ կամ տուբերկուլոզ և պարբերական հիվանդություն միաժամանակ:Որո՞նք են արտամարմնային բեղմնավորման ձախողման պատճառները:

- Տուբերկուլոզի դեպքում մանկածնության ֆունկցիայի վերականգնումը հեշտ չէ: Բնական ճանապարհով հղիություն է լինում պացիենտների մոտ 10 % դեպքում: Հիվանդության՝ ժամանակին արված ախտորոշումն ու բուժումը հիմնական պայմանն են այդ գործում: Տուբերկուլոզի հետևանքով առաջացած անպտղություն հաղթահարման գործում վերարտադրողական նոր տեխնոլոգիաների կիրառումով մի նոր շրջան սկսվեց: Արտամարմնային բեղմնավորման մեթոդի շնորհիվ գրանցվեց տուբերկուլոզի հետևանքով առաջացած անպտղության բուժման բարձր արդյունավետություն, այդ թվում՝ ‹‹Արագիլ›› բարեգործական ֆոնդի շրջանակում:

Այսօր մեծ է թիվն այն երեխաների, որոնք ծնվել են մեզ մոտ բուժվող այն պացիենտներից, ովքեր հիվանդ են եղել գենիտալ տուբերկուլոզով և ստացել լիակատար բուժում: Նրանց թվում կան նաև երկվորյակներ և եռյակներ, իսկ մայրիկներից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնացել և նրանք այսօր ողջ և առողջ են: Սակայն գոյություն ունի մի շատ կարևոր հանգամանք, որին անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել. Եթե մինչ արտամարմնային բեղմնավորում կատարելն առկա է տուբերկուլոզի՝ գաղտնի, չախտորոշված բորբոքում, ապա տուբերկուլոզը կարող է տարածվել հանգեցնելով ընդհուպ մինչև մոր կամ անգամ պտղի մահվան կամ հղիության ինքնաբեր ընդհատման: Եվ ուստի կնոջը արտամարմնային բեղմնավորման ուղարկող բժշկի ուսերին մեծ պատասխանատվություն է դրված: Ընդունված է համարել, որ լապարոսկոպիան, որն անցնում է կինը՝ արտամարմնային բեղմնավորմանը նախապատրասվելիս, ‹‹ախտորոշման ոսկե ստանդարն›› է, և որ պետք չէ անհանգստանալ տուբերկուլոզի հնարավոր գոյության համար: Սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Լապարոսկոպիայի ինֆորմատիվությունն առանց բիոպսիայի մեծ չէ: Արտամարմնային բեղմնավորման ընթացքում իմ պլանտացիայի ձախողման դեպքերը ևս պայմանավորված են տուբերկուլոզի հետևանքով էնդոմետրիումի նվասումով: Միաժամանակ թե՛ տուբերկուլոզ և թե՛ պարբերական հիվանդություն ունեցող պացիենտների դեպքում անպտղության բուժման գործում ևս զգալի արդյունքներ կան, սակայն վերարտադրողական ֆունկցիայի վերականգնման հարցում նման պացիենտների և բժշկի առջև էլ ավելի բարդ խնդիր է դրված:

- Գոյություն ունե՞ն արդյոք հիվանդության կանխարգելման արդյունավետ մեթոդներ:

- Այո: Սա, նախևառաջ, սպեցիֆիկ կանխարգելումն է՝ պատվաստումն ու կրկնակի պատվաստումը: Սոցիալական կանխարգելումը ներառում է կյանքի որակի բարձրացում, սակայն յուրաքանչյուր կին կարող է և պետք է զբաղվի անձնական պրոֆիլակտիկայով, այն է. վարի առողջ կենսակերպ, հետևվի սննդակարգին, ապահովի ֆիզիկական ծանրաբեռնվածություն, և որ ամենակարևորն է, կանոնավոր կերպով այցելի գինեկոլոգի: Եվ այս դեպքում հիվանդության առաջացման ռիսկը զգալիորեն կնվազի:
Որակավորված ֆթիզիոգինեկոլոգի հսկողությամբ պետք է կատարվի անպտղության ու հղիության բարդությունների կանխարգելում տուբերկուլոզի բուժման առաջին իսկ օրերից, այլ ոչ այն ժամանակ, երբ ֆթիզիատրի բուժումն ավարտված է և էնդոմետրիումում սկսել է ընթանալ կպումների գործընթաց, ինչը խոչընդոտում է բարեհաջող իմպլանտացիան և հանդիսանում արտամարմնային բեղմնավորման ձախողման և վիժումների պատճառ:

 

Աղբյուր` doctors.am


Հարակից հրապարակումներ`

13:37 08/08/2017  |  ԱռողջությունԱռողջապահության նախարարության հորդորը՝ հանգստի մեկնող անձանց
10:59 09/07/2017  |  ԱռողջությունՔիմիաթերապիայի հետևանքով առաջացող մազաթափությունը հնարավոր է կանխել. Լևոն Բադալյան
14:50 08/07/2017  |  ԱռողջությունՌուսաստանցի գիտնականներ. Լողավազանում արևապաշտպան քսուքով լող տալը հանգեցնում է քաղցկեղի
16:55 01/07/2017  |  ԱռողջությունՅոդի անբավարարության հետևանքով առաջացող խնդիրներ
09:35 18/06/2017  |  ԱռողջությունՀելիկոբակտեր պիլորի. ստամոքսի ագրեսիվ «թշնամի»
00:26 16/06/2017  |  ԱնցուդարձԳեր կանանց մոտ ավելի հաճախ են ծնվում զարգացման արատներով երեխաներ. գիտնականներ
13:40 14/06/2017  |  ԱռողջությունՀայաստանում երեք հիվանդի ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում կիրականացվի
11:07 11/06/2017  |  ԱնցուդարձՀանրակրթական դպրոցներում տարածված է գրի և ընթերցանության խանգարումը. մասնագետ
00:13 10/06/2017  |  ԱնցուդարձԻնչպես ավելացնել կյանքի տևողությունը. գիտական գործոնների թոփ-4-ը
00:30 04/06/2017  |  Առողջություն«Պատվաստումից հետո երեխաս ջերմում է, ի՞նչ անեմ»

Արխիվ

[]