Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2020   17:51 Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն անելու վերաբերյալ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 01/24/2020   17:47 Տիեզերական գործունեության ոլորտը կարգավորող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 01/24/2020   17:42 ԱԺ-ն ընդունեց էներգետիկայի ոլորտում թափանցիկության միտված նախագիծը 01/24/2020   17:35 Ալեն Սիմոնյանը ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին առաջարկում է վայր դնել մանդատները 01/24/2020   17:33 Կայացավ ոստիկանության կոլեգիայի նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ ) 01/24/2020   17:28 Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային 01/24/2020   17:15 Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է. Քաղաքագետ 01/24/2020   17:12 Ցմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել 01/24/2020   17:05 Դարոն Աճեմօղլուն կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի 01/24/2020   17:01 Վարչապետի որոշմամբ Արտակ Քամալյանն կազատվի էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից 01/24/2020   16:58 Խորհրդարանում քննարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը 01/24/2020   16:52 Քոլեջներից մեկում տեսա Նիկոլ Փաշինյանի նկարն են փակցրել, ասացի՝ հանեն. Բոլորը շոկի մեջ էին. ԱԺ պատգամավոր 01/24/2020   16:48 Կարծես հիմա Տարոն Մարգարյանի հետ եք խոսում. ԿԳՄՍ նախարարը՝ ԼՀԿ-ին 01/24/2020   16:43 Սպանության եւ ինքնասպանության փորձեր.զորամասում զինված միջադեպի նախնական որակումը հայտնի է 01/24/2020   16:40 Պետությանը պատճառվել է 36 միլոն դրամից ավելի վնաս․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/24/2020   16:30 Կարեն Զադոյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածու 01/24/2020   16:15 «Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը». Նիկոլ Փաշինյան 01/24/2020   16:06 2019 թվականին աննախադեպ թվով հայցեր են ներկայացվել լրագրողների դեմ 01/24/2020   16:00 Մի՛ կրկնեք նախորդների սխալները. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» գործընկերներին 01/24/2020   15:56 Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ կարձակվի 01/24/2020   15:52 Զինվորի՝ հոսպիտալում պառկելը ֆինանսական բեռ է ԶՈՒ-ի վրա. Սահակ Օհանյան 01/24/2020   15:47 Կիբերհարձակման է ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանը 01/24/2020   15:44 Ի՞նչ գործ ունեն «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվիստները դպրոցների կառավարման խորհուրդներում. Սամսոնյան 01/24/2020   15:40 Զինվորը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում. Վիճակը ծայրահեղ ծանր է 01/24/2020   15:29 Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում 01/24/2020   15:19 ԱԺ-ն քննարկում է հանրակրթության ոլորտը կարգավորող նախագիծը 01/24/2020   15:16 Սպասվում են տեղումներ ձյան տեսքով 01/24/2020   15:01 Վլադիմիր Աղաբեկովը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով 01/24/2020   14:48 Քննություն է տարվում՝ Նորաշեն համայնքում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ 01/24/2020   14:39 Փաշինյանը բարոյական ինքնասպանության է գնում. Փորձագետները՝ Հրայր Թովմասյանի տան խուզարկության մասին 01/24/2020   14:23 Մեկ տարվա ընթացքում մեկ դատավոր ընտրեցին, յոթ դատավորին յոթ տարում են ընտրելու. Թովմասյան 01/24/2020   14:06 Եթե առ այսօր ես դրա մասին լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված. Թովմասյան (տեսանյութ) 01/24/2020   14:03 Հրայր Թովմասյանի տան խուզարկությունն անընդունելի է.կտրվի քրեաիրավական գնահատական 01/24/2020   13:53 Այն ինչ կատարվում է այսօր, նոր քրեական գործերի հիմք է դառնալու. Թովմասյան 01/24/2020   13:52 Տեղի է ունենում իշխանության ամբողջական ուզուրպացման փորձ . Երվանդ Վարոսյանը՝ ՍԴ նախագահի տան խուզարկության մասին 01/24/2020   13:38 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը ոչինչ չի հայտնաբերվել. Պաշտպան 01/24/2020   13:35 ԱԺ-ն քննարկեց տիեզերական գործունեության ոլորտը կարգավորող նախագիծը 01/24/2020   13:32 Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ 01/24/2020   13:21 Վիրավորում ստացած զինծառայողի վիրահատությունն ավարտվել է 01/24/2020   13:18 Ամրամ Մակինյանը տեսանյութ է հրապարակել, որը հերքում է ՀՔԾ-ի հայտարարությունը 01/24/2020   13:06 Առևտրի կենտրոններում կատարված հափշտակությունների հետևանքով տնտեսվարողներին պատճառվել է 22.600.000 դրամի գույքային վնաս 01/24/2020   13:01 Առաջարկում եմ խուզարկել Հրայր Թովմասյանի ուղեղը. ինչ կա, այդտեղ է թաքնված. Աշոտյան 01/24/2020   12:55 Խնդիր է դրված՝ ազատվել կամային հատկանիշներով օժտված ՍԴ դատավորներից եւ այն լցնել յուրայիններով. Սահմանադրագետ 01/24/2020   12:52 Հայտարարություն՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածության հայտը փոստային առաքումով ներկայացնելու վերաբերյալ 01/24/2020   12:49 Տեղյակ եմ ցանկացած հարցից, խնդրից և հատ-հատ գիտեմ դրանց լուծումները. Ծառուկյան 01/24/2020   12:41 Նրանք փնտրում են աղաղակող ինչ-որ բան, որ հանրությանը կարողանան մատուցել այս գործընթացի իրական լինելը. Միհրան Պողոսյան 01/24/2020   12:37 ԵԱՍՄ ամբողջ տեխնիկան՝ 29 մեքենա, աշխատել է քաղաքի ողջ տարածքում 01/24/2020   12:30 Օրվա իշխանությունը չի հանդուրժում Հրայր Թովմասյանի պետականամետ կերպարը. Գոհար Մելոյան 01/24/2020   12:27 Քաղաքը միշտ պատրաստ է աջակցել փրկարարական ծառայությանը. ԱԻՆ Երևանի ՓՎ-ն ամփոփել է 2019-ը 01/24/2020   12:22 Ակնհայտ է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և ռեպրեսիվ մեթոդները. Միհրան Պողոսյան
01/24/2020   09:22 Հրատապ. Խուզարկում են Հրայր Թովմասյանի տունը 01/23/2020   15:21 «Էրեբունի պլազա»-ում պատանդներ կան 01/23/2020   17:34 Ոստիկանությունը չի մեկնաբանում, թե ինչու է կրակոցներ արձակած անձը ոստիկանությունում տեղափոխվում առանց ձեռնաշղթաների (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/23/2020   12:52 Կնոջը հակի թելով ամուսինը խեղդամահ է արել ապա՝ որպես ինքնասպանություն ներկայացրել 01/24/2020   15:47 Կիբերհարձակման է ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանը 01/22/2020   20:58 Փաշինյանը գնաց Տիգրան Սարգսյանի՝ 9 տարվա վաղեմության հետքերով. լիկբեզ գյուղացու համար 01/24/2020   09:10 «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» 01/24/2020   09:45 Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում. «Ժողովուրդ» 01/23/2020   14:43 Արթուր Վանեցյանը պահանջում է, որ «Հայկական ժամանակը» ներողություն խնդրի 01/23/2020   12:15 Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 01/24/2020   10:05 Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը 01/22/2020   17:55 Դատախազությունն ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ մամուլի հրապարակումը 01/23/2020   18:55 «Կյանքս քեզ եմ վստահում». Ոստիկանապետը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդուն 01/23/2020   21:45 «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործունեությունը վտանգված է 01/22/2020   21:55 Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի 20 մլն դրամի դիմաց 01/23/2020   15:40 Ոստիկանությունը՝ Էրեբունի պլազայում հնչած կրակոցների մասին 01/23/2020   21:51 Վարչապետի «խելոք» խորհրդականը էդ թրիքոտ կաթը խմե՞լ է. Հրաչ Բերբերյան 01/23/2020   15:02 Կրակոցներ՝ Երեւանի կենտրոնում. ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնին 01/22/2020   21:20 Զոռով չի, մարդ չդարձաք. Շարմազանովը՝ Փաշինյանին 01/22/2020   20:02 Կրակոցներ Արարատում. կա տուժած

10 լավագույն վայրերը՝ դեպի Արցախ ճամփորդությունը հիշարժան դարձնելու համար 08/09/2017   10:57  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի զբոսաշրջային վայրերը բազմազան են. դրանք առաջարկում են յուրօրինակ տպավորություններ թե՛ հնագիտական պեղումներով հետաքրքրվողներին, թե՛ ճարտարապետական ինքնատիպ ոճն ու հետաքրքիր լուծումները գնահատողներին եւ  թե՛ արկածային զբոսաշրջության սիրահարներին: «Արմենպրես»-ն առանձնացրել է Արցախի 10 լավագույն վայրերը, որոնք արժե տեսնել եւ ուսումնասիրել:  

Ջդրդուզ-Հունոտի կիրճ 

Եթե ցանկանում եք տեսնել արցախյան բնության ողջ հմայքը, ապա անպայման պետք է այցելեք Ջդրդուզ, նույն ինքը՝ Կատարոտ, որը գտնվում է հենց Շուշի քաղաքի եզրին՝ ժայռերի գագաթին:  Քարքարոտ ոլորաններ, հնագույն ջրաղացների ավերակներ, մարտահրավերային կամուրջներ, ամեն քայլափոխի հանդիպող զվարճալի փայտե մարդուկներ, հանգստանալու համար նախատեսված նստարաններ, ի վերջո զբոսաշրջիկներ. ահա այն ամենը, ինչը կտեսնեք դեպի Ջդրդուզի հենց ներքեւում գտնվող Հունոտի կիրճ տանող ճանապարհին, որը սկսվում է Մխիթարաշենից: Ճանապարհը ճիշտ կազմակերպելու հարցում ձեզ կօգնեն երեք տարբեր գույների ուղեցույցները, որոնցից կապույտը կտանի  դեպի չտեսնված Մամռոտ Քար ջրվեժը, որը հայտնի է նաեւ «Զոնտիկներ» անվանմամբ, կարմիրը՝ դեպի Ամարաթ և Զույգ Աչք քարանձավներ, իսկ կանաչը՝ դեպի Հունոտ գյուղի ավերակները, կամարաձեւ քարե կամուրջը և ականակիտ աղբյուրները: 

Տնջրի 

Արցախի զարդերից մեկը հսկայական չինարի ծառն է՝ Տնջրին:  Ստեփանակերտից 37 կմ հյուսիս, Հյուսիս-հարավ մայրուղուց ոչ հեռու Սխտորաշեն գյուղի մոտակայքում գտնվող ծառն  արդեն շուրջ 2035 տարեկան է, ունի 27 մ շառավիղ, 54 մ բարձրություն և մինչև կես մետրի հասնող տերևներ: Բնի ներքին շառավիղը 44 մ2 է, ինչի շնորհիվ այնտեղ տեղավորվում է 100 հոգի: Դեռեւս խորհրդային տարիներից նրան շնորհվել էր վկայական ԽՍՀՄ տարածքում ամենատարեց եւ ամենախոշոր ծառը լինելու մասին: Տնջրիի  շրջակայքում կարելի է տեսնել բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ: Արցախցիների համար Տնջրին պարզապես ծառ չէ. այն ուխտատեղի է: 

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի 

Շուշին Արցախի մշակութային քաղաքներից է: Հին պատմական շենքերից, թանգարաններից բացի զբոսաշրջիկների ուշադրությանը կարելի է գրավել  քաղաքի մայր տաճարը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը կառուցվել է  քաղաքի կենտրոնում 19-րդ դարում: Որպես ճարտարապետական կառույց՝ այն գրավում է  ոչ միայն իր գույնով, այլեւ յուրօրինակ գմբեթով եւ փորագրություններով: Տաճարի դիմաց կառուցված է  զանգակատունը: Եկեղեցին ունի մի հատված, որտեղ ակուստիկ հատկությունների շնորհիվ փոխվում է մարդու ձայնը. այն կարծես դառնում է օտար: 

Տիգրանակերտ 

Հայոց արքաներից Տիգրան Մեծի անունը կրող Տիգրանակերտ քաղաքը Արցախի Մարտունու շրջանում է: Այն կառուցվել է Ք.ա 1-ին դարում:  2008 թվականին քաղաքի պեղումների վայրում ստեղծվել է պետական պատմամշակութային արգելոց, որտեղ այցելուները կարող են ստանալ մեծածավալ տեղեկատվություն քաղաքի դարավոր պատմության մասին: Տիգրանակերտի տարածքում իրականացվել են բազմաթիվ պեղումներ, որոնցից մեկի ժամանակ հայտնաբերվել է երկու կարասային գերեզմանոց: 2005 թվականին քաղաքի և նրա տարբեր ծայրամասերի պեղումները ցույց են տվել, որ Տիգրանակերտը միջնադարյան դասական քաղաքների օրինակով ունեցել է պատվարով ամրացված թաղամաս, առեւտրաարհեստավորական կամ կենտրոնական թաղամաս, ընդարձակ գյուղատնտեսական արվարձաններ: 

Գանձասար 

Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի վանական համալիրը՝ որպես ճարտարապետական եզակի կոթող, անտարբեր չի թողնում զբոսաշրջիկներին, ովքեր հատկապես ամառվա շրջանում ընտրում են Արցախը որպես զբոսաշրջային ուղղություն: 13-րդ դարում կառուցված վանական համալիրը Վանք գյուղի մոտակայքում է. դեռեւս 2000-ականներին մեկնարկեցին վանական համալիրի վերականգնման աշխատանքները: Գանձասարի պատմության՝ 11 լեզվով թարգմանված գիրքը առավել ընկալունակ եւ մատչելի է դարձնում զբոսաշրջիկների այցը դեպի վանական համալիր: Վանքի մոտակայքում նաեւ կարելի է տեսնել  Գանձասարի մատենադարանը, որը նույնպես կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը:  Արցախյան մատենադարանում կարելի է ծանոթանալ վաղ միջնադարից մինչև նոր շրջանն  ընդգրկող  ձեռագրերին եւ հնատիպ գրքերին: 

Կաչաղակաբերդ 

Կաչաղակաբերդը գտնվում է Արցախի Պտերեցկ և Քոլատակ գյուղերի միջև: Լեռան գագաթը, որի վրա կանգնած է բերդը, հատկապես տեսանելի է Ստեփանակերտից Գանձասար գնալու ճանապարհից: Երեք կողմերից բերդը շրջապատող հարթ ժայռերը այն դարձրել են անառիկ: Չորրորդ կողմը համեմատաբար հասանելի է, որտեղ էլ հավանաբար գտնվում է բերդի մուտքը: Ըստ պատմություններից մեկի՝ ժողովուրդն ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ այն միայն կաչաղակներին է  հասանելի եղել։ Բերդը նաեւ ստացել է «Սղսղան» անունը, քանի որ բազմաթիվ դեպքեր են լինում, երբ մարդիկ բերդին հասնելու ճանապարհին սահում են եւ այդպես էլ գագաթին չեն կարողանում հասնել: 

Ազոխի քարանձավ 

Ազոխի քարանձավը կարևոր հնագիտական վայր է, որը գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ: Դեռեւս 1968 թվականին այնտեղ իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է Նեանդերթալ նախամարդու ծնոտոսկրը, որը 300.000 տարեկան էր: Այն աշխարհի ամենահին մարդկային մնացորդներից է, որը գիտական գրականության մեջ զբաղեցնում է 5-րդ տեղը: Ազոխի քարանձավը պետական բնապատմական արգելոց  է, որը ոչ միայն հայ, այլեւ օտարերկրացի հնագետների ուշադրության կենտրոնում է: 2016 թվականին արտերկրում լույս  տեսավ «Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցքը» (Azokh cave and the Transcaucasian corridor) խորագիրը կրող  գիրքը, որը ներկայացնում է ավելի քան տասը տարի ձգված  հնագիտական աշխատանքների արդյունքները: 

Դադիվանք 

9-13-րդ դարերում կառուցված Դադիվանքը եւս Արցախի պատմական վանական համալիրներից է, որը գտնվում է Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում:  Ըստ լեգենդի` եկեղեցին հիﬓվել է 1-ին դարում Քրիստոսի առաքյալներից Թադեւոսի հետեւորդ Դադիի կողﬕց, ում մասունքները   հայտնաբերվել են վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ իրականացված պեղումների ժամանակ: Դադիվանքի վանական համալիրն ընդգրկում է Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցին, որի որմնանկարները արտասահմանցի մասնագետների օգնությամբ մաքրվել եւ նորոգվել են, մատուռը, գավիթները, խաչքարերը, ինչպես նաեւ կից կառուցված եռահարկ զանգակատունը:  Վանական համալիրում կա մի պատ. մարդիկ հավատում են, որ եթե երազանք պահես եւ մոտակայքում հանդիպող քարերից մեկն այնպես հպես պատին, որ այն չընկնի, ապա երազանքը կիրականանա: Ըստ 2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 16 անդամների  կողմից ստորագրված փաստաթղթի՝ Դադիվանքի ավերումը Արցախում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է: Հայկական զորքերն ազատագրել են Դադիվանքը 1993 թվականին՝ մարտի 31-ին: 

Դիզափայտ լեռ 

Այն գտնվում է Արցախի Հադրութի շրջանում, ծովի մակարդակից բարձր է 2478 մետր: Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը, որի անունն է կրում Հադրութի շրջանի Տող գյուղում հիմնադրված  բավականին հայտնի «Կատարո» գինիների գործարանը: Դիզափայտի լեռնագագաթն Արցախի պատմական սրբավայրերից է։ 

Janapar Trail հետիոտն արշավային երթուղի 

Այն ձգվում է Վարդենիսից մինչև Հադրութի շրջան:  13 տարբեր երկարության երթուղիներից բաղկացած արահետը հնարավորություն է ընձեռում ճանապարհորդներին անցնելու Արցախի լեռնային հատվածներով: Արահետը հատուկ նախագծվել է այնպես, որ ամեն երթուղու ավարտը տեղի է ունենում երթուղու վրա գտնվող գյուղերի մեջ, ինչը լավ հնարավորություն է տալիս ճամփորդներին սնվելու, գիշերակացի և տեղացիների հետ շփվելու համար: 

Սյուզի Մուրադյան 

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]