Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից

Ադրբեջանի բուլղարական թղթապանակ. ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի դեմ Ադրբեջանի ճնշումների բացահայտումը նոր սկանդալային մանրամասներ է ստանում 08/08/2017   17:56  |  Միջազգային լրահոս

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովայի կողմից հյուրընկալող երկրի ներքին գործերին միջամտելու մասին մեր հրապարակումից հետո «Արմենպրես» լրատվական գործակալությունը կապ հաստատեց ՀԲԸՄ պատասխանատուների հետ` ադրբեջանական քաղաքական ճնշումների մասին մեկնաբանություն ստանալու ակնկալիքով:

Հարցումներին ի պատասխան երևան եկած տեղեկությունները, բացահայտեցին գործի նոր երեսակներ: Երևանում Բուլղարիայի դեսպանատունը նախընտրեց չարձագանքել «Արմենպրես»-ի՝ Հայկական բարեգործական ընդհանուր մրիության Բուլղարիայի մասնաճյուղի կողմից կազմակերպվող միջոցառումների և միության աշխատակիցներ դեմ ուղղված՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան շարունակական ճնշումներին վերաբերող հարցերին:

Ադրբեջանական դիվանագիտական շանտաժի անտեսանելի ձեռքը Ադրբեջանի՝ Բուլղարիայի ներքին գործերին միջամտելու արդյունքում ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի երիտասարդական
միության նախագահ Հայկ Կարապետյանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, ստիպած է եղել թողնել Պլովդիվի ազգային և ինտեգրման հարցերով զբաղվող խորհրդի անդաﬕ պաշտոնը: Հարցի վերաբերյալ «Արմենպրես» գործակալությունը դիմել է Հայկ Կարապետյանին, ով այդ պահին գտնվում էր Ուկրաինայում:

«Արմենպրես» գործակալությանը տրամադրած գրավոր պատասխանում Հայկ Կարապետյանը չի անդրադարձել պաշտոնը լքելու պատճառներին, սակայն հանդես է եկել կոշտ և ուշագրավ հայտարարությամբ. «Այն դեպքում, երբ բուլղարական իշխանությունները թույլ են տալիս այլ պետության դեսպանատան խառնվել երկրի ներքին գործերին, նշանակում է, որ պետությունը ղեկավարում են ազգի դավաճանները, որոնք պատմության դաժան դատաստանի առաջ կկանգնեն:

Բուլղարիայի հայ համայնքը մեծապես ինտեգրված է և համատեղ կեցության հարյուրամյակների ընթացքում լուրջ ներդրում է բերել Բուլղարիայի զարգացման գործում, կյանքի բոլոր ոլորտներում: Ավելին, մենք Բուլղարիայի քաղաքացիներ ենք ու մեր կառավարությունը պետք է պաշտպանի մեր մարդկային ու քաղաքացիական իրավունքները»:

Կարապետյանի հնչեցրած դիրքորոշումը հիմք է տալիս ենթադրելու ,որ իր պաշտոնաթողությունը կապված է եղել ադրբեջանական դեսպանատան գործունեության հետ և Բուլղարիայի պատկան մարմինները, երկրի քաղաքացու իրավունքները պաշտպանելու փոխարեն տեղի են տվել տարատեսակ ճնշումների:

Բաքվի գործելաոճը հայկական կազմակերպությունների համար նորություն չէ

Հայ բարեգործական ընդհանուր միությունը համարում է, որ իրենց կազմակերպության դեմ Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների նախաձեռնած արշավը առանձին միջադեպ չէ, այլ հանդիսանում է հայկական սփյուռքի կազմակերպությունների դեմ ուղղված Ադրբեջանի պետական քաղաքականության մաս: Նման կարծիք «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀԲԸՄ Եվրոպայի պատասխանատու Նիկոլա Դավիդյանը:

«Ես համոզված եմ, որ սա ոչ թե առաջին դեպքն է, որ տեղի է ունեցել, այլ առաջին անգամն է, երբ հայտնի է դարձել այս քայլերի մասին»,- ասաց Դավիդյանը՝ նշելով, որ եվրոպական մի շարք երկրների ու հաստատությունների վրա ազդելու համար ադրբեջանական դիվանագիտությունն օգտագործում է նավթային լծակներն ու» խավիարային դիվանագիտության» գործիքակազմը:

Ըստ բանախոսի՝ «Խավիարային դիվանագիտություն» անվանումն ստացած կոռուպցիոն սխեմաները արդեն բացահայտվել են, հիմնականում քաղաքացիական հասարակության մի շարք կառույցների կողմից ու հանդիսանում են ոչ միայն Բաքվի, այլև համանման մի շարք ամբողջատիրական ռեժիմների կողմից կիրառվող վարքաբանություն:

«Մեր նպատակն է, որ եվրոպական կառավարությունները հասկանան Արցախի և տարածաշրջանի նկատմամբ ազնիվ քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը, ու դրան հասնելու համար աշխատելու ենք Եվրոպայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու մամուլի հետ՝ շեշտելով խաղաղության ու մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը»,- ասաց Դավիդյանը՝ բարձր գնահատելով «Արմենպրես»-ի ջանքերը՝ հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու առումով:

Պլովդիվի ազգային և ինտեգրման հարցերով զբաղվող խորհրդի արդեն նախկին անդամ Հայկ Կարապետյանն իր հերթին կարևորել է, որ Ադրբեջանի այս քայլերը լայն քննարկման առարկա դառնան, քանի որ Բուլղարիայի պաշտոնատարները միայն այդ պարագայում ստիպված կլինեն միջամտել. «Նրանց ուշադրությունն այս թեմային բևեռելով` կստիպենք նրանց մերժել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող վիճելի նախապայմանները»:

Արձագանքում է ՀԲԸՄ Բուլղարիայի մյուս մասնաճյուղը

Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել նաև ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի ղեկավար Առնո Քույումջյանից:

Քույումջյանը նշեց, որ քաջատեղյակ է Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից շարունակաբար իրականացվող հակահայ քաղաքականությանը, որի միջոցով ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է սեպ խրել Բուլղարիայում բարեգործական գործունեություն ծավալող հայերի, որոնք, իմիջիայլոց, բոլորը հանդիսանում են Բուլղարիայի քաղաքացիներ, և տեղի բուլղարացի ժողովրդի միջև դարավոր պատմություն ունեցող հարաբերություններում:

Այն հարցին, թե ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղը որքանով է զգում ադրբեջանական գործոնի բացասական ազդեցությունն իր գործունեության վրա, պարոն Քույումջյանը պատասխանում է, որ ադրբեջանական կողմը մշտապես փորձում է ճնշումներ բանեցնել բուլղարական իշխանությունների դեմ՝ օգտագործելով իր տնտեսական ռեսուրսները և համատեղ նախագծերը:

Պարոն Քույումջյանի խոսքով՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանի վարքագիծն անընդունելի է և ոչ մի կերպ չի համապատասխանում Բուլղարիայում ընդունված սկզբունքներին, իսկ յուրաքանչյուր քայլ, որն ուղղված կլինի հայ-բուլղարական հարաբերությունների խափանմանը, ուղղակի դատապարտված կլինի ձախողման:

Քույումջյանն ընդգծում է, որ Բուլղարիայի իշխանությունները շատ մեծ դեր են տալիս տեղի հայ համայնքի հետ հարաբերություններին, քանի որ տեղի հայերն ակտիվ գործունեություն են ծավալում ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական, հասարակական շատ այլ բնագավառներում:

Բուլղարիայի դեսպանատան խորհրդավոր լռությունը

Այս և այլ հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը փորձեց կապ հաստատել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության հետ՝ ցանկանալով պարզել, թե ընդունելի՞ է արդյոք Բուլղարիայի համար այն հանգամանքը, որ մի ինչ-որ երկրի (տվյալ դեպքում Ադրբեջանի) դեսպանատուն միջամտում է հավատարմագրող երկրի և իր քաղաքացիների հարաբերություններին՝ մոռանալով, որ դիվանագիտական ներկայացուցչությունը քաղաքական մարմին չէ և ընդունող պետության ներքաղաքական կյանքին միջամտելու իրավունք չունի: Իսկ այն հարցերը, թե Բուլղարիայի իշխանություններն այս խնդիրների լուծման և Ադրբեջանի դեսպանատան նման անօրինական գործունեությունը դադարեցնելու համար ի՞նչ հակաքայլեր են իրականացնում, անպատասխան մնացին այնպես, ինչպես և մյուս վերոնշյալ հարցերը:

Դեսպանատան պատասխանն «Արմենպրես»-ին ներկայացնում ենք առանց մեկնաբանության.

«Դեսպանատան էլեկտրոնային փոստով ուղարկված հարցումների կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ Դեսպան Մարիա Պավլովան Երևանում չէ: Ավելին, կցանկանայի հայտնել, որ Բուլղարիայի դեսպանատունը ԶԼՄ-ների և ինտերնետային հրապարակումների վերաբերյալ մեկնաբանություն չտալու հաստատված գործելակերպ ունի»:

Արամ Անանյան, Արեն Պետունց, Դավիթ Մամյան

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:45 10/07/2017Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է ՏՕՍ 1Ա «Սոլնցեպյոկի» հրթիռներ. Razm.info
14:32 04/07/2017  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի մասին հրապարակված նյութերը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ գործ ունենք ահաբեկչական պետության հետ. Դավիթ Բաբայան
14:26 04/07/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանի ահաբեկչական վարքագիծը նորություն չէ. Շարմազանովն անդրադարձել է բուլղարական թերթի աղմկահարույց հրապարակմանը
12:22 04/07/2017  |  Միջազգային լրահոսԱդրբեջանը 350 դիվանագիտական չվերթ է իրականացրել՝ ահաբեկիչներին զինելու համար. աղմկահարույց հետաքննության հետքերով
17:05 23/05/2017  |  ԼՐԱՀՈՍ«Լրտեսների գործը». արտադատարանական մահապատիժներ Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանում. Razm.info
19:16 05/05/2017  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի զինված ուժերում կարգապահական և միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ անմխիթար վիճակում
11:37 12/03/2017  |  ԼՐԱՀՈՍՄարտի 11-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորստի մասին.Razm.info
18:38 04/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի իշխանությունների նոր թիրախները. Քրգործեր են հարուցվել Արցախի հետ համագործակցող տասնյակ ընկերությունների դեմ
15:12 17/02/2017  |  ՎերլուծություններԱդրբեջանում պատերազմի «հանրային պահանջ» է ստեղծվում. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
18:36 16/01/2017  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում հաճախակի դարձած ինքնասպանությունները անհանգստություն են առաջացրել երկրի խորհրդարանում

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]