Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման 08/07/2017   16:31  |  ԳՈՐԾ #

Լոռու մարզի Շնող գյուղում 56-ամյա բարեկամուհու բռնաբարության, ապա սպանության մեջ մեղադրվող 24-ամյա Արսենը դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Արսենը 2016 թվականի մայիսի 10-ին` ժամը 02-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում գնացել է Շնող գյուղի իր ազգական, «շիզոֆրենիա պարանոիդ ձև, մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ հոգեկան հիվանդությամբ տառապող իր բարեկամուհու տուն, որտեղ նախ առաջարկել է, ապա փորձել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ։

Առաջարկը բարեկամուհին մերժել է: Վրդովվելով բարեկամուհու կողմից իր հանգուցյալ հոր հասցեին հնչեցրած հայհոյանքից ու ոստիկանության մարմիններին դիմելու դիրքորոշումից, Արսենն ապօրինաբար կյանքից զրկելու և սեռական հակումն այնուամենայնիվ բավարարելու դիտավորությամբ՝ կպչուն ժապավենով փակել է նրա բերանը, խալաթով կապել ձեռքերն ու սրբիչի գործադրմամբ փակելով շնչուղիները` խեղդամահ է արել նրան։

Դրանից անմիջապես հետո Արսենը սեռական հարաբերություն է ունեցել բարեկամուհու հետ, այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու և վերացնելու նպատակով մասամբ այրել է կնոջ դին ու անկողնային պարագաները։

Արսենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ալկոհոլի ազդեցության տակ բռնաբարել է, ապա սպանել բարեկամուհուն

Գործի նախաքննության ընթացքում Արսենը խոստովանական ցուցմունքներ է տվել՝ հայտնելով, որ շուրջ մեկ տարի առաջ բաժանվել է իր կնոջից ում հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Նրանք համատեղ կյանքի ընթացքում երեխա չեն ունեցել և բաժանվել են անձնական խնդիրների`միմյանց չհասկանալու պատճառով:

Իսկ գործով տուժողն իր հոր հորաքրոջ աղջիկն է, վերջինս տառապում է հոգեկան հիվանդությամբ և օգտագործել է բժշկի կողմից նշանակված դեղեր: Ըստ Արսենի նախաքննական ցուցմունքի՝ տուժողը բնակվել է միայնակ, և ինքն է զբաղվել նրա խնամքով` հետևելով, որ դեղերը ժամանակին խմի:

Իսկ դեպքին նախորդող ժամերին հարևանի տանը փայտ է կոտրել, որից հետո մի քանի համագյուղացիներով օղի են խմել: Դեպքի օրը գիշերը՝ ժամը 01-ից 02-ի սահմաններում, հարբած վիճակում իրենց տանը հեռուստացույց դիտելիս, իր մոտ սեռական ցանկություն է առաջացել և որոշել է գնալ տուժողի տուն՝ տեսնելու, թե նա ինչպես է և նրա համաձայնության դեպքում նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:

Երբ գնացել է տուժողի տուն, հրել է և տան դուռը բացվել է, տուժողն էլ անկողնում պառկած է եղել:  Արսենը նստել է նրա մահճակալին, հարցրել է, թե ինչպես է նա զգում իրեն, որին տուժողը պատասխանել է՝ լավ, ապա կինն ասել է, թե չի հասկանում, թե այդ ժամին, ինչու է գնացել իր տուն:

Արսեն էլ ասել է, որ անհանգստանալու բան չկա, ապա ձեռքը տարել է անկողնում պառկած տուժողի ծածկոցի տակ և շոյել նրա հետույքը, իսկ տուժողը, մի կողմ քաշվելով, սեռական բնույթի հայհոյանք է տվել իր մահացած հոր հասցեին, որից ինքը զայրացել է և աջ ձեռքով մեկ անգամ ապտակել է նրան, տուժողը սկսել է բղավել:

Լոռիում բռնաբարության և սպանության դեպքով կասկածյալը խոստովանել է (Լուսանկարներ)

Արսենը մահճակալի մոտ գտնվող պահարանի դարակից վերցրել է թափանցիկ կպչուն ժապավենը և դրանով փակել է տուժողի բերանը, որպեսզի չգոռա՝ նպատակ ունենալով նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Այնուհետև մահճակալի գլխավերևում գտնվող խալաթով կապել է նրա ձեռքերը, իսկ ոտքերի մոտ գտնվող սրբիչը դնելով նրա բերանին՝ ուժեղ սեղմել է և այդպես պահելով 5 րոպե, տեսել է, որ նա չի շարժվում և մահացել է, սրբիչը ետ է քաշել և նրա հետ մտել սեռական հարաբերության մեջ, որը ավարտելուց հետո, պոկել է նրա բերանին կպցրած կպչուն ժապավենը, քանդել խալաթով կապված ձեռքերի կապը, սրբիչը դրել իր նախկին տեղում, ապա շրջելով դիակը՝ հետքերը թաքցնելու նպատակով իր մոտ եղած լուցկիով այրել է անկողինը։

Բացի այդ, ըստ Արսենի ցուցմունքի, ինքը նաև այրել է հարևան սենյակի անկողինը, որպեսզի այրվի ամբողջ տունն ու դիակը:

Արսենը հայտնել է, որ զղջում է կատարած հանցանքի համար, եթե խմած չլիներ այդ արարքները չէր կատարի:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` տուժող կնոջ մահը մեխանիկական շնչահեղձության հետևանք է, որը պայմանավորված է շնչուղիների փակումը փափուկ հյուսվածքներով, ներքին օրգանների գերարյունության, հեղուկ արյան առկայությամբ սրտի խոռոչներում` հատկապես աջ կեսում, թոքերի փքվածության և էմֆիզեմայի հետ, միջթոքաբշտային միջնապատերի ձգվածության, բարակեցման ամբողջականության խախտման օջախների, էկխիմոզներ պլևրայի և էնդոկարդի տակ։

Տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են՝ քթի շրջանի քերծվածքներ, բերանի անկյան և ներսային մակերեսի արյունազեղումներ, ըստ եզրակացության՝ դրանք հասցվել են կենդանության օրոք բութ, կոշտ առարկաներով, մահից անմիջապես առաջ ընկած ժամանակահատվածում:

Բացի այդ հայտնաբերվել են նաև մարմնի որոշ հատվածներում 2,3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, որոնք պատճառվել են մահից հետո ընկած ժամանակահատվածում:

Դատարանն արձանագրել, որ Արսենի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան, իսկ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է համարվել այն, որ հանցագործությունը ալկոհոլայի հարբածության վիճակում է կատարել:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]