ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարզական կոչումներ և շնորհակալագրեր բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականի անդամներին և մարզիչներին 08/02/2017 16:35 | Մարզական

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է բասկետբոլի Մ 16 տարեկան տղաների և աղջիկների հավաքականներին:
Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարի հրամանով «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչմանն են արժանացել և համանուն կրծքանշանով պարգևատրվել բասկետբոլի Մ16 տարեկանների ՀՀ հավաքականի անդամներ Տաթև Գոմցյանը, Քրիստինա Մելիքյանը, Շաքե Պողոսյանը, Էլեն Շահինյանը, Էմմա Մկրտչյանը, Քրիստինա Օհանյանը, Լևոն Վաթյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Աշոտ Հակոբյանը, Հովհաննես Պողոսյանը, Յուրա Հարությունյանը, Միկիա Ավեդիանը, Գևորգ Ղազանչյանը, Դավիթ Քարամյանը, Նիկիտա Գալցևը, Արսեն Առստամյանը, Գևորգ Շահնազարովը:
Նախարարի մեկ այլ հրամանով Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գործում մեծ ներդրում ունենալու համար «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն է արժանացել և համանուն կրծքանշանով պարգևատրվել Մ16 տարեկան աղջիկների հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը:
Բասկետբոլ մարզաձևի զարգացման ու տարածման գործում մեծ ներդրում ունենալու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր են ստացել մարզիչներ Լիանա Բաղդասարյանը, Ալբերտ Հարությունյանը, Արեգ Վաթյանը, Սարգիս Ստեփանյանը, Գևորգ Շահնազարյանը:
Նախարար Ռոստոմյանը շնորհավորել է ներկաներին Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոններ դառնալու և մարզական կոչումների արժանանալու կապակցությամբ:
«Շնորհակալություն եմ հայտնում մարզիկներին և մարզիչներին՝ բոլորիս ուրախության անմոռանալի պահեր պարգևելու համար: Պատանի մարզիկներին մաղթում եմ նորանոր հաղթանակներ թե ՛ սպորտում և թե՛ անձնական կյանքում, իսկ մարզիչներին հայտնում եմ հատուկ շնորհակալությունս՝ կատարած մեծ աշխատանքի համար: Չեմպիոնական ոսկիները այդ աշխատանքի ամենավառ ապացույցներն են»,- ասել է նախարարը:
Հավաքականների ավագ մարզիչները շնորհակալություն են հայտնել նախարար Ռոստոմյանին, որը՝ որպես Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում բոլոր տարիքային խմբերի հավաքականների մարզումների ընթացքը և աջակցում անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/11/2019 10:21 Երբ կգնան արձակուրդ մարզպետներն ու նախարարները․ «Ժողովուրդ»
- 12/11/2019 10:15 ՊԵԿ-ը փամփուշտներ է ձեռք բերում. «Հրապարակ»
- 12/11/2019 10:00 ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը. «Հրապարակ»
- 12/11/2019 09:44 Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում. «Փաստ»
- 12/11/2019 09:39 Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության. «Ժողովուրդ»
- 12/11/2019 09:36 Արարատի մարզպետին փոխարինող են պատրաստո՞ւմ. «Հրապարակ»
- 12/11/2019 09:33 Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/10/2019 16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները
- 12/10/2019 13:23 Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
Մեկնաբանություն
- 12/11/2019 14:46 Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ ՀՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում․ Աշոտյան
- 12/11/2019 12:43 Այս մարդիկ մերժողներ են, քանդողներ և ոչնչացնողներ. Արա Վարդանյան
- 12/11/2019 12:01 «Կոռուպցիայի» դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած ուժը ՍԴ անդամներին անթաքույց կաշառք է առաջարկում․ Չալաբյան
- 12/11/2019 11:46 Հրանուշ Խառատյան. Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը