Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   11:26 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ 04/18/2024   11:21 Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը 04/18/2024   11:15 Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ 04/18/2024   11:11 Կարող եմ երաշխավորել, դուք ինձնից կլսեք միայն ճշմարտությունը, ուրիշ ոչ մի բան. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 04/18/2024   11:06 Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք. Փաշինյան 04/18/2024   11:01 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է. ուղիղ 04/18/2024   10:57 Փարաքարում ավազակությամբ 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են 04/18/2024   10:46 Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   21:26 Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց․ «Մայր Հայաստան» 04/17/2024   21:19 Իշխանությունները ցայտնոտի մեջ են, կիրառում են ծայրահեղ քայլեր, դիմում պետական ահաբեկչության 04/17/2024   21:11 Որոշակի գործընթաց կա, որը ժամանակավորապես սառեցվել է, Փաշինյանը պաուզա է վերցրել. Քաղաքագետ 04/17/2024   21:08 Փաշինյանի ՔՊ-ն ավելի է խստացնելու բռնաճնշումները, ընդդիմադիրներին համախմբման կոչ ենք անում․ Մարության 04/17/2024   21:04 Ոչ, սա կազմակերպված հանցագործություն է՝ հրահանգված իշխանության կողմից. Թաթուլ Պետրոսյան 04/17/2024   20:59 Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ

Դատավորը ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ անօրինություն. Փաստաբանը դիմել է երկրի նախագահին 07/31/2017   17:22  |  ԼՐԱՀՈՍ

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ուշադրության արժանացնել Ժիրայր Սեֆիլյանի գործով դատաքննությունը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գործունեությանը և դադարեցնել նրա լիազորությունները:

Փաստաբանի նամակն ստորեւ.

 

«Մեծարգո ՜ Նախագահ,


Հրապարակայնորեն դիմում եմ Ձեզ ցանկանալով բարձրաձայնել մի ակնհայտ անարդարության մասին, որը վերջին օրերին լայնորեն կիրառվում է մեր միջավայրում և շարունակվում է ավելի բացահայտ ու ցուցամոլաբար կիրառվել: Նման անպատիժ վարքագիծը բնականաբար չարիք է, որին պետք է վերջ դրվի, հակառակ պարագայում այն վերածվելու է հիվանդության, որը հյուծելու ու թուլացնելու է արդարադատության իրականացման գործընթացը:

Չբացահայտելով և չմերժելով նման վարքգիծը մենք հեղինակազրկելու ենք արդարադատության իրականացումը, ինչն անդառնալի հետևանքներ է թողնելու ամբողջ դատական համակարգի վրա:

Խոսքը վերաբերում է հանրությանը քաջ հայտնի վերջերս սկսված հրապարակային դատավարություններին: Ժիրայր Սեֆիլյանի և վեց մեղադրյալների մասով գործը մակագրվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, ով նորանշանակ դատավոր է: Չնայած այս գործով բավականին բարձր է հանրային հետաքրքրությունը, դատավարությունն անցնում է օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներով: Չեն պահպանվում նույնիսկ քրեական դատավարության ամենահիմնարար սկզբունքները: Ամեն դատական նիստում դատավորը իրավաբանությանը անհայտ «նորամուծություններ է կատարում», ինչը դատավարության մասնակիցներին խորթ է և անհասկանալի: 
Ամեն նիստում կոպտորեն խախտվում են դատավարական նորմերը, ընդ որում՝ այդ խախտումները ակնհայտ են: Դատավորի թույլ տված խախտումները հեղինակազրկում են արդարադատությունը և դրանք անհամատեղելի են դատավորի բարձր կոչման հետ:

Դատավորի կարգավիճակի մասին Եվրոպական Խարտիայի Մեկնաբանության 2.1 կետը, անդրադառնալով դատավորի թեկնածուի ընտրության հարցին, նշում է. «Իրավունքը կիրառելու ունակությունը ենթադրում է միաժամանակ իրավունքի իմացությունը և այն կիրառելու ընդունակությունը, որոնք տարբեր բաներ են: Վերջապես, ընտրության ժամանակ անհրաժեշտ է համոզվել դատավորի թեկնածուների վարքագիծը քաղաքացիների արժնապատվության հետ զուգակցելու ունակության մեջ, ինչը կարևոր է իշխանության հետ և քաղաքացիների նկատմամբ ունեցած հարաբերություններում, որոնք հաճախ դժվար իրավիճակներում են հանդես գալիս արդադատության մարմինների առջև»:

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի <<Դատավորի վարքագծի կանոնները>> սահմանելու մասին թիվ 01-Ն որոշման 2-րդ կանոնի համաձայն՝
Դատավորը պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը և խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին, կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունը և անկախությունն արդարադատություն իրականացնելիս:

9-րդ կանոնի համաձայն՝
Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է չարտահայտել իր դրական կամ բացասական վերաբերմունքը դատավարության կողմերի հանդեպ և չցուցաբերել այնպիսի վարքագիծ (միմիկա, ժեստիկուլյացիա, հեգնանք և այլն), որը դատավարության մասնակիցների կողմից կարող է ընկալվել որպես նախատրամադրվածության դրսևորում:

12-րդ կանոնի համաձայն՝ 
Դատավորը պետք է լինի արժանապատիվ, համբերատար և բարեկիրթ, հարգալից վերաբերմունք դրսևորի գործով կողմերի, դատավարության այլ մասնակիցների, … և բոլոր այն անձանց հանդեպ, ում հետ առնչվում է, իր համար ընդունի այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն նրա հավասարակշռվածության ու արդարամտության հասարակական ընկալումը:

Դատավորի երդումը, հանդիսանալով դատավորի անձին ներկայացվող բարոյական բնույթի պահանջների հանրագումար, հիմք պետք է լինի դատավորին ոչ միայն բարոյական, այլև իրավական պատասխանատվության ենթարկելու համար: Ճիշտ այնպես, ինչպես բավարար չէ միայն իրավաբանական որոշակի գիտելիքներ ունենալը դատավոր լինելու համար, այդպես էլ դատավորը իրավական պատասխանատվություն պետք է կրի ոչ միայն իրավական, այլև բարոյական պահանջները խախտելու համար:

ՀՀ դատական օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր դատավոր երդվում է. «Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականություններս կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»:

Մեծարգո ՜ Նախագահ,
Հենց դատավորի անձն է, որ իրականություն է դարձնում նրա անկախության բոլոր դատարանակազմական և դատավարական երաշխիքները: Եվ այդ անձը պետք է ընդունակ լինի դառնալու այդ բոլոր երաշխիքների լիիրավ և պատասխանատու սուբյեկտը:

2-րդ խմբագրությամբ «Դատավորի սեղանի գրքում» (5-րդ էջում ) ասվում է.
«Դատավորը պետք է զգայուն լինի հասարակության խնդիրների հանդեպ խորապես հետաքրքվելով այն անձանց ճակատագրով, ովքեր հայտնվել են դժբախտության մեջ օժտված լինելով բավականաչափ համեստությամբ և խոնարհությամբ հասկանալու, որ այդ հատկանիշներով կարող են օժտված լինել ոչ բոլորը»:

Դատավորի կարգավիճակի մասին Եվրոպական Խարտիայի Մեկնաբանության 1.1 կետում ամրագրված է. 
«Կարգավիճակը ինքնանպատակ չէ, այլ միջոց է ապահովելու քաղաքացիների համար, որոնց իրավունքների պաշտպանությունը հանձնարարված է դատական մարմիններին և դատարաններին, այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ են այդ պաշտպանության արդյունավետության համար»:

Ֆրանսիայի 1793թ. հունիսի 24-ի սահմանադրության, Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի 30-րդ կետի համաձայն՝ պետական պաշտոններն, ըստ էության, ժամանակավոր են. դրանք չի կարելի դիտել ոչ իբրև արտոնություններ, ոչ էլ իբրև պարգև, այլ միայն որպես պարտականություններ:

Անգլիական հայտնի ասույթի համաձայն՝ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև պետք է տեսանելի լինի, որ այն իրականացվում է: Այս դրույթը սահմանված է նաև Եվրոպական Խարտիայի 3-րդ կետով, որի համաձայն՝ «Դատավորը ոչ միայն պետք է լինի անաչառ, այլ բոլորը պետք է տեսնեն, որ նա անաչառ է»:

Մեծարգո Նախագահ.
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արդարադատություն իրականացնելիս չի դրսևորում մարդկային և բարոյական բարձր հատկանիշներ: Նա հենց դատական նիստում կշտամբում է դատավարական մասնակիցներին, անհարգալի արտահայտություններով վիրավորում իրենից տարիքով մեծ անձանց:

Միևնույն իրավիճակում Տաթևիկ Գրիգորյանը տարբեր վարքագիծ է դրսևորում և տարբեր որոշումներ կայացնում: Նիստերի ժամանակ դատավորը չի դրսևորում համեստություն, հանդուրժողականություն, զսպվածություն, ողջախոհություն:

Ավելին, նա նիստերը այնպես է վարում, կարծես ինքը ինչ-որ հիմնարկի ղեկավար է և հրամաններ է տալիս իր ենթականերին: Ընդհամենը 6 օր ընթացած դատական նիստերի ընթացքում Տաթևիկ Գրիգորյանը հարյուրավոր անգամներ խախտել է օրենքը, ոտնահարել քրեական դատավարության գրեթե բոլոր հիմնարար սկզբունքները, խախտել դատավարության մասնակիցների իրավունքները և գրեթե զրոյացրել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Ցանկանում եմ մատնանշել կոնկրետ փաստեր:

1. Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արհամարհում և անտեսում է օրենքը: Նա կոտորեն ոտնահարում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքները: Քրեական գործերով դատավարության ընթացքում ցանկացած հարցի վերաբերյալ պաշտպանը իրավունք ունի հայտնելու իր կածիքը և դատավարության ընթացքում պաշտպանը ցանկացած ժամանակ իրավունք ունի իր առարկությունները ներկայացնելու նախագահող դատավորի անօրինական գործողությունների դեմ (ՀՀ քր. դատ. օր-ի 73 հոդվածի 1-ին մաս 21 և 19 կետեր):

Եթե այս սկզբունքը չլինի, ապա արդարադատության իրականացում չի կարող լինել, քանի որ նախագահողի գործողությունները չի ստուգվում պաշտպանի և դատախազի կողմից: Եթե այս սկզբունքը չլինի, ապա նախագահողի անօրինական գործողությունները կշարունակվեն մինչև վերջ, ինչը կնշնակի, որ դատավորը ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ անօրինություն:

Արդարադատության իրականացման ընթացքում ամենամեծ ձեռքբերումներից մեկը դատավարության մրցակցայնության սկզբունքն է: Մինչդեռ Տաթևիկ Գրիգորյանի նորամուծություններից մեկը այն է, որ դատարանը գործը կարող է քննել առանց պաշտպանի մասնակցության, իսկ եթե պաշտպանը անգամ ներկա է դատավարությանը, ապա նա չի կարող իր կարծիքը հայտնել քննարկվող հարցի շուրջ, կամ իր առարկությունները ներկայացնել նախագահողի գործողությունների դեմ:

Սա է պատճառը, որ 8 պաշտպանների նկատմամբ անհիմն և անօրինական սանկցիաներ կիրառվելուց հետո նրանք այլևս չեն մասնակցում նիստերին, իսկ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերջին 4 նիստերը շարունակում է անցկացնել առանց 6 ամբաստանյալների և 8 պաշտպանների:

Արդար դատաքննության իրավունքը ենթադրում է, որ պաշտպանական կողմը պետք է հնարավորություն ունենա իր առարկությունները ներկայացնել, հակառակ դեպքում անիմաստ է խոսել արդարադատության իրականացման մասին: Այս պարզ, սակայն միևնույն ժամանակ հիմնարար հարցը չի հասկանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, և նրա կողմից վերջին ժամանակներում կատարված նորամուծությունը խաչ է քաշում արդեն 19 տարի ընդունված և կիրակվող արդարադատության իրականացման վրա:

Մեծարգո պարոն Նախագահ.
Ստիպված ենք դիմել Ձեզ և բոլոր այն կառույցներին, ովքեր մտահոգված են Հայաստանում արդարադատության կայացման գործընթացով: Պահանջը մեկն է՝ պաշտպանել արդեն ընդունված և մոտ 20 տարի կիրակվող օրենքը և չթույլատրել, որ դատավորը կամայականորեն խախտի այն՝ ոտնահարելով տարիներ շարունակ բազմաթիվ ջանքերի շնորհիվ ձեռք բերված առաջընթացը:

2. Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արդեն մի քանի տասնյակ անգամ կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածը և դատական սանկցիաներ կիրառել ամբաստանյալների նկատմամբ՝ նրանց որոշակի ժամկետով հեռացնելով նիստերի դահլիճից: Չնայած այս հոդվածը դատավորի ամենասիրելի հոդվածներից է, սակայն դատավորը լավ չպատկերացնելով այս հոդվածը, ակնհայտ սխալ ձևով է այն կիրառում: Դատավորը ամբաստանյալների վրա պարտավորություններ է դնում, որոնք մեր օրենսդրությամբ նախատեսված չեն: Այս հանգամանքը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է:

Այսպես. Դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2 րդ կետից հստակ երևում է, որ դատական նիստերից հեռացումը հաշվարկվում է փաստացի ժամերով: Այսինքն՝ եթե ամբաստանյալը հեռացվում է 6 կամ 10 ժամով, սա նշանակում է, որ հաջորդ դատական նիստին նա պետք է ներկա գտնվի դատաքննությանը:

Հենց դատական օրենսգրքի այս նորմն է, որ բացահայտում է դատական սանկցիայի էությունը և այն կիրառելու պայմանը: Մինչդեռ շատ դատավորներ չունենալով համապատասխան գիտելիքներ և տարրական տրամաբանություն շարունակում են պաշտոնավարել և հեղինակազրկել արդարադատությունը:

Օրենքի այս պարզ դրույթը հասանելի չի եղել դատավոր Տաթևիկ Գրիգորյանին և նա բազմաթիվ անգամներ կիրառելով այս հոդվածը, կոպտորեն խախտել է այն և ամբաստանյալներին հեռացրել է նիստերի դահլիճից ավելի շատ ժամանակով, քան նախատեսում է օրենքը՝ նրանց զրկելով նիստին ներկա գտնվելու իրենց իրավունքներից: Սա է պատճառը, որ այս արատավոր պրակտիկան վարակիչ հիվանդության նման հասավ նաև «Սասնա Ծռերի» գործը քննող մյուս դատավոր Ա.Գաբրիելյանին:

Բնականաբար դատավորը չիմանալով օրենքի այս տարրական նորմերը չի կարող արդարադատություն իրականացնել, տարօրինակ է, թե ինչպես է նա հանձնել քննությունը և դատավորի կարգավիճակ ձեռք բերել:

Մեծարգո Նախագահ,

Կրկին խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որ պաշտպանվի Ազգային ժողովի կողմից արդեն ընդունված օրենքը, խնդրում ենք պաշտպանել օրենքի հեղինակությունը և թույլ չտալ, որ օրենքը ոտնահարվի և անտեսվի:

3. 27.07.2017թ. նիստում դատարանը խախտելով ՀՀ քր. դատ. օր՜ի 314-րդ հոդվածի 2-րդ կետով և դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի արդեն 3 րդ մասով ամրագրված պահանջը ամբաստանյալներին հեռացրեց նիստերի դահլիճից՝ առանց նրանց նախապես նախազգուշացնելու: Մինչդեռ 314-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն դատավորը պարտավոր էր ոչ միայն նախազգուշացնել ամբաստանյալներին, այլև բացատրել նման վարքգծի շարունակելու դեպքում նրանց սպասվող դատավարական հետևանքները: Oրենքի hամաձայն միայն այս դեպքում դատարանը սանկցիա կիրառելու իրավունք ունի:
4. Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը 6 ամբաստանյալների հեռացրել է դատական նիստերի դահլիճից, ընդ որում՝ որոշ ամբաստանյալների մի քանի անգամ, այսինքն՝ դատավորը նման որոշումներ է կայացրել 10 ից ավելի անգամ և այս 10 ից ավելի դեպքերից և ոչ մեկով դատավորը չի պահպանել օրենքի մեկ ուրիշ պահանջը, այն է՝ նույն դատայան նիստում (ոչ թե նույն օրվա դատական նիստում) ամբաստանյալին հեռացնել, եթե նա նույն նիստում երկրորդ անգամ է խախտում կարգը: Այսպիսով՝ դատավորը դատական սանկցիաները կիրառել է օրենքի խախտումներով և նրա գործողություններում որևէ տրամաբանություն չկա:

5. Թե առաջին, թե երկրորդ դատական նիստերում, երբ նախագահող դատավորը մտնում էր նիստերի դահլիճ մի քանի ամբաստանյալներ ոտքի չէին կանգնում: Այս իրողությունը կրկնվել է մի քանի անգամ և դատավորը որևէ ձևով չի անդրադարձել դրան: Երկրորդ նիստի ինչ-որ պահից սկսած դատավորը կտրուկ փոխեց իր մոտեցումը և նույն արարքի համար սկսեց սանկցիաներ կիրառել ամբաստանյալների նկատմամբ: Այս ոչ միատեսակ մոտեցումը ցույց է տալիս, որ դատավորը սկզբունքային չէ, որ նա հստակ դիրքորոշում չունի ամբաստանյալների վարքագծի առնչությամբ և առաջնորդվում է պահի թելադրանքով: Այս դեպքում կասկած է առաջացնում, որ դատավորը ինչ-որ մեկի ցուցումով է առաջնորդվում:

6. Ըստ ՀՀ քր. դատ. օր ի 314.1-րդ հոդվածի դատավորը սանկցիա կիրառում է, եթե խոչընդոտվում է դատարանի բնականոն ընթացքը և նիստերի անցկացման կարգը և դա անհարգալից դրսևորում է դատարանի նկատմամբ: Այսինքն՝ ըստ այս հոդվածի, եթե խախտվում է նիստերի կարգը, ապա միայն այս հանգամանքը բավարար չէ դատավարության մասնակցին նիստերի դահլիճից հեռացնելու համար, այլ անհրաժեշտ է, որ այս կարգը խախտելը նաև անհարգալից լինի դատարանի նկատմամբ: Մյուս կողմից, եթե անձը ոտքի չի կանգնում իր կրոնական կամ քաղաքական հայացքների համար, ապա սա չի կարող անհարգալից վերաբերմունք դիտվել դատարանի նկատմամբ:

Ավելին, երբ Սեֆիլյանը ցանկանում էր պարզաբանումներ տալ դատարանին, թե ինքն ինչու ոտքի չի կանգնում, նախագահող դատավորը չթույլատրեց նրան պարզաբանել: Մինչդեռ անձին չի կարելի պարտադրել իր դավանանքին կամ դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում ընդունել: Սա արժանապատվությունը նվաստացնող հանգամանք է:

Ավելի, դատավորը մյուս նիստում կրկին առանց իրավասության հրավիրեց Սեֆիլյանին նիստի և նրան որոշակի հարցեր ուղղեց: Սեֆիլյանը կրկին առանց ոտքի կանգնելու սկսեց հանգիստ պատասխանել դատավորին: Եթե նախագահող դատավորը ոտքի չկանգնելը դիտում էր անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և դրա համար սանկցիա էր կիրառել, ապա նույն դատավորը ինչպես կարող էր նման արհամարհական վերաբերմունք դրսևորած ամբաստանյալի հետ քննարկումներ իրականացնել և նրանից պատասխաններ ստանալ: Ընդ որում, այն էլ այն ժամանակ, երբ դատավորը սանկցիա էր կիրառել նույն արարքի համար: Այս դեպքում ևս դատավորը սկզբունքային և հետևողական չէ և դրսևորում է կամայական վարքագիծ:

7. ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2 րդ կետի համաձայն՝ սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը: Այսինքն՝ սանկցիայի նպատակը, ոչ թե ամբաստանյալին պատժելն է, որ վերջինս պատժի սպառնալիքից ահաբեկված փոխի իր դիրքորոշումը, այլ սանկցիայի կիրառման նպատակը դատարանի գործունեության բնականոն ընթացքը ապահովելն է:

Մինչդեռ, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը սանկցիաներ կիրառելով ոչ թե ապահովել է դատարանի գործունեության բնականոն ընթացքը, այլ ընդհակառակը՝ խաթարել է այն: Վերջին դատական նիստում դատավարության 20 ից ավելի մասնակիցներից միայն երեքն են գտնվել դատական նիստում և դատավորի կողմից սանկիաների կիրառման արդյունքում դատարանի աշխատանքը կազմալուծվել է: Այսպիսով՝ դատական սանկցիաներ կիրառելով դատարանը օրենսգրքին հակառակ արդյունքի է հասել: Ինչպես կարելի է այս դեպքում ենթադրել, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գործողություններով հասարակության մեջ բարձրացվում է հարգանքը դատարանի նկատմամբ:

8. Նախագահող դատավորը առաջին նիստի ավարտին որոշում կայացրեց հաջորդ նիստը նշանակելու օրն ու ժամը: Սակայն օրեր անց մամուլից տեղեկացանք, որ դատավորը փոխել է իր իսկ կողմից կայացված որոշումը և դատական նիստը նշանակել է այլ ժամի: Դատավորը այս դեպքում չի կատարել և խախտել է իր իսկ կողմից կայացրած որոշումը: Բնականաբար սա կասկածի տակ է դնում դատական որոշման հեղինակությունը և օրինավորությունը: Դատավորը չէր կարող նիստից դուրս նոր որոշում կայացնել, ինչը նշանակում է, որ նա ինքը չէ արդարադատությունն իրականացնողը: Սա նշանակում է, որ դատավորը արտադատարանական կապի մեջ է գտնվել այլ մարմինների հետ և նրանց պահանջով նիստի նշանակված ժամը փոփոխել է, ինչը հարցականի տակ է դնում դատավորի կողմից արդար դատաքննության հանգամանքը:

9. Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արդարադատությանը հեղինակազրկող մեկ այլ նորամուծության հիմնադիրը դարձավ: Դատական նսիտի ժամանակ դատական կարգադրիչները նրան զեկուցագրեր են փոխանցել: Զեկուցագրերով կարգադրիչները նշել են, որ պաշտպանները հրաժարվել են զննության ենթարկվել: Առանց ձեռքի տակ այլ ապացույցներ ունենալու, առանց պարզելու, թե դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ և դատական սանկցիաներ կիրառելու որոշումներ է կայացրել պաշտպանների նկատմամբ: Փաստորեն դատավորը նիստերի դահլիճից դուրս գտնվող իրադարձություններին գնահատականներ է տվել և առանց ստուգելու փաստերի գոյությունը դատական ակտեր է կայացրել, խախտելով և անտեսելով ՀՀ քր. դատ. օր-ի 40 հոդվածի 2-րդ կետի դրույթները:

Մեծարգո նախագահ. 


Մինչ այս, երբեմն մեղադրանքներ էր հնչում որոշ դատավորների հասցեին այն բովանդակությամբ, որ նրանք այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կամ օլիգարխի պատվերով դատական ակտեր են կայացնում, սակայն այս դեպքում Տաթևիկ Գրիգորյանը դատական ակտեր է կայացրել կարգադրիչների պատվերով, ինչը չի կարող անդառնալի հետևանքներ չունենալ դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի նվազման նկատառումներից:

10. Քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նիստերի դահլիճից հեռացնելու որոշումը կատարվում է դատական կարգադրիչների միջոցով, մինչդեռ Տաթևիկ Գրիգորյանը ամբաստանյալներին հեռացնում էր ոստիկանության ծառայակիցների միջոցով:

Նիստերի դահլիճում ներկա են բազմաթիվ ոստիկաններ և գրեթե չկան դատական կարգադրիչներ: Միայն նիստերի նման ընթացքին հետևելուց տպավորություն է, որ ոչ թե դատական նիստ է ընթանում, այլ ռազմականացված ինչ որ միջոցառում: Մինչդեռ օրենքը պահանջում է, որ նիստերի դահլիճում կարգուկանոնը հաստատեն կարգադրիչները, այլ ոչ թե ոստիկանները: Ընդ որում այս դատական նիստերում ներկա են գտնվում նաև ՊՊԾ գնդի ոստիկաններ, որոնք չեն կարող անաչառ իրենց պարտականությունները իրականացնել: Ոստիկանները իրենց այնքան ազատ են զգում դատարանի շենքում, որ հենց դատարանի շենքում մեկ այլ քրեական գործով խոշտանգման ենթարկեցին ամբաստանյալներին:

11. Դատավոր Տաթևի Գրիգորյանը երկու նիստերի ընթացքում կարողացավ պաշտպանների նկատմամբ անհիմն կերպով դատական սանկցիաներ կիրառել: Ընդ որում, դատավարության սկզբում բոլորի համար պարզ էր, որ Տաթևիկ Գրգորյանը ցանկանում է դատավարությունը այնպես անցկացնել, որ նիստերից հեռացվեն պաշտպանները, իսկ նրանց փոխարեն նշանակվեն հանրային պաշտպաններ: Այդ նպատակին հասնելու համար դատավորը առանց որևէ հիմքի և առանց որևէ ողջամիտ բացատրության սկսեց սանկցիաներ կիրառել: Ընդ որում դատավորը սանկցիաներ էր կիրառում ընտրողաբար: Դատական նիստին ներկա չէին պաշտպանների մի մասը, բայց դատավորը հետևողականորեն դատական սանկցիաներ էր կիրառում միայն նրանցից մի մասի նկատմամբ:

Բերեմ մի օրինակ: Ես ներկա եմ եղել 30.06.2017թ. նիստերին և երբ օրենքի խախտմամբ հեռացվեց իմ պաշտպանյալը, ես ստիպված դուրս եմ եկել նիստերի դահլիճից, քանի լիազորված չեմ եղել ներկայացնելու պաշտպանյալիս շահերը: Հաջորդ նիստին՝ 04.07.2017թ. նույն պատճառով չեմ ներկայացել: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը իմ այս երկու նիստերին բացակայելը դիտել է ոչ թե երկու անընդմեջ բացակայություն, այլ երեք անընդմեջ բացակայություն: Փաստորեն դատավորը այնքան է շահագրգռված պաշտպաններին հեռացնելու իր ծրագրով, որ անգամ չի կարողանում հաշվել մինչև երեքը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը այն աստիճան է դեգրադացրել արդարադատության իրականացումը, որ թքած ունենալով օրենքով սահմանված պահանջի վրա, ակնհայտորեն ամենաթողության մթնոլորտում առանց վարանալեու անտեսում և խախտում է օրենքը: Նման գործելակերպ ոչ մի դատավոր մինչև այսօր չի դրսևորել:

13. Ավելին, դատական սանկցիաներ կիրառելով պաշտպանների նկատմամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը շարունակել է դատական նիստեր անցկացնել և պաշտպանների չներկայանալը չի ազդել նիստերի անցկացման վրա: Սա նշանակում է, որ դատավորը դատական սանկցիաներ կիրառել է, ոչ թե այն բանի համար, որ դատական նիստի կարգը խաթարվել է, և անհրաժեշտ է նիստի բնականոն ընթացքը ապահովել, այլ որպեսզի պատասխանատվության ենթարկելով պաշտպաններին հետագայում հեռացնի նրանց: Ինչպես կարող է այսքանից հետո այս նույն դատավորը վստահություն և հարգանք վայելել դատավարության մասնակիցների կամ հասարակության մոտ:

14. Անտեղի եմ համարում թվարկել Տաթևիկ Գրիգորյանի մյուս անօրինական գործողությունները: Այս բոլոր խախտումները Տաթևիկ Գրիգորյանը կատարել է իմ պաշտպանյալիս իրավունքների դեմ ընդամենը 20-30 րոպե տևած նիստերի ժամանակ: Բնականաբար եթե մյուս պաշտպանները ներկայացնեին խախտումները դրանք շատ ավելին կլինեին:

Նման վարքագիծը անկասկած վնաս է հասցնում դատարանի նկատմամբ հարգանքի ձևավորմանը և չի կարելի այն արդարադատության իրականացում համարել: Մեծարգո Նախագահ, դիմումս ցանկանում եմ ավարտել կրկին մեջբերելով Ձեր հայտնի ելույթից:

«Մենք այսօր առավել քան երբևէ պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է։ Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը։ Սահմանը լքելը բոլոր ժամանակներում դավաճանություն է դիտարկվել։ Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի առավել ևս դատավորի թույլ տված անարդարությունը»։

Փաստաբան Տիգրան Հայրապետյան
31.07.2017թ.»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:57 21/07/2017  |  Դատական ռեպորտաժներՀանրային պաշտպանը չլքեց դատական նիստի դահլիճը, սակայն տեղափոխվեց ապակիներից այն կողմ, ինչի համար սանկցիայի արժանացավ
12:24 21/07/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փաստաբանների վարքագիծը չի տարբերվում Սասնա ծռերի գործով փաստաբանների վարքագծից
11:31 10/07/2017  |  Քրեական խրոնիկոնԳևորգ Սաֆարյանին 10 օրով պատժախուց են տեղափոխել
09:22 08/07/2017  |  ՄամուլԶինյալ խմբի դատավարության ամենազավեշտական ծեսը դատավորին ինքնաբացարկ հայտնելն է. «Առավոտ»
14:20 04/07/2017  |  Դատական ռեպորտաժներՁեր պաշտպանը պահեք Ձեզ. Սեֆիլյան
13:14 04/07/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանի գործով ամբաստանյալներից 2-ի համար շտապօգնություն էր հրավիրվել
13:03 04/07/2017  |  Դատական ռեպորտաժներՓաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
13:00 04/07/2017  |  Դատական ռեպորտաժներՓաստաբան Արայիկ Պապիկյանը լքեց դատական նիստերի դահլիճը
12:17 04/07/2017  |  Դատական ռեպորտաժներԴատարանը փաստաբանին արգելեց մինչև գործի քննությանը ներգրավվելը դիրքորոշում հայտնել
16:13 30/06/2017  |  Դատական ռեպորտաժներԴատարանի դահլիճից տասը ժամով հեռացվեցին նաև Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանը

Արխիվ

[]