Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

«Ադվոկատ Լիլիթ»-ը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման 07/31/2017   13:39  |  Քրեական խրոնիկոն

Քաղաքացիների վստահությունը չարաշահելու, նրանց իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով փաստաբան ներկայացած և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու համար 34-ամյա Լիլիթ Ֆարմանյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ֆարմանյանից հօգուտ տուժող Ա. Ա-ի կբռնագանձվի 3500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 1 300 000 ՀՀ դրամ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխահատուցում, իսկ տուժող Բ. Թ-ի կբռնագանձվի՝1 697 500 ՀՀ դրամ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխահատուցում:

Լիլիթ Ֆարմանյանը կալանքի է վերցվել անմիջապես դատական ակտի հրապարակումից հետո՝ դատական նիստերի դահլիճից:
Ըստ մեղադրանքի՝ Լիլիթ Ֆարմանյանը ներկայանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան՝ փաստաբանական ծառայություն մատուցելու, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և շահերը պաշտպանելու պատրվակով Երևանի բնակչուհի Ա.Ա-ից մաս-մաս ստացել է փաստաբանական ծառայություններ մատուցելու համար 1 427 625 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար գումար, բացի այդ նա տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար ևս Ա-ից խարդախությամբ հափշտակել է 1 334 000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ նրանից հափշտակելով 2 761 625 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ Լ.Ֆարմանյանը ուրիշի գույք խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ տեղեկանալով, որ Բագրատ Թորոսյանն ու Լիանա Ստեփանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդիսանում են որպես կողմեր նրանց ներկայանալով որպես փաստաբան վստահություն ստեղծելով կարող է ՀՀ քաղ.դատարանում հանդես գալ նրանց անունից, 2014թ.սեպտեմբեր պահանջել և ստացել է 816 060 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար սեպտեմբեր ամսին 1 220 400 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար ընդհանուր առմամբ նրանցից հափշտակելով 2 036 460 ՀՀ դրամին համարժեք գումար:

Լիլիթ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-չդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ֆարմանյանը՝ երկու դրվագով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել, թե ինքը փաստաբան չի հանդիսացել և որևէ մեկին որպես փաստաբան չի ներկայացել, ավելին՝ խաբեությամբ գումարներ չի վերցրել:

Հաճախել է գեղեցկության սրահ, որտեղ վարսահարդարներից մեկն իրեն կնքել է «ադվոկատ Լիլիթ» մականունով, հենց այդ գեղեցկության սրահում էլ ծանոթացել է տուժող Ա.-ի հետ, ով տեղյակ լինելով, որ ինքը հանդիսանում է իրավաբան, խնդրել է օգնել բնակարանի հետ կապված հարցով: Փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ամբաստանյալը տուժող Ա.-ին ասել է, որ կփորձի օգնել, սակայն դրա համար նրա անունից լիազորագիր պետք է տրվեր, ինչի համար նրան է տվել իր անձնագրի պատճենը:

Ըստ ամբաստանյալի՝ այս ընթացքում իր և տուժող Ա-ի միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ և իրենք ավելի մտերմացել են: Որոշ ժամանակ անց ինքն անձնական խնդիրների պատճառով Ա.-ից պարտքով 3500 ԱՄՆ դոլար է խնդրել, կարճ ժամանակ անց վերադարձնելու պայմանով, սակայն գումարը չի կարողացել վերադարձնել, ինչից հետո իր և Ա.-ի հարաբերությունները վատացել են և վերջինս պահանջել է գումարը վերցնելու մասին նոտարական կարգով փոխառության պայմանագիր կնքել, որին ինքը ստիպված համաձայնվել է, թեև այդ պայմանագրում ներառված են եղել նաև Ա.ի կողմից պետական մարմիններում վճարված գումարները:

Հետագայում խնդիրներ են առաջացել և ինքը չի կարողացել ամբողջությամբ վճարել պայմանագրով սահմանված պարտքի գումարը, սակայն պարբերաբար Ա.-ին վերադարձրել է տարբեր չափերով գումարներ, սակայն Ա.-ն այդ գումարները դիտարկել է, որպես տոկոսագումարներ:
Ամբաստանյալը մասնակի առարկել է տուժող Ա.-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի դեմ, ընդունելով միայն 3500 ԱՄՆ դոլար պարտքի գումարի մասը:

Ըստ էության մյուս տուժողի հետ կապված պատմությունը չի տարբերվում, ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ տուժողի կնոջ հետ ծանոթացել է այդ նույն վարսավիրանոցում և հետագայում իրեն խնդրել են օգնել՝ տան հետ կապված խնդիրների հարցերով:
Տուժող Բագրատ Թորոսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի դեմ ամբաստանյալն առարկել և ամբողջությամբ չի ընդունել:
Դատարանն ամբաստանյալի ցուցմունքներն արժանահավատ չի համարել և գտել է, որ դրանք նպատակ են հետապնդում խուսափել պատասխանատվությունից և պատժից:

Դատարանը հետազոտելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, վերլուծելով և գնահատելով դրանք իրենց համակցությամբ, ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Լիլիթ Ֆարմանյանը խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով՝ չհանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Երևան քաղաքի բնակչուհուն ներկայանալով որպես փաստաբան և վերջինիս համար փաստաբանական ծառայություններ մատուցելու, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և նրա շահերը պաշտպանելու պատրվակով, 2013 թ. հոկտեմբերից մինչև 2014 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, նրանից մաս-մաս ստացել է փաստաբանական ծառայություններ մատուցելու համար 3500 ԱՄՆ դոլար գումար, իսկ տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար ևս 1 334 000 ՀՀ դրամ գումար՝ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուրը 2761625 ՀՀ դրամ գումար: Այդ ամենից հետո ի հավաստումն կատարված աշխատանքի Ա. Ա.-ին ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի կողմից իբրև կայացված վճռի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի կեղծ պատճենները:
Այսպիսով, դատարանն ապացուցված է համարել նաև այն, որ Ֆարմանյանը տեղեկանալով Բագրատ Թորոսյանն ու Լիանա Ստեփանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդիսանում են քաղաքացիական գործով կողմեր, նրանց ևս ներկայացել է որպես փաստաբան և վստահեցրել է, որ կարող է

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդես գալ նրանց անունից, որից հետո 2014 թվականի փետրվար ամսին պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար, իսկ սեպտեմբերին՝ 3000 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուրը 2 036 460 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար:
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Լիլիթ Ֆարմանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:08 12/07/2017  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է խարդախության 13 դրվագ. գործը դատարանում է
14:05 26/04/2017Ճապոնիայի քաղաքացին «քցել» է հայ բժիշկներին
12:46 10/03/2017  |  Քրեական խրոնիկոնԽարդախության աննախադեպ մեխանիզմ. կուբացիները փորձել են Հայաստանով ԱՄՆ մեկնել
15:52 23/02/2017  |  Քրեական խրոնիկոն500 դոլար են ուզել՝ իբր քրեական պատասխանատվությունից ազատելու համար
12:28 22/02/2017  |  Քրեական խրոնիկոնԽարդախություն՝ նոր երանգներով, այս անգամ՝ ֆուտբոլային
17:33 21/12/2016  |  Քրեական խրոնիկոնՀաշմանդամության կարգ տրամադրելու համար, կաշառք ստանալու պատրվակով, գումար հափշտակելու բազմադրվագ գործը բացահայտվել է
15:31 29/11/2016  |  Քրեական խրոնիկոնՆերկայացել է իբրև փաստաբան ու դատախազին կաշառք տալու համար 1 000 000 դրամ է պահանջել ու ստացել
18:15 24/08/2016  |  Քրեական խրոնիկոնՉկայացած ճամփորդության համար 8 հազար դոլարից ավելի գումար էր վճարել. գործը դատարանում է
19:58 11/03/2016  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողներին սոցիալական օգնության ծրագրի շրջանակներում խարդախություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի
11:54 30/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻրավաբանական օգնություն ցուցաբերելու պատրվակներով քաղաքացուց հափշտակել է զգալի չափերի հասնող գումար

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]