ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի մամուլի ակումբն հանձնեց ամենամյա մրցանակները 07/18/2017 16:20 | ԼՐԱՀՈՍ
2017թ. հուլիսի 18-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ ԵՄԱ 22-րդ տարեդարձին նվիրված արարողությունը, որի ժամանակ հանձնվեցին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ եւ Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի, ինչպես նաեւ՝ ԵՄԱ ամենամյա մրցանակները:
ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998-ից եւ տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին (տե՛ս http://www.ypc.am կայքէջի «Մրցանակներ» բաժինը)։ 2005 թվականից ի վեր, կյանքից անժամանակ հեռացած գործընկերների հիշատակին, ԵՄԱ-ն սահմանել է նաեւ անվանական մրցանակներ։
ՀաՄաՏեղ ծրագրի 2016-2017թթ. մրցանակակիրներ
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղականինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներումհամայնքային եւ տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրները հետեւողականորեն լուսաբանելու համար Երեւանի մամուլի ակումբի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը:
Մրցանակը հանձնեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը:
Տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների թեմային հավատարմության համար Երեւանի մամուլի ակումբի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ «Հետք» պարբերականի թղթակից Երանուհի Սողոյանը:
Մրցանակը հանձնեց «Համայնք-ՀաՄաՏեղ» թերթի խմբագիր Արեւհատ Գրիգորյանը:
ԵՄԱ 2016-2017թթ. մրցանակակիրներ
Հայաստանի մարզական կյանքի պրոֆեսիոնալ լուսաբանման համար լուսանկարիչ Հակոբ Բերբերյանն արժանացավ Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին։
Մրցանակը հանձնեց Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակի առաջին դափնեկիր, մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը։
Որակյալ լրագրությունը եւ նորարարությունը լավագույնս համադրելու համար «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հաղորդավար Նարինե Ղալեչյանն արժանացավ Վալերի Այդինյանի անվան մրցանակին։
Մրցանակը հանձնեցին Վալերի Այդինյանի այրին՝ Կարինե Բաբաջանյանը եւ ԵՄԱ փոխնախագահ Ավետ Դեմուրյանը:
Հակամարտության պայմաններում Սիրիայի հայ համայնքի կյանքը պատկերող «Պատերազմի եւ խաղաղության կռիվը» ֆիլմաշարի համար Հայաստանի Հանրային հեռուստատեսության հատուկ նախագծերի խմբագիր Տիգրան Դանիելյանն արժանացավ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին։
Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։
Հայաստանի առցանց մեդիայում եւ սոցիալական ցանցերում 2017թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման հետազոտության համար «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն արժանացավ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին:
Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Կեղծ տեղեկատվության տարածմանը դիմագրավելու նախաձեռնության համար Sut.am կայքն արժանացավ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին: Մրցանակը հանձնեց ԵՄԱ խորհրդի անդամ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Հրապարակախոսական նյութի ինքնատիպ մատուցման համարլրագրող Լուսինե Հովհաննիսյանն արժանացավ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին:
Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել