Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Շուշանիկ Բախշյանը գտնում է, որ ինքը թերացում չի ունեցել եւ կրկին նույն գործողությունները կաներ 07/11/2017   15:44  |  Դատական ռեպորտաժներ

Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով ամբաստանվող մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը գտնում է, որ 2015թ. հուլիսի 23-ից 27-ն ինքը թերացում չի ունեցել և եթե ժամանակը հետ տային, իր գործողություններում տակտիկական ոչ մի փոփոխություն չէր լինի:

Հիշեցնենք, որ քրեական գործով ամբաստանվող բժշկուհու հարցաքննությունը նախորդ՝ հունիսի 27-ի նիստում անավարտ էր մնացել և այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շուշանիկ Բախշյանի հարցաքննությունը:

Ամբաստանյալ բժշկուհին հայտնեց, որ Մերի Մարգարյանը ռիսկային հղի չի եղել և երբևէ չի էլ համարվել:

Շուշանիկ Բախշյանն իր մասնագիտական կրթության վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի հարցից վրդովվեց և հայտարարեց՝ «մամուլի համար հարցեր մի տվեք»:

Սակայն Թովմասյանը հարցադրում կատարեց՝ հղում կատարելով գործում առկա հետազոտված փաստաթղթերի, ըստ որոնց՝ Բախշյանն ունի 4 տարվա բժշկության մասնագիտություն, 6 ամսվա մանկաբարձության և գինեկոլոգիական լրիվ ծավալով ավարտված մասնագիտական գիտելիքներ, այս պարագայում փաստաբանը հետաքրքրվեց. «Այդ փաստաթուղթը Ձեզ իրավասություն տալիս են, որ դուք ռիսկային կամ պրոբլեմատիկ հղիներով զբաղվեք»:

Ի պատասխան Բախշյանն ասաց, որ ինքն ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը. «Միգուցե խորանայիք ու հասկանայիք, թե քանի տարի էին սովորել այն ժամանակ և ունեմ պետական նմուշի դիպլոմներ և այն ինձ իրավունք է վերապահում զբաղվել բոլոր կարգի հղիներով», ապա նաև հավելեց, որ այդ կարգի հարցերին այլև չի պատասխանելու:

Ամբաստանյալի աթոռին հայտնված բժշկուհին պնդում էր, որ Մերի Մարգարյանը բժիշկների դինամիկ հսկողության ներքո է գտնվել, իսկ հուլիսի 27-ի առավոտյան զննության ենթարկվելուց հետո Մերի Մարգարյանի մոտ որևէ օրգան համակարգի անբավարարություն չի ախտորոշվել:

Իսկ թե ինչպես է ստացվել, որ ամեն ինչ անելու պարագայում, բժիշկների դինամիկ հսկողության տակ պահելու պայմաններում Մերի Մարգարյանի վիճակը գնալով վատացել է, Բախշյանը պատասխանեց, որ կան հիվանդություններ, որոնց ընթացքը կանգնեցնել հնարավոր չէ:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ էլ ասաց, որ եզրակացությունը մեկը մյուսին հակասող տվյալներ է պարունակում:

Հարցին, թե ինչու մահացավ Մերի Մարգարյանը, եթե նա գտնվել է բժշկուհու հսկողության ներքո, Բախշյանն ասաց՝ ըստ փաստաթղթերի, բազմաօրգանային անբավարարությունից, իսկ մանկաբարձության մեջ կանխատեսել, հստակ պլան գծել, թե ինչով կավարտվի՝ ոչ ոք չի կարող և իրավունք չունի ասել:

Ամբաստանվող բժշկուհուն հարց ուղղեց նաև տուժողի իրավահաջորդ, մահացած Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, թե ինչու մահացավ Մերին և իր թոռնիկը, Մարգարյանը խնդրեց չստել, որին ի պատասխան Բախշյանն ասաց. «Ձեր հետ կիսում եմ այդ ցավը, ես ինքս իմ մեջ քննարկել եմ, թե ինչ կարող էինք անել, ինչը չենք արել, սակայն կա հիվանդության ընթացք, որտեղ ոչ մի բան կանգնեցնել հնարավոր չէ, կան հիվանդություններ, որոնց ընթացքը վերահսկել հնարավոր չէ»:

Ի պատասխան Մերի մարգարյանի ամուսնու հարցին էլ, թե ի՞նչ չեք արել, որը կարող էիք անել, Բախշյանն ասաց, որ ինքն ամեն ինչ արել է ու կաներ նույնը, իսկ թե ինչու մահացավ երեխան, ասաց՝ չի կարող պատասխանել:

Հաջորդիվ հարցաքննվեց գործով մյուս ամբաստանյալը՝ Անի Բաբելյանը, ով հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Ըստ Բաբելյանի՝ 2015թ. հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, իրեն դիմել է ընդունարանի հերթապահ մանկաբարձուհին և հայտնել, որ հղի է եկել հիվանդանոց, չափել են նրա ջերմությունն ու վերցրել են անալիզներ:

Այդ ամենից հետո ինքը մոտեցել է Մերի Մարգարյանին, հարցրել է, թե նա ինչ գանգատներ ունի, ի պատասխան որի՝ Մերին ասել է, թե այդ պահին գանգատ չունի, իսկ մինչ այդ՝ տանը, ջերմություն է ունեցել, և որ հղիությունը վարող բժշկուհի Շուշանիկ Բախշյանն իրեն ասել է, որ դիմի հիվանդանոց:

Ըստ Բաբելյանի ցուցմունքի՝ այդ ամենից հետո արագ բարձրացրել են վիրահատության, քանի որ կյանքի ցուցումով՝ անհապաղ վիրահատություն պետք է կատարեր, իսկ երբ գտնվել է վիրահատարանում, իրեն են ներկայացրել հետազոտությունների արդյունքները, որոնց մասին ինքը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է Շուշանիկ Բախշյանին:

Վիրահատությունն էլ ավարտվելուց հետո գնացել է, որպեսզի տեսնի Բախշյանի հղիին, սակայն Մերի Մարգարյանին ու իր հարազատներին չի տեսել, նրանք արդեն գնացած են եղել:

Բաբելյանը նաև հայտնեց, որ Շուշանիկ Բախշյանին տեղեկացրել է, որ իր հղին՝ Մերի Մարգարյանը, առանց զգուշացնելու հեռացել է հիվանդանոցից, որից հետո այդ մասին տեղեկացրել է ԲԿ-ի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանին, ով էլ իրեն հրահանգել է մատյանում անպայման գրառում կատարել՝ փակցնելով նաև կատարված հետազոտության պատասխանները:

Բաբելյանը պնդեց՝ որևէ որոշում չէր կարող կայացնել Մերի Մարգարյանի վերաբերյալ, քանի որ գտնվել է վիրահատության:

Հարցին, թե ինչպես է պատահել, որ այդ օրվա հետազոտությունների արդյունքների բնօրինակը հայտնվել է Մերի Մարգարյանի մոտ, ամբաստանյալ բժշկուհին ասաց, որ իրեն ինչ տրամադրել են, ինքը դա էլ փակցրել է մատյանում:

Նշենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանն ասաց, որ այդ անալիզների բնօրինակ պատասխանները Մերիի հարազատների մոտ են եղել, և իրենք են տրամադրել վարույթն իրականացնող մարմնին:

Ցուցմունք տալուց հետո ամբաստանյալը հրաժարվեց հարցերին պատասխանել, դատարանը նրան պարզաբանեց, որ դա իր իրավունք է, սակայն կողմի իրավունքն է հարցեր հնչեցնել, այդ ընթացքում ամբաստանյալ բժշկուհու ինքնազգացողությունը վատացավ, նույնիսկ սկսեց լաց լինել:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 25-ին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:08 27/06/2017  |  Դատական ռեպորտաժներHELLP-ի մասին ընդհանարապես չեն մտածել, իսկ կեսարյան հատման ցուցում չի եղել. պնդում է ամբաստանվող բժիշկը
10:50 13/06/2017  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով մեղադրողը արձակուրդում է. դատական նիստը չկայացավ
17:39 23/05/2017  |  Դատական ռեպորտաժներ«Շենգավիթ» ԲԿ-ում Մերի Մարգարյանին ցանկացել են փրկել, սակայն առանց հիմնավորման չեն հոսպիտալացրել
14:04 25/04/2017  |  Դատական ռեպորտաժներԵթե ես լինեի, կեսարյան հատում կկատարեի. հնարավոր էր պտուղը փրկվեր. Ռազմիկ Աբրահամյան
11:32 07/03/2017  |  Դատական ռեպորտաժներԾննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան գործով մեղադրողը դատարան չէր ներկայացել
11:44 17/01/2017  |  Դատական ռեպորտաժներՀանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը չէր ներկայացել Մերի Մարգարյանի գործով նիստին
15:30 10/01/2017  |  Քրեական խրոնիկոնՄինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Մերի Մարգարյանի մոտ 100 տոկոսով ինտոքսիկացիան և HELP սինդրոմն սկսված է եղել. Անդրանիկ Պողոսյան
11:33 20/12/2016  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով այսօրվա նիստը հետաձգվեց
16:29 13/12/2016  |  Դատական ռեպորտաժներՅուրաքանչյուր պարագայում երեխայի մոտ պտղի սրտի զարկերակի դանդաղումը ցուցում է կեսարյան հատում կատարելու՝ որքան շուտ, այնքան լավ
13:04 06/12/2016  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]