ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը 350 դիվանագիտական չվերթ է իրականացրել՝ ահաբեկիչներին զինելու համար. աղմկահարույց հետաքննության հետքերով 07/04/2017 12:22 | Միջազգային լրահոս
Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել է սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադարձ է կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։
Հոդվածը հրապարակվել է, երբ բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել է Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Հոդվածագիրը նշում է, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական ծխածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաներ զենք և զինամթերք ուղարկելու համար։ Այդ զինատեսակների մեծ մասն օգտագործվել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Հոդվածագիրը նշում է նաև, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։ Խոսուն փաստերով ապացուցվում է, որ 2016թ․Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, իբր հայկական կողմը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել ոչ այլ ինչ է, քան կեղծիք։
Ադրբեջանից զինվորականների՝ իբր գտած նռնակն ամենայն հավանականությամբ, եղել է հենց անօրինականորեն տեղափոխվող զենքերի խմբաքանակից։ Օգտագործելով է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հասցեն՝ պետական ընկերությունը իրականացրել է անօրինական գործունեություն, ինչն անհնար կլիներ առանց Բաքվի բարձրագույն իշխանության թողտվության ու գիտության։ Արտահոսքի արդյունքում հասանելի դարձած փաստաթղթերը վկայում են, որ Ադրբեջանը նմանօրինակ գործելաոճ որդեգրել է ոչ միայն Բուլղարիայի, այլև մի շարք երկրների դեպքում, որոնցում գործող դեսպանատները Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից համապատասխան կարգադրություններ են ստացել։
Տեղի ունեցածը ոչ միայն միջազգային իրավունքի, այլև Օդային տրանսպորտի միջազգային ընկերության (IATA) նորմերի աղաղակող խախտում է, որի առաջ բազմաթիվ երկրների պատասխանատուներ (ըստ հոդվածագրի՝ Բուլղարիա, Սերբիա, Ռումինիա, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա, Լեհաստան, Թուրքիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան և այն) աչք են փակել։ Ադրբեջանական ավիաընկերության կարևոր հաճախորդներից ու կոմերցիոն «դիվանագիտական զենքի տեղափոխման» ծառայություններից օգտվել են նաև ամերիկյան կազմակերպություններ, որոնք զենք են մատակարարում ԱՄՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներին։ Ըստ գնումների դաշնային համակարգի տվյալների, վերջին երեք տարվա ընթացքում ԱՄՆ մի շարք ընկերություններ ստացել են մեկ միլիարդ դոլար՝ զենքի արտադրության ու արտահանման համար և նրանք բոլորն օգտվել են Silk Way Airlines ընկերության ծառայություններից։
Ավիաընկերության օդանավերի գերծանրաբեռնվածության կամ անհասանելիության դեպքում՝ օգտագործվել են Ադրբեջանի բանակի ինքնաթիռները, սակայն նշված զենքից և ոչ մի հատ չի հասել Ադրբեջան, ինչը փաստում է զենքի անօրինական առևտրում պետության անմիջական ներգրավվածության մասին։ Ամերիկյան ընկերությունների առաքումները հիմնականում անցնում են Ալ- Քաիդայի մասնաճյուղ հանդիսացող Ալ- Նուսրային կամ ուղարկվում են Աֆղանստան: Ընկերության ծառայություններից օգտվող այլ պետություններից են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնցից առաջինը Արևելյան Եվրոպայում ձեռք է բերում զինատեսակներ և դրանք առաքում Աֆրիկայի տարբեր երկրներ և Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը։ Բացի 2015թ․մարտ- մայիս ամիսներին ավիաընկերության տեղափոխած շուրջ 202 տոննա սպիտակ ֆոսֆորից (Սերբիայից և Բուլղարիայից, վերջնական կանգառը Քաբուլ), ընկերության գործունեության արդյունքում լուրջ զինատեսակներ են հայտնվել Բուրկինա Ֆասոյում և իսլամական պետության զինյալների ձեռքին։
Հատկանշական է, որ ընկերությունը ներգրավված է եղել հյուսիսային Սիրիայի տարածքում գործող քրդերին և Թուրքիայի դեմ պայքարող Քրդական բանվորական կուսակցությանը զինելու գործում։ Քրդերի նկատմամբ նման «բարեհաճությունն», ըստ հեղինակի, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի առաջնորդն էթնիկ քրդական ծագում ունի։ Հետաքննության բոլոր կողմերին պարզաբանումների համար դիմած լրագրողը դեռևս որևէ մեկնաբանություն չի ստացել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ