ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորն ամեն ինչ անում է, որպեսզի «Սասնա Ծռեր»-ի գործով փաստաբանները հայտնվեն սանկցիայի որոշման վտանգի առաջ. պաշտպան 07/03/2017 21:28 | Դատական ռեպորտաժներ
«Սասնա-Ծռեր»-2 գործով այսօրվա մի ամբողջ հավերժություն տևած դատական նիստերը բացվում ու ընդմիջվում էին դատական սանկցիան ի կատար ածելու կամ դատական սանկցիայի մասին որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալու համար:
Ընդ որում, հակառակ պաշտպանական կողմի առարկություններին ու հայտարարություններին՝ մի շարք փաստաբանների բացակայությամբ դատական նիստը շարունակելու անթույլատրելիության մասին, հնչում էր նախագահող դատավորի նույն՝ Քրեական դատավարության օրենսգրքից չբխող պատասխանը՝ մենք դատավարության նախապատրաստական փուլում ենք, երբ ճշտվում է ամբաստանյալների ինքնությունը, նրանք մեղադրական եզրակացությունը ստացե՞լ ու գործի նյութերին ծանոթացե՞լ են, թե՞ ոչ: Դատարանը նաև արտառոց հայտարարություն արեց՝ այս փուլում պաշտպանի բացակայության պարագայում նրա պաշտպանյալի պաշտպանական իրավունքը չի խախտվում, առհասարակ այս փուլում, ըստ դատավորի ոչ օրենսդրական մեկնաբանության, «պաշտպանի ներկայությունը, ես գտնում եմ, այնքան էլ կարևոր չէ»: Դատարանը չմոռացավ նաև հիշեցնել, պաշտպանները որպես այդպիսիք ներգրավվել են նախաքննության փուլում և դատարանում նրանք դեռևս ներգրավված չեն: Այդ դեպքում ինչո՞ւ է դատարանը նեղություն կրում, պաշտպաններին ծանուցում ուղարկում և առավել ևս ինչո՞ւ է առանց իր թույլտվության դատական նիստերի դահլիճից հեռացած պաշտպանների նկատմամբ դատական սանկցիաներ կիրառում՝ դատարանի կողմից որևէ համոզիչ պատասխան այս կապակցությամբ չհնչեց:
Դատարանն այնքան տարվեց դատական սանկցիաներով, որ ամբաստանյալների ինքնությանն այդպես էլ չհասավ: Եվ բուն սանկցիաների գործընթացն էլ տեղ-տեղ անհասկանալի էր. դատարանը սկզբից մեկ ամբաստանյալի մասով դատական սանկցիա կիրառեց՝ նիստերի դահլիճից հեռացում, ընդ որում, անժամկետ, ապա ընդմիջումից հետո նրան վերադարձրեց դահլիճ և կիրառեց դատական սանկցիա նախազգուշացում: Նույնքան անհասկանալի որոշում կայացվեց մի խումբ ամբաստանյալների նկատմամբ՝ նախ գործով անցնող 18 ամբաստանյալից 16-ի նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա նիստերի դահլիճից հեռացում, ապա նրանք վերադարձվեցին դատական նիստերի դահլիճ և նրանցից 15-ի նկատմամբ կիրառվեց նախազգուշացում, ավելի ուշ՝ 15 անձի նկատմամբ, նորից դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիա կիրառվեց՝ այս անգամ որոշակի ժամկետով՝ վեց ժամով:
Դատական սանկցիաներ կիրառվեցին նաև պաշտպանների հանդեպ՝ թվով հինգ փաստաբանների՝ Մոնիկա Մարգարյան, Կարապետ Բադալյան, Նինա Կարապետյանց, Արայիկ Պապիկյան, Դավիթ Գյուրջյան, վերաբերյալ դատարանը որոշեց նրանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ:
Առայժմ դատական սանկցիաների չենթարկված պաշտպանների կողմից դիտարկում առաջ քաշվեց՝ առավոտվանից չորս մեղադրող կար, հիմա նրանք երկուսն են, սակայն պաշտպանական կողմը տեղյակ չէ նրանց բացակայության պատճառների մասին՝ մեղադրանքի շարքերից պատասխան հնչեց՝ այլ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով նրանք գնալու թույլտվություն են խնդրել դատարանից:
«Իրականում մենք այսօր եկել ենք ոչ թե շոուի մասնակից դառնալու, այլ իրավաբանություն իրականացնելու, որովհետև դատարանը, կարծում եմ, հենց իրավաբանության տեղն է, ոչ թե շոուների, բայց նիստը նախագահող դատավորը՝ նիստը սկսելու պահից ի վեր, այն վերածեց շոուի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց պաշտպան Գրիշա Բալասանյանը՝ ընդգծելով, որ նախ դատարանը պաշտպաններին արգելել է որոշակի գործողություններ անել, ներկայացնել միջնորդություններ, կամ եթե նույնիսկ հաջողվում էր ներկայացնել՝ դա գոռալով էր արվում՝ ով ավելի բարձր կգոռա պաշտպաննե՞րը, թե՞ դատավորը, որ լսելի դառնա, թե պաշտպաններն ինչ են ուզում ասել:
Փաստաբանը՝ վերլուծելով այսօրվա դատական նիստերի ընթացքը, եզրակացություն արեց, որ դատարանի խնդիրը օրենսդրությամբ նախատեսված ու երաշխավորված պաշտպանական կողմի իրավունքներն ապահովելը չէ: «Ընդամենն այսօր առավոտից դատավորը մեկ հարց է լուծում՝ հնարավորինս ճնշել ու հնարավորինս շատ սանկցիաներ կիրառել պաշտպանական կողմի՝ և՛ ամբաստանյալների, և՛ պաշտպանների, նկատմամբ: Արդեն չեմ հիշում ո՛րերորդ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար Փաստաբանների պալատ դիմելու որոշում կայացրեց, սպասում ենք նաև մեր հերթին, որովհետև դատավորն ամեն ինչ անում է, որպեսզի փաստաբանները հայտնվեն սանկցիայի որոշման վտանգի առաջ: Հետևաբար, այդ պայմաններում խոսել արդարադատության մասին և ասել, որ եկել ենք արդարադատության ենք մասնակցում, մենք մի տարրն ենք, մեղմ ասած՝ ծիծաղելի է»,- ասաց Գ.Բալասանյանը:
Փաստաբանն՝ անդրադառնալով դատախազներից երկուսի դատական նիստից հեռանալու հարցին, նշեց, որ դատավորի հերթական ընդմիջումից առաջ բոլոր դատախազները ներկա էին, և ընդմիջումից հետո դատարան վերադարձան դատախազներից երկուսը: «Դատարանը հարկ չհամարեց ներկայացնել, թե երկու մեղադրողներն ո՞ւր գնացին, ինչի՞ համար գնացին, մինչդեռ անընդհատ նկատում էր, որ փաստաբանները չկան: Եվ երբ հարցրեցինք որտե՞ղ են երկու մեղադրողները, դատախազները փորձեցին դատավորին ուղղորդել, ասելով՝ ծանրաբեռնվածության, գործ ունենալու պատճառով Ձեզ տեղեկացրել են, դատավորը հայտնվեց ավելի աբսուրդային վիճակում՝ ոնց են ասել, եթե դատավորը խորհրդակցական սենյակում էր, որտեղ գնացել էր սանկցիայի որոշում կայացնելու: Այսինքն՝ դատախազը բարձրացել է Ձեր աշխատասենյակ և ասել է՝ գործ ունեմ, գնո՞ւմ եմ»,- ասաց Գրիշա Բալասանյանը՝ հավելելով, որ եթե այդպես է, ապա դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր արդարադատություն չի իրականացվում:
«Եվ դիտորդները, և պաշտպաններից ոմանք նկատել են, որ դատախազներն ազատ մուտք ու ելք են անում այն դռնով, որտեղով որ դատավորն է գնում-գալիս: Այսինքն՝ ակնհայտ է, որ դատարանն այս դեպքում իրեն համարում է, ցավոք, դատավարության կողմ և հայտնվել է մեղադրանքի կողմում և այս դեպքում գործում է ի վնաս պաշտպանական կողմի, մինչդեռ պետք է պահպաներ չեզոքություն՝ արդարադատություն իրականացնելիս»,- ասաց Գրիշա Բալասանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել