Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրպոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը 03/27/2024   22:42 Ապրիլի 5-ից գործելու է տուգանքները 30 %-ով նվազեցնելու համակարգը 03/27/2024   22:27 Դոնի Ռոստովում ձերբակալված գրոհայինները փորձել են զինվորականների հավաքագրել 03/27/2024   22:10 Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   21:05 1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք է ճանաչվել նաև այժմ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող մի շարք գյուղեր․ իրանագետ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   20:29 Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է 03/27/2024   20:16 Վերջին 5-6 տարում պետությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար մոտ 4 000 դոլարի պարտք է կուտակել. Սուրեն Պարսյան
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Նախագահ Սերժ Սարգսյան. Մտահոգիչ է դատարաններում արդար դատաքննության ոչ բոլոր բաղադրիչների լիարժեք պահպանումը 07/03/2017   17:29  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: 

Հանրապետության Նախագահը շնորհավորել է միջոցառմանը մասնակցող դատախազներին և դատախազության բոլոր աշխատակիցներին, մասնագիտական տոնի առթիվ նաև մի խումբ անձանց պարգևատրել պետական բարձր պարգևներով և շնորհել բարձրագույն դասային աստիճաններ:

Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է կառավարման նոր համակարգի և պետական իշխանության մարմինների նոր հարաբերակցության պայմաններում հանրապետության իրավապահ համակարգի հենասյուներից մեկի՝ դատախազության դերակատարմանը, մինչ այժմ ունեցած ձեռքբերումներին, առաջիկա անելիքներին, ինչպես նաև ներկաների ուշադրությունը հրավիրել դատախազության գործառույթների հետ անմիջականերոն կապված առանձին խնդրահարույց երևույթների վրա:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ Նախագահի ելույթն ամբողջությամբ.

Շնորհավորում եմ ձեզ և դատախազության բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ ձեր աշխատանքում լինեք հաջողակ և գնահատված: Շարունակե՛ք անձնվիրաբար ծառայել ձեր գործին: 

Ձեր գործունեությունն անչափ կարևոր է պետության և հասարակության համար: Այն նույնչափ պատասխանատու է, քանի որ ձեր որոշումները կարող են մարդու ճակատագիրը փոխել՝ բառիս ամենաուղղակի իմաստով: 

Շնորհավորում եմ նաև ձեր ընտանիքի անդամներին: Առանց ձեր ընտանիքների անդամների ամենօրյա աջակցության՝ ձեր հաջողությունները չեն լինի այնպիսին, ինչպիսին կարող են լինել նրանց օժանդակության պայմաններում:

Վեցերորդ գումարման Ազգային ժողովին հասցեագրած իմ ուղերձում ես առաջարկել էի բանաձև, որով պետք է առաջնորդվի բարեխիղճ կոչվելու հավակնող՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր պաշտոնյա, հատկապես՝ իրավապահ համակարգը ներկայացնող պաշտոնյան: Նաև ներկայացրել էի իրավապահ համակարգի նոր ընկալման մասին իմ պատկերացումը:

Ինձ համար իրավապահ համակարգը իրավապաշտպան բնույթ ունի: Բովանդակային առումով ես դրանք հոմանիշներ եմ համարում: Եթե ուզում ենք մոտ ապագայում Հայաստանում թեթևացնել իրավունքները պաշտպանողի հոգսերը, ապա մեր ջանքերը պետք է ուղղենք մեկ նպատակի՝ իրավունքը պահպանողի գործունեության մեջ որակական նոր մակարդակի բարձրացնել անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը: Դրա գրավականը ուժեղ և պատասխանատվությունից չխուսափող, իրավունքի գերակայության սկզբունքի ներքո աշխատող կուռ և գործակցող իրավապահ համակարգն է:

Այդ համակարգի հենասյուներից մեկը, անշուշտ, դատախազությունն է՝ պատմականորեն ինքնատիպ իր կարգավիճակով: Եվ այդ ինքնատիպությունը առավել հստակ ընդգծվում է սահմանադրական նոր կարգավորումներով. իշխանության եռաթև համակարգից դուրս, բայց միաժամանակ իշխանության բոլոր ճյուղերի հետ առնչվող միասնական կառույց՝ միայն իրեն հատուկ լիազորություններով և ազդեցության ոլորտներով:

Սահմանադրությունը ձեզ վստահել է արդարադատության իրականացմանն անմիջականորեն մասնակցելու, տարբեր մարմինների գործունեությունը հսկելու, որոշակի ոլորտներում պետական կառույցների համար զսպիչ և հակակշիռ լինելու պատասխանատվությունը: Հատկապես մեծ է ձեր դերակատարումը քրեական արդարադատության ոլորտում. մինչդատական վարույթի օրինականության, դատարանում ներկայացվող մեղադրանքի հիմնավորվածության, իսկ երբեմն նաև կայացվող դատական ակտերի արդարացիության վերաբերյալ հանրության մոտ ձևավորվող պատկերացումները պայմանավորված են նաև ձեր գործողություններով: Դա տրամաբանական է: Եթե մեծ է պատասխանատվությունը, ապա մեծ է նաև դրանից ածանցվող հնարավորությունը, իսկ որքան մեծ է հնարավորությունը, նույնքան մեծ են նման հնարավորությունից օգտվողին ներկայացվող պահանջները:

Այս առումով կուզենայի հատուկ ուշադրություն դարձնել ձեր գործառույթների հետ անմիջականորեն կապված մի քանի խնդրահարույց երևույթների վրա, որոնց մի մասն իրավական գործընթացների շրջանակներում քննարկման առարկա են դառնում նույնիսկ միջազգային դատական ատյաններում: Վստահ եմ՝ հասկանում եք, որ նկատի ունեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Խոսքս նախևառաջ վերաբերում է կալանքների հիմնավորվածությանը: 
Կասկածից վեր է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը պետք է հիմնավորված լինի: Սակայն դրա կարևորագույն նախադրյալներից մեկը համապատասխան որակյալ միջնորդության առկայությունն է: Այստեղ է, որ դատախազությունը յուրօրինակ միջանկյալ օղակ պետք է լինի նախաքննական մարմնի և դատարանի միջև՝ երկու հիմնական խնդիր լուծելու միտումով. արգելափակել ակնհայտ անհիմն, իսկ երբեմն՝ միայն օրենքի պարզունակ վերարտադրություն պարունակող միջնորդությունների ներկայացումը դատարան, և միաժամանակ, բարձրացնել այն միջնորդությունների որակը, որոնց բավարարման համար իրականում կան թե՛ օբյեկտիվ անհրաժեշտություն և թե՛ բավարար հիմքեր: 

Հասկանալի է, որ ես նկատի չունեմ բավարարման քանակը. երբ մեր դատավորները խոսում են այն մասին, որ դատարանները բավարարում են միջնորդությունների 90 տոկոսից ավելին, և դա շատ է, ո՛չ, խոսքը դրա մասին չէ: Կարող է լինել 100 տոկոս բավարարում դատարանի կողմից և չլինել հիմնավորված, և կարող է դատարանի կողմից լինել 100 տոկոս բավարարում ու ամբողջովին հիմնավորված, ինչը, կարծում եմ, կլինի ամենաիդեալականը:

Մեր պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու տեսանկյունից մտահոգիչ է նաև դատարաններում արդար դատաքննության ոչ բոլոր բաղադրիչների լիարժեք պահպանումը: Մասնավորապես, դա վերաբերում է մեղադրանքի կողմի առանցքային վկաների՝ հակընդդեմ հարցումն ապահովելուն: 

Կարծում եմ՝ դատախազներն այստեղ ևս անելիք ունեն: Այս ճակատում կատարված պատասխանատու և բարեխիղճ աշխատանքը ոչ միայն երաշխավորում է անձի հիմնարար իրավունքների իրացումը, այլև ապահովում է յուրաքանչյուր քրեական գործի քննության և հանգուցալուծման արդարացիությունը:

Քրեական գործերի քննության տևականության կամ ձգձգումների տեսանկյունից շարունակում է արդիական մնալ հետախուզվող անձանց հայտնաբերման խնդիրը: Համոզված եմ, որ իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում դատախազությունը պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի նմանատիպ գործերին: Քննությունից թաքնվող մեղադրյալների հայտնաբերման հարցում պետք է սերտ և ավելի արդյունավետ համագործակցել քննչական մարմինների և հատկապես ոստիկանության հետ:

Այս ամենով հանդերձ, այսօր կարող ենք փաստել, որ մեր դատախազության գործունեության մեջ զգալի առաջընթաց կա: Գնալով՝ դատախազները դառնում են է՛լ ավելի պատրաստված և է՛լ ավելի պատասխանատու: Դատախազների նման բարեխիղճ աշխատանքը տալիս է իր դրական արդյունքը: Համոզված եմ, որ դա նկատում են ինչպես ձեզ հետ աշխատող պաշտոնատար անձինք, այնպես էլ մեր հանրությունը: Այն նկատելի է նաև դատախազության տարեկան հաղորդումներում:

Միաժամանակ տարեկան հաղորդումներում տեսնում եմ որոշ խնդիրների մասին մտահոգություններ: Բնական է, որ պետական մյուս մարմինների աշխատանքն էլ իր դրական կամ բացասական ազդեցությունն է թողնում դատախազության գործունեության արդյունքների վրա: Սակայն դուք չեք կարող պասիվ դիտորդներ լինել և սահմանափակվել այս կամ այն բնագավառում առկա խնդիրներն արձանագրելով:

Խնդիրների մասին բարձրաձայնելը բավարար չէ: Դա խնդրի լուծում չէ: Խնդրի վերհանումը պետք է մշտապես ուղեկցվի այն լուծելու միջոցներ ձեռնարկելով:

Այս պարզ կանոնը միշտ պետք է կիրառվի ձեր առօրյա աշխատանքում: Եթե ղեկավարին պաշտոնյան ներկայացնում է խնդիրը և չի տալիս դրա հնարավոր լուծումը, ավելի լավ կլինի՝ լուծման տարբերակները, իսկ լուծումների մասին մտածում է միայն ղեկավարը, ապա նշանակում է, որ նրանք երկուսն էլ արդյունավետ չեն օգտագործում իրենց ժամանակն ու հնարավորությունները:

Դա անթույլատրելի աշխատաոճ է: Մենք նման գործելակերպով առաջնորդվելու ավելորդ ժամանակ չունենք: Կարծում եմ, որ օրենսդրական լիազորությունների շրջանակներում դուք ունեք բավարար գործիքակազմ թե՛ բացահայտված խնդիրները լուծելու, թե՛ դրանց լուծման համար անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու համար:

Հակառակ գործելակերպը բերում է անտարբերության. անտարբերություն, որը պարարտ հող է ստեղծում չարաշահումների, կոռուպցիոն երևույթների և ի վերջո՝ անարդարության համար: Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ անարդարությունը մեր թիվ մեկ թշնամին է, և մենք պատերազմ ենք հայտարարել անարդարությանը: Այդ պատերազմում մենք պարտավոր ենք հաղթել՝ չեզոքացնելով անտարբերության ամեն մի դրսևորում, վերացնելով կոռուպցիոն ցանկացած երևույթ:

Դուք ընկալելի, վստահելի և հուսալի իրավապահ համակարգ ունենալու գլխավոր պատասխանատուներից եք: Ենթադրվում է, որ ձեր մասնագիտական որակները և արժեքային համակարգն ունակ են երաշխավորելու դա: Իսկ եթե ձեր մեջ կան մարդիկ, որոնց որակներն ու արժեքները տարբերվող են, ապա կա՛մ նրանք պետք է հեռանան, կա՛մ ինքներդ պետք է վճռականորեն հեռացնեք նրանց: Երրորդ տարբերակը նույնպես կա, սակայն այն հեռանկարային չէ և ցավոտ է, ընդ որում՝ ոչ միայն կամ ոչ այնքան նման «անհատների», որքան տվյալ համակարգի համար:

Անարդար դատախազը վնասաբեր է թե՛ դատախազության, թե՛ այն կառույցի համար, որը դատախազությանը վերապահված լիազորությունների ուժով նրա ազդեցության գոտում է: Այս իմաստով՝ անարդարության դեմ դատախազության պայքարը երկճակատ է: Եվ դժվար է ասել, թե որ ճակատում դատախազի անհաջողությունն ավելի վնասաբեր կլինի: Ուստի, միշտ պետք է զգոն լինեք: Ձեր զգոնության թուլացումը թուլացնելու է իրավապաշտպան ողջ համակարգը:

Մեր երկիրը մտել է բեկումնային մի նոր ժամանակաշրջան: Միասին կառուցելու ենք պետական կառավարման նոր կարգը: Ապրիլյան ընտրություններից առաջ մենք խնդիր էինք դրել ցույց տալ ինքներս մեզ, ինչու ոչ նաև միջազգային կառույցներին, որ վճռական ենք կազմակերպելու լավագույն չափանիշներին համապատասխանող ընտրություններ: 

Արդեն կարելի է փաստել, որ դա մեզ հաջողվեց: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, որ այլ կարծիք կունենան, բայց որևէ մեկը չի կարող հերքել, որ այդ ընտրությունները վկայեցին Հայաստանում առնվազն ժողովրդավարության և պետականաշինության առաջընթացի փաստի մասին: Դրանք նաև վկայեցին, որ պետությունն ի վիճակի է արձագանքելու նման գործընթացներին ուղեկցող ցանկացած իրավախախտման:

Այստեղ պետք է ընդգծեմ դատախազության կարևոր դերակատարումը: Դատախազության ակտիվ մասնակցությամբ իրավապահ համակարգը ցույց տվեց, որ ունակ է առկա ռեսուրսների ճիշտ կիրառմամբ քննարկել ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը: Ձեզ հաջողվեց պատասխանատվությամբ համակարգել իրավապահ մարմինների առջև դրված խնդիրների լուծման գործընթացը, հավուր պատշաճի վերլուծել առկա տեղեկատվությունը և ժամանակին արձագանքել յուրաքանչյուր ահազանգի՝ նույնիսկ, եթե այն առերևույթ որևէ իրավախախտման լուրջ նշաններ չէր պարունակում:
Անկասկած, սա ձեռքբերում է, բայց դատախազությունը դեռ շատ անելիքներ ունի: Ոմանք կարող են մտածել, որ փոփոխված Սահմանադրությամբ դատախազության դերը չի փոխվում, սակայն ես այլ կարծիք ունեմ: 

Վստահ եմ, որ կառավարման նոր համակարգի և պետական իշխանության մարմինների նոր հարաբերակցության պայմաններում փոխվում է նաև դատախազության դերակատարումը: Այն ավելի մեծ կամ փոքր չէ, ավելի ուժեղ կամ թույլ չէ, այն պարզապես յուրահատուկ է: Եվ հենց այդ յուրահատկությունը պահպանելով՝ դուք պետք է հավատ ու վստահություն ներշնչեք նաև մյուսներին:

Սահմանադրությունը ձեզ տվել է անհրաժեշտ և բավարար բոլոր գործիքները՝ է՛լ ավելի բարձրացնելու դատախազության ու դատախազի նկատմամբ հանրային վստահությունը: Գտնում եմ, որ Սահմանադրության փոփոխությունների ներքո մշակվող Դատախազության մասին նոր օրենքը լրացուցիչ երաշխիքներ կտա ձեր առաքելությունն առավել արդյունավետ իրականացնելու համար: Նաև կարծում եմ, որ ձեր հաջողություններն ու անհաջողությունները մեծապես պայմանավորվելու են ոչ այնքան տվյալ օրենքի լուծումներով, որքան ձեր առաքելության հանդեպ դրսևորած մոտեցմամբ և ձեր աշխատանքի որակով:

Գիտեմ, որ քիչ խնդիրներ չունեք: Միաժամանակ, ուզում եմ իմանաք, որ պետությունն աջակցելու է ձեզ այդ խնդիրների լուծման գործում, փորձելու է ընկալելի և տեսանելի դարձնել դատախազի սոցիալական դերը: Այդ նպատակին հասնելու համար պետք է վստահ լինենք, որ դատախազությունում իշխում են բարեխղճությունը, ազնվությունը և պրոֆեսիոնալիզմը:

Առանցքային այս որակներն ակնկալելու համար, բնականաբար, պետք է ապահովված լինեն դատախազի սոցիալական երաշխիքները: Կարծում եմ՝ վերջերս ընդունված օրենքով մեզ հաջողվեց լուծել դատախազներից շատերին մտահոգող կենսաթոշակների հարցը, ինչը որոշակիորեն թեթևացնում է համակարգում առկա սոցիալական խնդիրները: Այն նաև մասամբ լուծում է կադրային խնդիրը: Փորձառու և արդար կադրերը մեզ համար չափազանց թանկ են:

Անշուշտ, մենք չենք բավարարվելու ձեռքբերումներով և փորձելու ենք լավագույնս լուծել երկրի կայունության և անվտանգության համար անհրաժեշտ նաև մյուս խնդիրները: Ես վստահ եմ, որ 2018 թվականի պետական բյուջեի հաստատումով դուք տեսնելու եք նաև վերաբերմունքի որոշակի փոփոխություն դեպի դրականը: 

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև ձեր այն գործընկերներին, ովքեր արժանացել են պետության բարձր պարգևների և բարձրագույն դասային աստիճանների: Վստահ եմ, որ արժանավորները մշտապես գնահատված են լինելու մեր պետության կողմից:

Առողջություն և հաջողություն եմ մաղթում ձեզ: Շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար, առավել շնորհակալ եմ այն աշխատանքի համար, որ ապագայում կատարելու եք: Ես ուղղակի խնդրում եմ՝ սատարե՛ք Հայաստանի Հանրապետության կառավարությանը, սատարե՛ք ինձ մեր երկրից արմատախիլ անելու բոլոր հոռի երևույթները, որոնք պատժելի են օրենսդրությամբ»,-ասել է Հանրապետության Նախագահը: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]