ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը՝ հյուսիս-հարավ բեռնափոխադրումների տարանցիկ երկրի հեռանկարով 06/28/2017 13:30 | ԼՐԱՀՈՍ
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող EU4DIGITAL էլեկտրոնային առևտրի ցանցի երկրորդ աշխատաժողովին, որն անցկացվել է հունիսի 6-ից 7-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային լոգիստիկայի և թվային տրանսպորտային միջանցքների խթանման ճանապարհային քարտեզը, որի շրջանակում 2018-2020թթ. ընթացքում մի շարք գործընթացներ կիրականացվեն:
Աշխատաժողովին մասնակցում էին Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Անդրկովկասի հանրապետությունների պատվիրակությունները և փորձագետներ՝ Եվրոպական միությունից։ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ներկայացրել է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) պորտալի աշխատանքը՝ մանրամասն անդրադառնալով ներդրված համակարգերի և բաղադրիչների հնարավորություններին, ինչպես նաև տվյալ ոլորտում Հայաստանի ձեռք բերած փորձին. «Զարգացած մաքսային համակարգ ունեցող երկրներում միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) գրքույկները փոխանակվում են էլեկտրոնային եղանակով: Այժմ աշխատանք է տարվում, որպեսզի առաջիկայում Հայաստանը նույնպես միանա համաձայնագրին՝ իրականացնելու գրքույկների էլեկտրոնային փոխանակում»:
ՊԵԿ-ը մշակել է նաև նախնական հայտարարագրման համակարգ, որը դյուրացնում է ինչպես բիզնեսի, այնպես էլ մաքսային ծառայության աշխատանքը:
«Վրաստանի և Իրանի մաքսային մարմինների հետ համատեղ Հայաստանն էլեկտրոնային կառավարման համակարգերում տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ է ներդնում, ինչի շնորհիվ բիզնեսի ներկայացրած նախնական հայտարարագիրն արդեն հասանելի կլինի հարևան երկրների գործընկերներին՝ հնարավորություն տալով սահուն և արագ իրականացնել արտաքին տնտեսական գործունեությունն ու մաքսային հսկողությունը»,-ներկայացրել է կոմիտեի ՏՏ վարչության պետը: Միքայել Փաշայանն ընգծել է, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանի մաքսային ծառայության իրականացրած գործառույթները որևէ կերպ չեն սահմանափակում այլ երկրների ու միությունների հետ ՀՀ համագործակցությունը. «ՊԵԿ-ի մշակած տեղեկատվական շտեմարանները կառուցված են այն տեսքով, որ հնարավորություն են տալիս Հայաստանին տեղեկատվություն փոխանակել ցանկացած երկրի հետ և դառնալ հյուսիս-հարավ ու հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների տարանցիկ երկիր»:
EU4DIGITAL ցանցի համակարգող Վալերի Վիրկովսկին բարձր է գնահատել կարճ ժամանակում Հայաստանի գրանցած առաջընթացը՝ նշելով, որ նմանատիպ տնտեսություն ունեցող երկրների համար օգտակար կլինի ծանոթանալ և տեղայնացնել ՀՀ-ում կիրառվող մոտեցումներն ու լուծումները: Նա հայաստանյան օրինակը որակել է որպես արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում կիրառվող գործընթացների օպտիմալացման լավագույն մոդել, ինչպես նաև հույս հայտնել, որ Հայաստանը կշարունակի աշխատանքները տվյալ ոլորտում՝ ընդլայնելով էլեկտրոնային եղանակով տրամադրվող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների շրջանակը:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է նաև մաքսային սահմանին տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարմանը նվիրված Համաշխարհային մաքսային կազմակերպության աշխատաժողովին և ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվում էր Թբիլիսիում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
- 04/19/2024 12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ