Թեմաներ
Երեքշաբթի 09 / 17 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/17/2019   00:59 Արթուր Վանեցյանն արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել. Աշոտյան 09/17/2019   00:47 ԱԱԾ տնօրենի հրաժարականը խոսում է պետության մեջ առկա ճգնաժամի նախադրյալների մասին. Լարիսա Ալավերդյան 09/17/2019   00:23 ԱՄՆ-ը խոստովանել է իր անզորությունը ռուսական հետախուզության դեմ 09/16/2019   23:35 Իշխող քաղաքական ուժը որդեգրել է սահմանադրական կարգի տապալման ուղին. ՀՅԴ 09/16/2019   23:24 Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից 09/16/2019   23:08 ԱԱԾ տնօրենի հրաժարականի գլխավոր ուղերձը՝ վտանգված է մեր ազգային անվտանգությունը 09/16/2019   21:55 Ադրբեջանի գլխավոր գողին պատրաստվում են զրկել տիտղոսից 09/16/2019   21:07 Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի.past.am 09/16/2019   19:53 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսվի. Մակունց 09/16/2019   19:50 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ. 09/16/2019   19:40 Եթե մարդը վճարում է մի քանի հարկ, ուրեմն պետք է ստանա մի քանի հաշվարկվող թոշակ. ԱԺ պատգամավոր 09/16/2019   19:36 Ինչպե՞ս, ՍԴ-ն ինչպես հիմնադրման օրից գործել է, շարունակելու է գործել Հայաստանի ժողովրդի դե՞մ. Նիկոլ Փաշինյան 09/16/2019   19:18 20-ամյա երիտասարդին առեւանգել են եւ գումար պահանջել(ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/16/2019   19:17 Այնպիսի կառավարություն ունենք, որը եթե ճանապարհները փակելու անհրաժեշտություն լինի, կփակի դրանք (տեսանյութ) 09/16/2019   19:13 Փրկարարները հայտնաբերել են դի 09/16/2019   19:07 Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/16/2019   18:58 Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը կրկին Երեւանում 09/16/2019   18:46 Կոյուղաջրերը լցվել են զորամասի տարածք 09/16/2019   18:42 Չեմ կարող գնահատական տալ. Մի կողմից ընկերս է, մի կողմից երկրիս քաղաքական առաջնորդը. Սիմոնյան(տեսանյութ) 09/16/2019   18:38 Չլինել գերի. Երվանդ Վարոսյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին 09/16/2019   18:13 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին 09/16/2019   18:07 Դանակահարություն Իսակովի պողոտայում 09/16/2019   18:06 Տրամաբանական կլիներ հարցնեիք՝ սա չի նշանակում, որ Նաիրիտը թալանածների հետ ձեռք եմ բերել քաղաքական պայմանավորվածություն 09/16/2019   17:45 Սպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը. քաղաքագետ Ստեփան Դանիելյան 09/16/2019   17:38 Այցելություն Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ 09/16/2019   17:29 Կարող է պարզվի՝ Հայաստանի բոլոր գործարանները պետք է քանդենք և տեղը ծաղիկ ցանենք. վարչապետ 09/16/2019   17:19 Ամեն ինչն էլ վնասում է մարդուն. Ի՞նչ ենք առաջարկում վերադառնանք բրոնզե դար. վարչապետ 09/16/2019   17:16 Փաշինյանը խուսափեց Վանեցյանի հայտարարությունը մեկնաբանել 09/16/2019   17:12 ՀՀ Ազգային ժողովի նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 09/16/2019   17:06 Պետական կառավարման համակարգում հաջողված բարձրաստիճան երկու կամ երեք պաշտոնյաներից առաջին տեղում հենց Արթուր Վանեցյանն էր. Արսեն Բաբայան 09/16/2019   17:02 Արթուր Վանեցյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 09/16/2019   16:58 Մարտի 1-ի գործը բացահայտված է. Մեր զինվորներին օգտագործել են որպես վարձկան 09/16/2019   16:50 Վանեցյանը գիտի բաներ, որ չգիտի մեկ ուրիշը. Գառնիկ Իսագուլյան 09/16/2019   16:43 Քրեական հեղինակություն «Պոնտյո»-ն գրավի դիմաց ազատ է արձակվել 09/16/2019   16:40 Ստյոպա Սաֆարյանի և Վլադիմիր Կարապետյանի նամակագրության հետ կապված հրապարակմանը կտրվի իրավական գնահատական 09/16/2019   16:34 Թաթուլ Մանասերյանի կարծիքով բանկային գաղտնիքի սահմանափակումը վերացնող նախագիծը պետք է մասնագիտական քննարկում անցնի 09/16/2019   16:27 Էրեբունու ոստիկանները բացահայտեցին հիվանդանոցում տեղի ունեցած 3500 եվրոյի գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/16/2019   16:22 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի 09/16/2019   16:13 «Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին 09/16/2019   16:05 Կան մարդիկ, որ պետությունից բնակարան են ստացել, վաճառել այն և շարունակել ապրել տնակներում 09/16/2019   16:02 ՀՀ նախագահն ստորագրել է Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը 09/16/2019   16:01 Աննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ չկան. Վարչապետի տիկնոջ արձագանքը իրականացված մոնիտորինգին 09/16/2019   15:36 Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱԱԾ տնօրենի հրաժարականի միջնորդագիրը 09/16/2019   15:22 Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյանը հայտարարել է հրաժարականի մասին 09/16/2019   15:20 Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/16/2019   15:12 Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել միջազգային աստղագիտական գիտաժողովին 09/16/2019   15:02 Երևանի աղբահանության ճգնաժամի մասին որոշ ուժերի պահվածքն ուղղակի ամոթալի է. վարչապետ 09/16/2019   14:56 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի պաշտոնաթող նախագահ Հանս Յոահիմ Գաուկի հետ 09/16/2019   14:48 Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ 09/16/2019   14:42 Բնակչությունը 4 անգամ ավելի շատ գազ է վառել, քան արդյունաբերությունը
09/16/2019   15:22 Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյանը հայտարարել է հրաժարականի մասին 09/16/2019   12:45 Հրամանատարի տեղակալը յուրացրել է զինվորների համար նախատեսված մսի պահածոն 09/15/2019   23:59 Ստեփան Սաֆարյանը պնդում է, որ կեղծ օգտատերեր պահելու համար ֆինանսավորում հատկացնելու մասին վարչապետի խոսնակի հետ չի խոսել. սկանդալային սքինշոթերի հետքերով 09/15/2019   20:37 Հենրիխ Մխիթարյանը դառնում է գոլի հեղինակ իր նորամուտի խաղում (տեսանյութ) 09/16/2019   19:53 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսվի. Մակունց 09/16/2019   16:50 Վանեցյանը գիտի բաներ, որ չգիտի մեկ ուրիշը. Գառնիկ Իսագուլյան 09/16/2019   16:22 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի 09/16/2019   18:58 Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը կրկին Երեւանում 09/16/2019   16:40 Ստյոպա Սաֆարյանի և Վլադիմիր Կարապետյանի նամակագրության հետ կապված հրապարակմանը կտրվի իրավական գնահատական 09/16/2019   23:08 ԱԱԾ տնօրենի հրաժարականի գլխավոր ուղերձը՝ վտանգված է մեր ազգային անվտանգությունը 09/16/2019   19:50 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ. 09/15/2019   20:57 Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել 09/15/2019   17:26 «Օրենքով գող» Գուլիին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ 09/16/2019   17:06 Պետական կառավարման համակարգում հաջողված բարձրաստիճան երկու կամ երեք պաշտոնյաներից առաջին տեղում հենց Արթուր Վանեցյանն էր. Արսեն Բաբայան 09/16/2019   21:07 Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի.past.am 09/16/2019   16:43 Քրեական հեղինակություն «Պոնտյո»-ն գրավի դիմաց ազատ է արձակվել 09/16/2019   17:45 Սպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը. քաղաքագետ Ստեփան Դանիելյան 09/15/2019   15:54 ՀԳՎ հատուկ ծառայողի սպանության գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել Հայաստանում 09/16/2019   15:36 Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱԱԾ տնօրենի հրաժարականի միջնորդագիրը 09/17/2019   00:59 Արթուր Վանեցյանն արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել. Աշոտյան

Խոշտանգումների վերաբերյալ ահազանգերը մեծամասամբ ոստիկանության աշխատակիցների դեմ են 06/24/2017   19:52  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված  նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ՄԻՊ  ներկայացուցիչները:

Զեկույցներով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով  քննության վարչության պետ  Վ. Մուրադյանը և ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ. Ամբարյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վ. Մուրադյանը ներկայացրել է 2014-2015թթ. ընթացքում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման դեպքերի առթիվ քննված քրեական գործերով նախաքննության վիճակը։ Վ․ Մուրադյանի տեղեկացմամբ՝ 2014թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 78 քրեական գործ, որոնցից 1 քրեական գործ՝ 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 44 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 42-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Հանցագործության դեպքի բացակայության հիմքով վարույթը կարճված քրեական գործերով սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ: 2 քրեական գործ՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով կասեցվել է, 6-ը միացվել է այլ քրեական գործերի, 4-ը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է այլ մարմին, իսկ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ, 21-ը փոխանցվել է 2015 թվական:

2014թ. ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացված 103 հաղորդումներից 99-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, 4-ը՝ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության աշխատակիցների վերաբերյալ են:

2015թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 106 քրեական գործ, որոնցից՝ 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 68 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 66-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Հանցագործության դեպքի բացակայության հիմքով վարույթը կարճված քրեական գործերով սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ:

2015թ. ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել է 108 բողոք, որոնցից՝ 97-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, 3-ը՝ քննչական կոմիտեի, 8-ը՝ ՔԿ վարչության աշխատակիցների վերաբերյալ են եղել:

2016թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է խոշտանգումների  վերաբերյալ 104 քրեական գործ:

Զեկուցողի կողմից մանրամասն վերլուծությամբ ներկայացվել է Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը վերաբերող ՀՀ-ի դեմ կայացված որոշումները, դրանցում արձանագրված խախտումների նկարագրությունը:

Խոշտանգումների արգելման համատեքստում Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների , ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջադրված պահանջների լույսի ներքո  հստակեցվել են այն անհրաժեշտ քայլերը  և կազմակերպական-իրավական մեխանիզմների մշակումն ու ներդրումը, որոնք կապահովեն ՀՀ միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը և կապահովեն մեր երկրում ինչպես խոշտանգումների պատշաճ կանխարգելումը, այնպես էլ այդ փաստերով արդյունավետ քննությունը:

Անդրադառնալով անկախ մարմնի կողմից քննությունն իրականացնելու չափանիշը խստագույնս պահապանելու անհրաժեշտությանը՝ զեկուցողը նշել է, որ  անհրաժեշտ է  պարտավորեցնել  ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներից և ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներից այդ հիմնարկներ մարմնական վնասվածքներով անձանց ընդունվելու վերաբերյալ իրազեկումներ ստացած  վարույթն իրականացնող մարմիններին, այդ թվում՝ հսկող դատախազներին, որ եթե  ձերբակալված կամ կալանավորված անձը  վնասվածքներն ստանալու հանգամանքների շուրջ հայտարարել է խոշտանգման արդյունքում ստանալու մասին, անհապաղ իրազեկումն ուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է նյութերը ՀՔԾ ուղարկել նաև այն դեպքում, երբ անձի մարմնական վնասվածքները ակնհայտորեն կապված չեն կարող լինել այն դեպքի հետ, որի կասկածանքով նա ձերբակալվել է և անձը առերևույթ անարժանահավատ տեղեկություններ է հայտնում վնասվածքները ստանալու հանգամանքների կապակցությամբ:  Վերջին փաստը,  ըստ Գլխավոր դատախազի, առերևույթ խոշտանգման հարցով քննարկման առարկա պետք է դառնա:

Կարևորվել է այն  հանգամանքը, որ ենթադրաբար խոշտանգումից տուժած անձի մարմնի դատաբժշկական հետազոտումն իրականացվի քննության մարմնի  և իրավապահ մարմինների աշխատակիցների լսողական վերահսկողությունը բացառող պայմաններում։

Անդրադառնալով ենթադրյալ խոշտանգման ենթարկված անձանց բուժզննում իրականացնող աշխատակիցներին՝ գլխավոր դատախազը շեշտել է  այն մեխանիզմները, որոնք կբացառեն այդ անձանց  որևէ վարչական կամ ծառայողական  կապվածությունը այն հիմնարկի հետ, որտեղ պահվում է անձը:

Վ․Մուրադյանի դիտարկմամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում պահպանվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի  դեպքերի քննության անհապաղության, ամբողջականության և քննության մարմնի իրավասության չափանիշները։ Քննության ամբողջականության չափանիշի խախտման դեպքերում կիրառվել են դատախազական ներգործության միջոցներ՝ նախաքննության  նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ ապահովելու համար գործի  հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  հետազոտումը։

Անդրադառնալով խոշտանգումների վերաբերյալ գործերով քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերի փոքրաթիվ լինելու պատճառներին՝ Վ. Մուրադյանը ի թիվս դրանց նշել է նման դեպքերի մասին բավականին ուշ հայտնելը, քննչական գործողությունների կատարման, մասնավորապես կասկածյալների և մեղադրյալների հարցաքննության, ինչպես նաև նրանց մասնակցությամբ առերեսումների,  ճանաչման ներկայացնելու, քննման, քննչական փորձարարության, հետազոտման համար նմուշներ ստանալու ընթացքում տեսաձայնագրման հնարավորությունների սակավ կիրառությունը և այլն:

ՀԿԳ վարչության պետը ներկայացրել է նաև ձերբակալված անձանց պահելու վայրերում ձերբակալվածների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի կանխարգելման, արդյունավետ քննության ապահովմանն ուղղված, իրավակիրառ պրակտիկային վերաբերող, օրենսդրական բնույթի առաջարկներ:

ՀՀ գլխավոր դատախազը, առանձնացնելով քննարկվող ոլորտում իրականացված աշխատանքներում առկա բացթողումները, քննված քրեական գործերի արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունը, նշել է, որ վերջին տարիներին ոլորտում իրականացված զգալի աշխատանքը լուրջ նախադրյալներ է ստեղծվել մեր երկրում խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում, սակայն ինչպես իրավակարգավորումների, այնպես էլ անհրաժեշտ մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտություն կա: Ընդ որում գլխավոր դատախազը  կարևորել է երկու ուղղություններով աշխատանքների ակտիվացումը՝ 1-ը կանխարգելիչ մեխանիզմների կատարելագործումը, որպիսիք զերծ կպահեն իրավասու մարմնի աշխատակցին՝ քրեական վարույթի շրջանակներում քաղաքացու նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մտքից , իսկ այդպիսի վարքագծի առկայության դեպքում դրանք անխուսափելիորեն կֆիքսվեն և 2-րդ՝ խոշտանգումների փաստերով  քննության արդյունավետության բարձրացումը՝ անհետաձգելի քննչական  դատավարական գործողությունների օպերատիվ պլանավորմամբ, որակյալ և հետևողական իրականացմամբ:

Շեշտելով դատախազության առանձնակի շահագրգռվածությունը  վերոնշյալ խնդիրների լուծման գործում՝ պայմանավորված դատարանում մեղադրանքի պաշտպանության գործառույթի իրականացմամբ, դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել են հանձնարարականներ՝ խոշտանգումների  փաստով քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մասնավորապես, որոշվել է ձևավորել բացառապես այդ գործերով դատախազական հսկողություն իրականացնող մասնագիտացված դատախազների խումբ, պարտադիր կազմակերպել ընդունելություն՝ այդ գործերով դատախազին ներկայացված միջնորդությունների, բողոքների քննարկման փուլում  հետևողականորեն կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը ապահովելու նպատակով:

Քննարկվել և լուծումներ են առաջադրվել նաև հետաքննության, նախաքննության մարմիններում դատավարության մասնակիցների իրավունքների իրացման երաշխիքների վերաբերյալ, որոնք կապահովեն անհրաժեշտ կանխարգելումը՝ ապահովելով վարույթի ընթացքում հանրային և մասնավոր շահերի համաչափությունը:

Դատախազության կոլեգիայի որոշմամբ արձանագրվել է պարտադիր պահանջ՝ ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանի կողմից կայացվող յուրաքանչյուր որոշման դեպքում ծառայողական քննություն իրականացնելու, մեղավոր աշխատակիցների պատասխանատվության հարցը լուծելու վերաբերյալ:

Կոլեգիայի նիստին ներկա պետական այլ մարմինների ներկայացուցիչները ևս իրենց մոտեցումներն ու դիրքորոշումներն են ներկայացրել քննարկվող հարցերի վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է զեկուցողներին կատարված ուսումնասիրությունների, կայացված որոշումների մասով ապահովել պատշաճ իրազեկում՝ շահագրգիռ ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների հետ հարցի վերաբերյալ նաև համատեղ կլոր սեղան քննարկումներ կազմակերպելու եղանակով:

Զեկույցով հանդես է եկել նաև  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ. Ամբարյանը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման ու քննչական վարչություններում, ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման, ինչպես նաև նույն հոդվածով հարուցված քրեական գործերի նախաքննության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Ըստ Տ. Ամբարյանի 2016թ․ հանրապետության հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել է 419 նյութ, որից 338-ը, այսինքն 80.7 տոկոսը, ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման և քննչական վարչություններում։ 2015թ. հանրապետությունում խնդրո առարկա դեպքերով նախապատրաստվել է 626 նյութ, որից 592 կամ 94.5 տոկոսը՝ ՊԵԿ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Զեկուցողը, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, փաստել է, որ 2016 թվականին 207 դեպքով նվազում արձանագրվելու պայմաններում 116-ով  աճել է  քրեական գործերի հարուցման թիվը. 2015 թվականին հարուցվել է 100, իսկ  2016 թվականին 216 քրեական գործ, որից 205-ը ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման և քննչական վարչություններում։

Ներկայացվել է, որ ՊԵԿ վարույթում նախապատրաստված նյութերով և քննված քրեական գործերով 2015թ. ընթացքում վերականգնվել է 4 մլրդ 655 մլն 676 հզ. դրամի, 2016թ՝ 4 մլրդ, 585 մլն, 963 հզ դրամի, 2017թ 5-ամսյակի ընթացքում՝ 4 մլրդ, 637 մլն, 805 հզ. դրամի վնաս, որը հիմնավորվել է հարկային պարտավորություններից խուսափելու փաստերով կատարված քննությամբ:

Ըստ Տ. Ամբարյանի քննվող քրեական գործերը, քննվել են 6 ամիս և ավելի ժամանակով։ Դատավարական ժամկետների ձգձգումների պատճառներ են հանդիսացել ինչպես քննիչների ծանրաբեռնվածությունը, այնպես էլ գործերով նշանակված փորձաքննությունները, ստուգումներն ու վերստուգումները տևական ժամկետներով կատարելը: Նմանօրինակ դեպքերը բացառելու, քրեական գործերի նախաքննությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելու նպատակով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներին հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ` վարույթն իրականացնող քննիչին տալ ցուցումներ, ինչպես նաև փորձաքննությունների կամ ստուգումների իրականացման պատճառով ժամկետներ երկարցնելու դեպքում համապատասխան հիշեցումներ ուղարկել փորձագիտական հիմնարկի կամ ստուգում իրականացնող մարմնի  ղեկավարին։ Ձեռնարկված միջոցառումները գործնականում տվել են իրենց դրական արդյունքը։

Քննարկման առարկա են դարձել նաև ոլորտում առկա իրավակարգավորումների անհամապատասխանությունները, գործնականում տարամեկնաբանվող հարցերով միասնական մոտեցումների ապահովումը, դրանց լուծման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվել:

Մասնավորապես, որոշվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պատկան մարմինների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ՝ հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների չափի վերաբերյալ նախնական հաշվարկ կազմելուց և նրանց ծանուցելուց հետո վերջիններիս կողմից հաշվետվություններ ներկայացնելը բացառելու օրենսդրական կառուցակարգեր սահմանելու վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալու մասին, ինչպես նաև հստակ չափանիշներ՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի անգամ անձի սեփականություն կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի գույքի որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման արդյունքում հարկերը չվճարելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերով անձանց արարքներին իրավաբանական գնահատական տալիս:

Նշված հանցատեսակով քննության խնդիրներին անդրադառնալիս գլխավոր դատախազը շեշտադրել է հարկեր վճարելուց խուսափելու չարամտության հանգամանքի պատշաճ ստուգման անհրաժեշտությունը՝ կարևորելով ինչպես այդ, այնպես էլ կանխարգելման առումով համապատասխան սուբյեկտներին հարկային ոլորտի որոշակի իրավակարգավորումների վերաբերյալ պաշտոնական իրազեկումների կիրառման ընդլայնումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից հարկման ենթակա գործարքներ կնքելուն:

Այս ուղղությամբ գլխավոր դատախազը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Գլխավոր դատախազը, անդարադառնալով հարկային պարտավորությունների լիարժեք կատարման խնդրին, ևս մեկ անգամ նշել է, որ յուրաքանչյուր բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտ երբեք չպետք է անհանգստանա ՊԵԿ  ոչ համաչափ գործողություններից, առավել ևս կոմիտեի կազմում գտնվող քրեական հետապնդում իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների գործողություններից, իսկ նշված պահանջներին չբավարարող դատավարական որոշումները հսկող դատախազների կողմից ենթակա են վերացման, վարույթի մասնակիցների խախտված իրավունքները՝ վերականգնման, ուստի ինչպես նյութերի նախապատրաստումը, այնպես էլ նախաքննությունը պետք է իրականացվի օրենքի տառին համապատասխան:

Նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ դատախազների երդման արարողությունը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

09/16/2019   18:48 Գործա՞րք է ՀՀ իշխանությունների եւ Անդերսոնի միջեւ. ուշագրավ հանդիպում ԱՄՆ-ում

Տեսադարան

09/12/2019   10:38 Ամուլսարը սար է մնալու (լուսանկարներ)

Մամուլ

Արխիվ

[]