Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ

Խոշտանգումների վերաբերյալ ահազանգերը մեծամասամբ ոստիկանության աշխատակիցների դեմ են 06/24/2017   19:52  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված  նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ՄԻՊ  ներկայացուցիչները:

Զեկույցներով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով  քննության վարչության պետ  Վ. Մուրադյանը և ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ. Ամբարյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վ. Մուրադյանը ներկայացրել է 2014-2015թթ. ընթացքում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման դեպքերի առթիվ քննված քրեական գործերով նախաքննության վիճակը։ Վ․ Մուրադյանի տեղեկացմամբ՝ 2014թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 78 քրեական գործ, որոնցից 1 քրեական գործ՝ 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 44 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 42-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Հանցագործության դեպքի բացակայության հիմքով վարույթը կարճված քրեական գործերով սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ: 2 քրեական գործ՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով կասեցվել է, 6-ը միացվել է այլ քրեական գործերի, 4-ը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է այլ մարմին, իսկ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ, 21-ը փոխանցվել է 2015 թվական:

2014թ. ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացված 103 հաղորդումներից 99-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, 4-ը՝ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության աշխատակիցների վերաբերյալ են:

2015թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 106 քրեական գործ, որոնցից՝ 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 68 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 66-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Հանցագործության դեպքի բացակայության հիմքով վարույթը կարճված քրեական գործերով սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ:

2015թ. ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել է 108 բողոք, որոնցից՝ 97-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, 3-ը՝ քննչական կոմիտեի, 8-ը՝ ՔԿ վարչության աշխատակիցների վերաբերյալ են եղել:

2016թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է խոշտանգումների  վերաբերյալ 104 քրեական գործ:

Զեկուցողի կողմից մանրամասն վերլուծությամբ ներկայացվել է Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը վերաբերող ՀՀ-ի դեմ կայացված որոշումները, դրանցում արձանագրված խախտումների նկարագրությունը:

Խոշտանգումների արգելման համատեքստում Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների , ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջադրված պահանջների լույսի ներքո  հստակեցվել են այն անհրաժեշտ քայլերը  և կազմակերպական-իրավական մեխանիզմների մշակումն ու ներդրումը, որոնք կապահովեն ՀՀ միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը և կապահովեն մեր երկրում ինչպես խոշտանգումների պատշաճ կանխարգելումը, այնպես էլ այդ փաստերով արդյունավետ քննությունը:

Անդրադառնալով անկախ մարմնի կողմից քննությունն իրականացնելու չափանիշը խստագույնս պահապանելու անհրաժեշտությանը՝ զեկուցողը նշել է, որ  անհրաժեշտ է  պարտավորեցնել  ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներից և ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներից այդ հիմնարկներ մարմնական վնասվածքներով անձանց ընդունվելու վերաբերյալ իրազեկումներ ստացած  վարույթն իրականացնող մարմիններին, այդ թվում՝ հսկող դատախազներին, որ եթե  ձերբակալված կամ կալանավորված անձը  վնասվածքներն ստանալու հանգամանքների շուրջ հայտարարել է խոշտանգման արդյունքում ստանալու մասին, անհապաղ իրազեկումն ուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է նյութերը ՀՔԾ ուղարկել նաև այն դեպքում, երբ անձի մարմնական վնասվածքները ակնհայտորեն կապված չեն կարող լինել այն դեպքի հետ, որի կասկածանքով նա ձերբակալվել է և անձը առերևույթ անարժանահավատ տեղեկություններ է հայտնում վնասվածքները ստանալու հանգամանքների կապակցությամբ:  Վերջին փաստը,  ըստ Գլխավոր դատախազի, առերևույթ խոշտանգման հարցով քննարկման առարկա պետք է դառնա:

Կարևորվել է այն  հանգամանքը, որ ենթադրաբար խոշտանգումից տուժած անձի մարմնի դատաբժշկական հետազոտումն իրականացվի քննության մարմնի  և իրավապահ մարմինների աշխատակիցների լսողական վերահսկողությունը բացառող պայմաններում։

Անդրադառնալով ենթադրյալ խոշտանգման ենթարկված անձանց բուժզննում իրականացնող աշխատակիցներին՝ գլխավոր դատախազը շեշտել է  այն մեխանիզմները, որոնք կբացառեն այդ անձանց  որևէ վարչական կամ ծառայողական  կապվածությունը այն հիմնարկի հետ, որտեղ պահվում է անձը:

Վ․Մուրադյանի դիտարկմամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում պահպանվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի  դեպքերի քննության անհապաղության, ամբողջականության և քննության մարմնի իրավասության չափանիշները։ Քննության ամբողջականության չափանիշի խախտման դեպքերում կիրառվել են դատախազական ներգործության միջոցներ՝ նախաքննության  նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ ապահովելու համար գործի  հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  հետազոտումը։

Անդրադառնալով խոշտանգումների վերաբերյալ գործերով քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերի փոքրաթիվ լինելու պատճառներին՝ Վ. Մուրադյանը ի թիվս դրանց նշել է նման դեպքերի մասին բավականին ուշ հայտնելը, քննչական գործողությունների կատարման, մասնավորապես կասկածյալների և մեղադրյալների հարցաքննության, ինչպես նաև նրանց մասնակցությամբ առերեսումների,  ճանաչման ներկայացնելու, քննման, քննչական փորձարարության, հետազոտման համար նմուշներ ստանալու ընթացքում տեսաձայնագրման հնարավորությունների սակավ կիրառությունը և այլն:

ՀԿԳ վարչության պետը ներկայացրել է նաև ձերբակալված անձանց պահելու վայրերում ձերբակալվածների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի կանխարգելման, արդյունավետ քննության ապահովմանն ուղղված, իրավակիրառ պրակտիկային վերաբերող, օրենսդրական բնույթի առաջարկներ:

ՀՀ գլխավոր դատախազը, առանձնացնելով քննարկվող ոլորտում իրականացված աշխատանքներում առկա բացթողումները, քննված քրեական գործերի արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունը, նշել է, որ վերջին տարիներին ոլորտում իրականացված զգալի աշխատանքը լուրջ նախադրյալներ է ստեղծվել մեր երկրում խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում, սակայն ինչպես իրավակարգավորումների, այնպես էլ անհրաժեշտ մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտություն կա: Ընդ որում գլխավոր դատախազը  կարևորել է երկու ուղղություններով աշխատանքների ակտիվացումը՝ 1-ը կանխարգելիչ մեխանիզմների կատարելագործումը, որպիսիք զերծ կպահեն իրավասու մարմնի աշխատակցին՝ քրեական վարույթի շրջանակներում քաղաքացու նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մտքից , իսկ այդպիսի վարքագծի առկայության դեպքում դրանք անխուսափելիորեն կֆիքսվեն և 2-րդ՝ խոշտանգումների փաստերով  քննության արդյունավետության բարձրացումը՝ անհետաձգելի քննչական  դատավարական գործողությունների օպերատիվ պլանավորմամբ, որակյալ և հետևողական իրականացմամբ:

Շեշտելով դատախազության առանձնակի շահագրգռվածությունը  վերոնշյալ խնդիրների լուծման գործում՝ պայմանավորված դատարանում մեղադրանքի պաշտպանության գործառույթի իրականացմամբ, դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել են հանձնարարականներ՝ խոշտանգումների  փաստով քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մասնավորապես, որոշվել է ձևավորել բացառապես այդ գործերով դատախազական հսկողություն իրականացնող մասնագիտացված դատախազների խումբ, պարտադիր կազմակերպել ընդունելություն՝ այդ գործերով դատախազին ներկայացված միջնորդությունների, բողոքների քննարկման փուլում  հետևողականորեն կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը ապահովելու նպատակով:

Քննարկվել և լուծումներ են առաջադրվել նաև հետաքննության, նախաքննության մարմիններում դատավարության մասնակիցների իրավունքների իրացման երաշխիքների վերաբերյալ, որոնք կապահովեն անհրաժեշտ կանխարգելումը՝ ապահովելով վարույթի ընթացքում հանրային և մասնավոր շահերի համաչափությունը:

Դատախազության կոլեգիայի որոշմամբ արձանագրվել է պարտադիր պահանջ՝ ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանի կողմից կայացվող յուրաքանչյուր որոշման դեպքում ծառայողական քննություն իրականացնելու, մեղավոր աշխատակիցների պատասխանատվության հարցը լուծելու վերաբերյալ:

Կոլեգիայի նիստին ներկա պետական այլ մարմինների ներկայացուցիչները ևս իրենց մոտեցումներն ու դիրքորոշումներն են ներկայացրել քննարկվող հարցերի վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է զեկուցողներին կատարված ուսումնասիրությունների, կայացված որոշումների մասով ապահովել պատշաճ իրազեկում՝ շահագրգիռ ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների հետ հարցի վերաբերյալ նաև համատեղ կլոր սեղան քննարկումներ կազմակերպելու եղանակով:

Զեկույցով հանդես է եկել նաև  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ. Ամբարյանը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման ու քննչական վարչություններում, ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման, ինչպես նաև նույն հոդվածով հարուցված քրեական գործերի նախաքննության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Ըստ Տ. Ամբարյանի 2016թ․ հանրապետության հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել է 419 նյութ, որից 338-ը, այսինքն 80.7 տոկոսը, ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման և քննչական վարչություններում։ 2015թ. հանրապետությունում խնդրո առարկա դեպքերով նախապատրաստվել է 626 նյութ, որից 592 կամ 94.5 տոկոսը՝ ՊԵԿ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Զեկուցողը, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, փաստել է, որ 2016 թվականին 207 դեպքով նվազում արձանագրվելու պայմաններում 116-ով  աճել է  քրեական գործերի հարուցման թիվը. 2015 թվականին հարուցվել է 100, իսկ  2016 թվականին 216 քրեական գործ, որից 205-ը ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման և քննչական վարչություններում։

Ներկայացվել է, որ ՊԵԿ վարույթում նախապատրաստված նյութերով և քննված քրեական գործերով 2015թ. ընթացքում վերականգնվել է 4 մլրդ 655 մլն 676 հզ. դրամի, 2016թ՝ 4 մլրդ, 585 մլն, 963 հզ դրամի, 2017թ 5-ամսյակի ընթացքում՝ 4 մլրդ, 637 մլն, 805 հզ. դրամի վնաս, որը հիմնավորվել է հարկային պարտավորություններից խուսափելու փաստերով կատարված քննությամբ:

Ըստ Տ. Ամբարյանի քննվող քրեական գործերը, քննվել են 6 ամիս և ավելի ժամանակով։ Դատավարական ժամկետների ձգձգումների պատճառներ են հանդիսացել ինչպես քննիչների ծանրաբեռնվածությունը, այնպես էլ գործերով նշանակված փորձաքննությունները, ստուգումներն ու վերստուգումները տևական ժամկետներով կատարելը: Նմանօրինակ դեպքերը բացառելու, քրեական գործերի նախաքննությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելու նպատակով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներին հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ` վարույթն իրականացնող քննիչին տալ ցուցումներ, ինչպես նաև փորձաքննությունների կամ ստուգումների իրականացման պատճառով ժամկետներ երկարցնելու դեպքում համապատասխան հիշեցումներ ուղարկել փորձագիտական հիմնարկի կամ ստուգում իրականացնող մարմնի  ղեկավարին։ Ձեռնարկված միջոցառումները գործնականում տվել են իրենց դրական արդյունքը։

Քննարկման առարկա են դարձել նաև ոլորտում առկա իրավակարգավորումների անհամապատասխանությունները, գործնականում տարամեկնաբանվող հարցերով միասնական մոտեցումների ապահովումը, դրանց լուծման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվել:

Մասնավորապես, որոշվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պատկան մարմինների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ՝ հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների չափի վերաբերյալ նախնական հաշվարկ կազմելուց և նրանց ծանուցելուց հետո վերջիններիս կողմից հաշվետվություններ ներկայացնելը բացառելու օրենսդրական կառուցակարգեր սահմանելու վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալու մասին, ինչպես նաև հստակ չափանիշներ՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի անգամ անձի սեփականություն կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի գույքի որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման արդյունքում հարկերը չվճարելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերով անձանց արարքներին իրավաբանական գնահատական տալիս:

Նշված հանցատեսակով քննության խնդիրներին անդրադառնալիս գլխավոր դատախազը շեշտադրել է հարկեր վճարելուց խուսափելու չարամտության հանգամանքի պատշաճ ստուգման անհրաժեշտությունը՝ կարևորելով ինչպես այդ, այնպես էլ կանխարգելման առումով համապատասխան սուբյեկտներին հարկային ոլորտի որոշակի իրավակարգավորումների վերաբերյալ պաշտոնական իրազեկումների կիրառման ընդլայնումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից հարկման ենթակա գործարքներ կնքելուն:

Այս ուղղությամբ գլխավոր դատախազը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Գլխավոր դատախազը, անդարադառնալով հարկային պարտավորությունների լիարժեք կատարման խնդրին, ևս մեկ անգամ նշել է, որ յուրաքանչյուր բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտ երբեք չպետք է անհանգստանա ՊԵԿ  ոչ համաչափ գործողություններից, առավել ևս կոմիտեի կազմում գտնվող քրեական հետապնդում իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների գործողություններից, իսկ նշված պահանջներին չբավարարող դատավարական որոշումները հսկող դատախազների կողմից ենթակա են վերացման, վարույթի մասնակիցների խախտված իրավունքները՝ վերականգնման, ուստի ինչպես նյութերի նախապատրաստումը, այնպես էլ նախաքննությունը պետք է իրականացվի օրենքի տառին համապատասխան:

Նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ դատախազների երդման արարողությունը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]