ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հարցեր 06/23/2017 17:52 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության բարձրացմանն ուղղված քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի պատասխանատու Ռուզաննա Սարգսյանը, Եվրամիության փորձագետներ, նաև Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:
Ողջունելով ներկաներին` աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են:
Այս համատեքստում սերտ համագործակցություն է ձևավորված հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ինչը, Սամվել Մերթարջյանի հավաստմամբ, մեծապես նպաստում է իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ու դրանց ընդլայնմանը:
Նա նաև ներկայացրել է վերջին տարիներիներին Երևան քաղաքում մատչելիության ապահովման ուղղությամբ աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանցում իրենց կարևոր մասնակցությունն ունեն նաև շահագրգիռ հկ-ները, որոնք իրականացնում են հասարակական վերահսկողություն:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի պատասխանատու Ռուզաննա Սարգսյանն էլ ներկայացրել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանություն` հայկական հկ-ների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» ծրագիրը:
Նշվել է, որ այս ծրագրի շրջանակում իրականացվում են մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանվածությունը գնահատելու համապարփակ վերլուծություններ, ՀՀ օրենսդրության, Եվրոպական սոցիալական խարտիայի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիայի» դրույթների միջև հակասությունները բացահայտելու նպատակով: Եվ այս հանդիպում-քննարկումը ևս կազմակերպվել է ծրագրի շրջանակում:
Ռուզաննա Սարգսյանը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես իր պատրաստակամությունն է դրսևորում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն աջակցելու հարցում, ինչի արդյունքում իրականացվող ծրագրերն իսկապես օրինակելի են և գնահատվում են հենց շահառուների կողմից:
Եվրամիության փորձագետներն էլ, գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի պատրաստակամության համար, իրենց հերթին վստահեցրել են, որ կքննարկեն փոխադարձ փորձի ուսումնասիրման հնարավորությունները և ծրագրի ավարտին ամբողջական կներկայացնեն վերլուծական հաշվետվությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ