ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» սպանության նախապատրաստության գործը կքննի՞ ԱԱԾ-ն 06/18/2017 11:01 | Քրեական խրոնիկոն
«Դոն Պիպոյին»` նույն ինքը Արթուր Ասատրյանին, սպանելու նախապատրաստության քրեական գործը «Փաստինֆո»-ի տեղեկություններով կքննի ազգային անվտանգության ծառայությունը: Նախօրեին ՀՀ ՔԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ գործն ուղարկել են դատախազություն: Նկատենք, որ ՀՔԾ-ն քննում է հատուկ սուբյեկտների վերաբերյալ քրեական գործերը, ԱԱԾ-ի ենթակայության քրեական գործերի շրջանակը նույնպես հստակ է, բայց ունի օպերատիվ ծառայություն ու բացառված չէ, որ հենց այդ նկատառումներից ելնելով էլ գործի քննությունը տեղափոխվի ԱԱԾ: Առավելս եւս, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ոչ թե ոստիկանությունն է բացահայտել կամ կանխել «Դոն Պիպոյի» սպանության նախապատրաստությունը, ինչպես ներկայացվում էր, այլ ինչ-որ այլ անձինք, ովքեր էլ նրանց հանձնել են ոստիկանությանը:
Վնասազերծված խմբի անդամներից մեկի պաշտպան Արմինե Ֆանյանը «Հետք»-ին տված հարցազրույցում ասել էր, որ նախքան ձերբակալվելը իր պաշտպանյալին, ինչպես նաև իր հետ ձերբակալված մյուս երկու անձանց մինչև ատամները զինված անձինք տարել են և երեք օր անազատության մեջ պահել, ծեծի ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառել: Եվ միայն դրանից հետ են նրանք ձերբակալվել:
Ի սկզբանե շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, թե զինված խումբը փորձել է սպանել հայտնի հեղինակություններ Արթուր Ասատրյանին և «Վստրեչի Ապեր» մականունով Արամ Վարդանյանին: Բայց ՔԿ-ն հայտնեց, որ խոսքը գնում է ոչ թե սպանության փորձի, այլ նախապատրաստության եւ ոչ թե երկու անձի, այլ մեկ: Համենայն դեպս` քրեական գործը հարուցվել է հենց կազմակերպված խմբի կողմից պատվերով սպանություն նախապատրաստելու դեպքի առթիվ: Քրեական գործով` մեր տեղեկություններով տուժող է ճանաչվել Արթուր Ասատրյանը, ով նաեւ հարցաքննվել է: Մեղադրյալները 4-ն են, որոնցից 3-ը մեղադրվում են Արթուր Ասատրյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, իսկ 4-րդը` Զոհրաբ Ղումաշյանը, օժանդակելու մեջ, ով , ըստ տեղեկությունների, գումար էր տրամադրել սպանության նախապատրաստության համար անհրաժեշտ փոխադրամիջոցը ձեռք բերելու նպատակով: Նկատենք, ոտ Զ.Ղումաշյանը տարիներ շարունակ Հայաստանի իրավապահների կողմից հետխուզման մեջ է գտնվել զինվորական ծառայությունից խուսափելու համար: Նրա անունը կապվում է նաեւ «օրենքով գող» Արտյոմ Կանեւսկոյի, նույն ինքը` Արտյոմ Հարությունյանի հետ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` նա նույնպես հարցաքննվել է:
«Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած». Դոն Պիպո. «Ժամանակ»
«Դոն Պիպոն» արդեն հրապարակավ հայտնել է, որ փորձելու է պարզել պատվիրատուին: «Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ շուտով, ինքս ինձ համար, կարծում եմ՝ կհասկանամ, թե որտեղ կարող էր թաքնված լինել շան գլուխը: Ես 46 տարեկան եմ և շատ լուրջ ճանապարհ եմ անցել, և, կարծում եմ, էս ամենը չի մնա հանելուկ… Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած: Ես էդ ամենը կպարզեմ ու կիմանամ»», - օրերս իր հարցազրույցում ասել էր նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել