ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել է մի խումբ անձանց մասնակցությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության ավելի քան 30 դեպք 06/15/2017 16:31 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի և նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների ու կալանավորված անձանց մասնակցությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Քննությամբ պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ-ի աշխատակից Կարեն Սարգսյանն անօրինական գործարքների մեջ է մտել դատապարտյալների, կալանավորների հետ և կաշառքի դիմաց վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարել` նրանց փոխանցելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված` քրեակատարողական հիմնարկներում արգելված իրեր, այդ թվում բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք և թմրամիջոցներ:
24.09.2016թ.-ին՝ հերթափոխն ընդունելիս, Կ. Սարգսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից բռնվել է նույն հիմնարկի տարածք թմրամիջոց անցկացնելու պահին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել են Կ. Սարգսյանի, ինչպես նաև հիշյալ ՔԿՀ-ի դատապարտյալների և կալանավորների կողմից մինչ այդ կատարված հանցագործությունների 30-ից ավելի դեպքեր: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Կ. Սարգսյանը, 07.12.2015թ.-ից մինչև 19.10.2016թ.-ը զբաղեցնելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից հնարավոր հանցագործությունները բացահայտելու և դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ինքն է հանցավոր արարքներ կատարել` ոտնահարելով պետական ծառայողի պատիվն ու բարի համբավը:
Մասնավորապես, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմենակ Դավթյանի միջնորդությամբ, նախապես մշակած սխեմայի համաձայն, Կ. Սարգսյանը 2016 թվականի ընթացքում կաշառքի գործարքներ է իրականացրել նույն հիմնարկի դատապարտյալներ Գևորգ Բադալյանի, Էրիկ Ավագյանի, ինչպես նաև կալանավորներ Ռադիկ Ավետիսյանի և Մհեր Մանուկյանի հետ` ՔԿՀ-ի տարածք անցկացնելով և վերջիններիս փոխանցելով տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, լիցքավորիչներ, «Wi-Fi» սարք, ոգելից խմիչք և այլն: Ընդ որում, յուրաքանչյուր գործարքի դիմաց Կ. Սարգսյանը դատապարտյալների ու կալանավորների հարազատներից ստացել է կաշառք:
Կաշառք ստանալու մի քանի հաջողված փորձերից հետո, անազնիվ եղանակով «հարստանալու նպատակով, Կ. Սարգսյանը, այս անգամ արդեն 30.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց համաձայնվել է օժանդակել կալանավորների կողմից խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն:
Այսպես, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Մհեր Մանուկյանը մեկ այլ կալանավոր Ռադիկ Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց գործածման համար ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու խնդրանքով դիմել են ցմահ ազատազրկման դատապարտված Գևորգ Բադալյանին, ով, իր հերթին, դարձյալ Արմենակ Դավթյանի միջնորդությամբ, հիշյալ հարցի շուրջ համաձայնության է եկել Կ. Սարգսյանի հետ: Այդ նպատակով, նախապես ծրագրած պլանի համաձայն, կալանավորները դիմել են իրենց ծանոթ Ֆեդյա Նաջարյանին, ով վերջիններիս հարազատների միջոցով Կ. Սարգսյանին կաշառքի դիմաց փոխանցել է խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի և զգալի չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ` դրանք նախապես թաքցնելով բջջային հեռախոսների 3 լիցքավորիչ սարքերի մեջ: Սակայն երբ Կ. Սարգսյանը փորձել է դրանք անցկացնել «Նուբարաշեն» ՔԿՀ տարածք, նրա հանցավոր արարքը կանխվել է նույն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից: Արդյունքում դատապարտյալներին, իրենց կամքից անկախ հանգամանքներով, չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունը, այն է` ապօրինի ձեռք բերել խոշոր չափերով թմրամիջոցը:
Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել՝
· Կարեն Սարգսյանին` 1 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 9 դրվագով 311-րդ հոդվածի 2-րդ մասով
· Արմենակ Դավթյանին` 1 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 9 դրվագով 313-րդ հոդվածի 1-ին մասով
· Գևորգ Բադալյանին` - 1 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, հինգ դրվագով 312-րդ հոդվածի 1-ին մասով և երեք դրվագով 38-312-րդ հոդվածի 1-ին մասով
· Մհեր Մանուկյանին՝ - ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև 312-րդ հոդվածի 1-ին մասով
· Ֆեդյա Նաջարյանին՝ - ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 38-312-րդ հոդվածի 1-ին մասով
· Էրիկ Ավագյանին՝ – ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:
Կարեն Սարգսյանի և Ֆեդյա Նաջարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վերը նշված վեց մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքնությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Հանցագործությունների մասնակից Ռադիկ Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ