Թեմաներ
Կիրակի 01 / 17 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/17/2021   00:06 Արարատ Միրզոյանը ԱԱԾ գործակալ չէ. ԱԱԾ-ն հատարարություն է տարածել 01/16/2021   23:17 Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել Մարտիրոսյան 01/16/2021   23:07 Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մ. Մինասյան 01/16/2021   22:43 Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար. ԱԺ նախագահը հակադարձում է 01/16/2021   22:30 ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ 01/16/2021   22:10 Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար 01/16/2021   21:53 ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի. Մակինյան 01/16/2021   21:45 Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին. Արթուր Դանիելյան 01/16/2021   21:26 Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ 01/16/2021   21:14 «Արարատ Միրզոյանը Հայաստանում Թուրքիայի գործակալ է».Միքայել Մինասյան՝ «Requiem 8. Սփյուռք» 01/16/2021   20:17 Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում ձյուն է տեղում 01/16/2021   19:57 Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ 01/16/2021   19:45 «Լենա Նազարյանն ու նրանց ոհմակը տրաքելու շեմին են» .Սերժ Սրապիոնյան 01/16/2021   18:47 Սենսացիոն փաստաթուղթ. Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը. mediaport 01/16/2021   18:20 Արտաշատում երթուղայինի գինը թանկացրել են, իսկ սպասարկման որակը չի փոփոխվել․ բնակիչները բողոքում են երթուղայինների անմխիթար վիճակից 01/16/2021   18:04 Շիրակցի 62 գերիները հարազատների հետ կապի մեջ չեն և փաստաբաններ էլ չունեն. Սոֆյա Հովսեփյան 01/16/2021   18:00 Մեկ գիշերում ու գրչի մեկ հարվածով սյունեցին դարձավ սահմանապահ, սպառնալիքի տակ դրվեց մի ամբողջ երկրի ու հաղթանակած ժողովրդի անվտանգություն.Իվետա Տոնոյան 01/16/2021   17:39 Դպրոցական մեծաքանակ գույքն ուղևորվել է Հայաստան Նիդերլանդներից 01/16/2021   17:36 Թուրքական Bayraktar TB2-ի սարքերի մատակարարումը դադարեցվել է 01/16/2021   17:34 Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել․ 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց 01/16/2021   17:28 Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանի շահերով չի շարժվում. սա է այսօրվա մեր հիմնական, շատ վտանգավոր ու հրատապ լուծման կարիք ունեցող մարտահրավերը.Ստեփան Դանիելյան 01/16/2021   17:22 Մասիվի թաղապետը սպառնում է աշխատանքից հեռացնել Facebook-ում հակաիշխանական գրառումներ անող աշխատակիցներին Mediaport 01/16/2021   17:17 Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը». Politik.am 01/16/2021   17:10 Մեր գերիները, ոչ միայն Ալիևի, այլև՝ Փաշինյանի ձեռքին են գերի․ նրանց հարցն ամեն առիթով իշխանությունը շահարկում է 01/16/2021   17:05 Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը. Past.am 01/16/2021   17:04 Դասալիքն իրենք են՝ իրենց կյանքով, իրենք փախել են ամեն ինչից.Վանեցյանը՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին 01/16/2021   16:45 Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված թղթակիցներից է, բոլորը դա գիտեն.Վազգեն Մանուկյան 01/16/2021   16:45 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին Լինն Թրեյսիին 01/16/2021   16:27 Հայաստանում տարբեր երկրների լրտեսական ցանցեր կան, այդ թվում նաև՝ Թուրքիայի, որոնք սողոսկում են իշխանության մեջ.Վազգեն Մանուկյան 01/16/2021   15:58 Օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով 01/16/2021   15:43 Թորոսյանի կողմից պետբյուջեի միջոցների վատնում զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին. Էդուարդ Հովհաննիսյան. 01/16/2021   15:42 Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ՝ մերոնք են տվել. թե՝ ինչ պատճառով, դա առանձին հարց է.Վազգեն Մանուկյան 01/16/2021   15:32 Սա ողբերգություն է, աղետ է, որ երկրի քաղաքական էլիտան կազմված է այսպիսի մարդկանցից. Զոհրաբյանը՝ Լենա Նազարյանի հայտարարությունների մասին 01/16/2021   15:06 ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը 01/16/2021   15:06 Փաշինյանը որևէ կապ չունի պետական համակարգի հետ. իր լայվերը դարձել են պետական տեղեկատվության աղբյուր. Սաղաթելյան 01/16/2021   14:55 Ամեն գնով «թուրքի հետ առևտրի երազանք» ունեցողներին պետություն պետք չէ. բացահայտ և թաքուցյալ ուղերձներով այդ կեղծ երազանքը փորձ է կատարվում ներդնել նաև մեր ենթագիտակցության մեջ. Ոսկանյան 01/16/2021   14:35 Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով 01/16/2021   14:20 ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն 01/16/2021   14:07 Դա կազմակերպված էր և նույնիսկ գիտեմ՝ ով էր կազմակերպել․ Վազգեն Մանուկյան 01/16/2021   13:58 Ժամկետային զինծառայողների ծնողները բավարարված չեն վարչապետի հետ հանդիպումից. Պայմանավորվել են կրկին հանդիպել 01/16/2021   13:44 Ֆեյսբուքը և Ինստագրամն արգելափակել են Թրամփի էջերը 01/16/2021   13:44 Արթուր Դավթյանը Մոսկվա է մեկնել ընտանիքով, ժամանակն անցկացրել է մոսկովյան թանկարժեք ռեստորաններում ու առևտրի կենտրոններում Mediaport 01/16/2021   13:41 Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ 01/16/2021   13:24 Բլեֆը բացահայտվեց. Մոսկվան աշխարհաքաղաքական հարված հասցրեց Նիկոլ Փաշինյանին. Վիգեն Հակոբյան 01/16/2021   13:22 Աժ-ում քննարկվել է գերիների վերադարձի հարցը 01/16/2021   13:16 Բաքվի սուլթանն իր զգալի կորուստները կոմպենսացրեց հողերի օկուպացիայով, իսկ մենք կոմպենսացնելու չէինք կարող ստանալ․ Վարդանով 01/16/2021   12:58 Առանց ճիգեր գործադրելու, ցեղասպանության խարանի թուրքը համբերատար վերցնելու է Երկիրը. Գեւորգ Դանիելյան 01/16/2021   12:56 Լենա Նազարյան, մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում...Սենոր Հասրաթյան 01/16/2021   12:45 Պատրաստվեք պրն Հարությունյան, իմ ընտանիքի հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ 01/16/2021   12:18 Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպում են ՀՀ վարչապետի հետ
01/15/2021   11:25 Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում․ տասնյակ հազար դոլարներ` հանուն հանգստի 01/15/2021   21:01 Մենք երկիր ենք կորցնում, լիցենզիայի մասի՞ն պետք է մտածենք. «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն 01/16/2021   18:47 Սենսացիոն փաստաթուղթ. Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը. mediaport 01/15/2021   14:48 Ռմբակոծության ժամանակ Արթուր Վանեցյանը կորցրել է որդու հետ կապը, վախեցող մարդը իր երեխային կվերցնի կմտնի հրետակոծության տա՞կ. «Հայրենիք» զորախմբի անդամ 01/16/2021   21:45 Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին. Արթուր Դանիելյան 01/15/2021   13:46 Արգիշտի Քյարամյանն անհայտ ծագում ունեցող անձնավորություն է, որը հրաժարվել է սեփական հորից. ԱԱԾ պահեստազորի սպա 01/15/2021   18:52 Աննա Հակոբյանը Մոսկվայում գաղտնի հանդիպել է մի կնոջ, որը եկել է ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով. Mediaport 01/15/2021   20:45 «Կատարո» գինու գործարանը կվերականգնվի. Գործարանից հաջողվել է դուրս բերել գինու փոքր խմբաքանակ․ «Կատարո»-ի տնօրեն 01/15/2021   16:28 Աննա Հակոբյանի անվտանգության աշխատակիցը Մոսկվայում հարվածել է հայազգի բլոգերին 01/16/2021   18:20 Արտաշատում երթուղայինի գինը թանկացրել են, իսկ սպասարկման որակը չի փոփոխվել․ բնակիչները բողոքում են երթուղայինների անմխիթար վիճակից 01/15/2021   11:40 Հովհաննես Քոչարյան. Կարելի է ենթադրել, որ հիստերիկ ցանկություն կա վերականդանացնել ինկվիզիցիոն նախաքննությունը 01/15/2021   16:46 Մեհրիբան Ալիևայի՝ մեզ համար կորստի նոր խորհրդանիշում գտնվելու նույն օրը, Աննա Հակոբյանը ապաստան և շքեղություն է փնտրում մեր կորստի մեկ այլ խորհրդանիշում. Մինասյան 01/16/2021   10:50 Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն. Դիերն անճանաչելի են 01/15/2021   19:49 Ինչ ասել, ասել եմ․ Վազգեն Մանուկյանը՝ ճանապարհը փակած քաղաքացիներին բոմժեր անվանելու մասին 01/15/2021   21:52 Այս ասուլիսը ավելին է, քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը․ Գագիկ Համբարձումյան 01/16/2021   12:56 Լենա Նազարյան, մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում...Սենոր Հասրաթյան 01/15/2021   18:37 Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար 01/16/2021   21:53 ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի. Մակինյան 01/16/2021   13:24 Բլեֆը բացահայտվեց. Մոսկվան աշխարհաքաղաքական հարված հասցրեց Նիկոլ Փաշինյանին. Վիգեն Հակոբյան 01/16/2021   12:06 1-2 օրից թուրքը սոված կսատկեր Շուշիում, անձրևներն էլ հետը իրոք «դժոխքի ձորում» կլինեին. չդիմացանք

3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է 06/15/2017   19:06  |  ԳՈՐԾ #

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ արձանագրել է՝  ներկայումս 18-ամյա աղջկան առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, քանի որ Խանում Հովսեփյանի գործողություններում բացակայում է քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշը։  Երիտասարդ աղջիկը մեղադրվում է Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ 3-ամյա երեխայի մահվան մեջ, իսկ դատարանը գտվել է,որ չկա հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշը, այն է՝ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը։

Այսպիսով, Խանում Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի որ նա 2016թ. մայիսի 10-ին գնացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 61 շենքի հարևանությամբ գտնվող`  ավտոտնակի մոտ, որտեղ ամուսինը` Սամվելը և նրա մորաքրոջ տղան` Հարությունը նորոգել են վերջինիս «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, իսկ ամուսնու եղբոր երկու անչափահաս դուստրերը` Լիանան և Սյուզաննան խաղալիս են եղել այնտեղ: Այնուհետև տեղեկանալով ավտոմեքենայի շարժիչը գործարկելու ձևի մասին՝ գործի է գցել շարժիչը` շուրջ 3 մետր առաջ ընթանալով` առջևի հատվածով հարվածել է ատվոտնակի աջ դարպասի անկյունում կանգնած 3 -ամյա Լիանային,որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Խանում Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի  2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

13-01-2017 թվականին քրեական գործը ընդունվել է դատավոր Հովհաննես Ավագյանի վարույթ  այսպիսով։ Այդպիսով՝ դատարանը դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները գնահատելով իրենց համակցության մեջ, արձանագրել է Խանում Հովսեփյանին ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում չի վերագրվել։

Նախաքննության մարմինը  Հովսեփյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա  թույլ է տվել «Վազ 21099» մակնիշի ավտոմոբիլների շահագործման կանոնների պահանջներին հակասող գործողություններ՝ նրանով,  որ շարժիչը գործարկելուց առաջ փոխանցումների տուփի փոխանցումների լծակը նախապես չի բերել չեզոք դիրքի, ձախ ոտքը սեղմել է ձախ ոտնակին, որի սեղմումը կատարել է կիսով չափ, այնուհետև ավտոմոբիլի բանալին աջ պտտեցնելով, շարժի է գցել շարժիչը (...)։

Դատարանն այս առնչությամբ  արձանագրել է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքի ձևակերպման մեջ չի նշել, թե Հովսեփյանն իր գործողություններով տրանսպորտային միջոցի (տվյալ դեպքում՝ «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայի) շահագործման հատկապես որ կանոնն է խախտել և որ իրավական ակտով է այն սահմանված։ 

Այսինքն, վերոգրյալն ինքնին բավարար է փաստելու, որ մեղադրանքի ձևակերպումն անորոշ է։

Բացի այդ Հովսեփյանի գործողություններում ՀՀ տարածքում իրավական ուժ ունեցող որևէ ակտով սահմանված տրանսպորտային միջոցի շահագործման կանոնի խախտում չի արձանագրել։

Ավելին, դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ դեպքի ժամանակ «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված անձն իր գործողություններով խախտել է տվյալ մոդելի ավտոմեքենաների շահագործման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում հրատարակված գրականությամբ սահմանված շահագործման հրահանգները, իսկ նախաքննության մարմինն իր հերթին Հովսեփյանին մեղադրանք է առաջադրել տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու համար՝ առանց հստակեցնելու, թե իրավական ուժ ունեցող որ կանոնն է խախտվել։

Դատարանը հարկ է համարել  նաև փաստել, որ գործի դատաքննության ընթացքում հետազոտվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ա.Արսենյանի 2017 թվականի մայիսի 24-ի թիվ 05/10.2/8846 գրությունը, որով վերջինը, պատասխանելով պաշտպանի համապատասխան գրությանը, փաստել է, որ Հայաստանի Հանրապետության որևէ օրենսդրական ակտով «Տրանսպորտային միջոցների շահագործման կանոններ»  ուղղակիորեն սահմանված չեն։

Այսպիսով,  դատարանն արձանագրել է, որ Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, միևնույն ժամանակ, գնահատելով գործով հաստատված փաստական հանգամանքները՝ դատարանը գտել է, որ ամբաստանյալ Հովսեփյանի գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին։

Նշենք, որ Հովսեփյանը իրեն վերագրվող արարքը կատարել է անչափահաս տարիքում:

Դատարանը նաև նշել է, որ քրեական գործում առկա չէ նաև որևէ փաստական տվյալ, որը կարող էր հիմք տալ եզրահանգելու, որ գործով վաղեմության ժամկետի  ընթացքը կասեցված կամ ընդհատված է եղել։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դատարանը գտել է, որ գործով առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, որպիսի պայմաններում Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը՝ դադարեցման` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Իսկ սուբյեկտիվ կողմից անզգուշությամբ մահ պատճառելը կարող է դրսևորվել թե՛ ինքնավստահությամբ և թե՛ անփութությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար պատասխանատվությունը վրա է հասնում այն դեպքում, եթե արարքը կատարողը՝

ա) նախատեսել է իր գործողությունների (անգործության) հետևանքով մեկ ուրիշին մահ պատճառելու հնարավորությունը, բայց առանց բավարար հիմքերի, թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու այն (հանցավոր ինքնավստահություն).

բ) չի նախատեսել նման հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դա (հանցավոր անփութություն)։

Դատարանն արձանագրել է՝ Հովսեփյանի գործողությունների և տուժող Լ.Մելքոնյանի մահվան միջև առկա է ուղղակի պատճառահետևանքային կապ։ Բացի այդ, տվյալ իրադրությունում Հովսեփյանը ոչ միայն կարող էր, այլ նաև պարտավոր էր նախատեսել նման ծանր հետևանքի առաջացման հնարավորությունը։

Այլ խոսքով՝ ամբաստանյալ Հովսեփյանը, դրսևորելով հանցավոր անփութություն, իր գործողություններով տուժող Լ.Մելքոնյանին անզգուշությամբ պատճառել է մահ, հետևաբար նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին։

Դատարանը որոշել է Խանում Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

01/16/2021   11:14 «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին. «Հրապարակ»

Տեսադարան

01/16/2021   11:49 Երևանի մայրամուտը

Մամուլ

Արխիվ

[]