ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրա Զոհրաբյանը հույսեր է կապում ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության հետ 06/14/2017 14:30 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ Հայաստանում ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կլինի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու առումով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը կարևորեց 2018 թ. ապրիլից ձևավորվելիք հանձնաժողովի անկախությունը:
«Ես կարծում եմ, որ հակակոռուպցիոն հանձնաժողովի գոնե հարաբերական անկախությունը պարտադիր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը: Դիտարկմանը, թե մինչ այս պահը գործել են կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր մարմիններ, որոնց գործունեությունն արդյունավետ չի եղել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Դրանցից մեկը գործել է վարչապետին կից, մյուսը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է: Դրանք գործունեության անկախություն չեն ունեցել: Այս հանձնաժողովը, որը ստեղծվելու է 2018 թ. ապրիլի 10-ին, իմ կարծիքով, ունենալու է որոշակի անկախություն: Տեսնենք ինչպես կլինի»:
Պատգամավորը չի շտապում կարծիք հայտնել կառավարության ծրագրի վերաբերյալ, որն առաջիկայում ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը: Նա նշեց, որ դրա վերաբերյալ իրենց կարծիքը կհայտնեն այն ժամանակ, երբ կծանոթանան կառավարության ծրագրին, ինչպես նաև կունենան հաշվետվություն, թե ինչ է արել կառավարությունն անցած ամիսների ընթացքում:
Ազգային ժողովը հունիսի 9-ին միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և հարակից օրենքի նախագծերի փաթեթը:
Օրենսդրական փաթեթին կողմ է քվեարկել 92 պատգամավոր: Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր։
Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր:
Սույն օրենքի իմաստով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք՝ նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող ցանկացած անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Անչափահաս զավակի հայտարարագիրը ներկայացնում է հայտարարատու պաշտոնատար անձը:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/16/2024 08:31 Ինչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:28 Գյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183. «Ժողովուրդ»
- 03/16/2024 08:25 Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական կուցակցություններից որեւէ մեկի անդամ․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:21 Լևոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:18 Տխուր վիճակագրություն. որ հիվանդություններից են ամենաշատը մահվան դեպքեր գրանցվել. «Ժողովուրդ»
- 03/16/2024 08:14 Միլիարդներ՝ նորաստեղծ ՊՈԱԿ-ի համար․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:10 Միրզոյանը չի հաղթահարում վախերը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
- 03/16/2024 19:27 Արդեն 40 օր է առանց քեզ... Փաստորեն դարեր արժեին օրերս ու հիմա ժամ չարժեն․ Գագիկ Գինոսյանի դուստր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/18/2024 22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
- 03/18/2024 12:34 Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
- 03/17/2024 21:35 Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվել է մոտ 8 հեկտար խոտածածկույթ
- 03/17/2024 17:27 Մարզերում տեղադրված արագաչափերը կոտրած 36-ամյա տղամարդուն բռնել են.shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին