Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Քաղաքացին հաղթեց ԴԱՀԿ-ին. վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի հարկադրաբար` ԴԱՀԿ ծառայության միջոցով 06/10/2017   14:48  |  Վարչական իրավունք

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել է ընդդեմ ԴԱՀԿ ծառայության քաղաքացի Անդրանիկ Մխիթարյանի ներկայացուցիչ Արփինե Պետրոսյանի հայցը:

Դատարանի վճռով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչական ակտերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» 08.09.2016 թվականի որոշման` կատարողական վարույթ հարուցելու մասով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, իսկ արգելանք դնելու մասով` որոշումը ճանաչվել  է ոչ իրավաչափ: Եվ որպես հետևանք վճռով Վարչական դատարանը պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը  Անդրանիկ  Մխիթարյանին վերադարձնել բռնագանձված 15 000 ՀՀ դրամը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետք է բռնագանձվի  4000 ՀՀ դրամ՝  որպես պետական տուրքի գումար։

Վճռով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Անդրանիկ  Մխիթարյանի պետք է բռնագանձվի  10 000 ՀՀ դրամ գումար` որպես խախտված իրավունքների վերականգնման համար իր ներկայացուցչին վճարվելիք դատական ծախս։

Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում, դա կկատարվի հարկադրաբար` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։

Հայցվոր Անդրանիկ Մխիթարյանը դատարան ներկայացրած հայցադիմումով, հայտնել է, որ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը 20.03.2014թ. կայացրել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, որը չի ուղարկվել Անդրանիկ Մխիթարյանի հաշվառման հասցեով։  «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն` վերը նշված որոշումը հարկադիր կատարելու համար:

Իսկ ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ռաֆայել Գինոսյանը 08.09.2016 թվականի կատարողական վարույթ հարուցելու  և արգելանք դնելու մասին որոշմամբ  ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից 20.03.2014 թվականին կայացրած որոշման համաձայն, Անդրանիկ Մխիթարյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել  է  10 000 ՀՀ դրամ, ինչպես նաև որպես կատարողական գործողությունների ծախս 5000 ՀՀ դրամ, ուստի 15 000 ՀՀ դրամի չափով արգելանք դրել Անդրանիկ  Մխիթարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։ Անդրանիկ Մխիթարյանից բռնագանձվել է վերը նշված 15000 ՀՀ դրամը։

Հայցվոր կողմը գտել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ռաֆայել Գինոսյանը չէր կարող կայացնել կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին որոշում:

Հայցվոր կողմը փաստել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից 20.03.2014 թվականին կայացրած  որոշման մասին հայցվորին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հանգամանքի մասին ապացույց  չունենալով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների Երևանի բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ռաֆայել Գինոսյանը կայացրել է կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին որոշում։

Հիշյալ վարչական ակտը դեռևս չի դարձել անբողոքարկելի, հետևաբար ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների Երևանի բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ռաֆայել Գինոսյանը, չունենալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին համապատասխանող փաստաթղթեր, հետևաբար նաև հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերություն առաջացման հիմքեր, չէր կարող կայացնել կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում և ներկայացված փաստաթղթերը  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի ուժով պետք է վերադարձներ վարչական մարմնին։

Հայցվոր կողմը գտել է, որ պատասխանողի կողմից ներկայացված առակությունն անհիմն է: Պատասխանողի անունից ներկայացված առարկությունը հանգում է հետևյալ իրավական խնդրին՝ գործով պատասխանողը, 08.09.2016 թվականին հարուցելով կատարողական վարույթ և Անդրանիկ Մխիթարյանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելով, պահպանել է արդյոք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88 հոդվածի 4-րդ մասի պահանջները, թե ոչ։

Ըստ հայցվոր կողմի, պատասխանողն իր առարկությունը կառուցել է այն դատողության հիման վրա, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 17.12.2015թ. ՀՕ-249-Ն ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 09.01.2015թ. և այն կիրառելի չէ սույն գործով, քանի որ վարչական ակտը, որը հիմք է հանդիսացել ԴԱՀԿ ծառայություն ուղարկելուն` որպես հանրային իրավական դրամական պահանջ, ընդունվել է մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը, և մինչև 09.01.2015 թվականի խմբագրությամբ գործող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հարկադիր կատարողը պարտավոր էր հարուցել կատարողական վարույթ միայն ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության կողմից ներկայացված դիմումի հիման վրա...։  Ծառայությունը պարտավոր չէր ստուգել վարչական ակտի մասին պարտապանի կողմից իրազեկված լինելու փաստը։

Այնինչ, ըստ հայցվոր կողմի,  վերը նշված դատողությունը չի կարող հիմնավոր համարվել, քանի որ հիմնված է օրենքի սխալ մեկնաբանության վրա։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 17.12.2017թ. ՀՕ-249-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ նույն, օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պահանջը տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած վարչական ակտով հանրային իրավական դրամական պահանջի վրա։

Ըստ պատասխանողի ներկայացուցչի մեկնաբանության` տվյալ նորմից կարելի է եզրակացնել, որ այն վարչական ակտերը, որոնք ընդունվել են մինչև վերոնշյալ օրենքի փոփոխությունը, սակայն հարկադիր կատարման են ուղարկվել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, պետք է կատարվեն մինչև օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելը գործող իրավակարգավորմամբ գործող կարգով, ինչն իրականում այդպես չէ, քանի որ 09.01.2015 թվականից ուժի մեջ է մտել հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման ներկայացնելու նոր իրավակարգավորում, իսկ ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը համապատասխան վարչական ակտը ԴԱՀԿ ծառայություն է ուղարկել 06.09.2016 թվականին, ինչը նշանակում է, որ վարչական ակտը ԴԱՀԿ ծառայությանը ներկայացնելու պահին գործել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88 հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությունը, որով նախատեսված պահանջները չեն պահպանվել պատասխանողի կողմից, ինչի հետևանքով իրականացված վարչարարությունը չի կարող համարվել իրավաչափ, քանի որ ԴԱՀԿ ծառայությունը, առանց ստուգելու համապատասխան ակտերի անբողոքարկելի դառնալու հանգամանքը, հարուցել է կատարողական վարույթ և կիրառել արգելանք։

Հայցվորն արձանագրել է, որ մինչև կատարողական վարույթ հարուցելը և դրամական պահանջները կատարման ներկայացնելը հարկադիր կատարողը պետք է ապացույցներ ունենար վարչական մարմնի ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից Անդրանիկ Մխիթարյանին դրամական պահանջները հավաստող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով իրազեկելու, կամ հանձնելու կամ այլ կերպ պատշաճ ծանուցելու, ինչպես նաև ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու վերաբերյալ։

Մինչդեռ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժինը, 06.09.2016 թվականին ստանալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը, «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» 08.09.2016 թվականին որոշում կայացնելու փոխարեն, փաստաթղթերը պետք է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի ուժով վերադարձներ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, սակայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը,  չիրականացնելով պատշաճ վարչարարություն և չպահպանելով օրենքի պահանջները, հարուցել է կատարողական վարույթ և կիրառել է արգելանք Անդրանիկ Մխիթարյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ։

Հայցվոր կողմը գտել է, որ  ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության անունից ներկայացված առարկությունն անհիմն է, գործը պետք է քննել և վճիռ կայացնել` հիմք ընդունելով իրենց կողմից ներկայացված հայցադիմումի և  դիրքորոշման մեջ նշված հիմնավորումները։

Լսելով հայցվորի ներկայացուցչի բացատրությունը, գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը գտել է,  որ հայցն ենթակա է բավարարման:

Դատարանն արձանագրել է, որ հայցվորի պահանջի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ խնդրո առարկա հանդիսացող կատարողական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած վարչական ակտի մասին ինքն օրենքով սահմանված կարգով չի ծանուցվել և հետևաբար այն չի կարող համարվել ուժի մեջ մտած վարչական ակտ, որի հիման վրա էլ ներկայացվել է հարկադիր կատարման։

Կատարելով   իրավանորմերի ամբողջական վերլուծություն՝ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտն իրավական ուժ ստանալու համար անցնում է երկու փուլ։ Նախ այն ընդունվում է իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, իսկ այնուհետև առաջանում է անհրաժեշտություն ընդունված վարչական ակտի մասին ծանուցել դրա հասցեատիրոջը։

Վերը նշված գործողությունների ավարտով էլ մեկնարկում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու իրավական գործընթացը, այսինքն, վարչական ակտն իր հետևանքներով հանդերձ սկսում է գործել վարչական մարմնի վերը նշված պարտականությունների կատարման արդյունքում։

Վարչական դատարանը վկայակոչում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն, ըստ որի վարչական բողոքը կարող է բերվել`

ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի։

Վերոգրյալից  հետևում է, որ վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո դրա հասցեատերը իրավունք ունի այդ ակտի դեմ ներկայացնել վարչական բողոք, որպիսի իրավունքի օրենքով սահմանված ժամկետներում չիրացման պայմաններում վարչական ակտը դառնում է անբողոքարկելի։ Իսկ վարչական ակտի անբողոքարկելիության հատկանիշն էլ իր հերթին հանգեցնում է օրենքով սահմանված որոշակի իրավական հետևանքների։

Դատարանը փաստել  է, որ հանրային իրավական դրամական պարտավորություն պարունակող վարչական ակտի հարկադիր կատարման հնարավորությունը կարող է վրա հասնել այդ վարչական ակտի անբողոքարկելի դարձած լինելու արդյունքում, իսկ վարչական ակտի անբողոքարկելիությունն էլ իր հերթին ենթադրում է դրա հասցեատիրոջ կողմից սահմանված ժամկետում վարչական ակտի դեմ բողոք չներկայացնելու պայման, բացառվում է վարչական ակտի անբողոքարկելիություն` առանց դրա օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու։

Տվյալ դեպքում, հարկադիր կատարման ծառայության համար կատարողական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 06.09.2016 թվականին ներկայացված «Գրություն հարկադիր կատարման վերաբերյալ» դիմումը, համաձայն որի` հարկադիր կատարման ծառայության համապատասխան բաժնին հայտնվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն 20.03.2014 թվականին կազմվել է որոշումն Անդրանիկ Մխիթարյանին տուգանելու վերաբերյալ, հայտնելով, որ վարչական ակտն անբողոքարկելի է դարձել 20.06.2014 թվականից։ Նշվածի հիման վրա խնդրվել է ապահովել այդ որոշմամբ սահմանված դրամական պահանջի կատարումը։

Դատաքննությամբ հաստատվել է, որ որոշումը «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնի ծրարավորման տեղամասում չի ստացվել։

Վարչական գործի փաստերի հետազոտության արդյունքում դատարանն արձանագրել  է, որ բացակայում է հարկադիր կատարման ծառայություն ներկայացված վարչական ակտի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ապացույցը, որն անհրաժեշտ հանգամանք է այնքանով, որքանով որ պետք է պարզ լինի վարչական ակտի անբողոքարկելի լինելու փաստը։ Հանրային իրավական դրամական պահանջի իրավահարաբերության առկայության մասին խոսք կարող է լինել, երբ դրա հիմքում ընկած է անբողոքարկելի վարչական ակտ, որն իր մեջ պարունակում է հանրային իրավական դրամական պարտավորություններ։ Այսինքն, առանց այդ հանգամանքի բացառվում է վարչական մարմնի և ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջև հանրային իրավական դրամական պարտավորությունների հարկադիր կատարման իրավահարաբերության առաջացում։

Տվյալ դեպքում,  գործի փաստական տվյալների համաձայն, Անդրանիկ Մխիթարյանի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև հանրային իրավական դրամական պարտավորությունների հարկադիր կատարման իրավահարաբերությունը բացակայում է, որպիսի հանգամանքով պայմանավորված դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործողությունները իրավաչափ չեն եղել։

Դատարանը գտել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 06.09.2016 թվականի որոշման հիմքով վերը նշված պատճառաբանությամբ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի և Անդրանիկ Մխիթարյանի միջև չէր կարող «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» 08.09.2016 թվականի որոշմամբ իրավահարաբերություն ծագել, հետևաբար հայցվորի պահանջը` 08.09.2016 թվականի կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին որոշման` կատարողական վարույթ հարուցելու մասով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, իսկ արգելանք դնելու մասով` որոշումն ոչ իրավաչափ ճանաչելու, և որպես հետևանք` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` Անդրանիկ  Մխիթարյանին` ապօրինի բռնագանձված 15 000 ՀՀ դրամը վերադարձնելուն պարտավորեցնելու մասին, հիմնավոր է և ենթակա է բավարարման։

Անդրադառնալով Պատասխանողի այն դիրքորոշմանը, որ վարչական ակտը կայացվել է 20.03.2014 թվականին, այն է` մինչև օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելը, հետևաբար վարչական ակտը և վերջինիս հարկադիր կատարման համար ներկայացված գրությունը բավարար էր Ծառայության համար համապատասխան կատարողական գործողություններ ձեռնարկելու համար, դատարանն արձանագրել  է, որ նշվածը հերքվում է սույն դատական ակտում նշված հիմնավորումներով։

 

 Լուսանկարում ՝ հայցվորի ներկայացուցիչ Արփինե Պետրոսյանը

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:06 24/12/2016  |  Վարչական իրավունք«Վենջ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվել է վարչական հարկադրանքի ՎԻՎ օրենսգրքի հոդվածի գոյություն չունեցող մասով՝ Վարչական դատարանը վճռել է
08:58 24/09/2014  |  ՄամուլՎարչական դատարանի դատավորը ծաղրել է քաղաքացուն. «Չորրորդ Իշխանություն»
13:31 25/11/2013  |  Վարչական իրավունքՈստիկանությունն ընդդեմ ակտիվիստների
23:28 19/03/2013  |  Վարչական իրավունքՓաստաբան-հայցվորները հրաժարվում էին դատարանի հետ հաղորդակցվել հոտնկայս
21:41 21/01/2013  |  ԼՐԱՀՈՍԱճել է վարչական մարմինների ակտերի բողոքարկման թիվը
21:19 21/01/2013  |  ԼՐԱՀՈՍԱրման Մկրտումյան. Վարչական դատարանը կայացավ
15:26 15/01/2013  |  Վարչական իրավունքԵհովայի վկաները դժգոհ են ՀՀ պետեկամուտների կոմիտեից
21:17 04/01/2013  |  Վարչական իրավունքԳտնվել է գաղտնի գործուղման մեջ
20:11 27/12/2012  |  Վարչական իրավունքՎարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն
14:50 20/12/2012  |  ԼՐԱՀՈՍ2013-ի տարեվերջին Վարչական դատարանի դատավորների թիվը կավելանա

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]