Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշտ սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-չինական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ 06/07/2017   17:00  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության Նախագահին այսօր հայ-չինական հարաբերությունների օրակարգի և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև փոխգործակցության հետագա զարգացման թիրախային ուղղությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Պապիկյանը և Ռոբերտ Հարությունյանը, Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարևոր դեր ունեցող տնտեսական բաղադրիչին` Հանրապետության Նախագահը ընդգծել է, որ դեսպանընկալ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների և ներկայացուցչությունների կարևորագույն խնդիրներից մեկը եղել և մնում է Հայաստանի տնտեսական հնարավորությունների տարածումն այդ երկրներում՝ հատկապես ներդրողների շրջանում, անշուշտ, նաև՝ Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Դեսպան Մանասարյանից Նախագահը հետաքրքրվել է, թե ի՞նչ ընթացքում են հայ-չինական բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքները, տարբեր ոլորտներում իրագործվող համագործակցության ծրագրերը, հատկապես ո՞ր ոլորտներում են չին գործարարները հետաքրքրված ներդրումներ իրականացնել Հայաստանում, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին, ինչպես նաև դեսպան Սերգեյ Մանասարյանի պաշտոնավարումից ի վեր ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել Չինաստանում Հայաստանի դեսպանության կողմից:

«2016 թվականին մենք լսեցինք Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Ավստրիայում կատարվող աշխատանքների մասին: 2016 թվականին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հաստիք սահմանեցինք՝ հատուկ երկկողմ տնտեսական հարաբերություններով զբաղվելու համար: Կարծում եմ, որ արդեն ժամանակն է տեսանելի ապագայում լսել նաև փոխնախարարի հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին»,-նշել է Նախագահը:

Անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին և ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ խորը պատմական արմատներ ունեցող ավանդական ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 25 տարիներին հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական և վերընթաց ուղով:

«Ակնհայտ է, որ Չինաստանի հետ մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները շատ ենք կարևորում. միայն հաշվի առնելով այն փաստը, որ Չինաստանի հետ մենք ունենք ծավալներով երկրորդ առևտրաշրջանառությունը՝ շատ բանի մասին է խոսում: Իհարկե, պետք է ակտիվորեն աշխատել այս ուղղությամբ: Ցուցանիշը, թեև մեր տնտեսության համար բավականաչափ բարձր է, այնուհանդերձ, կարծում եմ, որ ներուժը շատ ավելի մեծ է:

Մեր տնտեսական, քաղաքական հարաբերությունների ակտիվացման մասին մենք հանգամանորեն խոսել ենք Չինաստանի նախագահի հետ՝ այդ երկիր կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում: Պարոն Սի Ծինփինի և վարչապետ Լի Քեցյանի հետ հանգամանորեն անդրադարձել ենք նաև մեր տնտեսական հարաբերությունների աշխուժացման խնդիրներին: Այդ խնդիրները քննարկել ենք նաև 2016 թվականին Հայաստան այցելած Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունների հետ:

Հուսով եմ, որ բոլոր պայմանավորվածությունները կիրականանան, և բնական է, որ տեղյակ եմ, որ այդ պայմանավորվածություններն այսօր ընթացքի մեջ են:

Նախորդ տարի Երևանում տեղի ունեցավ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման հանդիսավոր արարողությունը: Այդ դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ տարվա աշունը: Այս հանգամանքը շատ եմ կարևորում, որովհետև լեզվի իմացությունը կարևորագույն հանգամանք է ոչ միայն քաղաքական հարաբերությունները ջերմ պահելու, այլ նաև, անշուշտ, տնտեսական հարաբերությունները խորացնելու գործում:

Մենք մշտապես ունեցել ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության աջակցությունը՝ տեխնիկական օժանդակությունը մեր երկրին, որը իհարկե, շատ լավ է, սակայն այսօր մեզ համար ոչ պակաս կարևոր է և անհրաժեշտ տնտեսական, բիզնես հարաբերությունների խորացումը բարեկամ Չինաստանի հետ:

Մեզ համար իհարկե, շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը, և այս ծրագրի իրականացման գործում մենք անպայման պետք է ակտիվ ներգրավվածություն ունենանք մեր մասով: Չինական ընկերություններն արդեն իսկ մասնակցում են Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը, բայց մենք պետք է նաև անպայման դիտարկենք նրանց մասնակցությունը պետություն-մասնավոր համագործակցության տեսանկյունից: Եվ ես չեմ բացառում, որ չինական ընկերությունների հետաքրքրությունը՝ սեփական միջոցներով կառուցելու ճանապարհի մեկ հատվածը, կարող է շատ իրատեսական լինել, և դա մեզ համար կլինի այդ ներդրումների ներգրավում:

Կարևորում եմ նաև Չինաստանի հետ մեր հարաբերությունները զբոսաշրջության ոլորտում, որտեղ այդ երկիրը շատ մեծ ներուժ ունի: Եվ այն հանգամանքը, որ մենք ավելի դյուրին դարձրեցինք մուտքի արտոնագրերի ստացումը Չինաստանի քաղաքացիների համար, զգալիորեն կնպաստի այդ ոլորտում փոխգործակցության աշխուժացմանը»,-հանդիպման սկզբում ասել է Նախագահ Սարգսյանը:

Լսելով դեսպան Մանասարյանի զեկույցը և խորհրդակցության մյուս մասնակիցների կողմից իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում հայ-չինական երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ջանքերը կենտրոնացնել արտահանման մեծ ներուժ և հեռանկար ունեցող հայկական ապրանքների թե՛ ծավալների, թե՛ տեսականու ընդլայնման վրա չինական շուկայում, ինչպես նաև աշխատանքներ տանել Հայաստանում փոխշահավետ տարբեր ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]