Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

«ճիշտը էդ ա». կաշառք վերցրած գումարը բաժանվել է 3 մասի՝ դատարանի նախագահի դատավորի և փաստաբանի միջև 06/06/2017   20:54  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ արդարադատության խորհուրդը բավարարել է Գլխավոր դատախազի միջնորդությունը եւ որոշել առաջարկել ՀՀ Նախագահին իր համաձայնությունը տվել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին եւ նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու վերաբերյալ:

Ինչպես այսօր ավելի վաղ տեղեկացրել էր Գլխավոր դատախազությունը, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Գեղարքունի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում Գ. Գալստյանի և գործով մյուս մեղադրյալներ Տարոն և Մասիս Կարապետյաններին առաջադրված մեղադրանքները առավել մեղմ պատասխանատվություն նախատեսող հոդվածով վերաորակելու, հետևաբար նաև մեղմ պատիժ նշանակելու համար մեղադրյալների ծնողներն ու մտերիմ անձինք միջդատական վարույթում դատավարական լիազորություններ իրականացնող, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնատար անձին՝ նիստը նախագահող դատավորին միջնորդի միջոցով 2014թ. հուլիսի 26-ից 2016թ. մարտի 18-ը ընկած ժամանակահատվածում տվել են 24 000 ԱՄՆ դոլար կաշառք:

Բացի այդ`ՀՀ ԱԱԾ կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նաև տվյալներ այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ դատական գրավոր պարզաբանում տրամադրելու դիմաց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական իշխանության պաշտոնատար անձինք ստացել են առանձնապես խոշոր չափերով 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք:

Աղմկոտ բացահայտում. կաշառքի գործով անցնում են դատավորներ, դատախազներ

Հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում հաշվառված Ռոբերտ Գրիգորյանը 2017թ. հունվար ամսին դիմել է փաստաբան Էդվարդ Չինարյանին` խնդրելով իրավաբանական օգնություն ցույց տալ Ձորագյուղ համայնքի տարածքում գտնվող և իրեն պատկանող հողատարածքի հետ կապված որոշակի խնդիրների հարցով:

Ռ. Գրիգորյանը փաստաբանին տրամադրել է նաև նշված հողատարածքի հետ կապված ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /նախագահությամբ դատավոր Աղվան Պետրոսյանի/` 2006թ. օգոստոսի 24-ին կայացված վճիռը: Ուսումնասիրելով փաստաթղթերը Է. Չինարյանը հայտնել է, որ հարցը կարող է լուծվել երկու ճանապարհով` կամ պետք է դատարան դիմել սեփականության իրավունքի ճանաչման հայցադիմումով, կամ էլ փորձել դատարանից վճռի վերաբերյալ պարզաբանում ստանալ: Ռ. Գրիգորյանը խնդրել է վճռի պարզաբանում ստանալու ճանապարհով հարցը լուծել, քանի որ ինքը հիմնականում գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և երկար ժամանակ չի կարող տրամադրել դատական քաշքշուկներին:

Ստանձնելով Ռ. Գրիգորյանի տիկնոջ` Զարիկ Գրիգորյանի ներկայացուցչությունը փաստաբան Չինարյանը նույն դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի անվամբ դիմում է պատրաստել` խնդրելով պարզաբանում տալ, թե ինչու 2006թ. կայացված վճռով սահմանված սեփականության իրավունքի չափը չի համապատասխանում կից հատակագծով սահմանված հողատարածքի մակերեսին և միաժամանակ խնդրել պարզաբանել նաև` արդյոք, հատակագծում նշված հավելյալ հողատարածքը պատկանում է Զարիկ Գրիգորյանին:

Դիմումը դատարանի գրասենյակ մուտքագրելուց շուրջ 15-20 օր անցնելուց հետո փաստաբանը զանգահարել է դատարանի աշխատակազմ, որտեղից իրեն հայտնել են, որ Աղվան Պետրոսյանը գտնվում է արձակուրդում, վերադառնալու է փետրվարի 20-ին և այդ ժամանակ դիմումը հանձնվելու է նրան:

2017թ. փետրվարի 27-ին փաստաբան Չինարյանը, նրա  վստահորդ՝ Ռ.Գրիգորյանը և վերջինիս որդի Գարիկ Գրիգորյանը միասին ուղևորվել են Գավառ քաղաք, հասնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գավառի նստավայր, Է. Չինարյանը մտել է դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակ, որտեղ վերջինիս բացատրել է իրենց խնդրի բնույթը, իսկ Աղվան Պետրոսյանը միաժամանակ ուսումնասիրել է դիմումը և կից նյութերը, ինչից հետո ասել է, որ ինքն այլևս քաղաքացիական գործեր չի լսում, զբաղվում է միայն քրեական գործերով, ուստի պետք է դիմումն ուղարկի Մարտունի քաղաք, ապա ավելացրել, որ Մարտունու նստավայրի դատավորը` Վանիկ Վարդանյանը, քիչ անց գալու է իր մոտ և գործերն անմիջապես կտա նրան:

Մոտ 30 րոպե անց եկել է Վանիկ Վարդանյանը, սակայն մինչ վերջինիս` դատարանի նախագահի աշխատասենյակ մտնելը Աղվան Պետրոսյանը Է. Չինարյանին հարցրել է, թե քննարկվող հարցը լուծելու համար վերջինիս վստահորդը ի՞նչ է տալու: Է. Չինարյանը, հասկանալով, որ դատարանի նախագահը գումար է ուզում, պատասխանել է, որ տեղյակ չէ և առաջարկել է իջնել ներքև և Ռ. Գրիգորյանից հարցնել, թե որքան գումար է պատրաստ տալ:

Վանիկ Վարդանյանի` Գավառի նստավայր գալուց հետո Ա. Պետրոսյանը վերջինիս ծանոթացրել է Է. Չինարյանի հետ, ասելով, որ վերջինս իր հազար տարվա ընկերն է: Ա. Պետրոսյանը ուսումնասիրության նպատակով Վանիկ Վարդանյանին տրամադրել է նաև Է. Չինարյանի դիմումը և կից նյութերը: Վանիկ Վարդանյանը, իրեն ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից եզրակացնելով, որ վճռի պարզաբանման հիմքերը բացակայում են, քանի որ նախ` վճիռը վերաբերել է Արծրուն Կարապետյանին և այն կատարվել է` գրանցվել է վերջինիս իրավունքը, ապա` 0.09 հա հողատարածքի ինքնակամ զավթումը արձանագրվել է հետագայում և այդ 0.09 հա տարածքը որևէ կերպ 2006թ. կայացված վճռով քննարկման առարկա չի հանդիսացել և դրանից բացի` Զարիկ Գրիգորյանի անունով արդեն իսկ կատարված է իրավունքի պետական գրանցում, որպիսի հանգամանքները բացառում են վճռի պարզաբանում տալու իրավական հնարավորությունը` Էդվարդ Չինարյանին ասել է, որ վճռի կատարումից, մասնավորապես իրավունքի գրանցումից հետո, վճռի պարզաբանում տալ հնարավոր չէ, այն օրինական չէ, ինչը լսելով Էդվարդ Չինարյանը ասել է. «Էդ նոր պահանջ պիտի գա դատարան, եքա պատմությունա» , իսկ Աղվան Պետրոսյանը հայտարարել է, թե Վանիկ Վարդանյանին կանչել են, որ խոսեն, իսկ նա «վախցնում է»: Էդվարդ Չինարյանը խոսակցության ընթացքում նշել է, որ կադաստրը գրանցումը կատարելու է, միայն պետք է իրենք պայմանավորվեն: Վանիկ Վարդանյանը պատասխանել է, թե պայմանավորվեն, բայց ինքը մի բան պետք է գրի, չգիտի, թե ինչ պետք է գրի: Ապա Աղվան Պետրոսյանը առաջարկել է, որ Է. Չինարյանի վստահորդը կադաստրից գրություն բերի, թե իբր գրանցումը չի կարող կատարվել, որպեսզի վճռի պարզաբանման հիմքը օրինական լինի:

Է. Չինարյանը դուրս գալով Ա. Պետրոսյանի աշխատասենյակից, ապա շենքից` առանձնացել է Ռ. Գրիգորյանի հետ, վերջինիս փոխանցել  Ա. Պետրոսյանի խոսքերը` թե կադաստրից փաստաթուղթ ստանալու անհրաժեշտության, թե Ա. Պետրոսյանին գումար տալու վերջինիս կողմից ներկայացված պահանջի մասին, ինչից հետո Ռ. Գրիգորյանը հեռացել է, ապա, մոտ մեկ րոպե անց մոտենալով Է. Չինարյանին տվել է 5000 ՌԴ ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ ու ասել, որ այնտեղ 120.000 ՌԴ ռուբլի գումար է և այն փոխանցի դատավորին:

Փաստաբան Չինարյանը, վերցնելով գումարը, գնացել է Աղվան Պետրոսյանի աշխատասենյակ, վերջինիս ուղեկցությամբ մտել է հանգստի սենյակ, որտեղ վերջինիս է փոխանցել Ռ. Գրիգորյանի կողմից տված 120.000 ՌԴ ռուբլի գումարը` ասելով, թե ռուսականով է: Աղվան Պետրոսյանը վերցնելով գումարը, հարցրել է, թե ինչքան է, իսկ Է. Չինարյանը պատասխանել է, որ «120.000 ռուբլի է»: Դրանից հետո Ա. Պետրոսյանը Է. Չինարյանին վերադարձրել է 3 հատ 5000 ՌԴ ռուբլի թղթադրամներ` ասելով, որ վերցնի: Է. Չինարյանը պատասխանել է, որ պետք չէ, ամոթ է, սակայն Ա. Պետրոսյանը պնդել է` ասելով. «ճիշտը էդ ա», ինչից հետո 3 հատ 5000 ՌԴ ռուբլի թղթադրամները խցկել է Է. Չինարյանի վերնաշապիկի գրպանը:

Դրանից հետո վերադարձել են աշխատասենյակ, որտեղ պայմանավորվել են նիստի օրվա և ներկայացվելիք փաստաթղթերի մասին, ապա Է. Չինարյանը հեռացել է, իսկ Ա. Պետրոսյանը դատավոր Վանիկ Վարդանյանին տալով գումարը ասել է. «Կիսի իմը» Վ. Վարդանյանը հարցրել է, թե «ինչքան կիսի»: Ապա Աղվան Պետրոսյանը վերցնելով թղթադրամները հաշվել և ասել է. «Հիսուն հինգ հազար քեզ, հիսուն հազար` ինձ» կաշառքի գումարի համապատասխան մասը տալով Վ. Վարդանյանին:

Այսպիսով, փաստաբան էդուարդ Չինարյանը ձերբակալվել է մայիսի 30-ին՝ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Նույն օրը ձերբակալվել է նաև Գարիկ Գրիգորյանը՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Ռոբերտ Գրիգորյանը հունիսի 2-ին՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինս որպես կասկածյալ ցուցմունք է տվել հայտնելով, որ նա իր ներկայացուցիչ Չինարյանի միջոցով դատավոր Աղվան Պետրոսյանին տվել է 120. 000 ՌԴ ռուբլի կաշառք:

Փաստաբան Էդուարդ Չինաչյանը որպես կասկածյալ ցույցմունք տալիս հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում գտնվող Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված հողատարածքի հետ կապված վճռի պարզաբանում տալու համար վերջինիս ամուսին Ռոբերտ Գրիգորյանից վերցրել է 120. 000 ՌԴ ռուբլի կաշառք գումարը և 27.02.2017թ. տվել է Աղվան Պետրոսյանին ՝ վերջինս աշխատասենյակին կից հանգստի սենյակում:

«Ներքին դիտում» և «հեռախոսային խոսակցությունների վերասկում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյուքները բովանդակող լազերային սկավառակները զննելու մասին արձանագրության համաձայն՝ դատավոր Աղվան Պետրոսյանը և փաստաբան Էդուարդ Չինաչյանը խոսում են 120. 000 ՌԴ ռուբլի կաշառքի գումարը Է. Չինարյանի կողմից Պետրոսյանին տալու, իսկ վերջինս կողմից որոշակի չափով գումար Չինարյանին վերադարձնելու մասին:

Դատավոր Աղվան Պետրոսյանը և Վանիկ Վարդանյանը խոսում են Ռ. Գրիգորյանի կողմից Չինարյանի տված կաշառքի գումարը միմյանց միջև բաժանելու մասին:

Դատավոր Վանիկ Վարդանյանը խոսակցությունների ընթացքում հայտնում է իր մտահոգությունհները քննարկվող հարցը վճռի պարզաբանման եղանակով լուծելու տարբերակի՝ իր համար ակնհայտ ապօրինի լինելու մասին:

Այսպիսով, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին քրեական գործով ներգրավվել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեկան օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Նշենք, որ Վանիկ Վարդանյանը նշված դատարանում դատավոր է 2008 թվականից:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]