Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

Ոստիկանության գործելաոճը պետք է փոխվի. Արամազդ Կիվիրյան 06/03/2017   14:07  |  ԼՐԱՀՈՍ

Վերլուծաբան, հասարակական գործիչ Արգիշտի Կիվիրյանի հանդեպ ոստիկանության անօրինական գործողությունները անհետևանք չեն մնալու: Այս մասին նշեց Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով իր վստահորդին Հյուսիսային պողոտայից ոստիկանություն բերման ենթարկելու վերջին դեպքը, ինչպես նաև հայտնելով իրենց կողմից ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին:

«Մենք պատրաստվում ենք այդ առումով քայլեր ձեռնարկել և իրավունքի խախտման փաստով մեր պահանջները ներկայացնել համապատասխան ատյան՝ բողոքարկելով ոստիկանության այդ ոչ իրավաչափ գործողությունները: Հակառակ դեպքում ոստիկանությունը միշտ էլ կունենա մի զենք, որով կասի՝ գիտեք, ես անձին բերման եմ ենթարկել, որովհետև ես կասկած եմ ունեցել և վերջ, և կասկածը չպետք է հիմնավորեմ որևիցե ձևով: Ստացվում է, որ ցանկացած անձի, ցանկացած քաղաքացու ոստիկանությունը կարող է վերցնել, ազատությունից զրկել, տանել ոստիկանության բաժին»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ ոստիկանության այդ ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ պետք է քայլեր ձեռնարկվեն նաև, որպեսզի ոստիկանությունը հասկանա, որ ի վերջո այդպես չէ գործելաոճը, և պետք է այդ գործելաոճը փոխվի:

Ըստ փաստաբանի, «չնայած ոստիկանության այն բազմաթիվ խոսքերին, որ մենք՝ ոստիկանությունս, փոխվել ենք, մենք առաջվանը չենք, «մենք տեսնում ենք, որ իրականում ոչ միայն առաջվանն են, այլ ավելի յուրահատուկ ձևով են սկսել գործել»:

Արամազդ Կիվիրյանն ընդգծեց, որ այդ գործելաոճով ոստիկանությունն ավելի շատ նպաստում է նրան, որպեսզի հասարակությունն էլ ավելի չվստահի իրեն: «Ես՝ լինելով նաև հասարակության ներկայացուցիչ, ունենալով բազմաթիվ վստահորդներ, ովքեր այս պահին բողոքարկում են ոստիկանության տարբեր ոչ իրավաչափ գործողությունները, կարող եմ նշել, որ հավատ չկա այսօրվա դրությամբ, որ ոստիկանությունը իրապես գործում է իրավաչափ և այդ գործողությունները, որոնք որ իրականացվում են, համահունչ են օրենքի տառին, և այս վերջին դեպքը դրան վառ ապացույց»,- ասաց փաստաբանը:

Թյուրիմացություն, շփոթմունք, բարեխիղճ սխալմունք՝ ոստիկանության նմանատիպ պատճառաբանությունները իրականում որևիցե հիմնավորում չունեն, դրանք ուղղակի ինչ-որ պատճառաբանություններ են ինչ-որ ձևով իրենց անօրինական գործողությունները արդարացնելու համար:

Նախ՝ այսպիսի շփոթմունք չկա և չի էլ եղել, և, երկրորդ, որևիցե պայմաններում շփոթմունքը չի կարող ինքնին անձի իրավունքի խախտման դեպքում արդարացման հիմք հանդիսանալ, ասաց Արամազդ Կիվիրյանը՝ ընդգծելով, որ տվյալ դեպքում ոստիկանության համապատասխան աշխատակիցները միանշանակ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նրանք գործել են անօրինական ձևով՝ Արգիշտի Կիվիրյանին ոստիկանություն տանելու համար չունենալով թեկուզ կասկածելու որևիցե պատճառաբանություն:

Փաստաբանը պարզաբանեց, որ թեև ոստիկանների կողմից կազմված զեկուցագրում նշվում էր, որ Արգիշտի Կիվիրյանի աջ գրպանի հատվածում նշմարվել կամ ուրվագծվել է սառը զենքի տեսք, սակայն այնտեղ գտնվող ընթերակաները հստակ նշել են, որ ոչ մի բան էլ չի նշմարվում:

«Այնտեղ մենք նաև նկարահանում ենք կատարել, որից հստակ երևում է, որ ոչ մի բան էլ չի նշմարվում և չի էլ կարող նշմարվել, ոչ մի այդպիսի տեսք չկա, այսինքն՝ չի երևում գրպանի արտաքին հատվածից, որ այնտեղ կարող է գտնվել ինչ-որ սառը զենք: Ընդ որում, նաև Արգիշտի Կիվիրյանի կողմից տրված պարզաբանումներից հետևում է նաև, որ ոստիկաններն իրեն նպատակաուղղված են մոտեցել, առանց պատճառաբանության, նշելով, որ մենք քեզ պետք է խուզարկենք», - ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, այսինքն՝ խուզարկելու ինչ-որ ցանկություն է եղել, ապա երբ որ ոստիկանությունը բերման է ենթարկել Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին, սկսել են պատճառաբանել, որ «գիտեք ինչ, մենք կասկածել ենք»:

Կասկածն իրականում չի կարող լինել օդի մեջ, կասկածը պետք է լինի հիմնավորված, պատճառաբանված և հստակ փաստարկված, ասաց փաստաբանը՝ ընդգծելով՝ այդպես յուրաքանչյուր քաղաքացու էլ կարող են կասկածել:

Արամազդ Կիվիրյանը նշեց նաև, որ ինքն ինչ-որ միտում է տեսնում՝ ոստիկանությունն ունեցել է ինչ-որ անօրինական գործողություններ կատարելու, միգուցե նաև ինչ-որ բան սարքելու ցանկություն:

«Ես, ինչպես հասկացա, ոստիկանության գործելաոճն այնպիսին է, որ ավտոմեքենայի մեջ, թեկուզ Արգիշտի Կիվիրյանի գրպանը կարող են ինչ-որ առարկա գցել»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ նշելով, որ այդ միտումը տեսել է, քանի որ երբ ինքը, որպես փաստաբան, ցանկություն է հայտնել իր վստահորդի հետ գնալ ոստիկանության բաժին, ոստիկանները զոռով մեքենայի դուռը փակել են և իրեն թույլ չեն տվել մուտք գործել ավտոմեքենա:

«Ինչո՞ւ, հարց է առաջանում, ինչո՞ւ, եթե փաստաբանը ներկա է այնտեղ և ցանկացած պահի իր վստահորդի կողքին լինելու իրավունք ունի, իսկ վստահորդն էլ այդ պահին իրավաբանական օգնության կարիք ունի: Բայց իրենք փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի ես ներկա չլինեմ ավտոմեքենայի մեջ: Արգիշտի Կիվիրյանն ասում է, որ ինքը գրպանները պինդ բռնել է, որպեսզի որևէ առարկա իր գրպանը չգցեն»: Նմանատիպ իրավիճակ հնարավոր է պատկերացնել ոստիկանությունից, որը Հյուսիսային պողոտայով հանգիստ քայլող անձին ինչ-որ կասկածանքների հիման վրա, որևիցե ձևով չհիմնավորված բերման է ենթարկում ոստիկանություն, հետագայում նաև փաստելով որ որևիցե առարկա չկա:

Արամազդ Կիվիրյանը նշեց, որ ոստիկանության հերթական անօրինական գործողություններն ինքը, բնականաբար, բացառապես կապում է Արգիշտի Կիվիրյանի գործունեության, նաև նրա կողմից արտահայտված քաղաքական դիրքորոշման հետ, որովհետև ոստիկանության նմանատիպ ձևով գործելու այլ հիմք, այլ հանգամանք, այլ պատճառաբանություն չի տեսնում:
«Եթե ոստիկանությունը իրապես գործի իրավական դաշտում, պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, այդ իրավաչափ նպատակն այստեղ որևէ ձևով չնշմարվեց»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, անձնական խուզարկության արդյունքում կրումն արգելված առարկա չի հայտնաբերվել /սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը/:

Նշենք, որ անցյալ տարվա հուլիսի 26-ին հայտնի սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը Խորենացու փողոցից բերման էր ենթարկվել ոստիկանություն և մոտ երեք ժամ գտնվել ոստիկանության բաժանմունքում, ապա դերասանուհուց ներողություն էին խնդրել՝ ասելով՝ թյուրիմացություն է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:50 31/05/2017  |  Վարչական իրավունքԱրգիշտի Կիվիրյանի հանդեպ ոստիկանության գործողությունները կբողոքարկվեն
17:59 31/05/2017  |  Քրեական խրոնիկոնԱրգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել
21:44 27/03/2017  |  Բարոյական վնասի հատուցումՍահմանադրական, կոնվենցիոն իրավունքների խախտման դեպքում պետությունն է կրում փոխհատուցում վճարելու պարտականությունը. Արամազդ Կիվիրյան
16:33 20/08/2015  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ դատարանն արդարացրել է Արգիշտի Կիվիրյանին
15:54 08/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆերպետական բոլոր ատյանները սպառելով՝ բողոքարկելու ենք Եվրոպական դատարան. Լուսինե Սահակյան
11:40 12/05/2014  |  Քրեական խրոնիկոնՈստիկանների կողմից Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ գործը՝ ՀՔԾ վարույթում
15:10 28/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿիվիրյանի գործով ոստիկան վկան չգիտեր, թե ո՞ր օրենքով ու ինչի՞ համար են Կիվիրյանին բերման ենթարկել ոստիկանություն
14:32 15/04/2014  |  Քրեական խրոնիկոնԿիվիրյանի գործով հրահանգված է եղել փողոցը «մաքրել» քաղաքացիներից
17:28 04/03/2014  |  Քրեական խրոնիկոնՈստիկանը միայն դատարանում «հիշեց», որ Արգիշտի Կիվիրյանը հայհոյել է՝ հակասելով իր իսկ նախաքննական ցուցմունքին
12:04 25/02/2014  |  Քրեական խրոնիկոնԱրգիշտի Կիվիրյան. «Գտան տուժողին, այսպես ասած, հիվանդացնելու տարբերակը»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]