Թեմաներ
Երեքշաբթի 06 / 25 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/25/2019   00:54 Կանադացին հրաշքով փրկվել է գրիզլի արջի երախից 06/25/2019   00:35 Այս իշխանությունն ուղղակի ամեն քայլափոխի կասկածի տակ է դնում Արցախի անկախությունը, ինքնությանը․Ռոբերտ Քոչարյան 06/24/2019   23:35 Ներկայիս իշխանությունը ցանկանում է վերցնել իշխանության երրորդ ճյուղը․ Ռոբերտ Քոչարյան 06/24/2019   23:05 Գերմանիայի հյուսիսում վթարի է ենթարկվել երկու կործանիչ ինքնաթիռ 06/24/2019   22:34 Ցուցարարներին ցրող վրացական ուժայինների դեմ հարուցել են քրեական գործ 06/24/2019   21:40 Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով և զրոյական խոչընդոտմամբ անցկացնելու մասին 06/24/2019   20:23 Բրյուսելում ձերբակալվել է ԱՄՆ դեսպանատան մոտ տեռակտի նախապատրաստման մեջ կասկածվող անձը 06/24/2019   20:00 Առկա ձեւակերպումներով ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ ուրիշ մեկը մեղավոր չէ. Արամ Օրբելյան 06/24/2019   19:05 Փրկարարները հայտնաբերել են դի 06/24/2019   19:04 Քոչարյանն ընդդեմ Փաշինյան գործը կարճվեց. Քոչարյանից կբռնագանձվի 200 հազար դրամ 06/24/2019   19:00 Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է սպաների մի քանի տասնյակ տիկնանց 06/24/2019   18:52 Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը 06/24/2019   18:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամիավորումների և Արմավիրի կայազորի սպաներին՝ իրենց ընտանիքներով 06/24/2019   18:41 Բնակիչների կարիքների համար նախատեսված գումարներով ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի համար անհատույց ավտոմեքենա է ձեռքբերվել 06/24/2019   18:35 Տեղի է ունեցել ՀՅԴ-ՌԱԿ հանդիպում 06/24/2019   18:31 Հայտնի են «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացնելու օրերը 06/24/2019   18:22 Սահմանադրական դատարանի դատավորի (ՍԴ անդամի) կարգավիճակը և պաշտոնավարման ժամկետները 06/24/2019   18:18 «Սրա անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, իր կիսագրագետ և անգրագետ թիմով». Սամսոնյան 06/24/2019   18:04 Երևանի քաղաքապետարանը կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ ժամկետանց ապրանքներ իրացնելուց 06/24/2019   17:58 Կարեւոր ուղերձ ԵԽ-ից. Վենետիկի հանձնաժողովը հետեւում է ՍԴ-ի շուրջ զարգացումներին 06/24/2019   17:56 Ոստիկանները բացահայտել են դանակահարություն. 23-ամյա աղջիկը խոստովանել է 06/24/2019   17:44 Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել 06/24/2019   17:35 Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է. խոսնակ 06/24/2019   17:33 Հայաստանի որոշ դիվանագետներ վտանգում են ՀՀ- Սփյուռք հարաբերությունները. Եվրոպայի հայերի համագումար 06/24/2019   17:26 Նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ 06/24/2019   17:20 Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ 06/24/2019   17:19 Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը 06/24/2019   17:12 Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը. Արման Բաբաջանյան 06/24/2019   16:34 Երևանի քաղաքապետարանում քննարկում են Արզումանյան 10 վթարային շենքի բնակիչների տեղափոխման հարցը 06/24/2019   16:28 Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի տեղակալ 06/24/2019   16:14 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրեն 06/24/2019   16:01 Արամ Կարախանյանը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ 06/24/2019   15:53 Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի գործով դատարանը վերացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումը 06/24/2019   15:49 Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության հեռանկարները 06/24/2019   15:24 ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ձախողել է կառավարության նախաձեռնությունը, որի կապակցությամբ հայտնում ենք մեր մտահոգությունը 06/24/2019   15:17 Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի մասնակիցներին 06/24/2019   15:12 Կառավարությունը գտել է արտահանման ցուցանիշները «բարելավելու» բանալին 06/24/2019   14:42 Մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքից փրկարարները տարհանել են 60 ուսանողի 06/24/2019   14:38 Ջերմաստիճանը կնվազի 06/24/2019   14:28 Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները հանդիպեցին խորհրդի անդամներին 06/24/2019   14:18 Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը 06/24/2019   14:16 Խրախուսման ողջ ֆոնդը Կադաստրում սեպտեմբերից կբաշխվի ըստ KPI-ի 06/24/2019   14:05 Երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթեր հափշտակելու գործով մեկ անձ ձերբակալվել է 06/24/2019   13:52 ​Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան 06/24/2019   13:41 Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է ինքնահռչակվել իր երազած պաշտոնին. Հայտարարություն 06/24/2019   13:32 Արտակ Քամալյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին 06/24/2019   13:19 Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը 06/24/2019   13:18 Բակո Սահակյանը ներկա է գտնվել Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին 06/24/2019   13:11 «Սա քաղաքական սամազվանեցություն է». Շարմազանովը՝ Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակվելու մասին 06/24/2019   13:06 Դոլարի առաջարկի ճնշումը ուժեղանում է
06/23/2019   14:02 Եթե Վերաքննիչը վերացնի խափանման միջոցի փոփոխման որոշումը, միջամտություն կանի մայր քրեական գործին. Էրիկ Ալեքսանյան 06/24/2019   10:49 Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանի վրա ճնշումները նոր թափ են ստանում 06/23/2019   19:24 Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. Հրանտ Բագրատյան 06/24/2019   17:20 Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ 06/24/2019   13:52 ​Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան 06/24/2019   17:58 Կարեւոր ուղերձ ԵԽ-ից. Վենետիկի հանձնաժողովը հետեւում է ՍԴ-ի շուրջ զարգացումներին 06/23/2019   15:46 Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը ու բռնկվել. կան տուժածներ 06/23/2019   21:05 Տիգրան Կիրակոսյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն (տեսանյութ) 06/23/2019   18:12 Մանկապարտեզում երեխայի պատանդառության գործով ամբաստանյալը չի ընդունում նախկին կնոջ տատուն սպանելու փորձի մեղադրանքը 06/24/2019   13:19 Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը 06/24/2019   11:56 Նոր նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում 06/24/2019   18:52 Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը 06/23/2019   18:46 Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հողն ու քարերը լցվել են անասնաֆերմայում աշխատող 17 -ամյա տղայի վրա. վերջինս մահացել է shamshyan.com 06/24/2019   12:04 Ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 06/24/2019   12:19 Այնքան հեգնեմ «սաղին», որ որևիցե մեկին պակաս չթվա. Լարված մթնոլորտ ԱԺ-ում (տեսանյութ) 06/24/2019   23:35 Ներկայիս իշխանությունը ցանկանում է վերցնել իշխանության երրորդ ճյուղը․ Ռոբերտ Քոչարյան 06/24/2019   14:38 Ջերմաստիճանը կնվազի 06/24/2019   13:41 Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է ինքնահռչակվել իր երազած պաշտոնին. Հայտարարություն 06/23/2019   15:39 Կորած բնակչին փրկարարները գտնել չեն կարողացել. նա տուն է վերադարձել ինքնուրույն 06/23/2019   17:36 ԱՄՆ-ի ԶԼՄ-ները զգուշացրել են միջուկային պատերազմի վտանգի մասին

Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման 06/01/2017   19:22  |  ԳՈՐԾ #

25-ամյա Վաղինակ Դերձյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանությունը, և դատապարտվել ազատազրկման 14 տարի ժամկետով:
Դատավճռով քաղաքացիական հայցը բավարարվել է և ամբաստանյալ Վաղինակ Դերձյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի պետք է բռնագանձվի 1.000.000 ՀՀ դրամ գումար` որպես տուժողի հուղարկավորության համար կատարված անհրաժեշտ ծախս:

Գործը քննած Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, անդրադարձել է 2016թ. դեկտեմբերի 20-ին՝ դատաքննության վերջում, ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին մեղադրողի որոշումների իրավաչափությանը, քանի որ պաշտպանը դատարանին միջնորդել է ոչ իրավաչափ համարել մեղադրողի կողմից կայացված այդ որոշումները:

Պաշտպանի միջնորդությունը հիմնված է այն պատճառաբանության վրա, որ մեղադրական եզրակացությամբ և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Վաղինակ Դերձյանը մեղադրվել է իր ընկերներ Արթուր Մամյանի, Ալիկ Հովսեփյանի հետ, խմբի կազմում, դիտավորությամբ Ազատ Առաքելյանին կյանքից զրկելու մեջ, մինչդեռ քննիչի 2016թ. հունիսի 30-ի որոշմամբ Արթուր Մամյանի և Ալիկ Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով իրականացված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վերջիններիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Առաջին ատյանի դատարանում դատական քննությունը սկսվել է 2016թ. հուլիսի 13-ին և դատաքննության վեց ամիսների ընթացքում մեղադրողը հնարավորություն է ունեցել առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու նախաձեռնությամբ հանդես գալու, սակայն նա այդ հնարավորությունից չի օգտվել: Ընդ որում՝ առաջադրված մեղադրանքը փոփոխելու և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումները դատարանին ներկայացվել է քրեական գործում առկա ամբողջ ապացույցները հետազոտելուց հետո: Մինչդեռ, տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի պահանջների պահպանմամբ դատական նիստը ենթակա էր հետաձգման, և նոր քննչական և դատավարական գործողություններ կատարելուց հետո միայն դատաքննությունը պետք է շարունակվեր, քանի որ դատական քննության ընթացքում ի հայտ չեն եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել մինչդատական վարույթում:

Ըստ պաշտպանի՝ մեղադրողի կողմից կայացված որոշումները հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ, 309-րդ, 3091-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներին, կոպիտ կերպով խախտում են իր պաշտպանյալի մրցակցային դատավարության պայմաններում ողջամիտ ժամկետներում գործի քննության և պաշտպանության իրավունքները:

2016 թվականի դեկտեմբերի 20-ին՝ քրեական գործի դատաքննության վերջում, քրեական գործում առկա ապացույցների հետազոտումից հետո մեղադրողը դատարանին ներկայացրել է որոշումներ, որոնցով ամբաստանյալ Վ.Դերձյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ըստ որի նա քրոջ և տուժողի միջև առկա փոխհարաբերությունների շուրջ վերջինիցս պարզաբանումներ պահանջելու նպատակով` գործով չպարզված երկու անձանց հետ 2015 թվականի հունիսի 3-ին` ժամը 00:00-ի սահմաններում, ժամանել են Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ և 40-րդ շենքերի հետնամասում գտնվող այգի, որտեղ նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպել են տուժողին և վերջինիս ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ անհայտ անձանց հետ խմբի կազմում լրացնելով վերջիններիս գործողությունները, նվազագույնի հասցնելով տուժողի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը` կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ ծակած-կտրած բնույթի վնասվածքներ են հասցրել տուժողի դեմքին, գլխին, կրծքավանդակի զույգ կեսերի առաջային և հետին մակերեսներին, ձախից գոտկային շրջաններին և վերին վերջույթներին, որոնց համակցության հետևանքով առաջացած հեմոռագիկ-տրավմատիկ շոկից տուժողը մահացել է:

Հիշյալ որոշման համար, ըստ մեղադրողի, հիմք է հանդիսացել 2016թ. հունիսի 30-ին կայացված որոշումը Արթուր Մամյանի և Ալիկ Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը հանցակազմի բացակայությամբ դադարեցնելու մասին: Միաժամանակ մեղադրողը գտել է, որ պատշաճ քրեադատավարական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների վերլուծությունից պարզ է դառնում, որ տուժողի սպանության օբյեկտիվ կողմի գործողությունն իրականացրել են մեկից ավելի անձինք, Վաղինակ Դերձյանը հանցավոր արարքը կատարել է խմբի կազմում և նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին:

Դատարանը գտել է, որ մեղադրողը դատարանում մեղադրանքը փոփոխելու իրավական հնարավորությունից օգտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական մեխանիզմների գործադրմամբ, մեղադրողի գործողությունները իրավաչափ են, բխում են վերոգրյալ իրավակարգավորման պահանջներից, իսկ պաշտպանի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:

Դատարանն արձանագրել է նաև, որ մեղադրողի կողմից կայացված որոշումների իրավաչափության հարցին դատարանը դատական քննության ժամանակ չի անդրադարձել և պաշտպանի միջնորդության լուծումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված կարգով հետաձգվել է, քանի որ որպես քրեական գործը քննող անկախ և անկողմնակալ մարմին, դատական քննության ժամանակ դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը՝ ապահովելով մրցակցության սկզբունքի անխափան իրականացումը:

Վերլուծելով ամբաստանյալ Վաղինակ Դերձյանին առաջադրված մեղադրանքը և գործով ձեռք բերված ապացույցները` դատարանը գտել է, որ Վաղինակ Դերձյանի կողմից, նրա մեղավորությամբ, մի խումբ անձանց կողմից տուժող Ազատ Առաքելյանին դիտավորությամբ կյանքից զրկելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Դատարանը միաժամանակ գտել է, որ ամբաստանյալ Վաղինակ Դերձյանի ցուցմունքները` սպանությունը միայնակ կատարելու և այն կատարելիս՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվելու մասին, իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, մի խումբ անձանց կողմից սպանության համար նախատեսված առավել խիստ պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են քննությամբ ձեռք բերված ապացույցներով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]