Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 18 / 2017
Փոխարժեք
  • 565.97
    EUR
  • 637.89
    GBP
  • 8.40
    RUB
  • 481.35
    USD
+ 15 °C
+ 3 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/18/2017   20:49 Այրվում է ավտոմեքենա 10/18/2017   20:29 Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը 10/18/2017   20:24 Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ 10/18/2017   19:26 Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին 10/18/2017   19:13 Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի Էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարարի հետ 10/18/2017   19:01 Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցության հեռանկարները 10/18/2017   18:55 «Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ». Լեհաստանի նախագահ 10/18/2017   18:25 «Կոնվերս բանկ» -ից հափշտակության գործով տաքսու վարորդի տանը զենք ու թմրանյութ է հայտնաբերվել 10/18/2017   18:11 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 10/18/2017   18:08 Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լիսաբոնում 10/18/2017   18:04 Վիզաների խնդիրը լուծելու համար ԱՄՆ-ն 4 պայման է ներկայացրել Թուրքիային 10/18/2017   18:01 Շարմազանովը Մամեդյարովին կոչ է արել անհեթեթ հայտարարություններով ի ցույց չդնել սեփական նախնադարյան մտածողությունը 10/18/2017   17:49 Դպրոցների տնօրենները չարաշահումներ են կատարել 10/18/2017   17:45 Նախագահ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին 10/18/2017   17:40 Սպանության գործով տուժողի մայրը դատարանում այլ ցուցմունք տվեց 10/18/2017   17:28 Ֆրանկ Էնգելը մտահոգիչ է համարում Եվրոպայում Ադրբեջանի կոռուպցիոն արմատների խորությունը 10/18/2017   17:24 ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը 10/18/2017   17:14 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով 10/18/2017   17:08 Քննարկվել է Հայաստանի՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերությանն անդամակցելու հարցը 10/18/2017   17:04 Նախարարն ընդունեց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին 10/18/2017   17:00 Բակո Սահակյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն 10/18/2017   16:25 Կնոջը դանակահարելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն. վերջինս կալանավորվել է 10/18/2017   16:16 Ճակատագրի հեգնանք. ծննդկանի մահվանից հետո ուղիղ մեկ տարի անց՝ նույն օրը, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ բժիշկը 10/18/2017   16:05 Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին 10/18/2017   16:02 Բազմաթիվ ընկերություններ շտկել են հարկային վարքագիծը 10/18/2017   15:57 Բակո Սահակյանը ներկա է գտնվել Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման արարողությանը 10/18/2017   15:40 Պարզվել են ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները, շարժառիթը 10/18/2017   15:26 Արցախի անկախությունը հայ ժողովրդի իրավունքն է. Արամ Ա Կաթողիկոս 10/18/2017   15:14 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում  10/18/2017   15:06 Դի Դեբեդ գետում՝ քարե կամրջի տակ 10/18/2017   15:03 Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ոստիկանների դեմ 10/18/2017   14:56 Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին 10/18/2017   14:40 Թերսնուցվող մարդկանց թիվը հասել է 815 միլիոնի 10/18/2017   14:31 «Ելք»-ն առաջարկում է հստակեցնել կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման վայր անարգել մուտք գործելու պատգամավորի իրավունքը 10/18/2017   14:25 Ապօրինի ծառահատման գործով դատապարտվեց պայմանական ազատազրկման 10/18/2017   14:21 ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում 10/18/2017   14:14 Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Հյուսիսային Իրաք 10/18/2017   13:18 «Կոնվերսբանկ»-ի մասնաճյուղում ավազակային հարձակումը կատարվել է նախնական համաձայնությամբ՝ ըստ դերաբաշխման 10/18/2017   13:04 Դերիպասկան լրագրողների դեմ գործով ԱՄՆ դատարանում պարտվել է 10/18/2017   12:37 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակության հետ 10/18/2017   12:33 Ներսես Պողոսյանը 20 օր է հացադուլի մեջ է 10/18/2017   12:31 ՔԱԳՎ պետն ընդունել է Elitaliana ընկերության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը 10/18/2017   12:28 Իրկուտսկի Ծերերի տունը, որտեղ հրդեհ է տեղի ունեցել, անօրինական էր գործում 10/18/2017   12:26 Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի տեղակալի հետ 10/18/2017   12:20 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է շրջակա միջավայրին հասցված 1,5 միլիոն դրամի վնաս 10/18/2017   12:13 ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը կվերապահվի կառավարությանը 10/18/2017   12:07 Կյանքից հեռացել է բարերար Լևոն Հայրապետյանը 10/18/2017   12:02 Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել 10/18/2017   11:56 Հոկտեմբերի 6 -12-ը մայրաքաղաքում ծնվել է 425 երեխա 10/18/2017   11:46 Հուշագրերի ստորագրումը նոր էջ է բացում Քննչական կոմիտեների փոխգործակցության համար. Աղվան Հովսեփյան
10/18/2017   16:16 Ճակատագրի հեգնանք. ծննդկանի մահվանից հետո ուղիղ մեկ տարի անց՝ նույն օրը, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ բժիշկը 10/16/2017   22:35 Եթե մի անգամ էլ շրջվես քեզ կդնեմ Հայկազի կողքին. Գնել Թևոսյանը՝ կուրսանտին, ով շրջվել է տեսնելու պտտաձողից կախված Հայկազին 10/16/2017   21:12 17-ամյա դպրոցական աղջկան երեք անգամ բռնաբարել են մինչ նա ակումբից տուն էր գնում (տեսանյութ) 10/17/2017   20:42 Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը 10/18/2017   11:10 Ծղոտներ հյուրանոցի շոգեբաղնիքում երակները կտրած երիտասարդի են գտել 10/17/2017   12:21 Երևանի տարբեր վարչական շրջաններում տերմինալներից գողություն է կատարվել 10/17/2017   11:48 Ամուսնու անհավատարմության մասին տեղեկանալով ծեծել է ամուսնու սիրուհուն 10/17/2017   19:57 Բազմազավակ մայրը ողջ-ողջ «տապակել» է որդիներին ջեռոցում 10/17/2017   09:32 Տնօրենը թալանել է Գագիկ Ծառուկյանին ու փախել երկրից. «Ժամանակ» 10/17/2017   20:04 147 կգ-անոց զարմուհին պատժել է 9-ամյա աղջկան՝ նրա վրա նստելով, և նա մահացել է 10/17/2017   19:42 Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք 10/17/2017   12:45 Նախկին կնոջը ծեծի է ենթարկել 10/18/2017   17:40 Սպանության գործով տուժողի մայրը դատարանում այլ ցուցմունք տվեց 10/17/2017   19:13 Հրապարակվել է ՀՀ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նոր կազմը 10/18/2017   13:18 «Կոնվերսբանկ»-ի մասնաճյուղում ավազակային հարձակումը կատարվել է նախնական համաձայնությամբ՝ ըստ դերաբաշխման 10/17/2017   18:08 Պավել Մանուկյանի նամակը 10/17/2017   12:23 Նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել. փրկարարները դին հայտնաբերել են (լրացված) 10/17/2017   09:09 ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում. «Ժողովուրդ» 10/18/2017   11:46 Հուշագրերի ստորագրումը նոր էջ է բացում Քննչական կոմիտեների փոխգործակցության համար. Աղվան Հովսեփյան 10/18/2017   12:02 Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել

Մասնագիտացված քննչական կամ դատախազական մարմիններ ստեղծելուն սկզբունքորեն եմ դեմ. Գևորգ Կոստանյան 05/31/2017   17:21  |  Հարցազրույց

Երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը: Այս և այլ օրենսդրական հարցերի շուրջ է «Փաստինֆո»-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր,ՀՀ նախկին  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: 

- Պրն. Կոստանյան, արդեն իսկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որի շուրջ կան շատ հակասական կարծիքներ: Ստացվում է, որ այս նախագծով փորձ է արվում կանխել քննչական մարմիններից,  դատախազությունից փորձառու կադրերի արտահոսքը: Վերջինիս մասին երեկվա Ձեր ելույթում  նշեցիք նաև Դուք:

-Այո, իրականում այս օրենքի անհրաժեշտությունն իրոք կա։ 2013թ. դեկտեմբերին, երբ այս օրենքն ընդունվեց, բազմաթիվ դատախազներ և քննիչներ գերադասում էին գնալ միանգամից կենսաթոշակի, որովհետև ավելի բարձր թոշակ էին ստանալու, քան մնալ: Եվ դա իրոք բերեց շատ լուրջ կադրային արտահոսքի, և հիմա մենք փորձեցինք, փաստորեն, այդ օրենքով կանխել հետագա արտահոսքը, որովհետև և՛ քննչական մարմիններում, և՛ դատախազությունում կան քսան տարին լրացած  աշխատանքային ստաժ ունեցող այնպիսի փորձ և այնպիսի ինտելեկտուալ կարողություն ունեցող դատախազներ և քննիչներ, որոնց անհրաժեշտությունն այսօր երկիրն ունի: Հետևաբար, մենք պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ քննիչներն ու դատախազները շարունակեն իրենց պաշտոնավարումը: Խոսքը սրա մասին է:

Իսկ նպատակահարմարության տեսակետից իրականում ստացվել էր այնպես, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում, թոշակի գնացած դատախազն ավելի շատ փող էր ստանում, քան այդ պահին այդ պաշտոնում պաշտոնավարող դատախազը, ինչն անարդարացի մոտեցում է ընդհանրապես: Այսինքն՝ պատկերացրեք մի դատախազ, որն ազատվեց պաշտոնից, երկու անգամ ավելի շատ գումար է ստանում ամեն ամիս, քան այն դատախազը, որն այդ պահին աշխատում է տվյալ պաշտոնում:   Ակնհա՛յտ  անարդարություն է:  Եվ մենք փորձեցինք ուղղակի այդ անարդարությունը հնարավորինս շտկել և նվազագույնի հասցնել:

Փաստորեն,  առաջին, լուրջ և պրոֆեսիոնալ կադրերին համակարգում պահելու անհրաժեշտությունից ելնելով և երկրորդ, անարդարացի մոտեցումը կանխելու տեսակետից:

-Այդ հետևանքները հաշվի չե՞ն առնվել տարիներ առաջ օրենքն ընդունելիս, չէ՞ր հաշվարկվել, թե օրենքի ընդունմամբ ի՞նչ իրավիճակ կստեղծվի իրականում համակարգում: Ստացվում է՝ օրենքներն ընդունվում են առանց դրանց հետևանքներն հաշվարկելո՞ւ:  

-Ես ձեռնպահ կմնամ ասել՝  այդ օրենքն ինչ  հիմնավորմամբ ընդունվեց, բայց ես կասեմ հետևյալը՝ չի կարելի շտապել սոցիալական ապահովության օրենքներ ընդունելու հարցում: Այսինքն՝ թե այն ժամանակ են շտապել, թե հիմա շտապեցինք, թե երբ, բայց շտապողականությունը կենսաթոշակի, այսինքն՝ սոցիալական ապահովության կայունության տեսակետից անընդունելի բան է:

-Դուք Ձեր ելույթում խոսեցիք սոցիալական ապահովության կայունության մասին: Արդյոք այս օրինագիծը նպաստո՞ւմ է դրան:   

-Այո, հենց դրա համար եմ ասում, կարևորը նա է, որ այն դատախազը, որը հիմա աշխատում է,  որի քսան տարին լրացած է, կամ այն քննիչը, որը հիմա պաշտոնավարում է, ինքը չմտածի՝ այ, հեսա մի տարի հետո եմ գնալու թոշակի, այսինքն՝ ժամանակավորության զգացումն իր մոտից հանում ենք մենք: Այսինքն, ընկեր, դու արդեն մնա ու աշխատիր: Ժամանակավորության զգացումը միշտ կոռուպցիոն ռիսկ էլ է իր հիմքում դնում, որովհետև եթե մարդը գիտի, որ այ հեսա 2018թ. ընդունենք հունիսին արդեն օրենքը գործելու է, և ինքը պակաս թոշակ է ստանալու, հետևաբար մտածելու է՝ շատ լավ, աշխատելու եմ այս մեկ տարին, մեկ տարուց հետո գնամ թոշակի: Ժամանակավորության զգացում է ունենում, իսկ դա անպայմանորեն ազդում է թե՛ աշխատանքի արդյունավետության վրա, և թե՛ դրա կոռուպցիոն դրսևորումների հնարավորության վրա:

-Իսկ բացի այս փոփոխությունից ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ անել կայունությունն ապահովելու համար:

-Ես կասեմ, լավ հարց եք տալիս, ես կարծում եմ, որ հենց այս օրենքների քննարկումը ուղղակի բերեց նրան, որ  ժամանակն է, որպեսզի մենք մտածենք հատկապես իրավապահ ոլորտում սոցիալական ապահովության կայունության ներդրման երաշխիքներ ստեղծելու մասին՝ ա) միասնական մոտեցում ցուցաբերելու տեսակետից և բ) այդ միասնականությունը տևական ժամանակահատվածում երաշխավորելու տեսակետից:

-Երեկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև դատավորների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու մասին՝ մինչդեռ նախագիծը վերաբերում է միայն դատախազներին ու քննիչներին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ:    

-Դե, պառլամենտն այն տեղն է, որ շատ ժամանակ անում են  հայտարարություններ, որոնք այդ պահին քննարկվող հարցի հետ ընդհանրապես առնչություն չունեն: Ես այդտեղ չեմ ուզում մեկնաբանություններ անել: Բայց այն, որ դատավորների կենսաթոշակի ապահովության հարցը հաստատ ավելի կայուն վիճակում է, քան քննիչներինը ու դատախազներինը, դա միանշանակ է:   

-Պրն Կոստանյան, կուզենայի, որ Դուք անդրադառնայիք մեկ այլ աղմկոտ նախագծի: Խոսքը «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին  է: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նախագծի վերաբերյալ հայտնել է իր մտահոգությունը` նշելով, որ այն չի քննարկվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում: Ստացվում է՝ կառավարությունը նման լուրջ օրինագիծ է մշակում առանց խորհրդի կարծիքը հաշվի առնելո՞ւ:

-Խորհրդի կարծիքը հեչ կապ չունի այդ գործընթացի հետ: Ինչո՞ւ, որովհետև այս գործընթացը նախաձեռնել է հենց Հանրապետության Նախագահը, և սա հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող մի դրույթ է: Ինչո՞ւ հենց պետք է անպայման Խորհրդի կարծիքը հաշվի առնել: Կարող է, ես վստահ եմ, որ դա քննարկվել է, ընդունենք, Խորհրդի անդամների հետ, բայց դա չի նշանակում, որ ֆորմալ տեսակետից Խորհուրդը պետք է ինչ-որ դիրքորոշում հայտներ մարմնի ստեղծման առիթով:  

- Ըստ Հակակոռուպցիոն կոալիցիայի, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վերանվանվելու է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի, ընդ որում, Էթիկայի հանձնաժողովի անդամները որոշ ժամանակ շարունակելու են պաշտոնավարել, ինչի պարագայում, ըստ Հակակոռուպցիոն կոալիցիայի, հանձնաժողովի անկախությունը վտանգված է: 

-Ես ընդհանրապես չեմ տեսնում տրամաբանություն, գուցե իրենք ինչ-որ տրամաբանություն դրել են հիմքում, բայց ես նման տրամաբանություն չէի դնի, որովհետև այդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ինքն ինստիտուցիոնալ անկախ մարմին է, այլ հարց է, որ մարդիկ կարող են, ընդունենք,  զուտ նրա գործունեության արդյունքը նկատի ունենալով,   թերահավատորեն մոտենալ նրա անկախության դրսևորմանը: Ես նման ձևակերպում չէի տա, նման գնահատական չէի տա, ինչո՞ւ, որովհետև այն, որ այդ մարմինն անկախ է, միանշանակ դա փաստ է, ես ավելորդ եմ համարում դա քննարկել: Բայց այն, որ այդ մարմնի արդյունավետությունը հասարակության համար ակնհայտ չի եղել, դա էլ եմ արձանագրում: Բայց դրա պատճառն օբյեկտիվ է, այսինքն՝ այդ մարմինը չի ունեցել և այսօրվա գործող օրենսդրությամբ չունի այնպիսի լծակներ, այնպիսի գործիքակազմ, որը հնարավորություն կտա տեսանելի արդյունավետություն ապահովել հասարակության համար այդ ոլորտում: Եվ դրանով է պայմանավորված միայն այն հանգամանքը, որ ստեղծվում է փաստորեն այդ նոր մարմինը, և ամենակարևորը, այդ մարմինը ստեղծվում է հենց այդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բազայի հիման վրա, որովհետև այդ բազան բավականին կայուն, բավականին գործուն հիմք է հանդիսանում:

- Բացի այդ, հակակոռուպցիոն կոալիցիան առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն իրավապահ մարմին, որը կզբաղվի կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունը՝ ընդհանրապես որքանո՞վ նպատակահարմար եք համարում նոր քննչական մարմնի ստեղծումը:    

- Բացարձակ նպատակահարմար չի: Այսինքն՝ նպատակահարմար չի ստեղծել, այսպես ասենք, եթե ձևակերպում տանք, մասնագիտացված քննչական մարմիններ, որովհետև եթե մենք ստեղծենք կոռուպցիայի դեմ պայքարող քննիչների և դատախազների ինստիտուտ, հետևաբար պետք է վաղը, մյուս օրը ստեղծենք հաշմանդամների նկատմամբ կատարված հանցագործություններով մասնագիտացված դատարաններ, կանանց նկատմամբ  կատարված հանցագործություններով մասնագիտացված քննիչներ և դատախազներ, այսինքն՝ մասնագիտացված քննչական կամ դատախազական մարմիններ ստեղծելուն ես սկզբունքորեն եմ դեմ, այլ հարց է, որ այն մարմինները, որոնք կան, պետք է ունենան և կարող են ունենալ մասնագիտացված բաժիններ՝ Կոռուպցիոն հանցագործությունների բաժին, վարչություն, այլ ստորաբաժանումներ, կանանց ու երեխաների, սոցիալապես ոչ կայուն կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ հանցագործություններով, սա այլ հարց է, այսինքն՝ մասնագիտացումը կարող է լինել համակարգի ներսում և ոչ թե տարբեր համակարգերի դրսևորմամբ:  

 

Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/18/2017   10:02 Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել

Տեսադարան

10/14/2017   13:47 Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան

գործընկերներ

Գործ #

08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել 06/15/2017   19:06 3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է Մեղադրվում է 3-ամյա երեխային ավտոմեքենայով մահ պատճառելու մեջ, բայց երթեւեկության կանոնի խախտումն առկա չէ 06/01/2017   19:22 Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման Սպանությունն իրականացրել են մի խումբ անձինք, դատվում է մեկը

Արխիվ

[]