ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ըստ հաղորդումների` ոստիկաններն ու քննիչները չարաշահել են իրենց դիրքն ու անցել լիազորությունները 05/30/2017 13:29 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանների և քննիչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ տարբեր քաղաքացիներից ստացված դիմումների և հաղորդումների հիման վրա: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է Երևանի բնակիչ Կ. Ս.-ի դիմումների հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն անտեսել է իր կողմից հայերեն գրավոր լեզվին չտիրապետելու փաստը և իր մասնակցությամբ կատարված առերես հարցաքննությունների ժամանակ թարգմանչի մասնակցությունը չի ապահովել. քննիչը թարգմանչին հրավիրել է միայն հարցաքննությունների ավարտից հետո, ով առանց արձանագրությունների բովանդակությանը ծանոթանալու ստորագրել և հեռացել է: Բացի այդ, Կ. Ս.-ի և գործով վկայի միջև կատարված առերես հարցաքննության ընթացքում վերջինս նրան սպանության սպառնալիք է տվել, որը հիշյալ քննիչը, չնայած Կ. Ս.-ի բազմաթիվ խնդրանքներին, չի ներառել արձանագրությունում:
Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի կալանավոր Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 13.03.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի մի խումբ աշխատակիցներ առանց դատարանի համապատասխան որոշման խուզարկել են իր բնակության վայրը, ապա բաճկոնի գրպանից հայտնաբերել հափշտակված իրեր, որոնք այդ պահին չեն արձանագրել: Այնուհետև իրեն բերման են ենթարկել բաժին և շուրջ 20 ժամ ապօրինի պահել այնտեղ:
Վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով:
Պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու ևս մեկ քրեական գործ էլ հարուցվել է Արտաշատ քաղաքի բնակիչ Դ. Գ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ իր գումարները հափշտակած նախկին ծանոթների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն ու ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցը փորձել են համոզել, որ չբողոքի իրեն ծեծի ենթարկած անձանց դեմ:
Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ