Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը 03/27/2024   22:42 Ապրիլի 5-ից գործելու է տուգանքները 30 %-ով նվազեցնելու համակարգը 03/27/2024   22:27 Դոնի Ռոստովում ձերբակալված գրոհայինները փորձել են զինվորականների հավաքագրել 03/27/2024   22:10 Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   21:05 1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք է ճանաչվել նաև այժմ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող մի շարք գյուղեր․ իրանագետ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   20:29 Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է 03/27/2024   20:16 Վերջին 5-6 տարում պետությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար մոտ 4 000 դոլարի պարտք է կուտակել. Սուրեն Պարսյան 03/27/2024   20:06 Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին 03/27/2024   19:55 4 ամսում կարելի է արտադրել հրթիռներ, որոնք կստիպեն Բաքվին հանձնվել 03/27/2024   19:38 Մոսկվայում ահաբեկչության մեջ մեղադրվողի եղբայրներին տարել են հարցաքննության. հայտնել է ազգականը 03/27/2024   19:21 «Գոյ» թատրոնի անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ հարազատ թատրոնի դռները բացելու համար 03/27/2024   19:07 Հայաստանի կողմից համապատասխան աշխատանք չի տարվում միջազգային պատշաճ օժանդակություն ստանալու ուղղությամբ․ Գեղամ Ստեփանյան 03/27/2024   18:47 Թիվ 130 դպրոցի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենն ազատվել է պաշտոնից
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   12:40 Փաշինյանը չի բացառել Ադրբեջանից ՀՀ տարածքով խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ 05/30/2017   11:28  |  ԼՐԱՀՈՍ

Հատուկ քննչական ծառայությունում իրականացված հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքում ծառայությունում իսպառ վերացել է կոռուպցիոն որևէ դրսևորում։ Դրա կարևորագույն ցուցիչներից են ինչպես ծառայության քննիչների կողմից ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործերի, դիմումների, մամուլի հրապարակումների բացակայությունը, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների դիմումները: Վերջին տարիներին ներդրված հակակոռուպցիոն ռազմավարությունը որևէ պետական կառույցում առավել արդյունավետ չի եղել, քան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը Հատուկ քննչական ծառայությունում վերջին տարիներին իրականացված հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետության, ծառայության նկատմամբ հանրության վստահության բարձրացման և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան, ինչպե՞ս կբնութագրեք Հատուկ քննչական ծառայության տեղն ու դերը Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման բնագավառում:

-Հանրապետությունում լայն թափով իրականացվող հակակոռուպցիոն գործընթացները, կոռուպցիայի և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարին ուղղված, կոռուպցիայի նախականխմանն ու նախազգուշացմանը միտված ծրագրերն ու միջոցառումներն առավել կարևորեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու անհրաժեշտությունը իրավապահ մարմինների համակարգում: Այս առումով հատկապես պետք է հաշվի առնել, որ ծառայությունը անրապետությունում միակ քննչական մարմինն է, որը լիազորված է նախաքննություն կատարել օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով: Ուստի ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարում մեծ պատասխանատվությամբ է գործադրում օրենսդրությամբ իրեն վերապահված գործիքակազմը, իսկ իրավապահ մյուս մարմինների հետ հարաբերություններում գործում է երկու կարևորագույն ուղղություններով. առաջինը՝ այդ մարմինների պաշտոնյաների կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն է և հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը, երկրորդը՝ իրավապահ մարմինների հետ համագործակցության եղանակով հանրապետությունում կատարվող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը:

-Ի՞նչ միջոցառումներ էր ենթադրում հակակոռուպցիոն ռազմավարությունը Հատուկ քննչական ծառայությունում, ի՞նչ արդյունքներ են տվել այդ միջոցառումները: Արդյո՞ք դրանց արդյունքում բարձրացել է Հատուկ քննչական ծառայության նկատմամբ հանրության վստահության մակարդակը:

-Հակակոռուպցիոն գործառույթների շրջանակներում ծառայության ղեկավարությունը կարևորեց գործողությունների երկու ուղղություն՝ միջոցառումներ, որոնք ուղղված են ծառայության ներսում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոռուպցիոն ցանկացած դրսևորման իսպառ վերացմանը և հանրապետությունում կոռուպցիոն հանցագործությունների նախականխման, դրանց վերաբերյալ քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Առաջին խմբի միջոցառումների շրջանակում մեր նախաձեռնությամբ համապատասխան փոփոխություններ կատարվեցին «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և այլ օրենքներում, հաստատվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների վարքագծի կանոնագիրքը, հաստատվեց ծառայողական քննություններ իրականացնելու նոր կարգը: Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններով հստակեցվեցին ծառայության քննիչների աշխատանքի նկատմամբ հանրային վերահսկողությանը, հաշվետվողականությանը, ծառայողների ինքնուրույնությանն ու պատասխանատվությանը վերաբերող նորմերը: Որպես օրինակ կարող եմ նշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված նորամուծությունը, ըստ որի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողﬕց կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը քննվելու են նախաքննական այլ մարմնի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչների կողմից:

Վերակազմվեցին նաև ծառայության քննիչների վարույթում քննվող քրեական գործերով անցնող անձանց դիմումների և ընդհանրապես ծառայությանը դիմած քաղաքացիների դիմումների (այդ թվում՝ քննիչների ենթադրյալ խախտումների վերաբերյալ) քննարկման կառուցակարգերը, ծառայողական քննությունների արդյունավետ կատարման գործիքակազմը:

Կարող եմ վերահաստատել, որ վերջին տարիներին ներդրված հակակոռուպցիոն ռազմավարությունը որևէ պետական կառույցում առավել արդյունավետ չի եղել, քան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Առանց երկմտելու և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ծառայությունում իսպառ վերացվել է կոռուպցիոն որևէ դրսևորում:

Սրա կարևորագույն ցուցիչներից են ինչպես ծառայության քննիչների կողմից ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործերի, դիմումների, մամուլի հրապարակումների բացակայությունը, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների դիմումները, որոնցում վերջիններս խնդրում են ծառայության քննիչներին հանձնարարել այնպիսի քրեական գործերի նախաքննությունը, որոնք քրեադատավարական նորմերի համաձայն ենթակա են նախաքննական այլ մարմինների: Քաղաքացիներն իրենց բազմապիսի խնդիրներով դիմում են ծառայությանը, ամեն անգամ շեշտելով, որ ծառայության նկատմամբ հանրային վստահությունը հիմնված է առաջին հերթին կոռուպցիայի բացակայության և անաչառ քննության կատարման հստակ որդեգրված քաղաքականության վրա: Սրա մասին վկայում է այն փաստը, որ Ծառայության որևէ աշխատակից չի դատապարտվել որևէ հանցագործության կատարման համար ընդհանրապես և կոռուպցիոն հանցանքի համար մասնավորապես: Ավելին, որևէ քրեական գործ չի հարուցվել ՀՀ հատուկ քննչական ծառայության որևէ աշխատակցի կողմից կոռուպցիոն արարք թույլ տալու դեպքի առթիվ, չեն եղել նման դիմումներ, չեն եղել այդ բնույթի հրապարակումներ մամուլում:

Մեզ հաջողվել է վերջին տարիներին կայացնել կոռուպցիայի դեմ պայքարում անաչառ, օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն:

-Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել Հանրապետությունում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

-Հանրապետությունում կոռուպցիոն հանցագործությունների նախականխման ու բացահայտման, այդ բնույթի քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է չորս խումբ գործողություններ՝ առաջին. հանցագործությունների պատճառները և նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին տարբեր քրեական գործերով քննիչները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված միջնորդագրեր են ներկայացնում պետական տարբեր մարմինների պաշտոնատար անձանց:

Օրինակ, 2016 թվականի ընթացքում ծառայությունում քննված բոլոր գործերով քննիչները ներկայացրել են 37 միջնորդագիր: Հետևողական ենք եղել, որ ներկայացված միջորդագրերը օրենքով սահմանված կարգով քննարկվեն և միջոցներ ձեռնարկվեն: 2016 թվականին համապատասխան պաշտոնատար անձանց ներկայացված միջնորդագրերի քննարկման արդյունքում ծառայությունից ազատվել են պաշտոնատար 4 անձինք, տարբեր կարգապահական տույժերի են ենթարկվել 10-ը:

Տարբեր պետական կառույցների 4 աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժեր չեն նշանակվել պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառով:

Երկրորդ. անընդհատ կատարելագործվում է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության մեթոդիկան, քննության որակը բարձրացնելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու ,նրանց կատարած արարքները հիմնավորելու ,քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Կարևոր քայլերից մեկն այս բնույթի հանցագործությունների քննությունն իրականացնող մասնագիտացված քննչական ստորաբաժանման և մասնագիտացված քննիչների առանձնացումն է: Կարևոր քայլերից՝ ծառայության հրատարակած «Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի առանձնահատկությունները» վերտառությամբ ձեռնարկն է, որն այս բնույթի քրեական գործեր քննող քննիչների համար արդեն դարձել է քննության համար անհրաժեշտ վերլուծական և պրակտիկ բազա: Ծառայության կողմից մշակված ձեռնարկը համոզված ենք, որ օգտակար է լինելու ոչ միայն Հատուկ քննչական ծառայության քննիչների, այլև Հայաստանի Հանրապետության նախաքննական այլ մարմինների քննիչների համար նմանատիպ գործեր քննելիս:

Երրորդ. կոռուպցիոն և այլ հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիներից հաղորդումներն օպերատիվ ստանալու և քննությունն արագ նախաձեռնելու նպատակով Ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված է էլեկտրոնային փոստի հասցեն, Ծառայության շենքում առկա է նամակ-դիմումների համար նախատեսված արկղ: Բացի այդ, քաղաքացիները դիմումները ներկայացնում են անձամբ, ընդունելությունների ժամանակ, փոստով: Կոռուպցիայի մասին հաղորդումները ստացվում են նաև տարբեր պետական մարմիններից ու հասարակական կազմակերպություններից, նաև քննարկվում են դրանց մասին մամուլի հաղորդումները: Սա բերել է Ծառայության նկատմամբ հանրային վստահության աճին, ինչի մասին վկայում է վերջին շրջանում դիմումների քանակի աննախադեպ ավելացումը: Օրինակ 2016 թվականի ընթացքում քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 1970 դիմումի: 2015թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկվել է 1737 դիմում, այսինքն՝ 2016թ. ընթացքում քաղաքացիների դիմումները 233-ով աճել են:

Չորրորդ. քննվող քրեական գործերի և դրանց արդյունքների` օրենքով թույլատրելի սահմաններում հրապարակայնացումը ևս նպաստում է հանրային տեղեկացվածությանը, իրավագիտակցության բարձրացմանը: Սա էլ, իր հերթին, բերում է առաջին հարթությունում կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվող քաղաքացիների թվի նվազմանը, իսկ երկրորդ հարթությունում` նաև այդ գործարքների պահանջարկի կորստին: Այս առումով ապահովվել է օրենքով սահմանված թույլատրելի սահմաններում քրեական գործերի քննության արդյունքների լուսաբանման հրապարակայնությունը:

Պարբերաբար հասարակական հնչեղություն ունեցող գործերի ընթացքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տրվել են հրապարակումներ, ծառայության պաշտոնական կայքէջում տարբեր քրեական գործերի լուսաբանման կապակցությամբ տեղադրվել են ավելի քան 486 հաղորդագրություններ՝ ընդ որում, միաժամանակ երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Օպերատիվ ու պատշաճ արձագանքվել է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հրապարակումներին, ահազանգերին:

-Քանի՞ քրեական գործ է քննվել 2016 թվականի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, դրանք ի՞նչ բնույթի են եղել և ի՞նչ ընթացք են ստացել:

-2016թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 757 քրեական գործ: Նախորդ տարիների համեմատ աճել է ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը: Այսպես, 2013թ. ծառայության քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ, 2014թ.՝ 546 քրեական գործ, 2015թ.՝ 761 քրեական գործ: Քննված 757 քրեական գործից ավարտվել է 465-ը, որոնցից 114-ը 182 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2016 թվականին ավարտվել է 89 քրեական գործ ավելի, քան 2015 թվականին, ինչը ակնհայտորեն վկայում է կատարողական արդյունավետության բարձրացման մասին: Դատի տրված 182 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 36-ը, 7 անձի նկատմամբ կիրառվել է գրավը, իսկ մնացածի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց: Ծառայության քննիչների վարույթում 2016 թվականի ընթացքում քննված քրեական գործերից 408-ը եղել է պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի: Ավարտվել է այս բնույթի 267 քրեական գործ, որոնցից 26-ը` 42 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ինչպես պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի, այնպես էլ մյուս հանցագործությունների կատարման համար դատի են տրվել 65 պաշտոնատար անձինք:

Հարցազրույցը՝ Շանթ Խլղաթյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:15 25/05/2017  |  ԼՐԱՀՈՍԿստեղծվի կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին
17:37 20/12/2016Նախագահի կարգադրություններով ստեղծվել են աշխատանքային խմբեր
15:03 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍՎարդան Արամյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության որդեգրած մոտեցումը
20:10 13/05/2016  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման գործընթացում ՔՀԿ ակտիվ մասնակցությունը
12:33 01/03/2016  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբի առաջին նիստը
18:08 23/02/2016  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ Գլխավոր դատախազության գործունեության առաջնահերթություններից
18:19 26/01/2016  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Քոչարյանը և Պետրա Կնոյերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք հարցեր
19:37 20/01/2016  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյանը կոռուպցիայի դեմ պայքարում կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը
20:43 11/12/2015  |  ԼՐԱՀՈՍՊետությունը պատրաստակամ է և ջանք չի խնայում, որ բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերը ևս նվազեն. Սուրեն Քրմոյան
14:19 01/06/2015  |  ԼՐԱՀՈՍՄիացյալ նահանգների կառավարությունը կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]