Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան

Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի երկու անհատական դիմումների գործերով 05/25/2017   13:43  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանը քիչ հետո կհրապարակի քաղաքացի Միշա Պետրոսյանի անհատական դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով իր որոշումը:

Ըստ Վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի (Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը և վերադարձնելը) 1-ին մասի 5-րդ կետի, վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

Դիմողը ՀՀ սահմանադրական դատարանին խնդրել է որոշել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, 249-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 6-րդ, 22-րդ, 91-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրավակարգավորման համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ, 91-րդ հոդվածների պահանջներին:

Դիմողը գտել է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, չկիրառելով միջազգային պայմանագրերի նորմերը, խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որի հետևանքով իր նկատմամբ կայացված դատական ակտով ստեղծել է անհաղթահարելի իրավիճակ: Ըստ դիմողի` ՀՀ վճռաբեկ դատարանը, կայացնելով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում, զրկել է իրեն սահմանադրական իրավունքներից, մասնավորապես, արդարադատության իրավունքից:

Սահմանադրական դատարանի դատական կազմը դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա գտել է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի և 249-րդ հոդվածի մասով  դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքներն իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի հետևանք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց: Մասնավորապես, դիմողի փաստարկներն առ այն, որ «...Վարչական վերաքննիչ դատարանը, որոշման հիմքում դնելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթները, թույլ է տվել նշված հոդվածի ոչ ճիշտ կիրառում... », կամ «սա ևս ապացուցում է Սահմանադրության և օրենքների կրկնակի խախտումները Վարչական վերաքննիչ դատարանի կողմից...» վկայում են, որ դիմողը վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց, ինչն էլ դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմք է:

ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման համաձայն` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ:

Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի մասով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առկա չեն դիմումի` նշյալ դրույթի մասով քննության ընդունումը մերժելու հիմքեր:

Ուստի ՍԴ դատական կազմը որոշել է Միշա Պետրոսյանի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի և 249-րդ հոդվածի մասով մերժել, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել քննության:

Սահմանադրական դատարանն այսօր կքննի նաև քաղաքացի Ջուլետա Եսայանի անհատական դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Ջուլետա Եսայանը՝ դիմելով ՀՀ սահմանադրական դատարան` խնդրել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածով սահմանված նորմը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածը և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը դատարանի կողմից այս երկու օրենքների անհամապատասխանության վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության շրջանակներում ճանաչել իրավական որոշակիության սկզբունքին հակասող և անվավեր»:

Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմերի իրավական անորոշությունը, դրանց ներքին և արտաքին հակասությունը խախտում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արդար դատաքննության իրավունքները:

Ըստ դիմողի` վիճարկվող նորմերը հակասում են նաև ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված՝ իրավական պետության սկզբունքին և 28-րդ, 29-րդ հոդվածներով սահմանված` օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելման սկզբունքներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է` հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Դիմողը պնդում է, որ իրավական անորոշության պայմաններում նոտարները, ինչպես նաև դատարանները հնարավորություն են ստացել իրավակիրառ պրակտիկայում յուրովի մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերի դրույթները, մասնավորապես, «կտակի վերացումը նոր կտակ կազմելու ձևով հիմնական կտակը վավերացրած նոտարի կողմից կատարելու» դրույթը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված և երաշխավորված սկզբունքին:

Դիմողը գտնում է, որ դատարանը չի անդրադարձել այն իրավական հարցին, թե կտակը վերացնելը, նոր կտակ կազմելու ձևով, արդյո՞ք պետք է վավերացնի հիմնական կտակը վավերացրած նոտարը, ինչպիսի դրույթ նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածում /չնայած այն ենթադրվում է/, այլ նախատեսված է միայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասում: Իրավակիրառ պրակտիկայում այդ «բացը» անհամապատասխանություն է ստեղծում կոնկրետ նորմերի կիրառման հարցում, վիճարկվող նորմը կարող է ըստ հայեցողության մեկնաբանվել իրավակիրառողների՝ նոտարների և դատարանների կողմից, ինչը հանգեցնում է վիճարկվող նորմերի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ սխալ դատական պրակտիկա ձևավորելուն, որն էլ հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված սկզբունքների խախտմանը: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:02 05/05/2017  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանը կարճեց գործի վարույթը
14:33 13/12/2016  |  ԼՐԱՀՈՍԽնդիրները անհրաժեշտ է դիտարկել ոչ թե հարկադիր կատարման, այլ՝ քաղաքացիական դատավարության շրջանակներում. ՍԴ-ն կարճեց գործի վարույթը
12:21 13/12/2016  |  ԼՐԱՀՈՍՍահմանափակվել է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը. քաղաքացին ՍԴ է դիմել
13:34 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍ«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի դրույթները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը. ՍԴ-ն որոշեց
13:03 15/11/2016  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացու նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը ենթակա է վերանայման. ՀՀ ՍԴ
09:54 08/11/2016  |  ԼՐԱՀՈՍՎիճարկվող դրույթը վտանգում է թե՛ կենսաթոշակ ստանալու, թե՛ սեփականության իրավունքը. քաղաքացին դիմել է ՍԴ
13:56 28/10/2016  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց քաղաքացու դիմումը. դրույթը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը
12:09 10/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷլեկտրոնային փոստը պաշտոնակա՞ն հասցե է. քաղաքացին պատասխանն ակնկալում է ՍԴ-ից
11:08 23/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդյո՞ք հասարակությունը պետք է վճարի իրենից հավաքված և նույնությամբ պահպանված տեղեկությունը հետագայում իրեն տրամադրելու դիմաց. ՍԴ որոշումն առաջիկայում
15:24 17/02/2016  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Ռոբին-Օֆիկ Օսկանյանի դիմումը. գործի վարույթը կարճվեց

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]