ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրիտցիների բաց նամակը Սամվել Կարապետյանին 05/25/2017 11:07 | ԼՐԱՀՈՍ
Նաիրիտցիները բաց նամակով դիմել են Սամվել Կարապետյանին:
Բաց նամակում մասնավորապես ասվում է.
Չստանալով Ձեզ հասցեագրված մեր վերջին բաց նամակի պատասխանը՝ ենթադրում ենք, որ չկամներ վախերն ու կասկածները փարատող նոր ասելիքներ և առաջարկներ։ Սակայն այժմ, չանդրադառնալով նախորդ նամակներում հնչեցված մեր կոչերին՝ թույլ տվեք դիմել Ձեզ մի նոր, առավել իրատեսական խնդրանք-առաջարկով։
Ինչպես հայտնի է, Նաիրիտ գործարանի մասնագետների կողմից 2015 թվականին կազմվել է գործարանի վերաթողարկման ծրագիր («Նաիրիտ գործարան» ՓԲԸ վիճակի գնահատումը և վերագործարկման կայուն զարգացմանհնարավորությունները), որը, հավանության արժանանալով ՀՀ կառավարության կողմից, ուղարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։ Հետագայում, ՀՀ-ում ձևավորված նոր կառավարությունը, տեղյակ չլինելով այդ ծրագրի մասին, բազմիցս բարձրաձայնել է, որ չկա արդիական և իրատեսական ծրագիր, որով հնարավոր կլինի իրականացնել գործարանի վերաթողարկումը։ Նմանատիպ հայտարարություններից հետո վերոնշյալ ծրագիրը ուղարկել ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Մեզ հասած տեղեկություններով՝ ծրագիրը քննարկվել է տնտեսական զարգացման և ներդրումային նախարարությունում և ստացել դրական արձագանք։ Սակայն, մինչև այժմՆաիրիտի վերագործարկման ուղղությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել։
Այս պահին գործարանում իրականացվում է գույքի վաճառք։ Նշենք, որ մինչ այժմ վաճառքի են հանվել հիմնականում այն միջոցները, որոնք չեն կիրառվում արտադրական պրոցեսում, սակայն, վերագործարկման ուղղությամբ գործնական քայլերի բացակայությունը կամ ձգձգումը կհանգեցնի անխուսափելիին՝ քիմիական գիգանտի վերջնական անկմանն ու կործանմանը: Այսպիսով, կսկսվիանմիջապես արտադրական գործընթացում օգտագործվող գույքի վաճառք, ինչի հետևանքով, նույնիսկ մեծ ցանկության պարագայում, այլևս հնարավոր չի լինի իրականացնել գործարանի վերաթողարկումը, կամ դրա վերականգնումը կլինի բավական ծախսատար։Իսկ երբեմնի հսկան ծնկի է եկել Նաիրիտում իրականացված թալանի հանդեպ նախկին կառավարությունների կողմից անտարբերության, ինչպես նաև ոմանց անմիջական մասնակցության հետևանքով՝դրանով խորացնելով երկրում անպատժելիության մթնոլորտը և կոռուպցիան։
Պրն․ Կարապետյան, վստահ ենք, տեղյակ եք, որ մեր տևական պայքարը շարունակվում է առայսօր, այն չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չենք տեսնի մեր սիրելի գործարանը վերստին աշխատելիս։Մենք վստահ ենք, որ Հայաստանի տնտեսության հենասյուն համարվող Նաիրիտը ցանկության դեպքում կարող եք ոտքի կանգնեցնել հենց Դուք։
Առաջարկում և խնդրում ենք՝ կազմակերպել քննարկում Նաիրիտի և Ձեր թիմը համալրող համապատասխան մասնագետների միջև, որի ընթացքում Նաիրիտի լավագույն մասնագետները կփորձեն հիմնավորել իրենց կողմից կազմված Նաիրիտի վերագործարկման ծրագրում նախատեսված դրույթները, ապացուցել ծրագրի արդիականությունն ու իրատեսական լինելը, որից հետո, վստահ ենք, կփոխվենՆաիրիտ գործարանի վերաթողարկման հնարավորությունների և ընձեռնվող հեռանկարների մասին մինչ այժմ ունեցած Ձեր պատկերացումները։ Արդյունքում, չենք բացառում, որ հնարավոր է՝ շահեկան համարեք Նաիրիտի վերագործարկման հարցը ներառել Հայաստանի տնտեսության զարգացման նպատակով ստեղծված«Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի ծրագրերիմեջ։Կարծում ենք՝ Նաիրիտի վերագործարկումը կարող է դառնալ այդ ծրագրերի լավագույն նախագծերից մեկը՝միաժամանակլինելով թերևս այս պահի Նաիրիտի փրկության միակ ու հնարավոր ելքը։
Ուզում ենք հավատալ, որ Ձեր անունը կկապվի ոչ թե Նաիրիտիկործանման, այլ դրա վերածնման և նոր սկզբի հետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ