Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2019   20:36 Առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբանը թվարկել է քաղցկեղ առաջացնող մթերքները 05/21/2019   20:35 Գավառում տեղումներից ժամեր անց էլ պահպանվում է կարկտի հաստ շերտը 05/21/2019   20:31 «Իմ քայլը» չի քննարկել ԲԴԽ-ն կամ ՍԴ-ն ցրելու հարցը. Լիլիթ Մակունց 05/21/2019   20:29 Քրեական գործն իր ողջ նյութերով ՍԴ ուղարկելով` մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլեւս դադարել է. Վահե Գրիգորյան 05/21/2019   20:23 Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա. Վլադիմիր Սոլովյովը՝ ուկրաինացի քաղաքագետին 05/21/2019   20:18 «Սվիտալսկի սիկ».միջադեպ ԵՄ դեսպանի ելույթի ժամանակ 05/21/2019   20:07 Դատարաններն արգելափակելու ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ 5 նյութ ուղարկվել է ՀՔԾ 05/21/2019   19:42 Ծնողները, ծննդատնից վերադառնալիս, երեխային մոռացել են տաքսիի մեջ 05/21/2019   19:40 Պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելել են հացադուլ հայտարարած անձանց. իրազեկում հացադուլի վերաբերյալ 05/21/2019   19:35 Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր 05/21/2019   19:29 Մեր ռազմավարական տեսլականն է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար, երկիր, որտեղ տաղանդը զարգացնելու անսահմանափակ հնարավորություններ կան. Նիկոլ Փաշինյան 05/21/2019   19:25 ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամաս 05/21/2019   19:23 ՍԴ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը 05/21/2019   19:21 ՀՀ փոխվարչապետ Ավինյանը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկիին կարևորել են երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը 05/21/2019   18:58 Հորդորում ենք պետական բոլոր պաշտոնյաներին ցուցաբերել իմաստնություն և զսպվածություն. ԵԽ ԵՄ -ՀՀ պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմ 05/21/2019   18:40 Սպանության մեջ մեղադրվող գիշերային ակումբի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրգործը կարճվել 05/21/2019   18:08 «Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի. պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել սրճարանի ապամոնտաժումը 05/21/2019   17:52 Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները համագործակցելու են. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր 05/21/2019   17:49 Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը 05/21/2019   17:46 Զինծառայող-խոհարարները մասնակցել են տոլմայի համահայկական փառատոնին 05/21/2019   17:44 ԶՈՒ զինծառայողները մասնակցում են կիբեռանվտանգության մրցույթին 05/21/2019   17:34 ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մեկնել է ՌԴ 05/21/2019   17:31 Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը վերադարձել է Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող զորավարժությունից 05/21/2019   17:26 Հրապարակվել է ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հրավիրած ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը 05/21/2019   17:22 Սպանության փորձ` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 05/21/2019   17:08 «Հարձակում ոչ ոք չի գործել». Արթուր Իսպիրյանը հրաժարվում է խոսել դեպքի մասին 05/21/2019   16:54 Ոստիկանությունն արձագանքել է կառույցի հասցեին հնչող քննադատություններին 05/21/2019   16:28 Հայաստանը պետք է դրախտ դարձնել տաղանդների համար. Նիկոլ Փաշինյանը 05/21/2019   16:18 Փակ դռներով դատարաններ շոուի արանքում՝ Արցախի, հողեր հանձնելու և դավաճանության մասին. 05/21/2019   16:17 Արտակ Զեյնալյանը չի շտապում գնահատականներ տալ վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին 05/21/2019   15:56 Խտրականության բացակայությունը դեռևս չի նշանակում հավասար հնարավորությունների առկայություն. Զարուհի Բաթոյան 05/21/2019   15:51 Վազգեն Մանուկյանը վտանգավոր է համարում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ԱԺ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը 05/21/2019   15:22 Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքական վարչության պետի հետ 05/21/2019   15:19 Դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում 05/21/2019   15:14 Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու 05/21/2019   14:59 Բախվել են ՊՆ ГАЗ 66-ն ու Ford-ը. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են.Shamshyan. com 05/21/2019   14:49 Վարդան Ղուկասյանի եղբորորդու և նրա խցակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել ՔԿՀ-ում 05/21/2019   14:43 ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել Փաշինյանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես ճնշում դատական համակարգի վրա 05/21/2019   14:29 Միջադեպ Կողբացու փողոցում 05/21/2019   14:07 Սպասվում են տեղումներ 05/21/2019   13:53 Քաղաքացին ընկել է ջրատարը և մահացել 05/21/2019   13:45 Անցած տարի այս օրը Գեղամա լեռներում ձնծաղիկները ծաղկել էին. Գագիկ Սուրենյան 05/21/2019   13:30 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ անչափահասին սեքսուալ բնույթի գործողություններին և սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար 05/21/2019   13:23 Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն.ՀՅԴ 05/21/2019   13:03 Ինչպես օգտագործել թայմ-աութը 05/21/2019   13:01 Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը կկայանա Երևանում 05/21/2019   12:59 Դերժավայի Արկադիի ենթադրյալ թիկնազորի մոտ հայտնաբերված զենքերը օրինական են եղել 05/21/2019   12:58 ԼՀԿ-ի նախաձեռնությամբ կկայանա ԱԺ արտահերթ նիստ 05/21/2019   12:54 Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա 05/21/2019   12:52 71-ամյա տղամարդուն մեղադրանք են առաջադրել կանեփ աճեցնելու համար
05/20/2019   11:34 Առաջին միջազգային արձագանքը.Վտանգը միշտ այն էր, որ Փաշինյանը, չկարողանալով երկիրը վերափոխել արագ ու կայուն կերպով, կրկին կվերադառնա պոպուլիզմին 05/19/2019   23:06 Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ 05/20/2019   01:37 Բոլոր դատարանները արգելափակելու գրառման քրեաիրավական վերլուծություն 05/20/2019   13:20 Դատավոր Դավիթ Բալայանի՝ դատարանի շենք մտնելու խոչընդոտելու քրեաիրավական բնութագիրը 05/19/2019   23:11 ՀՅԴ-ն ՀՀ նախագահից պահանջում է ապահովել երկրում սահմանադրական կարգի պահպանումը 05/20/2019   21:17 Հայաստանի գործող օրենսդրությունը թույլ չի տալիս իրականացնել դատավորների վեթթինգ. հնարավոր են սահմանադրական փոփոխություններ 05/20/2019   00:32 Միանշանակ ճնշում է դատական համակարգի վրա. Ալեքսանդր Ազարյան 05/19/2019   21:37 «Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ վաղը չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ». Գևորգ Պետրոսյան 05/19/2019   21:02 Վարչապետն իր մոտ է հրավիրել դատական մարմինների ղեկավարներին 05/20/2019   17:19 Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, թող հիմք գտնեն՝ ինձ աշխատանքից ազատելու». Ալեքսանդր Ազարյան 05/20/2019   18:38 Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը վարույթը կասեցրել է. գործը տեղափոխվում է ՍԴ 05/20/2019   14:02 Եթե դատավորին են շպրտում, լրագրողն ո՞վ է, որ չանեն. 5-րդ ալիքը միկրոֆոնների վրայից հանել է տարբերանշանները 05/20/2019   11:44 Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին. Արայիկ Հարությունյան 05/20/2019   17:30 Կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումներին՝ երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով. ԱՄՆ դեսպանատուն 05/20/2019   16:50 Ազարյանն այն դատավորն է, ով ցանկացած «օրոքների» ժամանակ գործել է օբյեկտիվ. Երվանդ Վարոսյան 05/20/2019   08:38 Քաղաքացիները արգելափակել են Աջափնյակի և Դավթաշենի ընդհանուր իրավասության դատարանը 05/20/2019   00:11 ՀՀ նախագահի հայտարարությունը` ստեղծված իրավիճակի վերաբերյալ 05/20/2019   12:36 Կիրականցվի դատավորների վեթինգ. դատավորները պետք է հրաժարական տան կամ կհեռացվեն. Վարչապետի հայտարարությունը 05/19/2019   23:27 ԲԴԽ-ի հայտարարությունը 05/19/2019   21:41 ՀՀ վարչապետը մասնակցելու՞ է դատարանների արգելափակմանը․մեկնաբանում է խոսնակը

Գումարի հետ մասին ընտրողներին տրվել են նաեւ գունավոր գրիչներ. Նիկոլ Փաշինյանը դիմել է գլխավոր դատախազին 05/23/2017   12:45  |  ԼՐԱՀՈՍ

Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանըն  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազին՝ կցելով 26 թերթից բաղկացած նյութերը։

Հաղորդման մեջ մասնավորապես ասվում է.

ԵԼՔ դաշինքը, համախոհների կողմից ստանալով ահազանգեր այն մասին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական շտաբերում մարդկանց մեծ կուտակումներ են առաջանում, և կան մարդիկ, ովքեր շտաբի տարածքին էին մոտենում ինչ-որ համարներով, իրականացրել է արագ արձագանքում, և ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԵԼՔ դաշինքի կողմից ավագանու թեկնածու առաջադրված Հարություն Բաբայանի և Սուրեն Անանյանի հետ 2017թ. մայիսի 12-ին ժամը 13:00-ի սահմաններում ժամանել են Կոմիտաս 56 հասցեում գտնվող` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ընտրական շտաբ, որտեղ առկա է եղել մարդկանց կուտակում, ովքեր տարածքից հեռացել են այն ժամանակ, երբ պարոն Գորգիսյանը մոտեցել է տարածքին և սկսել իր հեռախոսով ֆեյսբուքյան ուղիղ եթերով նկարահանել տարածքում առկա մարդկանց: Միևնույն ժամանակ շտաբի դռների մոտ ավելացվել է վերջինիս անվտանգությունը հսկող անձանց քանակը:

Գևորգ Գորգիսյանը 13:25-ի սահմաններում լքել է շտաբի տարածքը, սակայն Հ. Բաբայանն ու Ս. Անանյանը մնացել են շտաբի տարածքում` իրականացնելով հետագա դիտարկում, երբ 13:30-13:40-ի սահմաններում նկատել են, որ ընտրական շտաբ է մուտք գործում մաքրություն իրականացնելու համար նախատեսված համազգեստ կրող կին, ով շատ կարճ ժամանակ անց դուրս է եկել շտաբից` ձեռքում ունենալով կեսից ավել լցված սև պոլիէթիլենային տոպրակ, շտաբի դռների դիմաց գտնվող աղբամանների պարունակությունը դատարկել է տոպրակի մեջ, ավլել  շտաբի դիմացի հատվածը, աղբը լցրել ձեռքի տոպրակը և այն գցել շտաբի մոտ գտնվող աղբամաններից մեկի մեջ:

Հ. Բաբայանի խնդրանքով՝ Ս. Անանյանն ուշադիր հետևել է` տեսնելու համար, թե ո՞ր աղբամանն է կինը գցում տոպրակը, ապա մոտեցել է աղբամանին և ծխախոտի գլանակով ծակել սև պոլիէթիլենային տոպրակը (նշան անելով վերջինիս վրա), որը կինն արդեն իսկ նետել էր աղբամանը:

Որոշակի ժամանակ սպասելով, որպեսզի իրենց նկատմամբ ուշադրությունն այլևս կորչի, Հ. Բաբայանը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի ուղեկցությամբ մոտեցել է Անանյանի մատնանշած աղբամանին և այնտեղից հանել նշված տոպրակը:  Պոլիէթիլենային տոպրակն իր բաղադրությամբ տեղափոխվել է Ելք դաշինքի ընտրական շտաբ և ենթարկվել զննության, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ տոպրակում առկա սպիտակ մի քանի տոպրակների մեջ տեղադրված են եղել պատառոտված և ճմրթված փաստաթղթեր, որոնց նախնական ուսումնասիրության և դրանց վերականգնման  արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ փաստաթղթերը ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառքի բաժանման գործընթացի կազմակերպման նպատակով մշակված նյութեր են:

Մասնավորապես՝

1. Մարդկանց ցուցակներ, որոնք պարունակում են անձանց հասցեներ, ինչպես նաև մարդկանց թվաքանակ, որը ենթադրաբար այն մարդկանց ցուցակների մի մասն է, ովքեր հանդիսանում են «տան ակտիվիստը» և ցուցակագրվել են ընտրակաշառք ստանալու համար և ում հետ, ըստ ստորև նշված ուղեցույցի, պետք է կապ հաստատեին շտաբի ներկայացուցիչները` ընտրակաշառք փոխանցելու նպատակով: Ուշագրավ է, որ այդ ցուցակում «մեկնաբանություն» վերտառման ներքո առկա են նշումներ կապված գրիչի հետ, օրինակ «գրիչ Հայկ»:

Հաշվի առնելով Ելք դաշինքի դիմումի հիման վրա 7/51 ընտրատեղամասում իրականացված վերահաշվարկի արդյունքում ի հայտ եկած նոր հանգամանքները՝ կարելի է ենթադրել, որ դրանք հենց այն ցնդող գրիչների տրամադրման մասին նշումն է կամ, ինչպես այդ մասին Ելք դաշինքի ներկայացուցիչները բազմից հայտարարել էին տարբեր ԶԼՄ-ներով, ինչպես նաև ԿԸՀ ներկայացված դիմումում, ընտրողներին գումարի տրամադրման հետ միասին համատարած բաժանվում էին գունավոր գրիչներ` պահանջելով քվեարկել այդ գրիչներով` մարդկանց քվեարկությունը վերահսկելու կամ նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով` միտում ունենալով պարտավորեցնել անձին կատարել կաշառք տվողին տրված խոստումը` իր օգտին քվեարկություն կատարելու մասին:

Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ իրականցվել է հակաօրինական արարք, որի նպատակն էր կամ կեղծել քվեաթերթիկը` դիտավորյալ կերպով վերացնելով այնտեղ արվող նշումը, կամ գունանոր գրիչով քվեարկված քվեաթերթիկների առկայությունը ստուգելու միջոցով` այսկերպ տեղեկանալ անձի կողմից տեղամասում կատարված քվեարկության արդյունքների վերաբերյալ:

2. Ընտրողների ցուցակներ, որոնք պարունակում են նաև գումարի չափ, ինչպես նաև «+» և «-» նշանով տարանջատում, ինչն իրականացվում է գործողության կատարված/չկատարված տարբերակումն իրականացնելու համար: Ինչպես նաև փաստաթղթում առկա են գրառումներ այն մասին, որ կոնկրետ անձանց հարկավոր է կանչել 5000 դրամ վերադարձ ապահովելու համար:

3. Առանձնակի ուշագրավ է, որ այս ցուցակներում առանց վերնագիր թողնված սյունակի ներքո կատարված է նշում՝ «փարոս»: Ինչպես հայտնի է ՀՀ-ում Փարոս (ներկայումս՝ ընտանեկան նպաստ) ծրագիրը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցություն տրամադրող ծրագիրն է, որի շահառուներ են հանդիսանում առավել խոցելի խավերը:

Հետևաբար, տեղի է ունեցել առնվազն վարչական ռեսուրսի չարաշահում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրել է ՀՀԿ ընտրական շտաբին Փարոս ծրագրում գրանցված անձանց ցուցակները, որպեսզի ընտրակաշառքի բաժանումը կազմակերպվի թիրախավորված: Այնուամենայնիվ, Փարոս նշումը կարող է ենթադրել, որ տվյալ անձին խոստում է տրվել իրեն հաշվառել Փարոս ծրագրում կամ սպառնալիք է եղել հանել Փարոս ծրագրից` ցանկալի ձևով չքվեարկելու դեպքում:

4. Համաձայն մեկ այլ ցուցակի, որից ակնհայտ է, որ որպես ընտրակաշառք մատուցվել են ծառայություններ կամ տրվել են խոստումներ ծառայություններ մատուցելու վերաբերյալ, վերևում նշված է ընտրատեղամասի համարը և ենթադրաբար պատասխանատուի անունը, ստորև ներկայացված են շենքերի հասցեներ, երկու ամսաթիվ, ապա կատարման ընթացքի մասին տեղեկություն կամ անձի անուն, ով ենթադրաբար պետք է զբաղվի այդ հարցով կամ պատասխանատուն է այդ գործողության իրականացման համար:

Այսպես օրինակ «Սունդուկյան 23 շենքի հետնամուտքի ոռոգման ջուրը միացնել – միացված է», «Սունդուկյան 29շ-ի վերջին մուտքի բորդյուրը վերանորոգել – 10.05.2017թ. – զակազը գրված է»:

5. Ուղեցույց կուսակցության շտաբի ներկայացուցչի համար` բնակչին գումար հանձնելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Այս ուղեցույցը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել հստակ համակարգված և կազմակերպված ընտրակաշառքի բաժանում` ըստ նախնական կազմված ցուցակների:

6. Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում (թաղապետարան), քանի որ առկա ցուցակներից մի քանիսում (Վարչական ռեսուրսի ցուցակ 1 և Վարչական ռեսուրսի ցուցակ 2) ձայների ապահովման պատասխանատուների սյունակի ներքո նշված են պետական մարմինների աշխատակիցներ, մասնավորապես` պաշտոնյա – վերահսկիչ պալատ, պաշտոնյա – քաղաքապետարան, թաղապետարանի տարբեր բաժիններ, մասնավորապես` ընդհանուր բաժին, իրավաբանական բաժին, առևտրի և սպասարկման բաժին, եկամուտների բաժին և այլն, և յուրանքչյուր հաստատության անվան դիմաց նշված են մարդկանց քանակներ:

7. Կրթական հաստատությունների ներգրավում նախընտրական քարոզչությանը, քանի որ առկա ցուցակներից երկուսում (Վարչական ռեսուրսի ցուցակ 1 և Վարչական ռեսուրսի ցուցակ 3) ձայների ապահովման պատասխանատուների սյունակի ներքո նշված են դպրոցներ, մանկապարտեզներ (առանց մասնավորեցման ուսումնական հաստատությունների համարները) և յուրաքանչյուր հաստատության անվան դիմաց նշված են մարդկանց քանակներ:

8. Ոստիկանության աշխատակիցների ներգրավում նախընտրական քարոզարշավում, առկա է ֆաքսի միջոցով (010)27-02-02 հեռախոսահամարից, որը գրանցված է Արաբկիրի ոստիկանության անվան ներքո, հաղորդագրություն է ուղարկվել` նշումով հանձնել Արշակ Գևորգյանին, որտեղ ներկայացված է ՊՊԾ անձնակազմը` յուրաքանչյուրի անունի ու պաշտոնի դիմաց թվանշումով:

9. Գումարի տրամադրման ձևաթուղթ ըստ տեղամասերի, որտեղ նշվում է շտաբի պատասխանատուի անունը` Արմեն Ազոյան, ապա լրացման ենթակա են մնում «ՀՀԿ ձայներ» և «Գումար» տողերի բովանդակությունները, ինչը խոսում է այն մասին, որ նշված ձևաթղթում լրացվում է այն ձայների քանակը, որն անձը պետք է ապահովի 4/01 տեղամասի համար և դրա դիմաց ստանա համապատասխան ընտրակաշառք: Առկա է նաև նմանատիպ ստացականի ձեռագիր տարբերակը:

10. Ձայների բավարար քանակի չապահովման դեպքում գումարի վերադարձի ձևաթուղթ, որը ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ կուսակցությունն ընտրակաշառք է տվել հասցեական անձանց ու սահմանել նախապայման` ապահովել որոշակի քանակությամբ ձայներ, իսկ պայմանավորվածությունը չկատարելու դեպքում իրականացնել գումարի վերադարձ: Ավելին այս ձևաթուղթն ուներ հստակ պատասխանատու անձ և ակտի մի կողմը հայտնի սուբյեկտ է, ով հանդիսանում է շտաբի պետ Ա. Ազոյանը:

Կարևոր է նկատել, որ նշված շտաբի հարևանությամբ գտնվում է Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկի մասնաճյուղ, որի դրսի հատվածում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսանելիության դաշտում էին գտնվում շտաբի մուտքն ու հարակից տարածքը:

Ուշագրավ է նաև այն, որ 2017թ. մայիսի 14-ին www.1in.am լրատվականի կայքում հրապարակված «Կրակն ընգանք, որ լրագրող եք. Գոռ Վարդանյանն իրեն զգում է կինոյում» վերտառությամբ հոդվածին կից տեսագրությունում առկա է դրվագ, երբ օպերատորի խցիկի տեսադաշտում է հայտնվում Կոմիտաս 56 հասցեում գտնվող ՀՀԿ ընտրական շտաբի համակարգչի էկրանը, որի վրա հստակ երևում են վերևում նկարագրված ցուցակների էլետրոնային տարբերակները, որոնք պարունակում էին նույն անունները, ինչ հետագայում աղբամանում հայտնաբերված ցուցակները:

Նշված փաստաթղթերը մշակված են  այնպիսի գործողություններ իրականացնելու համար, որոնց կատարումն արգելված է քրեական օրենսդրությամբ և որոնք հանդիսանում են հանցագործություն: Մասնավորապես խախտվել է.

1. ՀՀ Սահմանադրության հոդված 2, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

2. ՀՀ Սահմանադրության հոդված 7, որի համաձայն «Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ»:

3. ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 19-ի մաս 5, որի համաձայն «Արգելվում է նախընտրականքարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս. 2) … ոստիկանությունում, … ծառայողներին, …»:

4. ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածը, որը նախատեսում է, որ. «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով»:

5. ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածը, որը նախատեսում է, որ. « Քաղաքացու ընտրական … իրավունքի ազատ իրականացմանը … խոչընդոտելը, … պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքները, որոնք՝

1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով,

2) կատարվել են նյութապես շահագրգռելով,

3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,

5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ 6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

6. Ընտրական օրենսգրքի հոդված 154.2 մաս 2, որը նախատեսում է. «Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով քննարկել սույն հաղորդումը և հարուցել քրեական գործ:

Հուսով եմ, որ Ձեր կողմից ձեռք կառնվեն բոլոր միջոցները` ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի բոլոր մեղավորներին բացահայտելու և պատժելու ուղղությամբ:

Կից ներկայացնում եմ` Կոմիտաս 56 հասցեում գտնվող` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ընտրական շտաբից դուրս բերված եւ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների կողմից մոտակա աղբամանում հայտնաբերված նյութերը՝ 26 թերթ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:46 16/05/2017  |  Քրեական խրոնիկոնԼրագրողների նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցվել է քրեական գործ
21:20 15/05/2017  |  Ընտրական իրավունքԵրևանը սիրողների համար չկա իմը և քոնը. Տարոն Մարգարյան
19:09 15/05/2017  |  ՔաղաքականԱկնհայտ արտառոց դեպք է. Զարուհի Փոստանջյանն ահազանգում է իրավապահ մարմնի անգործության մասին
19:01 15/05/2017  |  Ընտրական իրավունքԸնտրություններն անցել են կոպտագույն խախտումներով. Անկախ դիտորդ
18:43 15/05/2017  |  Ընտրական իրավունքՀետաքննություն է կատարվում 39 ահազանգով
00:35 15/05/2017  |  Ընտրական իրավունքՀՀԿ-ն առջեւում է զգալի տարբերությամբ. նախնական արդյունքներ
00:12 15/05/2017  |  ՔաղաքականՇարմազանովն ընտրությունները գնահատում է մրցակցային, ժողովրդավարական և փաստում ՀՀԿ թիմի համոզիչ հաղթանակը
23:18 14/05/2017  |  Ընտրական իրավունքԿԸՀ-­ն որևէ դիմում կամ բողոք չի ստացել
22:21 14/05/2017  |  Ընտրական իրավունքՄի շարք լրագրողներ ենթարկվել են հարձակման. հայտարարություն
22:13 14/05/2017  |  Ընտրական իրավունքԴատախազությունն ընթացք է տվել ընտրախախտումների վերաբերյալ 79 հաղորդման

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]