ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վլադիսլավ Մանգասարյանը հորինվածք անվանեց ստվարածավալ մեղադրական եզրակացությունը 05/17/2017 15:42 | Քրեական խրոնիկոն
Գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի` շուրջ 2 միլիարդ դրամի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանի գործով այսօրվա դատական նիստում սկսվեց դատաքննությունը:
Ըստ մեղադրական եզրակացության, Վլադիսլավ Մանգասարյանը Երևան քաղաքում իրականացնելով բազմաբնակարան շենքերի շինություն, ինչպես նաև ստանալով Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք, իսկ հետագայում` փաստացի հանդիսանալով նաև հիշյալ շինությունների սեփականատեր «Արին Կապիտալ» Ներդրումային ՍՊԸ բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով` գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների և ՍՊԸ առանձնապես խոշոր չափերի` 2.255.412.294 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:
Գործով տուժող է ճանաչվել 26 անձ, այդ թվում նաև՝ իրավաբանական անձ։
Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի խարդախություն, 31 դրվագով:
Ծավալուն մեղադրական եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանը հայտարարեց, որ ինքն ամբողջությամբ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն, այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, առաջինից մինչև վերջին տողը հորինվածք է: «Դեպք առ դեպք կապացուցեմ, որ սխալ է»,- ասաց ամբաստանյալը: Նա հավելեց. «Ես տուն շինող եմ, տուն քանդող չեմ»:
Ըստ ամբաստանյալի, ի սկզբանե համաձայն չի եղել մեղադրական եզրակացության հետ, սակայն ինքը հիվանդ էր, երկու ինֆարկտ է տարել և իրեն հնարավորություն չի տրվել բողոքարկել այն դատախազություն:
Իր վստահորդներին վերաբերող դրվագներով մեղադրանքն ընդունել-չընդունելու մասին գործով չորս տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցերին ամբաստանյալը պատասխանում էր զսպված կամ պոռթկացող զայրույթով՝ հայտարարելով՝ «թույլ տվեք դատաքննությունն անցկացվի, որ ես կարողանամ ապացուցել իմ անմեղությունը»:
Պոռթկումներից մեկի ժամանակ ամբաստանյալը միտք հայտնեց, որ եթե փաստաբանը ներկայացնում է անձանց շահերը, չի նշանակում, որ «մյուսի նկատմամբ պետք է դառնա քիլլեր»: Ապա հայտարարեց՝ ես սյունեցի եմ, ճորտ չեմ, մեղավորները պետք է պատժվեն: Հետևեց ամբաստանյալի հաջորդ դիտարկումը՝ «Դուք լավ աճպարար եք, մեզնից լավ գիտեք մեր պատմությունը»:
Ամբաստանյալը հայտարարեց՝ եթե անձը հարց ունի, թող քաղաքացիական հայցով դիմի դատարան և ոչ թե հարցը կապի խարդախության, խաբեության հետ, չի ստացվի, ասաց ամբաստանյալը:
Վ.Մանգասարյանը՝ ի պատասխան հարցի, հայտարարեց, որ չի ընդունում քաղհայցերը: Նա հավելեց, երբ դատաքննությամբ կապացուցվի, որ ինքը մեղավոր է, այդ ժամանակ էլ կպատասխանի:
Բանավեճ տեղի ունեցավ նաև ամբաստանյալի պաշտպանի ու մեղադրողի միջև՝ արդյոք բեկանվե՞լ է «Արին Կապիտալ»-ի սնանկության վճիռը, թե ոչ, հնչեց մեղադրողի արձագանքը՝ այդ հարցն իրավունք չունեք տալ, դա մեղադրանքի ծավալի մեջ չի մտնում: Ի վերջո պաշտպանը եզրահանգեց՝ այդ կապակցությամբ նշվածը ենթադրություն է, իսկ մեղադրողի եզրահանգմամբ՝ հաստատված է փաստերով:
Պաշտպանական կողմը, սակայն, համաձայնեց մեղադրանքի կողմի միջնորդած ապացույցների հետազոտման կարգի հետ, դատարանն էլ սահմանեց այդ կարգը՝ նախ կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, կհարցաքննվեն տուժողները, վկաները, վերջում ցանկության դեպքում ցուցմունքներ կտա ամբաստանյալը:
Մինչև դատաքննության սկսվելը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը քաղհայցերի հետ կապված հայտարարեց, որ ամբաստանյալի գործողությունների հետևանքով պատասխանատվություն պետք է կրի նաև պետությունը, այսինքն՝ պետությունը պետք է պատասխանող ճանաչվի:
Ինչո՞ւ եք պետությանը պատասխանող ճանաչում, պետության դեմ մեղադրանք կա՞, ցույց տվեք, որ պետությունը մասնակցել է հանցավոր արարքին, ասաց գործով նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը: Նշվեց, որ դատարանը այդ հարցին կարող է անդրադառնալ միայն ապացույցները հետազոտելուց հետո:
Լուսանկարը՝ Hetq.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ