ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ամբողջ գործն այսպես դատարկ է». Իսրայել Սարգսյանի պաշտպան 05/16/2017 19:16 | Դատական ռեպորտաժներ
Քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության գործով հաջորդ դատական նիստում ցուցմունքներ կտա ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը: Նա դատարանին խնդրեց, որպեսզի իր ցուցմունք տալու ժամանակ ապահովվի գործով վկա Տիգրան Ասատրյանի ներկայությունը:
Դատարանը, սակայն, նկատեց, որ օրենքով նման կարգ նախատեսված չէ՝ դատարանը չի կարող պարտադրել, որպեսզի վկան ներկա գտնվի ամբաստանյալի հարցաքննությանը:
Տիգրան Ասատրյանի կողմից արված նրա ու Իսրայել Սարգսյանի, խոսակցության ձայնագրության մեջ Իսրայել Սարգսյանը հանցագործության հետ կապված խոստովանություն է արել: Իսրայել Սարգսյանը, սակայն, բազմիցս պնդել է, որ խոսակցության ձայնագրությունը մոնտաժված է, եթե ձայնագրությունը ամբողջական կերպով ներկայացվեր իրավապահներին, ապա «հարյուր տոկոսով վստահ եմ, ես այստեղ չէի լինի, գործի քննությունն էլ կգնար ուրիշ ուղղությամբ»:
Այսօրվա դատական նիստում դատարանում հրապարակվեցին դատարան չներկայացած տասնյակ վկաների նախաքննական ցուցմունքները:
Մինչ ինքնությունը հայտնի վկաների ցուցմունքների հրապարակումը դատարանում հրապարակվեցին տուժող Մովսես Ներսիսյանի մեքենայի նկատմամբ գաղտնի դիտարկմանը մասնակցած երեք փակ վկա ոստիկանների, ցուցմունքները՝ նրանց նկատմամբ կիրառվել է պաշտպանության միջոց: Ըստ դատարան ուղարկված գրության, վկաներն երկարատև գործուղման մեջ են և չեն կարող ներկայանալ դատարան:
Վկաները մասնակցել են գաղտնի դիտարկմանը, տպավորություն են ստացել, որ դիտարկվող ավտոմեքենայում վարորդի ու նրա կողքի նստատեղին երկու մարդ կա, սակայն դիմագծերը չեն տեսել՝ մեքենայի ապակիները մգեցված են եղել: Ինչ-որ ժամանակամիջոց չեն հետևել օբյեկտին՝ չբացահայտվելու մտահոգությունից ելնելով, ապա դիտարկվող ավտոմեքենան հայտնաբերել են օդանավակայանում՝ արդեն իսկ առանց հետաքրքրող օբյեկտների:
Ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալը հիշեցրեց ոստիկանության գործառույթները՝ կանխել, նախականխել, բացահայտել հանցագործությունը և հարց տվեց՝ ինչո՞ւ ոստիկանները չեն կանգնեցրել ու չեն մոտեցել դիտարկվող ավտոմեքենային:
Իսրայել Սարգսյանն արձանագրեց, որ վկաները դիտարկվող ավտոմեքենայի մեջ միշտ երկու հոգի են տեսել, այսինքն՝ այդ ողջ ընթացքում հանցագործություն չի կատարվել: Բացի այդ, վկաներից ոչ ոք հաստատ չի ասում, որ ինքը՝ Իսրայել Սարգսյանը, հաստատ նստել է Մովսես Ներսիսյանի ավտոմեքենան, ցուցմունքներում միայն ենթադրություններ են:
Իրենց իրական ինքնությամբ ցուցմունք տված վկաներից մեկը՝ գործով տուժող Արթուր Սաֆարյանի հարևանն է, հայտնել է, որ հանկարծակի բարձր ճիչերի ձայներից արթնացել է, կրակոցներ չի լսել, տեսել է բակում հավաքված ոստիկանների, շատ մարդկանց, ապա իմացել է, որ Արթուր Սաֆարյանին են սպանել: Վկան տեղյակ չի եղել, թե որը կարող էր լինել սպանության հնարավոր պատճառը, հայտարարել է, որ որևէ մեկին չի կասկածում այդ սպանությունը կատարելու մեջ:
Մեկ այլ վկա հայտնել է, որ երեք անգամից ավելի կրակոցների ձայներ է լսել, մտածել է հրավառություն է, հետո լսել է Արթուր Սաֆարյանի կնոջ՝ օգնություն կանչող ճիչը: Նրանից էլ լսել է, որ Արթուրի վրա կրակել ու սպանել են:
Եվս մի վկա ինչ-որ ձայներ է լսել, լուսամուտից տեսել հավաքված մարդկանց, իմացել, որ ինչ-որ մեկին հրազենով սպանել են, զանգահարել է ոստիկանություն ու հայտնել այդ մասին:
Վկաների հրապարակված ցուցմունքերը մեծամասամբ ցուցմունքներ էին ոչնչի մասին՝ Մագնում հյուրանոցային համալիրի մատուցողուհին, օրինակ, չի տեսել համալիր այցելած հաճախորդի մեքենայի համարը, մակնիշը չի կարող ասել, չի տեսել հաճախորդին կամ հաճախորդներին գնալիս, աղմուկ և արտառոց ձայներ չի լսել, իսկ Իսրայել Սարգսյանի տվյալներով անձի չի ճանաչում: Մագնում համալիրում, ըստ գործի, սպանվել է Մովսես Ներսիսյանը, նրա դիակը մինչ օրս՝ ենթադրյալ սպանությունից ավելի քան երեք տարի անց չի հայտնաբերվել:
Վկաների ցուցմունքների վերաբերյալ ամբաստանյալի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հայտարարեց. «Ամբողջ գործն այսպես դատարկ է»:
Այսօր պաշտպանական կողմը նորից պնդեց, որպեսզի իրեղեն ապացույց ճանաչվի ռետինե ձեռնոցը, որը հայտնաբերվել է Արթուր Սաֆարյանի սպանության վայրում՝ զենքի, պարկուճների հետ միասին: Ձեռնոցով, ըստ պաշտպանական կողմի, ապացուցվում է, որ Մովսես Ներսիսյանը չի կրակել, հետևաբար, «ինչո՞ւ պետք է ես նրան սպանեի», ասաց Իսրայել Սարգսյանը: Նա հավելեց՝ ժամանակը ցույց կտա իրականությունը: Դատարանը, սակայն, հիշեցրեց, որ ձեռնոցը մեղադրանքի ծավալում առկա չէ:
Հիշեցնենք, որ ըստ Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքի, նա իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է սպանել Արթուր Սաֆարյանին, իսկ կատարելուց հետո սպանել է նաև նրան ու դին նետել Քանաքեռավանի կոյուղու դիտահորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ