Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:14 Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Փաշինյան 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Արցախյան հակամարտությունն ոչ այլինչ է, եթե ոչ իրավունքի և ոչ իրավական մտածողության հակամարտություն. Ռուբեն Մելիքյան 05/06/2017   14:31  |  ԼՐԱՀՈՍ

Արցախին անհրաժեշտ է մարդու իրավունքների ռազմավարություն՝ ներկայացնելով իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքը,  «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Արցախի ՄԻ պաշտպանը նշեց, որ այդ հարցն իրենք ընդգծել են իրենց տարեկան զեկույցում:

«Ընդհանրապես ռազմավարական մոտեցումը խնդիրներին կարևոր է երկու տեսանկյունից՝ առաջինը, որպեսզի մենք հասկանանք ուր ենք գնում: Դրա համար, իհարկե,  աշխատանքի արդյունք է պետք՝ վիճակագրական, այլ փորձագիտական ճանապարհով, որպեսզի  հասկանանք խնդիրները, հետո դրանց լուծումները տանք: Եվ, երկրորդ, չափելիությունը՝  առաջընթաց ունե՞նք, թե՞ չունենք: Այս կոչն ենք արել սփյուռքյան կառույցերին,  իրավապաշտպան հանրությանը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

ՄԻ պաշտպանն առաջնահերթությունների շարքում նշեց միջազգային կառույցների հետ աշխատանքը: Այդ հարցում Արցախի մարդու իրավունքների ինստիտուտն երկու հիմնական գործընկեր ունի՝  հայկական սփյուռքն ու միջազգային իրավապաշտպան հանրությունը: Բոլոր այն սփյուռքյան  կառույցները, ում հետ իրենք աշխատում են, իսկ իրենք աշխատում են հայկական սփյուռքի հիմնական խաղացողների հետ, մեծ պատրաստակամություն ունեն Արցախում իրականացվող գործունեությունը որոշակիորեն համալրել կամ շեշտադրել մարդու իրավունքների կոմպոնենտը:

«Մեզ համար դա շատ կարևոր է, որովհետև արցախյան հակամարտությունն ի վերջո իր էությամբ մարդու իրավունքներին վերաբերող հակամարտություն է, դա մարդու իրավունքների խնդիր է, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավունքի և ոչ իրավական մտածողության հակամարտություն»,- նկատեց Ռուբեն Մելիքյանը:

ՄԻ պաշտպանը նշեց, որ միջազգային համագործակցությունը իրենց համար ունի սկզբունքային նշանակություն,  և «մենք այս ուղղությամբ աշխատում ենք»:

Ռ.Մելիքյանը հատուկ կարևորեց նաև հայաստանցի գործընկերների հետ աշխատանքը՝  չի եղել դեպք, որ իրենք դիմեն որևէ հայաստանյան  կազմակերպության և չստանան ակնկալածից ավելին:   

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ այն փաստաթուղթը, որը մեծ հաշվով ամփոփում էր տարեկան գործունեությունը, Արցախի ազգային ժողովի առջև ներկայացված տարեկան հաշվետվությունն էր:

Առաջնահերթություններից առաջինը, կառույցի ղեկավարի գնահատմամբ, հանրային իրազեկման խնդիրն է և դրա հետ զուգակցված կարողությունների մեծացման խնդիրը: Արցախը՝  չունենալով կարողությունների զորացման այն բոլոր հնարավորությունները, որ, օրինակ, Հայաստանում գործընկերներն ունեն, կարիք ունի այդ բացը լրացնելու՝ խոսքը վերաբերվում է ինչպես պետական ապարատին, այնպես էլ, քաղաքացիական հասարակությանն ու անհատ քաղաքացիներին: «Կարողությունների զորացումը կարևոր առաջնահերթություն է մեզ համար, և մենք հատուկ ընդգծել ենք դա և նաև փորձել ենք լուծման ուղիներ առաջադրել»,- նշեց ՄԻ պաշտպանը:

Երկրորդ առաջնահերթությունը քաղաքացիական հասարակության հետ  աշխատանքն է՝ հաշվի առնելով Արցախի քաղաքացիական հասարակության յուրահատուկ վիճակը՝ առաջին խնդրով պայմանավորված:

Երրորդ առաջնահերթությունը մարդու իրավունքների ոլորտում կրթական առաջնահերթությունն է: Ռ.Մելիքյանը կարևորեց, որ առաջին անգամ անցյալ տարի Արցախի պետական  համալսարանի թիմը մասնակցեց միջազգային իրավունքի ամենահեղինակավոր մրցույթի ազգային, այսինքն՝ Հայաստանում կայացված փուլին, դատավորները, այսինքն՝ մրցավարները,  շատ գոհ էին: «Ես վստահ եմ, որ այս ուղղությունը մենք պետք է շարունակենք»:

Հաջորդ առաջնահերթությունը փակ հաստատությունների հետ աշխատանքն է, այստեղ կան  թերություններ: Քաղաքացիական հասարակության հետ քննարկման ժամանակ վերջիններս քննադատություն են հնչեցրել առ այն, որ ՄԻՊ հաստատությունն որպես փակ հաստատություններ առավելապես աշխատում է քրեակատարողական հաստատությունների հետ, քննադատությունն ընդունվել է: «Մենք մտադիր ենք առաջիկա տարվա ընթացքում ուշադրություն դարձնել նաև այլ, սոցիալական նշանակություն ունեցող  փակ հաստատությունների  հետ աշխատանքին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտոնը Ռուբեն Մելիքյանը ստանձնել է մայիսի 5-ից՝ անմիջապես ապրիլյան պատերազմի ավատից հետո: «Ամենևին պատահական չէր, որ Արցախի ազգային ժողովի առջև պատգամավորների հարցերին պատասխանելիս կարմիր թելով անցնում էր հենց ապրիլյան պատերազմից բխող մարդու իրավունքների խախտումների մասին հարցերը: Եվ ես հենց Ազգային ժողովի առջև հանձնառություն ստանձնեցի փաստահավաք առաքելություն սկսել, որը կարճ ժամանակ հետո մենք սկսեցինք, որը ամփոփվեց դեկտեմբերի 9-ին միջանկյալ զեկույցով և որը մենք չենք ավարտել: Սա կարող եմ համարել իրավիճակային առաջնահերթություն»,- ասաց Ռուբեն Մելիքյանն՝ հատուկ ընդգծելով, որ «մենք մարդու իրավունքների սովորական ազգային հաստատություն ենք՝ իրեն բնորոշ բոլոր հատկանիշներով, բոլոր ընդհանրություններով, հատկապես եվրոպական, վերջերս տարածվել է նաև այլ ուղղություններով»:

Ըստ Ռ.Մելիքյանի, իր գլխավորած կառույցի  աշխատաժամանակի մեծ մասը իրենք իրականում ծախսում են հենց  քաղաքացիների դիմումների քննարկման, պետական մարմինների կոմունիկացիայի, քաղաքացիների ընդունելության վրա և այլն: Քաղաքացիների դիմումներն իրենց կառուցվածքով որոշակիորեն տարբերվում են հարևան այլ պետությունների դիմումների կառուցվածքից՝ հաշվի առնելով հենց Արցախի պետության առանձնահատկությունները: Ավելի մեծ թիվ են կազմում զինվորական ծառայության հետ կապված դիմումները, ինչպես նաև սոցիալական ոլորտի դիմումները՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության քաղաքականության առավել ընդգծված սոցիալական բնույթը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:32 21/04/2017  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Մելիքյանը ներկայացրել է ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցը
13:01 21/03/2017  |  ԼՐԱՀՈՍԳնում ենք առաջ. Ռուբեն Մելիքյանն ամփոփել է 35 օրվա իր գործառույթները
11:19 17/03/2017  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Մելիքյանը ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացրել է ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կատարած վայրագությունները և Լապշինի գործը
19:54 15/02/2017  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայաստանի եւ Արցախի օմբուդսմենները Վիեննայում են. քննարկվել են Ադրբեջանի վայրագությունները, Լապշինի գործը
22:06 14/02/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախի ՄԻՊ­-ը Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի վայրագությունները
16:58 04/02/2017  |  ԼՐԱՀՈՍՋոն Էվանսը՝ Արցախի ՄԻՊ-ի մասին. Աշխարհը պետք է ծափահարի
09:49 02/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԴեկտեմբերի 1-ին շփման գծում որեւէ զինվոր չի վիրավորվել. ԼՂՀ ՄԻՊ
10:52 05/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂՀ ՄԻՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոշտանգումների փաստահավաք գործունեությունը շարունակվում է
19:11 07/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքները շարունակվում են. ԼՂՀ ՄԻՊ
20:51 31/05/2016  |  ԼՐԱՀՈՍ8-ամյա երեխային Ադրբեջան մուտք գործելն արգելելը հայատյացության դրսևորում է. ԼՂՀ ՄԻՊ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]