ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անմեղության կանխավարկածի եւ տեղեկատվության ազատության նուրբ սահմանը 05/06/2017 17:28 | Վերլուծություններ
Արդյոք անմեղության կանխավարկածը արգելք է լրագրողի համար՝ հանդես գալու գնահատողական կարծիքով եւ իր լրագրողական նյութերում անձին ներկայացնել որպես մեղավորի, թե ԶԼՄ-ի պարտականության մեջ է մտնում հարգելու կասկածյալի, մեղադրյալի անմեղության կանխավարկածը։
Այս հարցում դատավարագետների կարծիքները հակասական են։ Ոմանք գտնում են, որ ԶԼՄ-ները եւս իրավունք չունեն անձին մեղավոր համարել հանցագործության մեջ, քանի դեռ դատարանի կողմից այդ հանգամանքը չի հաստատվել եւ դատավճիռն օրինական ուժ չի ստացել։ Սակայն ոմանք էլ կարծում են, որ անմեղության կանխավարկածը հակասությունների մեջ չի մտնում ԶԼՄ-ում առկա վարույթի ընթացքի մասին հաղորդումների հետ, եթե դրանք կատարվել են օրինական կարգով, կրում են տեղեկատվական բնույթ, նրան չեն անվանում հանցագործ:
Այս տեսակետի կրողները կարծում են, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը տարածվում է դատավարության սուբյեկտների վրա եւ ոչ երբեք լրագրողների վրա։ ՄԻԵԴ-ն իր մի շարք նախադեպային որոշումներում փաստել է, որ անմեղության կանխավարկածն արդար դատաքննության կարեւոր տարրերից է եւ որ այն կիրառելի է միայն «քրեական հանցագործության» համար մեղադրվող անձի նկատմամբ եւ mutatis mutandis մասնագիտական կարգապահական քննությունների դեպքում, որոնք քննվում են որպես «քրեական մեղադրանքի» գործեր (Albert and Le Compte v.the Belgium, Minveli v.the Switzerland)։
Ըստ ՄԻԵԴ-ի՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը գործում է միայն կոնկերտ հանցանքի կապակցությամբ, որում անձը մեղադրվում է եւ այն չի կարող տարածվել մեղադրյալի բնավորության եւ վարքի վերաբերյալ կատարված դատողությունների նկատմամբ (Phillips v. The United Kingdom)։
Անմեղության կանխավարկածը հարգելու պահանջն ուղղված է նախեւառաջ դատարաններին եւ այն ենթադրում է, որ inter alia, դատավորներն իրենց պարտականություններն իրականացնելիս չպետք է առաջնորդվեն այն կանխակալ կարծիքով, որ մեղադրյալը կատարել է իրեն մեղսագրվող արարքը. Այդ պարտականությունը դրված է դատախազի վրա։ Այդուհանդերձ՝ Allenet de Ribemont v. France գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ անմեղության կանխավարկածը կարող է խախտվել ոչ միայն դատավորի կամ դատարանի, այլեւ պետական այլ մարմինների կողմից։ Ընդգծենք՝ խոսքը գնում է պետական այլ մարմինների մասին, որոնց թվին կարելի է դասել քննչական մարմիններին եւ իրավապահ այլ մարմիններին բայցեւ փաստել է, որ դա չի նշանակում, որ անձի մեղավորության վերաբերյալ որեւէ հայտարարություն չի կարող հնչել։ Lutz v. the Federal Republic of Germany գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ անհրաժեշտ է տարբերակել հայտարարությունները, որոնք արտահայտում են կարծիք տվյալ անձի մեղավորության վերաբերյալ եւ հայտարարությունները, որոնք նկարագրում են կասկածի վիճակ. առաջինի դեպքում ՄԻԵԴ-ը դիտարկել է որպես անմեղության կանխավարկածի խախտում, իսկ երկրորդի դեպքում՝ ոչ։
Անմեղության կանխավարկածը չի կարող արգելքներ սահմանել դատավարության սուբյեկտ չհանդիսացող լրագրողի համար։ Անմեղության կանխավարկածը պահանջում է, որ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, մեղադրյալին անմեղ համարի ոչ թե քննիչը, մեղադրողը, տուժողը կամ դատավարության սուբյեկտ չհանդիսացող այլ անձ, այլ պետությունը՝ որպես քրեական պատիժ իրականացնող սուբյեկտ։ ԵԽԽՎ նախարարների կոմիտեն փաստել է, որ դատավարությունների եւ, մասնավորապես, քրեական դատավարությունների հետ կապված տեղեկատվության տրամադրումը համապատասխանում է՝ հանրությանը հուզող հարցերի՝ ներառյալ՝ արդարադատության իրականացման վերաբերյալ տեղեկացված լինելու հանրության իրավունքին։ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով սահմանված արդար դատավարության իրավունքը ներառում է դատաքննության հրապարակայնությունը, ինչը կարող է ապահովվել ԶԼՄ-ների միջոցով։ Լուսաբանման արգելքը, ըստ ՄԻԵԴ-ի, կարող է գնահատվել որպես ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի եւ տեղեկատվության ազատության խախտում։
Կարծում ենք՝ անմեղության կանխավարկածը, լինելով մեղադրյալի օբյեկտիվ կարգավիճակը, չի կարելի խախտել լրագրողի կամ քաղաքացու՝ ԶԼՄ-ներով կարծիք արտահայտելու միջոցով։ Պարզապես հրապարակումներում հստակորեն պետք է տարանջատվի փաստը եւ մասնավոր կարծիքը, իսկ կարծիքը որպես փաստ ներկայացնելն անթույլատրելի է ոչ միայն անմեղության կանխավարկածի, այլ ընդհանրապես լրագրողական էթիկայի տեսանկյունից։
Ինչ վերաբերում է իրավապահ մարմիններին, ապա հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին տեղեկություն հրապարակելիս որոշակի սկզբունքների պահպանումն ուղղակի նրանց պարտականությունն է։ Բացահայտված հանցագործությունների, քրեական գործերի քննության ընթացքի մասին հասարակությանը տեղեկություն տրամադրելիս՝ իրավապահ մարմինները անձի մեղավորության վերաբերյալ փաստական տվյալները ներկայացնելով միաժամանակ պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերեն եւ ձեռնպահ մնան այնպիսի ձեւակերպումներից, որոնք կարող են հասարակության մոտ թյուր կարծիք ձեւավորել, որ արդեն իսկ առկա է անձի մեղավորությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։
Անմեղության կանխավարկածը չի կարող արդարացի պատճառաբանում լինել տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակման համար, պարզապես պետք է ձեւակերպումների նկատմամբ որոշակի զգուշավորություն ցուցաբերել։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
- 04/19/2024 21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
- 04/19/2024 20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ