Թեմաներ
Ուրբաթ 01 / 17 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/17/2020   17:45 Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին ղեկավար. Գ.Համբարյան 01/17/2020   17:39 Ալվինա Գյուլումյանը ընտրվել է ՍԴ փոխնախագահ 01/17/2020   17:30 ՀՀԿ-ն ԳՄ նիստ կգումարի, որը կվարի Սերժ Սարգսյանը 01/17/2020   17:24 Արթուր Վանեցյանն այցելել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր. 168.am 01/17/2020   17:24 «Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ». Զարուհի Բաթոյան 01/17/2020   17:20 Հրայր Թովմասյանը դեպքի վայր է գնացել 01/17/2020   17:15 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման հերթական փորձը 01/17/2020   17:08 Գեորգի Կուտոյանը կարճ պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակումը եւ ապրիլյան իշխանափոխությունը. Նարեկ Մալյան 01/17/2020   16:52 Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. Մելիքյան 01/17/2020   16:49 Մարիուս Յուզբաշյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում» 01/17/2020   16:22 Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին. Դանիել Իոաննիսյան 01/17/2020   16:22 Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ. Աշոտյան 01/17/2020   16:16 Ապշած եմ. Ալեն Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին 01/17/2020   16:03 Նա ԱԱԾ տնօրեն էր, որի պաշտոնավարման օրոք տեղի ունեցավ այս իշխանափոխությունը. քաղտեխնոլոգ 01/17/2020   15:58 ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող գործերով որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել 01/17/2020   15:56 Հատուկ միջոցառում Արագածոտնի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/17/2020   15:47 Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հետքերով 01/17/2020   15:15 Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին 01/17/2020   15:12 Բացահայտվել են իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք, պարզվել է դրանց կատարման հանգամանքներն ու մեխանիզմը 01/17/2020   15:12 Այնտեղ, որտեղ հնչում են «աղջիկ ջան, մի խառնվիր» ու «մեծերի խաղեր» գաղափարները, ինձ համար ավելի թանկ է վարչապետի դստեր կողմից մտքի ազատ ինքնարտահայտումը. Լենա Նազարյան 01/17/2020   15:07 Բացահայտվել է շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք 01/17/2020   15:03 Տարբերություն չկա կրունկը Ռոբերտ Քոչարյանինն էր, Սերժ Սարգսյանինը, թե Նիկոլ Փաշինյանինը. Զոհրաբյանը՝ դատական համակարգի փոփոխությունների մասին 01/17/2020   15:00 Պարզաբանում. «ժամանակ» թերթը զրպարտություն պարունակող հոդված է հրապարակել 01/17/2020   14:51 Աբսուրդ է մեդիային պատերազմ հայտարարելը. Նաիրա Զոհրաբյան 01/17/2020   14:46 Շրջակա միջավայրի նախարարությանը շտապ ուսուցում է պետք. Դոյդոյան 01/17/2020   14:41 Արթուր Վանեցյան. «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու 01/17/2020   14:31 Ծնողից «խլված» որեւէ երեխա չի հայտնաբերվել. չի նշանակվել որեւէ ԴՆՓ փորձաքննություն, չի կատարվել որեւէ արտաշիրիմում, մինչդեռ կա՝ հասարակական պարսավանք 01/17/2020   14:19 Հերքում` «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված նյութի կապակցությամբ 01/17/2020   13:47 Միջազգային այլ կառույցների նման ԵՄ-ն ուշի ուշով հետևում է զարգացումների ընթացքին. ԵՄ դեսպանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին 01/17/2020   13:45 Սպասվում է տեղումների դադար 01/17/2020   13:37 Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն 01/17/2020   13:32 Եթե ԲԴԽ-ն ամբողջությամբ կազմավորված լիներ, հնարավոր է Դավիթ Գրիգորյանի լիազորությունները չկասեցվեին. Սահմանադրագետ 01/17/2020   13:12 Խափանման միջոցն ինքնանպատակ չէ. Պաշտպանն Արա Բաբլոյանի խափանման միջոցի հարցը բողոքարկել է դատախազություն 01/17/2020   13:07 Քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը պատշաճ քննության չեն ենթարկվում. ՄԻՊ 01/17/2020   12:56 Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին 01/17/2020   12:46 «Ամուլսար. համայնքի լռեցված ձայնը» 01/17/2020   12:26 Դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվում են էական ջանքեր. ԵՄ դեսպան 01/17/2020   12:21 Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել 01/17/2020   12:15 Դանակահարել էր համագյուղացի 16-ամյա պատանին 01/17/2020   12:09 Բացահայտվել է Սյունիքի մարզում կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա. երկու անձի մեղադրանք է առաջադրվել 01/17/2020   11:56 Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը 01/17/2020   11:47 Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել 01/17/2020   11:43 Անվերջ ձգձգվող դատավարությունների շրջան 01/17/2020   11:38 Կասկածները կարծես հաստատվում են. գազի թանկացումից խուսափել չի հաջողվի 01/17/2020   11:33 Նոր մանրամասներ Զառ գյուղում տեղի ունեցած փլուզումից (լուսանկարներ) 01/17/2020   10:56 Չարաշահումներ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. մեղադրանք է առաջադրվել բուժհաստատության տնօրենին 01/17/2020   10:29 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 01/17/2020   10:25 Փլուզում Զառ գյուղում 01/17/2020   10:11 «Իրատես». Շառ ու փորձանքից հեռու. ՔՊ-ի խնջույքին արգելված է եղել նկարահանումն ու «լայվ» մտնելը. մանրամասներ 01/17/2020   10:02 Գերատեսչության ղեկավարները կրակն են ընկել, ուզում են «կախվել». «Իրատես»
01/16/2020   10:34 Հղին՝ ծանր փորով, փոսերը հաղթահարելով ի վիճակի՞ է այդքան կիլոմետր հաղթահարել. Թագուհի Թովմասյան 01/16/2020   18:49 Նարեկ Մալյանին հարցաքննել են սպանության սպառնալիքի կասկածանքի շուրջ 01/17/2020   15:47 Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հետքերով 01/17/2020   09:19 «Խելքի եկեք». Սասուն Միքայելյանի խոսքի ժամանակ «իմքայլականները» սասարփած նայել են վարչապետի կողմը. «Հրապարակ» 01/17/2020   16:49 Մարիուս Յուզբաշյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում» 01/16/2020   16:35 Ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը հրավիրվել է ՀՔԾ 01/15/2020   20:33 Հայտնի է Ռուսաստանի նոր վարչապետի անունը 01/17/2020   17:20 Հրայր Թովմասյանը դեպքի վայր է գնացել 01/16/2020   15:36 Ծննդատները երեխաների ապօրինի որդեգրման հետ ոչ մի առնչություն չունեն. Ռազմիկ Աբրահամյան 01/17/2020   16:22 Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին. Դանիել Իոաննիսյան 01/15/2020   20:13 Դա խայտառակ PR էր թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ վարչապետի համար. Լարիսա Ալավերդյան 01/16/2020   17:52 Ես էլ լինեի` Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից կհանեի. Կարեն Քոչարյան 01/16/2020   09:48 Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը. «Ժողովուրդ» 01/17/2020   15:15 Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին 01/17/2020   16:03 Նա ԱԱԾ տնօրեն էր, որի պաշտոնավարման օրոք տեղի ունեցավ այս իշխանափոխությունը. քաղտեխնոլոգ 01/16/2020   00:23 Ռուսաստանի Սահմանադրության հեղինակը մեկնաբանել է Պուտինի՝ այն փոխելու ծրագիրը 01/17/2020   17:08 Գեորգի Կուտոյանը կարճ պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակումը եւ ապրիլյան իշխանափոխությունը. Նարեկ Մալյան 01/16/2020   11:11 Դատախազությունը դեմ է «Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը Քոչարյանի փաստաբաններին տրամադրելուն. բողոքը կքննի դատավոր Արմեն Դանիելյանը 01/17/2020   17:24 «Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ». Զարուհի Բաթոյան 01/15/2020   20:38 Դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը. Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվեց

Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը կօգնի՞ նրա ազգականին՝ վերականգնվել աշխատանքում 05/05/2017   19:08  |  Վարչական իրավունք

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քրոջ դստեր՝ Գայանե Շալունցի, գործը նոր ընթացք է ստանում՝ այն Վարչական դատարանում դատաքննության փուլ է մտել: Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Գայանե Շալունցի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Հայրապետյանը, իրենք հայցով խնդրում են անվավեր ճանաչել աշխատանքից ազատմանը հանգեցրած վարչական ակտը և Գ. Շալունցին վերականգնել աշխատանքում:

Ըստ հայցվոր կողմի, ոչ իրավաչափ է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի պաշտոնից Գ.Շալունցի ազատումը և արձանագրված ենթադրյալ խախտումներին անհամաչափ՝ կիրառված ամենախիստ կարգապահական տույժը՝ աշխատանքից ազատումը, դասային աստիճանից զրկումը:

Գայանե Շալունցը պնդում է, որ աշխատանքից ազատման հիմքում ու հետևում կանգնած է եղել իր քեռին՝ Սուրիկ Խաչատրյանը, ով լարված հարաբերություններ է ունեցել Գ. Շալունցի հետ:

Գործը Վարչական դատարանում քննվում է դատավոր Հրաչյա Այվազյանի նախագահությամբ, նույն այն դատավորի նախագահությամբ, ով սկզբնապես մերժել էր հայցվոր կողմի միջնորդությունը բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և հայցը վարույթ ընդունելու մասին:

Մինչ այդ՝ 2016թ., Վարչական վերաքննիչ դատարանը որոշմամբ կարճել էր գործի վարույթը, նշելով, որ Քաղծառայության խորհրդի որոշումը ենթակա չէ բողոքարկման, վիճարկման հայցի շրջանակներում, քանի որ այն չի հանդիսանում վարչական ակտ: Կողմն էլ հիմք ընդունելով բացառապես Վերաքննիչ վարչական դատարանի պատճառաբանությունը, 2016թ. նորից հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով ոչ թե Քաղծառայության խորհրդի որոշումն, այլ աշխատանքից ազատման հրամանը: Հայցը վերադարձվել էր, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը գտել էր, որ կողմի պատճառաբանությունը ճիշտ է, հարգելի է համարել բացթողնված ժամկետը և գործն ուղարկել հետ՝ Վարչական դատարան:

Վարչական դատարանի օրերս տեղի ունեցած նիստին հայցվոր կողմը ներկայացրել է հայցի համապատասխան իրավական, փաստական հիմքերը: Հայցվոր կողմը՝ աշխատանքից ազատման հանգամանքները ուսումնասիրելով, գտել է, որ կենսաթոշակառուին ավել գումար վճարելու ենթադրյալ խախտման հիմքում իրականում կեղծ տվյալ է դրվել՝ կենսաթոշակառուն մահացել է ոչ թե 2014թ., այլ 2012թ., այսինքն՝ գործում է վաղեմության ժամկետն անցնելու ինստիտուտը, ըստ որի կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից, ուստի անձը չէր կարող ենթարկվել պատասխանատվության:

Հայցվոր կողմը դատարան է ներկայացրել ապացույցն առ այն, որ որպես աշխատանքից ազատելու հիմք նշվել է իրականությանը չհամապատասխանող տվյալ, այսինքն՝ կեղծ տվյալ, ինչն ըստ պատասխանողի, վրիպակ է: Այդ խախտման մասով պատասխանող կողմի՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներն որևէ դիրքորոշում, փաստարկ չեն նշել, իսկ հայցվոր կողմի հարցին, թե արդյոք այդ փաստական հանգամանքների պայմաններում կրկին պնդո՞ւմ են, որ խախտումն առկա է, նրանք ձեռնպահ են մնացել պատասխանելուց:

Ըստ Զարուհի Հայրապետյանի, երկրորդ ենթադյալ խախտումը նույնպես իրավաչափ չէ: Այսպես , 2014թ. օգոստոսի 25-ին Գայանե Շալունցին տրվել է հետևյալ հանձնարարականը. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ավել վճարված գումարները վերականգնելու ուղղությամբ», ընդ որում ավել վճարված գումարները պետք է վերականգնվեին մեղավոր անձից: Մինչ այդ՝ 2014թ. օգոստոսի 21-ին տրվել էր հանձնարարական, որպեսզի Գայանե Շալունցը միջոց ձեռնարկի ավել գումարները վերականգնելու ուղղությամբ: Գայանե Շալունցը՝ ձեռնարկելով միջոցներ կից գրությամբ պատասխանել է, որ մի մասը վերականգնել է, մի մասով էլ խնդրել է ժամանակացույց սահմանել այդ գումարները վերականգնելու համար, կցել է համապատասխան անդորրագրերը ու խախտումը կատարած աշխատակիցների բացատրությունները, որոնցում նրանք ընդունում են, որ թերացել են ու ժամանակ խնդրում պետբյուջե այդ գումարների հետգանձում իրականացնելու համար: Սակայն լիազոր մարմինը խնդրանքը չի ընդունել, տվել է հիշյալ օգոստոսի 25-ի հանձնարարականը, իսկ ապրիլի 28-ին հապշտապ դիմում ներկայացրել Քաղծառայության խորհուրդ՝ Գ.Շալունցին պատասխանատվության ենթարկելու համար:

Զարուհի Հայրապետյանը նշեց, որ թեև ուղղակի նշված չէ, թե ով է մեղավոր անձը, ով պետք է վերականգնի գումարները, սակայն ինքը ենթատեքստից հասկանում է, որ ի նկատի են ունենում Գայանե Շալունցին: Քննադատության չի դիմանում նաև «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ» ձևակերպումը, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգը մեկն է՝ եթե ավել վճարված գումարը գերազանցում է կենսաթոշակառուի ստանալիք ամենամսյա գումարի կրկնապատիկը, ապա այդ դեպքում լիազոր մարմինը՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը, պետք է հայց ներկայացնի դատարան ու հայցի շրջանակներում այդ կենսաթոշակառուից հետ գանձի այդ գումարները: «Եթե որևէ միջոց պիտի ձեռնարկվեր էլ, նախարարությունը պետք է հայցեր ներկայացներ ընդդեմ թոշակառուի, այլ ոչ թե Գայանե Շալունցն անձամբ իր գրպանից պետք է վճարում աներ»,- նկատեց փաստաբանը՝ գտնելով, որ նշված հանձնարարականը, որով աշխատանքից ազատել են Գայանե Շալունցին, իրավաչափ չէ և օրենսդրությունից չի բխում: Նման պայմաններում Գայանե Շալունցին չէին կարող ենթարկել պատասխանատվության, ընդ որում՝ անհամաչափ՝ ամենախիստ կարգապահական պատասխանատվության՝ աշխատանքից ազատում, դասային աստիճանից զրկում:

Փաստաբանը նշեց նաև, որ այս պահին բոլոր ավել վճարված գումարները վերականգնվել են կենսաթոշակառուների կողմից:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

01/17/2020   12:57 Մնում է կնկա կողքը քնելու համար հարկ դնեն. գյուղացի (տեսանյութ)

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]