ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիմոն Բաբայանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին 05/03/2017 18:54 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ փաստաբան Սիմոն Բաբայանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ՝ սուտ մատնություն, և 182-րդ՝ շորթում, հոդվածների հատկանիշներով:
Հաղորդման մեջ փաստաբանը նշել է.
««Ժամանակ» օրաթերթի 2017թ. մայիսի 2-ի համարի 6-րդ էջում հրապարակվել է հոդված՝ «Փաստաբան Աթանեսյանին $50,000 են առաջարկել «թեման փակելու համար»» վերտառությամբ:
Հոդվածում Տիգրան Աթանեսյանն օրաթերթի հետ իր զրույցում, մասնավորապես, հայտնում է, որ իրեն՝ Տիգրան Աթանեսյանին, ոչ ուղղակիորեն 50 հազար դոլար են առաջարկել նախօրեին իրենց վրա կատարված հարձակման գործը «փակելու» և պատմությունը մոռանալու համար:
Մասնավորապես, ինչպես նշում է Տիգրան Աթանեսյանը. «Դեպքից հետո շատ պատահական վայրում շատ «պատահական» անձի կողմից եղավ այդ առաջարկը, ինչը ես պատահականություն չեմ համարում: Ես առհասարակ պատահականություններին չեմ հավատում: Սակայն բոլոր այդ առաջարկները և գաղափարները տեղում մերժվեցին: Դրանք ինձ համար անընդունելի են»:
Հատկանշական է, որ դեռևս 28.04.2017թ. ֆեյսբուքյան իր էջում Տիգրան Աթանեսյանը կատարել է նույնաբովանդակ գրառում՝ նշելով. «50 հազար դոլար առաջարկ)))))) մեռեք տականքներ, հոգի ծախողը դուք եք»։ Տիգրան Աթանեսյանի կողմից եղել են նույնաբովանդակ նաև այլ հրապարակային հայտարարություններ:
Նշված դեպքի առնչությամբ 28.04.2017թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, քրեական գործի շրջանակներում ես, ի թիվս այլոց, ճանաչվել են տուժող:
Քրեական գործի քննության ընթացքում Տիգրան Աթանեսյանի կողմից հրապարակային կարգով ներկայացված այս տեղեկությունները առհասարակ չեն համապատասխանում իրականությանը:
Տիգրանը փորձում է մանիպուլացիայի ենթարկել քննությունը, շեղել քննությանը այլ ուղղությամբ և նման մեթոդներով հասնել իր համար ցանկալի «արդյունքի»: Նշված հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի, վերջինս սրանով ըստ էության կատարել է սուտ մատնություն, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով, քանի որ ակնհայտ կեղծ տեղեկություններ է հրապարակել՝ ակնարկելով, որ 50000 ԱՄՆ դոլար գումար են առաջարկել որպես ապօրինի վարձատրություն ցուցմունք չտալու կամ սուտ ցուցմունք տալու համար: Այսինքն՝ Տ.Աթանեսյանը հանցագործության մասին կատարել է մատնություն:
Նշված հրապարակումը պակաս հանրավտանգ չէ ի համեմատ, եթե Տիգրանը նման բովանդակության գրություն ուղարկեր իրավապահ մարմիններին:
Նույնիսկ ներկա արարքը, ավելի հանրավտանգ է, քանի որ իրավապահ մարմիններից բացի հասու է հասարակության լայն շերտերին, իսկ Տիգրանը իր նեղ անձնական շահերով պայմանավորված փորձում է մանիպուլյացիայի ենթարկել թե իրավապահ մարմիններին, թե հասարակությանը:
Ի դեպ, պատահական չէ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ԶԼՄ-ով հանցագործության մասին հրապարակումը, նախատեսված է որպես քրեական գործ հարուցելու ինքնուրույն առիթ:
Բացի այդ լիովին տրամաբանական է այն պնդումը, որ Տիգրան Աթանեսյանը ինձանից կամ մեզանից նշված հրապարակմամբ անուղղակիորեն պահանջում են այդ չափի գումար իր բանսարկությունները դադարեցնելու համար: Այսինքն՝ Տիգրանը կատարում է շորթում, փորձելով այդ եղանակով կատարել հափշտակություն 50000 ԱՄՆ դոլարի չափով:
Ելնելով վերոգրյալից, և հաշվի առնելով, որ նշված հանգամանքների վերաբերյալ առնվազն պետք է կատարվի քննություն խնդրում եմ հարուցել քրեկան գործ ՀՀ քր. օրի 333 և 182-րդ հոդվածների հատկանիշներով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել