Թեմաներ
Հինգշաբթի 10 / 19 / 2017
Փոխարժեք
  • 565.52
    EUR
  • 633.85
    GBP
  • 8.39
    RUB
  • 481.50
    USD
+ 16 °C
+ 6 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/19/2017   00:52 A խումբ. ՄՅՈւ-ն Ռեշֆորդի հետաքրքիր գոլով հաղթեց, Մխիթարյանը փոխարինվեց 90+2-ին 10/19/2017   00:00 Ամուսինը մահացու ծեծել է կնոջը, որպեսզի նա չխանգարի իրեն ծանոթանալ այլ աղջիկների հետ 10/18/2017   23:35 Գավառ-Նորատուս ճանապարհին վթարի հետեւանքով 5 անձ հոսպիտալացվել է 10/18/2017   23:02 Օմսկի բնակիչը բենզասղոցով անդամատել է սիրուհուն իմպոտենցիայի մասին խոսքերի պատճառով 10/18/2017   22:44 Կրկնակի հարված՝ պարզվեց, որ բրիտանական նեոնացիստների առաջնորդը գեյ է ու հրեա 10/18/2017   22:13 Ես թաքցրել եմ դստերս մարմինը մեր ռեստորանում, որտեղ հաճախորդներն ամբողջ օրը ուտում էին նրա կողքին 10/18/2017   21:47 Արամ Ա կաթողիկոսն անհրաժեշտ է համարում ազգային պահանջատիրությունը համապարփակ մոտեցումով հետապնդելը 10/18/2017   21:28 Փաստաբան Կարեն Քամալյանին շնորհվել է որակյալ ծառայությունների բնագավառում ոսկե մրցանակ 10/18/2017   21:21 Վերապատրաստվում են ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության աշխատակիցները 10/18/2017   21:12 ՃՏՊ Նորատուս գյուղի ավտոճանապարհին 10/18/2017   20:59 Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների գլխավորած պատվիրակությունների անդամներն այցելել են  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր  10/18/2017   20:49 Այրվում է ավտոմեքենա 10/18/2017   20:29 Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը 10/18/2017   20:24 Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ 10/18/2017   19:26 Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին 10/18/2017   19:13 Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի Էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարարի հետ 10/18/2017   19:01 Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցության հեռանկարները 10/18/2017   18:55 «Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ». Լեհաստանի նախագահ 10/18/2017   18:25 «Կոնվերս բանկ» -ից հափշտակության գործով տաքսու վարորդի տանը զենք ու թմրանյութ է հայտնաբերվել 10/18/2017   18:11 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 10/18/2017   18:08 Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լիսաբոնում 10/18/2017   18:04 Վիզաների խնդիրը լուծելու համար ԱՄՆ-ն 4 պայման է ներկայացրել Թուրքիային 10/18/2017   18:01 Շարմազանովը Մամեդյարովին կոչ է արել անհեթեթ հայտարարություններով ի ցույց չդնել սեփական նախնադարյան մտածողությունը 10/18/2017   17:49 Դպրոցների տնօրենները չարաշահումներ են կատարել 10/18/2017   17:45 Նախագահ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին 10/18/2017   17:40 Սպանության գործով տուժողի մայրը դատարանում այլ ցուցմունք տվեց 10/18/2017   17:28 Ֆրանկ Էնգելը մտահոգիչ է համարում Եվրոպայում Ադրբեջանի կոռուպցիոն արմատների խորությունը 10/18/2017   17:24 ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը 10/18/2017   17:14 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով 10/18/2017   17:08 Քննարկվել է Հայաստանի՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերությանն անդամակցելու հարցը 10/18/2017   17:04 Նախարարն ընդունեց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին 10/18/2017   17:00 Բակո Սահակյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն 10/18/2017   16:25 Կնոջը դանակահարելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն. վերջինս կալանավորվել է 10/18/2017   16:16 Ճակատագրի հեգնանք. ծննդկանի մահվանից հետո ուղիղ մեկ տարի անց՝ նույն օրը, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ բժիշկը 10/18/2017   16:05 Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին 10/18/2017   16:02 Բազմաթիվ ընկերություններ շտկել են հարկային վարքագիծը 10/18/2017   15:57 Բակո Սահակյանը ներկա է գտնվել Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման արարողությանը 10/18/2017   15:40 Պարզվել են ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները, շարժառիթը 10/18/2017   15:26 Արցախի անկախությունը հայ ժողովրդի իրավունքն է. Արամ Ա Կաթողիկոս 10/18/2017   15:14 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում  10/18/2017   15:06 Դի Դեբեդ գետում՝ քարե կամրջի տակ 10/18/2017   15:03 Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ոստիկանների դեմ 10/18/2017   14:56 Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին 10/18/2017   14:40 Թերսնուցվող մարդկանց թիվը հասել է 815 միլիոնի 10/18/2017   14:31 «Ելք»-ն առաջարկում է հստակեցնել կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման վայր անարգել մուտք գործելու պատգամավորի իրավունքը 10/18/2017   14:25 Ապօրինի ծառահատման գործով դատապարտվեց պայմանական ազատազրկման 10/18/2017   14:21 ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում 10/18/2017   14:14 Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Հյուսիսային Իրաք 10/18/2017   13:18 «Կոնվերսբանկ»-ի մասնաճյուղում ավազակային հարձակումը կատարվել է նախնական համաձայնությամբ՝ ըստ դերաբաշխման 10/18/2017   13:04 Դերիպասկան լրագրողների դեմ գործով ԱՄՆ դատարանում պարտվել է
10/18/2017   16:16 Ճակատագրի հեգնանք. ծննդկանի մահվանից հետո ուղիղ մեկ տարի անց՝ նույն օրը, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ բժիշկը 10/18/2017   11:10 Ծղոտներ հյուրանոցի շոգեբաղնիքում երակները կտրած երիտասարդի են գտել 10/17/2017   20:42 Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը 10/18/2017   22:13 Ես թաքցրել եմ դստերս մարմինը մեր ռեստորանում, որտեղ հաճախորդներն ամբողջ օրը ուտում էին նրա կողքին 10/17/2017   12:21 Երևանի տարբեր վարչական շրջաններում տերմինալներից գողություն է կատարվել 10/17/2017   11:48 Ամուսնու անհավատարմության մասին տեղեկանալով ծեծել է ամուսնու սիրուհուն 10/17/2017   19:57 Բազմազավակ մայրը ողջ-ողջ «տապակել» է որդիներին ջեռոցում 10/18/2017   17:40 Սպանության գործով տուժողի մայրը դատարանում այլ ցուցմունք տվեց 10/17/2017   09:32 Տնօրենը թալանել է Գագիկ Ծառուկյանին ու փախել երկրից. «Ժամանակ» 10/19/2017   00:00 Ամուսինը մահացու ծեծել է կնոջը, որպեսզի նա չխանգարի իրեն ծանոթանալ այլ աղջիկների հետ 10/17/2017   20:04 147 կգ-անոց զարմուհին պատժել է 9-ամյա աղջկան՝ նրա վրա նստելով, և նա մահացել է 10/17/2017   19:42 Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք 10/18/2017   17:49 Դպրոցների տնօրենները չարաշահումներ են կատարել 10/18/2017   13:18 «Կոնվերսբանկ»-ի մասնաճյուղում ավազակային հարձակումը կատարվել է նախնական համաձայնությամբ՝ ըստ դերաբաշխման 10/17/2017   12:45 Նախկին կնոջը ծեծի է ենթարկել 10/18/2017   18:25 «Կոնվերս բանկ» -ից հափշտակության գործով տաքսու վարորդի տանը զենք ու թմրանյութ է հայտնաբերվել 10/17/2017   19:13 Հրապարակվել է ՀՀ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նոր կազմը 10/18/2017   15:03 Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ոստիկանների դեմ 10/17/2017   18:08 Պավել Մանուկյանի նամակը 10/18/2017   23:02 Օմսկի բնակիչը բենզասղոցով անդամատել է սիրուհուն իմպոտենցիայի մասին խոսքերի պատճառով

Վարչապետի դեմքը երկրի ավտոճանապարհներն են. փաստաբան Հայկ Ալումյանը ահազանգում է 05/03/2017   11:43  |  Մեկնաբանություն

Փաստաբան Հայկ Ալումյանը՝ դիմելով ՀՀ վարչապետին, բարձրացրել է սկսած Դիլիջան քաղաքից ճանապարհների անբարեկարգ վիճակի հարցը՝ Ֆեյսբուքում իր գրառումը վերնագրելով՝ որոշեցի մեղմ գրել, ստացվեց սա:

«Մոտ 10 օր առաջ դժբախտություն ունեցա իմ ավտոմեքենայով ուղևորվելու դեպի Իջևանի մոտակա գյուղերից մեկը: Ճանապարհը, սկսած Դիլիջան քաղաքից, գրական հայերենով անհնարին է նկարագրել: Արդյունքում, վերադառնալուց հետո, ստիպված եղա ավտոմեքենայիս վերանորոգման համար վճարել շուրջ 80.000 ՀՀ դրամ: Հասկանում եմ, սա Ձեզ չի թվա ինչ-որ մի լուրջ գումար, բայց ինձ համար այդ կորուստը շոշափելի էր:

Ապրիլի 28-ին որոշեցի մի քանի օրով մեկնել Վրաստան, քանի որ առջևում 3 ոչ աշխատանքային օր կար: Միամտորեն մտածեցի, որ անցած 10 օրերի ընթացքում ճանապարհը քիչ թե շատ նորոգված կլինի: Ցավոք, Դիլիջանը անցնելուց հետո հասկացա, որ ավելի լավ էր ուղևորությունս չձեռնարկեի, այլ հանգիստս անց կացնեի Երևանում: Ճանապարհն էլ ավելի վատ վիճակում էր, նորանոր փոսեր էին փորվել այն հաշվարկով, որպեսզի ոչ մի հնարավորություն չլինի անցնել գոնե 100 մետր՝ առանց փոսի մեջ ընկնելու: Հասնելով Վրաստան, ստիպված եմ եղել փոխել ավտոմեքենայիս 2 անվադողերը:

Վրաստանից վերադառնում էի մայիսի 1-ից լույս 2-ի գիշերը և ճանապարհին մտածում, որ միգուցե փոսերի գոնե մի մասը ասֆալտապատված կլինի: Ցավոք, հույսերս չարդարացան, հակառակը՝ եղած փոսերը հասկանալի պրոցեսների արդյունքում էլ ավելի էին մեծացել ու դժվարանցանելի դարձել: Բագրատաշենի անցակետից մինչև Երևան իմ ուղևորությունը տևեց 4 և կես ժամ, այսինքն՝ սովորականից մոտ երկու անգամ ավելի երկար:

Հավանաբար Ձեզ թվա, թե անկարևոր հանգամանքների մասին եմ գրում. ի՞նչ կարիք կա բազմազբաղ վարչապետի ուշադրությունը հրավիրել շարքային քաղաքացու կորցրած մի քանի ժամի և մի երկու հարյուր հազար դրամի վրա: Բայց, հարցին նայելով իմ մասնագիտության (փաստաբան եմ) տեսանկյունից, կուզեի նշել, որ այն, ինչ տեղի է ունեցել ու հենց այս տողերը գրելու պահին տեղի է ունենում, ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում հետևյալի համար. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»:

Այսինքն՝ ԵԹԵ որպես հիմք ընդունենք այն կանխավարկածը, որ ավտոճանապարհները (դե՝ գոնե միջպետական կարևորագույն ավտոճանապարհները) պետք է գտնվեն երթևեկության համար պիտանի վիճակում, ապա ակնհայտ կլինի, որ այսօրվա վիճակը ինչ-որ պաշտոնատար անձի կամ անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կամ անփույթ կատարելու հետևանք է: Միաժամանակ, այդ անփութության հետևանքով ամեն օր հարյուրավոր անձանց պատճառվում է նյութական վնաս, որի հանրագումարը բավարար է, որպեսզի քրեական պատասխանատվության հարց առաջանա այդ հոդվածի 2-րդ մասով: Կարելի է սրանից բացի հաշվի առնել ժամանակի կորուստը (որը հեշտությամբ կարելի կլինի վերածել նյութականի), այն զբոսաշրջիկներին, ովքեր գոնե մեկ անգամ տեսնելով մեր ավտոճանապարհների վիճակը, այլևս ոչ մի անգամ չեն ցանկանալու վերադառնալ Հայաստան և բոլորին խորհուրդ են տալու շրջանցել այս երկիրը:

Մնում է գտնել այս իրավիճակի մեղավորներին կամ մեղավորին: Ընդ որում առաջ ընկներով ասեմ, որ մեղավորը չափից ավելի ցուրտ ձմեռը չէր. կան երկրներ, որտեղ ձմեռն անհամեմատ ավելի ցրտաշունչ և երկարատև է լինում, սակայն ավտոճանապարհները գերազանց վիճակում են:

Չգիտեմ Դուք ոնց, բայց ես նկատել եմ, որ կա մի հստակ օրինաչափություն. որքան ավելի ճոխ են ճանապարհների համար պատասխանատու պաշտոնյաների առանձնատները, այնքան ավելի վատ վիճակում են այդ ավտոճանապարհները:

Մի շարք պատճառներով Հայաստանի բնակչության զգալի մասը (այդ թվում նաև այս տողերի հեղինակը) մեծ խանդավառությամբ ընդունեց Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու լուրը: Սակայն կարծում եմ, որ երբ (կարճ ժամանակ հետո) անցնի սկզբնական էյֆորիան, Ձեր գործունեությունը գնահատվելու է ոչ թե Կառավարության նիստերի ընթացքում տեղին արված սրամիտ հայտարարություններով, այլ՝ մեր ավտոճանապարհների վիճակով: Ճիշտ կլիներ ասել՝ վարչապետի դեմքը երկրի ավտոճանապարհներն են:

Հ.Գ. պատրաստվում եմ հաջորդ շաբաթ կրկին մեկնել Վրաստան: Վերադառնալուն պես կգրեմ»,- նշվում է Հայկ Ալումյանի գրառման մեջ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:58 27/04/2017  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանը ճանաչեց Ավետիք Բուդաղյանի իրավունքի խախտումը և պարտավորեցրեց վերականգնել այն
13:49 30/03/2017  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի
13:50 26/12/2016  |  ԼՐԱՀՈՍԴատաիրավական ոլորտում կոռուպցիան նվազել է՝ համակարգը հետզհետե համալրող չկոռումպացված կադրերի հաշվին
19:30 12/11/2016  |  ՄեկնաբանությունԻ՞նչ անել նախքան օրենքի ընդունումն ապօրինի հարստացածների հետ. Հայկ Ալումյան
17:50 10/11/2016  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ում պարտությունների պատճառը պետք է փնտրել ոչ արդար դատական համակարգի մեջ. Հայկ Ալումյան
21:29 05/11/2016  |  ՄեկնաբանությունՃիշտ է` քննիչին իրավունք վերապահել առարկել հսկող դատախազի ցուցումները. փաստաբան
18:42 17/03/2016  |  Քրեական խրոնիկոնԱրդարությունը կվերականգնվի նաև Բուդաղյանների գործերով. Հայկ Ալումյան
11:54 22/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿալանավորման խայտառակ հիմնավորումները քարե դարից են. Հայկ Ալումյան
20:31 28/12/2015  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Հայկ Ալումյանը շնորհակալություն է հայտնում ՄԻՊ աշխատակազմից՝ պարզապես փայլուն աշխատանքի համար
23:35 25/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան Հայկ Ալումյանը ՄԻ Պաշտպանին խնդրում է հրատապ միջամտել՝ պաշտպանյալը խոշտանգվում է

Տեսանյութեր

10/18/2017   10:02 Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել

Տեսադարան

10/14/2017   13:47 Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան

գործընկերներ

Գործ #

08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել 06/15/2017   19:06 3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է Մեղադրվում է 3-ամյա երեխային ավտոմեքենայով մահ պատճառելու մեջ, բայց երթեւեկության կանոնի խախտումն առկա չէ 06/01/2017   19:22 Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման Սպանությունն իրականացրել են մի խումբ անձինք, դատվում է մեկը

Արխիվ

[]