Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով
03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Վաղուց ժամանակն է, որ Ոստիկանության կառուցվածքում գործող՝ Փորձաքրեագիտական վարչությունը դադարի լինել փորձագետի եզրակացություններ կազմող հիմնարկ 04/26/2017   12:20  |  Մեկնաբանություն

Վաղուց է հասունացել ժամանակը, որ Ոստիկանության կառուցվածքում գործող ստորաբաժանումներից մեկը՝ Փորձաքրեագիտական վարչությունը դադարի լինել փորձագետի եզրակացություններ կազմող հիմնարկ: Փորձագիտական հիմնարկի ու փորձագետների անկախության հարցին է անդրադարձել փաստաբան Երվանդ Վարոսյանը գտնելով, որ այս իրավական խնդիրը լուծում է պահանաջում:

Փաստաբանը, պատկան պետական մարմինների ուշադրությունը հրավիրելով խնդիրն, ակնկալում է հարցի համապարփակ ուսումնասիրություն, վերլուծություն ու դրա հիման վրա հնարավորին արագ լուծումներ:

Ստորև ներկայացնում ենք Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ քրեական արդարադատության ոլորտում օգտագործվող ապացույցների շարքում իր կարևորագույն, երբեմն նաև վճռորոշ դերն ունի փորձագետի եզրակացությունը:

Ակնհայտ է, որ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի որևէ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործմամբ փորձագետի գրավոր հիմնավորված հետևություններն իրեն առաջադրած հարցերի, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այն հանգամանքների վերաբերյալ, որոնց նա հանգել է` գործի համապատասխան նյութերը հետազոտելով, պետք է համապատասխանեն օբյեկտիվության հնարավորինս բարձր չափանիշի: Այդ գրավոր հետևություններից քրեական արդարադատությունում կախված են մարդկային ճակատագրեր, այդ հետևություններն են, որ հնարավորություն են տալիս փաստել ապացուցման ենթակա այս կամ այն հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը:

Իմ խորին համոզմամբ իրավակիրառ մարմինները ապացույցները գնահատելիս շատ ավելի մեծ նշանակություն են տալիս փորձագետի եզրակացությանը, քան օրինակ դատավարության տարբեր մասնակիցների ցուցմունքներին, որոնք շատ ժամանակ կարող են դիտարկվել անարժանահավատ, հաշվի առնելով դրանց հեղինակի կարգավիճակը կամ այլ սուբյեկտիվ գործոններ:

Այս տեսակետից առավել կարևորվում է Հայաստանում գործող փորձագիտական հիմնարկների ու փորձագետների անկախության հարցը: Այն, որ այս ոլորտի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, այն որ փորձագիտական հիմնարկների վրա մեղադրանքի կողմի ոչ տեսանելի ազդեցության մասին շատ է խոսվում, այն որ պաշտպանության կողմն օրենքի ուժով զրկված է հակառակ կողմին հավասար պայմաններում այդ հիմնարկներից ապացույց ձեռք բերել՝ փաստեր են: Այսօր, սակայն, ցանկանում եմ բարձրաձայնել այս ոլորտում առկա մեկ ակնհայտ խնդիր: Հայաստանում գործող, քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումների հիման վրա փորձագետի եզրակացություններ տրամադրող փորձագիտական հիմնարկներից մեկը ոչ ավել, ոչ պակաս քրեական դատավարության կողմերից մեկը հանդիսացող (հետաքննության մարմին) ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է: Խոսքը ՀՀ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության մասին է:

Հայաստանի անկախությունից շուրջ 26 տարի անց, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից 22 տարի անց դեռ հետաքննության մարմնի կազմում գործում է փորձագիտական հիմնարկ, որ քրեական դատավարությունում մեղադրանքի կողմում հանդես եկող մարմինների, այդ թվում նաև ոստիկանության կողմից կայացված որոշումների հիման վրա իրականացնում է փորձաքննություններ, տալիս է եզրակացություններ, որոնք որպես ապացույցներ օգտագործվում են, դրվում դատավճիռների հիմքում: Ինչքան էլ բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված լինեն այդ վարչության փորձագետները, անհնար է բացառել նրանց գերատեսչական կախվածությունը հետաքննության մարմնից, այն էլ այն մարմնից, ով պատասխանատու է հանցագործությունների բացահայտման, դրանց հաշվառման համար: Չէ՞ ոչ շատ ժամանակ փորձագետի կողմից տրվող եզրակացությամբ է հաստատվում կամ հերքվում առհասարակ օրենքով արգելված արարքի առկայության կամ բացակայության փաստը, փորձագետի եզրակացության հիման վրա է որոշվում, թե ենթադրյալ հանցագործությունը դասվում է ոչ մեծ, միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին և այլն: Ի դեպ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն որպես փորձագետ կարող է հանդես գալ միայն գործով չշահագրգռված անձը:

Ամեն դեպքում հիմնավորման կարիք անգամ չունի այն հանգամանքը, որ օբյեկտիվության, անկողմնակալության անհրաժեշտ չափանիշին չի կարող համապատասխանել դատավարության սուբյեկտներից մեկի կողմից տրված փորձագետի եզրակացությունը: Ամենևին պատահական չէ, որ օրինակ Գլխավոր դատախազության, Քննչական Կոմիտեի, Դատական դեպարտամենտի կամ Փաստաբանների պալատի կազմում չեն գործում փորձագիտական հիմնարկներ, որոնց կողմից կազմված եզրակացությունները օգտագործելի կլինեին քրեական արդարադատության ոլորտում:

Կարծում եմ, վաղուց է հասունացել ժամանակը, որ Ոստիկանության կառուցվածքում գործող ստորաբաժանումներից մեկը՝ Փորձաքրեագիտական վարչությունը դադարի լինել փորձագետի եզրակացություններ կազմող հիմնարկ:

Միաժամանակ, սակայն, հարկ է փաստել, որ այդ վարչության գոյությունը ոչ միայն անհրաժեշտություն է, այլ այն ունի առավել ընդլայնման ու տեխնիկապես էլ ավելի բարձր մակարդակի հագեցման անհրաժեշտություն: Իմ խորին համոզմամբ շատ զարգացած երկրների օրինակով, քրեական վարույթի ընթացքում անհետաձգելի գործողություններից մեկի՝ դեպքի վայրի զննության պատասխանատվությունը պետք է դրվի նաև հատուկ այդ նպատակի համար գիտելիքների պաշար, տեխնիկական միջոցներ ու հմտություններ ունեցող մասնագետների վրա: Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը պետք է դառնա անհետաձգելի քննչական գործողություններ կատարելիս ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ հետքեր, իրեր, առարկաներ, այլ ապացույցներ հայտնաբերելու, դրանք հավուր պատշաճի ամրագրելու և հետագա ուսումնասիրության համար պատշաճ փափեթավորման գործում հիմնական դերակատարում ունեցող մասնագիտացված մարմինը: Դրանով միաժամանակ կլուծվի նաև անհրաժեշտ հետքերի հայտնաբերման, ամրագրման ու հատկապես փաթեթավորման ոլորտում այսօր տիրող անմխիթար վիճակը:

Բարձրացված խնդրի վրա եմ հրավիրում պատկան պետական մարմինների ուշադրությունը, ակնկալելով հարցի համապարփակ ուսումնասիրություն, վերլուծություն ու դրա հիման վրա հնարավորին արագ լուծումներ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]