Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2019   20:23 Մականունավոր նախկին պատգամավորները՝ քրեական հեղինակություն «Պզոյի» դստեր հարսանիքին, իսկ անվտանգությունն ապահովում են հատուկ ջոկատայինները (Լուսանկարներ) 04/26/2019   20:03 Արտյոմ Մխոյանը ներկայացրեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին 04/26/2019   20:00 Խոսվում է 4-5 տարում 500-1000 աշխատակցի կրճատման մասին. ՀԾԿՀ նախագահը՝ «Գազպրոմ Արմենիա» -ում հնարավոր կրճատումների մասին 04/26/2019   19:56 Քաղաքացիական վերահսկողությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է. տեղի է ունեցել փորձագիտական խորհրդի նիստ 04/26/2019   19:54 Վարչապետի մոտ քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները 04/26/2019   19:51 «Ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր որակներից են». նախագահ Սարգսյանը Creative Armenia-ի միջոցառմանը հանդես է եկել մրցանակ սահմանելու առաջարկությամբ 04/26/2019   19:50 Թութակին ձերբակալել են թմրամիջոց վաճառողներին օգնելու համար 04/26/2019   19:47 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին 04/26/2019   19:42 Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ 04/26/2019   19:34 IDBank-ը`Առևտրի միջազգային պալատի անդամ 04/26/2019   19:30 Հարսանեկան ավտոշարասյան մեքենաներից կրակոցներ են արձակվել 04/26/2019   19:28 Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը 04/26/2019   19:22 Քաղաքապետ Մարությանն ընդունել է «սպասարկման մշակույթի գուրու» Ջոն Շոուլին 04/26/2019   19:19 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում հյուրընկալել էին աշակերտների 04/26/2019   19:15 Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ԱԺ աջակցության հնարավոր ծրագրերը 04/26/2019   19:08 ՔԿ-ն ավարտել է Կասյան փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 04/26/2019   18:48 Մայրապետյանը վերջերս վիրահատվել է. Նրա վերադարձի ժամկետներն անհայտ են 04/26/2019   17:27 Ռուս տղան Կոտայքի մարզում փորձել է թալանել բանկոմատը 04/26/2019   17:01 Քաղաքակրթությունների պատերազմը մոտենում է 04/26/2019   16:51 ԱԱԾ-ն կբողոքարկի դատարանի Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն ամրագրող դատական ակտը 04/26/2019   16:06 Հայտնի հանգամանքների բերումով այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն. Նիկոլ Փաշինյան 04/26/2019   15:39 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության նորանշանակ դեսպանը 04/26/2019   15:37 Սահմանապահ զորքերի զինվորական նվագախումբը կանցնի հյուսիսային պողոտայով 04/26/2019   15:35 Մ. Պողոսյանի պարագայում կարող է գործել «Չվերադարձելիության» սկզբունքը 04/26/2019   15:11 «Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ հիմնավորված է». Արթուր Վանեցյան 04/26/2019   14:49 Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան 04/26/2019   14:42 Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը. Փաշինյանի արձագանքը՝ Սանասարյանին 04/26/2019   14:35 Երկրագունդը փոքր է ու՞ր պիտի փախնեն. Փաշինյանը՝ Միհրան Պողոսյանի և Արամ Հարությունյանի մասին 04/26/2019   14:20 Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովին 04/26/2019   14:12 ‹‹Սպայկա››-ն մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել. Ընկերությունը գնում է կործանման 04/26/2019   13:49 Հետախուզվում է «Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը 04/26/2019   13:47 Արեն Պետունցը նշանակվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ 04/26/2019   13:44 Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները վերսկսվել են 04/26/2019   13:43 Մեր երկիրը կանացի խնամքի անհրաժեշտություն ունի. Նիկոլ Փաշինյան 04/26/2019   13:40 «Չկա ավելի թանկ բան, քան գաղափարը». վարչապետը մասնակցել է Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովին 04/26/2019   13:36 ՔԿ նախագահն ընդունել է քաղաքացիներին և լսել նրանց կողմից բարձրացված հարցերը 04/26/2019   13:27 ՍԴ դատավորի թափուր տեղի համար որեւէ մեկը դեռ չի դիմել 04/26/2019   13:13 ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը Արգիշտի Քյարամյանն է 04/26/2019   12:47 Գեներալի կողմից ապաստան խնդրելը՝ դավաճանություն է . Տոնոյան 04/26/2019   12:44 Շղթան մի օր բացվում է 04/26/2019   12:41 ՊԵԿ hերքում է «Ժամանակ» թերթում հրապարակված «Ընտանեկան բիզնես» վերնագրով նյութի վերաբերյալ 04/26/2019   12:38 Միհրան Պողոսյանին «չփրկեց« նույնիսկ իր ընկերը 04/26/2019   11:32 Վարչապետն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր 04/26/2019   11:30 Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ 04/26/2019   11:13 Վարչապետը մտավոր սեփականության պաշտպանությունը համարում է կառավարության առաջնահերթություններից 04/26/2019   11:09 Բակո Սահակյան հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնության արցախցի մրցանակակիրների հետ 04/26/2019   10:43 ԱԺ հանձնաժողովը կազմակերպել է քննարկում գնումների ոլորտին առնչվող հարցերի շուրջ 04/26/2019   10:27 Ցրտերն արդեն անցյալում են, և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում 04/26/2019   10:20 Հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան 04/26/2019   10:14 Սերժ Սարգսյանի «անալիզները». Նրա խոսելու մասին տեղեկությունը՝ քարոզչական հնարք. «Իրատես»
04/25/2019   14:24 ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ 04/26/2019   15:35 Մ. Պողոսյանի պարագայում կարող է գործել «Չվերադարձելիության» սկզբունքը 04/26/2019   14:12 ‹‹Սպայկա››-ն մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել. Ընկերությունը գնում է կործանման 04/26/2019   12:38 Միհրան Պողոսյանին «չփրկեց« նույնիսկ իր ընկերը 04/25/2019   09:24 Ռոբերտ Քոչարյանի գործից հրաժարված երեք դատավորների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. «Ժողովուրդ» 04/26/2019   09:29 Սպասվում են կադրային փոփոխություններ. Վարչապետը «ժերտվա» կտա՞ Հայկ Մարությանին. «Իրատես» 04/25/2019   11:26 Դատավորների ճակատագիրը՝ ԲԴԽ-ի ձեռքերում 04/25/2019   22:34 Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Հայաստանում վիրահատվել է. նրա ստամոքսում օտար մարմին է հայտնաբերվել 04/25/2019   12:39 Ադրբեջանն այսօր մանրամասն պատրաստվում է պատերազմի. Ռուբեն Հակոբյան 04/26/2019   09:17 Սերժ Սարգսյանի դուստրը աշխատանքից ազատվել է. «Հրապարակ» 04/25/2019   19:04 Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը կվերանայվի՞. Դատախազությունը ծանոթանում է ՍԴ որոշմանը 04/25/2019   09:31 Արմեն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել 04/25/2019   12:21 Կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը Հայաստանում 04/25/2019   17:00 Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ. նրան ժամանակավորապես կփոխարինի Ծովինար Սողոմոնյանը 04/25/2019   09:51 Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում. Դավիթ Սանասարյան 04/25/2019   16:42 Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից 04/25/2019   10:38 Սեդրակ Քոչարյանի պատիվը և բարի համբավը օրենսդրորեն պաշտպանված են, իսկ անմեղության կանխավարկածը՝ խախտված 04/25/2019   09:56 Սամվել Ալեքսանյանը «կապել է». Փաշինյանի մանկության ընկերոջ համար մեծարանքի երեկո՝ «Վիեննա»-ում. «Ժամանակ» 04/25/2019   12:32 Գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. Նիկոլ Փաշինյան 04/25/2019   22:18 Ծնողները հեռուստացույցի էկրանից աղերսում էին գտնել իրենց 5-ամյա որդուն, սակայն սպանողներն հենց իրենք էին

Վաղուց ժամանակն է, որ Ոստիկանության կառուցվածքում գործող՝ Փորձաքրեագիտական վարչությունը դադարի լինել փորձագետի եզրակացություններ կազմող հիմնարկ 04/26/2017   12:20  |  Մեկնաբանություն

Վաղուց է հասունացել ժամանակը, որ Ոստիկանության կառուցվածքում գործող ստորաբաժանումներից մեկը՝ Փորձաքրեագիտական վարչությունը դադարի լինել փորձագետի եզրակացություններ կազմող հիմնարկ: Փորձագիտական հիմնարկի ու փորձագետների անկախության հարցին է անդրադարձել փաստաբան Երվանդ Վարոսյանը գտնելով, որ այս իրավական խնդիրը լուծում է պահանաջում:

Փաստաբանը, պատկան պետական մարմինների ուշադրությունը հրավիրելով խնդիրն, ակնկալում է հարցի համապարփակ ուսումնասիրություն, վերլուծություն ու դրա հիման վրա հնարավորին արագ լուծումներ:

Ստորև ներկայացնում ենք Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ քրեական արդարադատության ոլորտում օգտագործվող ապացույցների շարքում իր կարևորագույն, երբեմն նաև վճռորոշ դերն ունի փորձագետի եզրակացությունը:

Ակնհայտ է, որ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի որևէ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործմամբ փորձագետի գրավոր հիմնավորված հետևություններն իրեն առաջադրած հարցերի, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այն հանգամանքների վերաբերյալ, որոնց նա հանգել է` գործի համապատասխան նյութերը հետազոտելով, պետք է համապատասխանեն օբյեկտիվության հնարավորինս բարձր չափանիշի: Այդ գրավոր հետևություններից քրեական արդարադատությունում կախված են մարդկային ճակատագրեր, այդ հետևություններն են, որ հնարավորություն են տալիս փաստել ապացուցման ենթակա այս կամ այն հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը:

Իմ խորին համոզմամբ իրավակիրառ մարմինները ապացույցները գնահատելիս շատ ավելի մեծ նշանակություն են տալիս փորձագետի եզրակացությանը, քան օրինակ դատավարության տարբեր մասնակիցների ցուցմունքներին, որոնք շատ ժամանակ կարող են դիտարկվել անարժանահավատ, հաշվի առնելով դրանց հեղինակի կարգավիճակը կամ այլ սուբյեկտիվ գործոններ:

Այս տեսակետից առավել կարևորվում է Հայաստանում գործող փորձագիտական հիմնարկների ու փորձագետների անկախության հարցը: Այն, որ այս ոլորտի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, այն որ փորձագիտական հիմնարկների վրա մեղադրանքի կողմի ոչ տեսանելի ազդեցության մասին շատ է խոսվում, այն որ պաշտպանության կողմն օրենքի ուժով զրկված է հակառակ կողմին հավասար պայմաններում այդ հիմնարկներից ապացույց ձեռք բերել՝ փաստեր են: Այսօր, սակայն, ցանկանում եմ բարձրաձայնել այս ոլորտում առկա մեկ ակնհայտ խնդիր: Հայաստանում գործող, քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումների հիման վրա փորձագետի եզրակացություններ տրամադրող փորձագիտական հիմնարկներից մեկը ոչ ավել, ոչ պակաս քրեական դատավարության կողմերից մեկը հանդիսացող (հետաքննության մարմին) ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է: Խոսքը ՀՀ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության մասին է:

Հայաստանի անկախությունից շուրջ 26 տարի անց, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից 22 տարի անց դեռ հետաքննության մարմնի կազմում գործում է փորձագիտական հիմնարկ, որ քրեական դատավարությունում մեղադրանքի կողմում հանդես եկող մարմինների, այդ թվում նաև ոստիկանության կողմից կայացված որոշումների հիման վրա իրականացնում է փորձաքննություններ, տալիս է եզրակացություններ, որոնք որպես ապացույցներ օգտագործվում են, դրվում դատավճիռների հիմքում: Ինչքան էլ բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված լինեն այդ վարչության փորձագետները, անհնար է բացառել նրանց գերատեսչական կախվածությունը հետաքննության մարմնից, այն էլ այն մարմնից, ով պատասխանատու է հանցագործությունների բացահայտման, դրանց հաշվառման համար: Չէ՞ ոչ շատ ժամանակ փորձագետի կողմից տրվող եզրակացությամբ է հաստատվում կամ հերքվում առհասարակ օրենքով արգելված արարքի առկայության կամ բացակայության փաստը, փորձագետի եզրակացության հիման վրա է որոշվում, թե ենթադրյալ հանցագործությունը դասվում է ոչ մեծ, միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին և այլն: Ի դեպ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն որպես փորձագետ կարող է հանդես գալ միայն գործով չշահագրգռված անձը:

Ամեն դեպքում հիմնավորման կարիք անգամ չունի այն հանգամանքը, որ օբյեկտիվության, անկողմնակալության անհրաժեշտ չափանիշին չի կարող համապատասխանել դատավարության սուբյեկտներից մեկի կողմից տրված փորձագետի եզրակացությունը: Ամենևին պատահական չէ, որ օրինակ Գլխավոր դատախազության, Քննչական Կոմիտեի, Դատական դեպարտամենտի կամ Փաստաբանների պալատի կազմում չեն գործում փորձագիտական հիմնարկներ, որոնց կողմից կազմված եզրակացությունները օգտագործելի կլինեին քրեական արդարադատության ոլորտում:

Կարծում եմ, վաղուց է հասունացել ժամանակը, որ Ոստիկանության կառուցվածքում գործող ստորաբաժանումներից մեկը՝ Փորձաքրեագիտական վարչությունը դադարի լինել փորձագետի եզրակացություններ կազմող հիմնարկ:

Միաժամանակ, սակայն, հարկ է փաստել, որ այդ վարչության գոյությունը ոչ միայն անհրաժեշտություն է, այլ այն ունի առավել ընդլայնման ու տեխնիկապես էլ ավելի բարձր մակարդակի հագեցման անհրաժեշտություն: Իմ խորին համոզմամբ շատ զարգացած երկրների օրինակով, քրեական վարույթի ընթացքում անհետաձգելի գործողություններից մեկի՝ դեպքի վայրի զննության պատասխանատվությունը պետք է դրվի նաև հատուկ այդ նպատակի համար գիտելիքների պաշար, տեխնիկական միջոցներ ու հմտություններ ունեցող մասնագետների վրա: Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը պետք է դառնա անհետաձգելի քննչական գործողություններ կատարելիս ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ հետքեր, իրեր, առարկաներ, այլ ապացույցներ հայտնաբերելու, դրանք հավուր պատշաճի ամրագրելու և հետագա ուսումնասիրության համար պատշաճ փափեթավորման գործում հիմնական դերակատարում ունեցող մասնագիտացված մարմինը: Դրանով միաժամանակ կլուծվի նաև անհրաժեշտ հետքերի հայտնաբերման, ամրագրման ու հատկապես փաթեթավորման ոլորտում այսօր տիրող անմխիթար վիճակը:

Բարձրացված խնդրի վրա եմ հրավիրում պատկան պետական մարմինների ուշադրությունը, ակնկալելով հարցի համապարփակ ուսումնասիրություն, վերլուծություն ու դրա հիման վրա հնարավորին արագ լուծումներ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/26/2019   17:45 Ամերիաբանկը որպես գործատու. թվային տվյալներ

Տեսադարան

04/24/2019   11:05 Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը (լուսանկարներ)

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]