ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարարը հանձնարարեց մինչև մայիսի 15-ը ճանապարհների փոսալցման աշխատանքներն ավարտվել 04/25/2017 18:07 | ԼՐԱՀՈՍ
Եղանակի բարելավումից անմիջապես հետո ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին սկսվել են փոսային նորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով շրջայց կատարեց Երևանից դեպի Սևան - Իջևան - Նոյեմբերյան - Ստեփանավան - Արագած - Ապարան - Աշտարակ ձգվող միջպետական ավտոճանապարհներով։ Նախարարին ուղեկցում էր «Հայավտոճան» տնօրինություն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը։
Բացի փոսային նորոգման աշխատանքներից, նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև ճանապարհային նշանների տեսանելիության, ճանապարհների և դրանց միջանկյալ հատվածների մաքրության ապահովման խնդիրները։
Կոտայքի տարածաշրջանում փոսային նորոգման աշխատանքների մեծ մասն արդեն արված է։ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության պետ Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկա 2 օրերի ընթացքում այն ամբողջությամբ կավարտեն, որից հետո կսկսեն ճանապարհի ճաքալցման աշխատանքները։
Միջպետական ճանապարհի Երևան-Սևան մայրուղու 36-րդ կիլոմետրից սկսած՝ մոտ 22 կմ, որտեղ ասֆալտն առավել քայքայված է, կկատարվի հիմնանորոգում։ Աշխատանքները կսկսվեն հունիսի կեսերին և կավարտվեն ամռան վերջին։ Չնայած դրան՝ ճանապարհը նորմալ երթևեկելի դարձնելու համար ճանապարհաշինարարներն այստեղ ևս փոսային նորոգումներ են կատարել։
Ճանապարհի այս հատվածում ընթացքի մեջ է նաև դեպի Լեռնանիստ համայնք տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Հրազդանի ճանշինի պետ Օնիկ Բաղդասարյանը նախարարին ներկայացրեց իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ շինարարության ավարտը նախատեսված է սեպտեմբերին։
Նախարարը հրահանգեց տեմպերն արագացնել, աշխատանքներն ավարտել հնարավորինս շուտ և որակով. «Ճանապարհի և կամրջի հիմնանորոգումը պետք է միաժամանակ ավարտվի։ Աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում՝ շինարարությունը կարելի է ավարտել ամռան կեսին»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:
Գեղարքունիքի մարզի «Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության ղեկավար Նորիկ Սիմոնյանը, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեց, որ միջպետական ճանապարհների իրենց հատվածում մինչև ապրիլի վերջ փոսային նորոգումները կավարտվեն։ Իսկ մայրուղու 52-64-րդ կմ հատվածը կհիմնանորոգվի։
Դիլիջանից դեպի Իջևան ճանապարհահատվածում աշխատանքների որակը նախարարին չգոհացրեց։ Ճանապարհածածկն այստեղ շատ քայքայված է։ Իրենց ունեցած տեխնիկայով չեն կարողանում անհրաժեշտ որակ ապահովել։ Վիճակը հնարավորինս արագ կարգի բերելու համար նախարարը հանձնարարեց լրացուցիչ տեխնիկա բերել, աշխատել շուրջօրյա, արագ ու որակով ավարտել աշխատանքները։
«Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության պետ Գուրգեն Մանթաշյանը խոստացավ շտկել թերությունները։
Նոյեմբերյանի տարածաշրջանում էլ հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհներ կան։ Հատկապես սահմանամերձ գյուղերն իրար կապող հատվածներում դրա անհրաժեշտությունն անչափ կարևոր է։ Ուստի, առաջիկայում այս տարածաշրջանի որոշ ճանապարհներ ևս կհիմնանորոգվեն։
Ներկայացնելով փոսային նորոգման աշխատանքների ընթացքը՝ Նոյեմբերյանի ճանշինի ղեկավար Ֆլորա Անտոնյանը նշեց, որ մինչև մայիսի 10-ն ամբողջությամբ կավարտեն։
Լոռու տարածաշրջանում աշխատանքները մի քիչ ավելի դանդաղ են ընթանում։ «Արգիշտի-1» ճանապարհաշինական ընկերության պետ Սեյրան Դարբինյանի խոսքով՝ պատճառը անձրևային եղանակն է։
Սպիտակ քաղաքով անցնող միջպետական ճանապարհին կտրած փոսերն էին ասֆալտապատվում։ Ակնհայտ էր, որ աշխատանքը կատարվում էր շինարարական նորմերի խախտումներով։ Սպիտակի տարածաշրջանը սպասարկող ճանշինի պետ Մանվել Արղամանյանի արդարացումներն անտեղի էին։ Նախարարը դժգոհ էր նրանց աշխատանքից։
Այստեղ ևս տրվեց խիստ հանձնարարական՝ արագ շտկել թերությունները, ուշադրություն դարձնել որակի վրա։
Հաջորդը Արագածի և Ապարանի տարածաշրջաններն էին, որտեղ աշխատանքների զգալի մասն արդեն բավարար որակով կատարված էր, մնացածն էլ առաջիկա մի քանի օրերի ընթացքում ավարտին կհասցվի։
Այցի ընթացքում դիտարկվեցին և նախանշվեցին նաև նշված միջպետական նշանակության ճանապարհների առավել քայքայված հատվածները, որոնք, ըստ առաջնահերթության, առաջիկայում կընդգրվեն ճանապարհների հիմնանորոգման ծրագրերում։
Իրականացվում են նաև կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման և ճանապարհային նշանների թարմացման աշխատանքներ:
Փոսային նորոգումներ են իրականացվում նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Մայիսի կեսերից էլ կմեկնարկեն և հունիսի առաջին տասնօրյակում կավարտվեն ճանապարհների գծանշման աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ