Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/01/2020   00:45 Խորը ամբարտավանություն կա այս ամենում․ Մարուքյանը՝ իշխանությունների գործողությունների մասին 04/01/2020   00:30 Մարզերի ու Երեւանի վարչական շրջանների միջեւ կսահմանափակվի ազատ տեղաշարժը. պարետը նոր որոշում է ստորագրել 04/01/2020   00:16 Առցանց դասը հեռավար կրթություն չի. փորձագետ 04/01/2020   00:01 Ինչ է կատարվել ընտրություններից հետո, սիրելի ՀՀ քաղաքացիներ, որ այդ աստիճան պատնեշ է ստեղծվել մեր և ձեր մեջ. «Իմ քայլը» պատգամավոր 03/31/2020   23:57 Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա պետք է անենք «մենք բոլորս». Արսեն Թորոսյան 03/31/2020   22:59 Այսուհետ կֆիքսվեն բոլոր քաղաքացիների հեռախոսազանգերը 03/31/2020   22:55 Եթե անձն ունի հիվանդության հետ կապված խնդիրներ, արդարության մասին խոսք լինել չի կարող. Լևոն Բաղդասարյան 03/31/2020   22:42 Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք 03/31/2020   22:28 Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը 03/31/2020   22:13 Մարզահամերգային համալիրում մահճակալներ են տեղադրվում` կորոնավիրուսով հիվանդների համար (լուսանկար) 03/31/2020   22:13 Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ. Արմեն Աշոտյան 03/31/2020   21:58 Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%-ը 03/31/2020   21:39 «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․ չի մասնակցելու ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցման քննարկումներին 03/31/2020   21:33 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերը 03/31/2020   21:17 Քարոզչության նպատակն է աշխարհին համոզել, թե այս ընտրությունները ոտնահարում են միջազգային նորմերը. Վահե Էնֆիաջյան 03/31/2020   21:07 Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ 03/31/2020   21:00 Պահանջում ենք նախագիծը հանել շրջանառությունից․ ՀԿ-ների հայտարարություն 03/31/2020   20:44 Մոտակա օրերին նոր սպառազինություն կտեղադրվի մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան 03/31/2020   20:36 Արցախի Հանրապետությունում ավարտվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. սկսվել է հաշվարկը 03/31/2020   20:32 ՀՔԱՎ-ը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ պետին՝ ամուսինների նկատմամբ բռնություն կիրառելու փաստով 03/31/2020   20:23 Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով 03/31/2020   20:21 Ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր 357 մարդ ենթարկվել է վարչական պատասխանատվության 03/31/2020   20:06 Մենք այսօր նորից հավաքվեցինք, որովհետեւ մեր պատասխանատվությունը կրում ենք. Հովհաննես Իգիթյան 03/31/2020   19:56 Բակո Սահակյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանի համար էլ միջնորդություն ներկայացնել 03/31/2020   19:40 Տեսնես Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ուզի մի տղամարդ տղա Երևանի քաղաքապետ ունենար. Միհրան Հակոբյան 03/31/2020   19:34 Ժամը 17:00-ի դրությամբ Արցախում ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը 03/31/2020   19:30 Քննարկվել են տնտեսության առանձին ճյուղերում նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը 03/31/2020   19:21 Մեզ անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր. Էլինար Վարդանյան 03/31/2020   19:13 Համոզված եմ հաջորդ իշխանությունը կստեղծի բարենպաստ պայմաններ մեր հայրենիքի զարգացման համար. Բակո Սահակյան 03/31/2020   19:12 «Քաղաքացիներն ահազանգում են…» Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք 03/31/2020   19:08 Տանկիստների գործնական պարապմունքներ 03/31/2020   19:07 ԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ. Կարեն Բեքարյան 03/31/2020   19:05 Պարապմունք գիշերային պայմաններում 03/31/2020   19:02 ՀՀ ոստիկանությունը 10 օրով երկարաձգում է ԱՎՎ ու ենթակա տարածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցումը 03/31/2020   19:00 ՀՀ ոստիկանությունը 10 օրով երկարաձգում է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեության դադարեցումը 03/31/2020   18:57 10 օրով երկարաձգվել է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը. ՀՀ ոստիկանություն 03/31/2020   18:52 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ «Facebook»-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում 03/31/2020   18:48 Տեսեք՝ սիրելի ժողովրդավարներն ինչ արագ են դառնում սիրելի ավտորիտարներ և բռնատիրական մեթոդներ են կիրառում. Մարուքյան 03/31/2020   18:45 Անձնական տվյալներին հասանելիություն ստանալու վերաբերյալ նախագիծն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի 21։30-ին 03/31/2020   18:44 Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չի իրականացվի 03/31/2020   18:42 ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ նորից ընդունեցին անձնական տվյալներին հասանելիության ստանալու մասին նախագիծը 03/31/2020   18:38 Ամենայն հավանականությամբ նախագծի երկրորդ ընթերցումը կլինի այսօր ուշ երեկոյան․ ընդդիմությունը ներկա չէ նիստին 03/31/2020   18:32 Բացահայտվել է Վանաձորում ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակման դեպքը 03/31/2020   18:29 «Իմ քայլը» խմբակցությունը ևս մի քանի րոպե առաջ է իմացել, որ արտահերթ նիստ է լինելու․ Վաղարշակ Հակոբյան 03/31/2020   18:26 Հորդոր տնտեսվարողներին և սպառողներին 03/31/2020   18:20 Եթե սահմանափակումներ չիրականացվեին՝ Հայաստանի 80 տոկոսը վարակված կլիներ. Ավինյան 03/31/2020   18:18 ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի երկու նախագծեր․ իշխանության վատառողջ և խոցելի խմբի պատգամավորներից մի քանիսը եկել են նիստին մասնակցելու 03/31/2020   18:15 Բոլորս այս փուլում պետք է պատրաստ լինենք զրկանքների. Ավինյան 03/31/2020   18:12 Աշխատանքի գնացողներն առաջիկայում փաստաթուղթ պետք է ունենա, որ գնում են աշխատանքի. Տիգրան Ավինյան 03/31/2020   17:52 Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ
03/30/2020   13:28 Անաշխատունակ հղի կանանց կտրամադրվի 100 հազարի չափով միանվագ նպաստ 03/31/2020   22:59 Այսուհետ կֆիքսվեն բոլոր քաղաքացիների հեռախոսազանգերը 03/30/2020   18:26 Գագիկ Բեգլարյանի գործով դատարանը դուրս է եկել մեղադրանքի և քննիչի միջնորդության շրջանակներից.Փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 03/30/2020   20:23 Այսօր մոտ 30 հոգու հետ խոսել եմ, բայց տնից դուրս չեմ եկել, համաճարակաբանական տեսանկյունից դա ոչ մի բան է. մասնագետը՝ կառավարության նախագծի մասին 03/30/2020   12:45 Կառավարությունն ուզում է հավաքել քաղաքացիների անձնական տվյալները՝ որտեղ է գտնվում, ում հետ է խոսում , երբ ու որքան. Բադասյանը ներկայացրեց նախագիծը 03/31/2020   14:33 Պարետի որոշմամբ մինչեւ ապրիլի 5-ը կարգելվի մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Չարենցավան 03/30/2020   19:37 Կոճապղպեղը ՍԱՍ-ում 18000 է, Նոր Զովքում 15600 03/30/2020   22:42 Ովքե՞ր են կանգնած «մուտք մարդկանց անձնական տվյալներ» օպերացիայի հետևում 03/31/2020   22:13 Մարզահամերգային համալիրում մահճակալներ են տեղադրվում` կորոնավիրուսով հիվանդների համար (լուսանկար) 03/31/2020   02:14 Մահացել է աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին 03/30/2020   15:56 Վարակվելու ռիսկը մեծ է, կորոնավիրուսից մահացածներին առաջարկում են չհերձել 03/31/2020   18:12 Աշխատանքի գնացողներն առաջիկայում փաստաթուղթ պետք է ունենա, որ գնում են աշխատանքի. Տիգրան Ավինյան 03/30/2020   20:29 Երեւանում փեսան սպանել է աներոջը՝ ճաշկերույթի ժամանակ առաջացած վիճաբանության արդյունքում 03/31/2020   22:13 Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ. Արմեն Աշոտյան 03/31/2020   19:07 ԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ. Կարեն Բեքարյան 03/30/2020   13:51 Բանակում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է եւս մեկով 03/30/2020   11:58 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 482 03/30/2020   22:57 Եթե Պարետի ցուցումները չեն կատարվում,գրոշի արժեք չունի մարդկանց տեղորոշման նոր գործիքակազմը.Նորիկյան 03/31/2020   15:42 Առնվազն 10 օրով երկարացվում են խստացված սահմանափակումները. Փաշինյան 03/30/2020   17:24 Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից. Վանեցյանի կոչը՝ Արցախի նախագահի թեկնածուներին

Խախտվում է օտարերկրացու ազատ տեղաշարժվելու իրավունքը. Վահան Հովհաննիսյան 04/21/2017   17:43  |  ԼՐԱՀՈՍ

Ազգությամբ ռուս Ուկրաինայի քաղաքացին Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, սակայն խափանման միջոցի բացակայության պայմաններում նրան թույլ չեն տալիս լքել Հայաստանի սահմանները: Այս մասին «Փաստինֆո»-ին պատմեց միջազգային հետախուզման մեջ գտնվող Ալեքսեյ Բալաշովի պաշտպան, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Մարտի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող, ազգությամբ ռուս Ուկրաինայի քաղաքացի Ալեքսեյ Բալաշովը: Դատախազության միջնորդությամբ դատարանը նրան ժամանակավորապես կալանավորել է:

Պաշտպանական կողմը բողոքարկել է այդ որոշումը Վերաքննիչ դատարան, որը նորանշանակ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, պաշտպան Հովհաննիսյանի գնահատմամբ, օբյեկտիվ քննություն է կատարել. առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է և Ա.Բալաշովն ազատ է արձակվել:

Պաշտպանական կողմը, մասնավորապես, ներկայացրել է Վերաքննիչ դատարանին, որ գործի նյութերում առկա չէ Արաբական Միացյալ Էմիրությունների համապատասխան որոշումը կալանավորման մասին: Բացի այդ, հոդվածը, որով Բալաշովը հետախուզվում է, Հայաստանի օրենսդրությամբ չի համարվում հանցագործություն:

Գործի հանգամանքները հետևյալն են՝ Բալաշովը տասն օրով մեկնել է Դուբայ, վարձակալել է ավտոմեքենա, վարել ինն օր: Դրանից հետո ավտոմեքենան ու բանալին թողել է հյուրանոցի ռեսեփշընում, մեկնել Ուկրաինա: Առաջացած անհարթությունների պատճառով ավտոմեքենան հյուրանոց ուշ է վերադարձել, որի հետևանքով գոյացել է մոտ 100 հազար դրամի չափով պարտք:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ էմիրաթյան հոդվածն ըստ էության ինչ-որ չափով համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածին, սակայն ամեն դեպքում էլի հանցակազմ չկա:

«Անգամ եթե ստացվեին արտահանձնման վերաբերյալ փաստաթղթերը, մենք չպետք է իրեն հանձնեինք: Բայց նման պայմաններում առաջին ատյանը բավարարեց միջնորդությունը, իսկ Վերաքննիչը բեկանեց որոշումն ու իրեն ազատ արձակեցին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Ազատ արձակվելուց հետո Բալաշովը մինչև այժմ գտնվում է ՀՀ-ում: Թեև ԱՄԷ-ի կողմից հետախուզումը վերացված չէ, չէր էլ կարող վերացվել, սակայն Բալաշովի նկատմամբ Հայաստանի սահմանները լքելու որևէ արգելանք չկա:

«Առկա է Վերաքննիչ դատարանի բեկանման մասին որոշումը, նա խափանման միջոց չունի, որևէ դատավարական փաստաթուղթ, որ նրան արգելվում է լքել ՀՀ-ն, չկա, այսինքն՝ ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակված չէ»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ օտարերկրացին այստեղ գտնվում է շատ վատ վիճակում՝ ոչ ապրելու տեղ ունի, ոչ սնունդ: Այդ պատճառով պաշտպանական կողմը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստանից մեկնելու թույլտվություն խնդրելով:

Դիմումի պատասխան օրեր շարունակ չի ստացվել, այդ պատճառով որոշվել է գնալ օդանավակայան ու այնտեղից Բալաշովին ճանապարհել իր երկիր: Օդանավակայանում ինքնաթիռի տոմս են գնել, Բալաշովը փորձել է սահմանը հատել, սակայն սահմանապահ ծառայությունն այսօր գիշերը նրան ձերբակալել է, մոտ ժամուկես ապօրինի պահել արգելանքի տակ: «Հետո եկավ ոստիկանությունը, նրան տարան ոստիկանության բաժանմունք, մենք ներկայացրեցինք ամբողջ իրավիճակը, թեև առաջին պահից գիտեին, որ անձի նկատմամբ արդեն խափանման միջոցը վերացված է, սակայն ժամուկես ապօրինի մնաց արգելանքի տակ»,- ասաց պաշտպանը:

Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ ամենահետաքրքիրն այն է, որ իր պաշտպանյալի թռիչքից ընդամենը մեկ ժամ անց համանման պայմաններում անարգել թռիչք է կատարել ավելի ծանր հոդվածով միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացին, ՌԴ քաղաքացին ազատ լքում է ՀՀ-ն և մեկնում Ռուսաստան:

Ըստ Վահան Հովհաննիսյանի, իրենք խնդրել են սահմանապահ ծառայությանը բացատրել, թե ինչ իրավական հիմնավորմամբ Ուկրաինայի քաղաքացին չի կարողանում լքել ՀՀ սահմանները, իսկ Ռուսաստանի քաղաքացուն համար կանաչ ճանապարհ է: «Մեզ բացատրում են, որ իրենց դեսպանատունը քաղաքական աստառ է հաղորդել գործին, դրա համար իրենք ստիպված բաց են թողել, այսինքն՝ ըստ էության իրենց ասելով կրկին անօրինական, բայց այլ հնար չունենալով բաց են թողել: Իսկ մեր պաշտպանյալի ելքը սահմանափակված է, քանի որ իրենց դեսպանատունը թույլ է գործում, համախատասխան նոտաներ, բողոքներ չի հղում, չի ազդում մեր ԱԳՆ կամ գլխավոր դատախազության վրա»:

Ի պատասխան մեկնաբանություն է հնչում՝ ըստ իրենց համակարգիչների, անձը գտնվում է կարմիր քարտով միջազգային ինտերպոլային հետախուզման մեջ:

«Բացատրում ենք, որ հետախուզման նպատակն անձին հայտնաբերելու ու իրավապահ մարմիններին հանձնումն է, այլ ոչ թե անձի ելքը սահմանափակելը: Տվյալ դեպքում հետախուզման գործառույթն իրացվել է, քանի որ անձն արդեն իսկ հայտնաբերվել է, հանձնվել է իրավասու մարմիններին, քննվել է իր հարցը, և անձն ազատ է արձակվել»,- ասաց Վահան Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ իրենց հարցին՝ որքա՞ն անձը պետք է մնա Հայաստանում, եթե ԱՄԷ-ից էքստրադիցիայի պահանջը չի գալիս, որևէ մեկը չի կարողանում այդ հարցի պատասխանը տալ:

Վահան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ այսօր իրենք համապատասխան բողոքներ են ուղարկել ԱԱԾ, Սահմանապահ զորքերի հրամանատարին և Գլխավոր դատախազություն և խնդրել բացատրել, թե ի՞նչ հիմքով են ՀՀ-ում երկակի ստանդարտներ գործում. «նմանատիպ պայմաններում գտնվող ՌԴ քաղաքացին կարող է անարգել հատել ՀՀ սահմանը, ընդ որում, մեր պաշտպանյալի ներկայությամբ, որը խիստ վրդովեցուցիչ է, իսկ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացին չի կարողանում հատել սահմանը»:

Բացի այդ, պաշտպանը նշեց, որ կա ևս մեկ նախադեպ. 2016թ. օգոստոսի 31-ին ևս մեկ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը նմանատիպ հետախուզման պայմաններում անարգել հատել է ՀՀ սահմանները:

«Կարծում ենք, որ ՀՀ-ն այսօր գտնվում է Ռուսաստանի Դաշնությունից ինչ-որ կախվածության՝ արտաքին դիվանագիտական, թե այլ կախվածության մեջ, և բացարձակ հնարավորություն չունի սահմանափակել հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացու ելքը ՀՀ-ից, ինչը չի կարելի ասել մեր պաշտպանյալի մասին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:05 24/03/2017  |  ԼՐԱՀՈՍԻնչպիսի՞ն է Սահմանադրության գործողությունն իրական կյանքում՝ խորհրդածում են ուսանողները
11:12 07/03/2017  |  ԼՐԱՀՈՍՔննարկվեցին քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր
12:01 05/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷքստրադիցիայի ենթարկված մեղադրյալների մասով խախտվել են մարդու իրավունքները. ահազանգում է փաստաբանը
17:51 29/12/2014  |  ԼՐԱՀՈՍԳալուստ Սահակյանը ցավակցել է Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
11:26 29/12/2014  |  ԼՐԱՀՈՍՎահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
19:00 12/12/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսություն Բրյուսելում
09:08 14/11/2014  |  ՄամուլԴաշնակցությունում ամեն ինչ այլևս այլ կերպ է ընթանում՝ Վահանից հետո. «Հրապարակ»
16:21 13/01/2014  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ համամասնական ցուցակից ԿԸՀ-ն ստացել է մեկ ինքնաբացարկի դիմում
16:32 09/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿԸՀ-ն ինքնաբացարկի դիմում դեռ չի ստացել. Միքայել Մանուկյանը՝ պատգամավորի հավանական թեկնածու
17:15 08/01/2014  |  ԼՐԱՀՈՍՎահան Հովհաննիսյանն ինքնակամ չի՞ հրաժարվել մանդատից

Տեսանյութեր

03/31/2020   11:44 ՈւՂԻՂ. Ազգային ժողովի արտահերթ նիստը

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]