ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եղբայր, օրենքով բռնել եք՝ օրենքով էլ դատեք». կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյան 04/19/2017 19:37 | Դատական ռեպորտաժներ
Այսօր վերջապես մեկնարկեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատաքննությունը:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանվող դատավորը իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ ամբաստանող փաստաբանը՝ ճանաչում է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով վերջին դատական նիստը տեղի է ունեցել մարտի 9-ին, որից հետո նախագահող դատավոր Կարեն Մարդանյանը ՀՀ Նախագահի մարտի 1-ի հրամանագրով նշանակվեց վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է նույն դատարանի նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանին:
Մեղադրող դատախազը, ինչպես նաև պաշտպանական կողմը նորանշանակ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեցին:
Պաշտպանական կողմը մեղադրանքը պաշտպան դատախազին՝ ԳԴ Հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին, բացարկ չհայտնեց, սակայն ամբաստանվող դատավոր Իշխան Բարսեղյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ հայտարարելով. «պատշաճ մեղադրող չէ, ուստիև բացարկ չենք հայտնում» և խնդրեց դատախազին հեռացնել գործի վարույթից:
Ամբաստանվող դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից ներկայացվող միջնորդությունը բավականին երկարաշունչ էր։ Նա նախ հիշեցրեց, որ այս նույն դատարանում ինքը 20 տարուց ավելի դատողի կարգավիճակում է եղել՝ լինելով դատավոր, սակայն այսօր ճակատագրի հեգնանքով այս նույն դատարանում ամբաստանյալի կարգավիճակ ունի:
Նրա խոսքով՝ օրենսդիրը սահմանել է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատավարական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը, բացառապես գլխավոր դատախազը:
«Գլխավոր դատախազը կոնկրետ այս գործով պարտավոր է ղեկավարվել օրենքով և սույն գործով անձամբ իրականացնել մեղադրանքի պաշտպանությունը։ Եղբա՛յր, օրենքով բռնել եք՝ օրենքով էլ դատեք»,- ասաց Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ մեղադրողին պատշաճ դատավոր չհամարելու վերաբերյալ առաջին անգամ չէ, որ պաշտպանական կողմը բարձրաձայնում է. Այդ մասին խոսվել է նաեւ նախկինում, երբ գործը քննվում էր նախորդ դատավորի վարույթում եւ պաշտպանական կողմը հայտարարել էր, որ բացարկի վերաբերյալ դիրքորոշումը կհայտնի, երբ կներգրավվի պատշաճ մեղադրող։
Դատարանն արձանագրեց, որ մեղադրող Կարեն Բիշարյանի լիազորությունները պատշաճ են և հայտարարեց դատաքննությունն սկսելու մասին:
Ապա մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակից մասը՝ ամբաստանվող Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանն ընդունեց մեղադրանքը:
Այսպիսով, դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն նախ կհարցաքննվեն վկաները, ապա կհետազոտվեն գործում եղած իրեղեն և գրավոր ապացույցները, իսկ վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 28-ը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 19.35-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում դատավոր Իշխան Բարսեղյանը հանդիպել է քաղաքացուն և վերջինիցս անձամբ ստացել 1000 ԱՄՆ դոլարը:
Իսկ հոկտեմբերի 28-ին` ժամը 01.45-ին դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով:
Այսպիսով, ԱԱԾ-ի կողմից օպերատիվ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ, որի շրջանակներում դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվելով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով:
Ելնելով դատավորի կարգավիճակից, որ նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ մինչդատական վարույթում գործի օբյեկտիվ քննության վրա նախաքննական մարմնի կողմից դատավորի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էլզա Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ