Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով
03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Անօրինական միգրացիայի կազմակերպում՝ անգամ մոսկվաբնակ անձի ներգրավմամբ 04/17/2017   13:10  |  Քրեական խրոնիկոն

Դատարան է մուտք գործել անօրինական միգրացիա իրականացնելուն ուղղված կաշառք ստանալու գործը. ութ մեղադրյալի շարքում կան ԱԱԾ աշխատակիցներ:

Այսպես, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա համառոտ մեղադրական եզրակացության, տուրիստական գործունեությամբ զբաղվող «Վիգուել» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանասյանը՝ Ֆրանսիայում բնակվող` քննությամբ չպարզված Նաիրիի ծանոթ Կ. Ենգոյանի կոմից անօրինական միգրացիայի կազմակերպմանն օժանդակելու դիտավորությամբ, 2016թ. մայիսին վերջինիցս նախապես տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Պետրոսյանը և Ծ. Փիլոյանը մտադրություն ունեն մշտական բնակության մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, շահադիտական նպատակով, պատրաստակամություն է հայտնել օժանդակել այդ անձանց ուղևորության կազմակերպմանը:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա հանդիսանալով «Վիգուել» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանասյանի ծանոթը և նրա հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ, «նրանից տեղեկանալով, որ նրա տուրիստական ընկերություն դիմած հինգ քաղաքացիներ, ՂՀ Լատվիայի Հանրապետության դեսպանատնից ստացել են «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրեր, սակայն ՂՀ տարածք մուտք չեն գործել և անձնագրերում սահմանահատման վերաբերյալ դրոշմակնիքներ չկան, նշված անձանց սահմանահատման ժամանակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ վերահսկողության աշխատակիցների կողմից խոչընդոտներ չառաջացնելու համար համաձայնվել է երեք դրվագով կատարել կաշառքի միջամտություն»:

ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 1-ին հերթափոխի պետ Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի նա տուրիստական գործունեությամբ զբաղվող «Վիգուել» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանասյանից, նրա տուրիստական ընկերության ծառայություններին դիմած հինգ քաղաքացիների անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգությամ հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանի միջնորդությամբ, ստացել է կաշառք:

Իսկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետ Սամվել Աղաջանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա իր անմիջական ենթակայության տակ ծառայող Արամ Գրիգորյանից, նրա ներկայացրած անձանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար վերցրել է կաշառք:

Տուրիստական բնագավառում գործունեություն իրականացնող անձ Էդգար Նազարյանն, ըստ մեղադրանքի, շահադիտական նպատակով, Հայաստանում գտնվող և մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող, Մ. Նավոյանի և ևս 31 քաղաքացիների անօրինական միգրացիան` «ՀՀ-ից ԳԴՀ մուտքը, կազմակերպելու դիտավորությամբ ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող Ալեքսեյ Կրյուկովի միջոցով, պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նշված քաղաքացիների ուղղությունն Եվրոպա»:

Տուրիստական գործունեությամբ զբաղվող «Կոսմոս տուր» ՍՊԸ տնօրեն Ալեքսան Մովսիսյանն, ըստ մեղադրանքի, շահադիտական նպատակով, Հայաստանում գտնվող և մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող Հ. Կարապետյանի, Ս. Ստեփանյանի և Հ. Իգիթյանի անօրինական միգրացիան` «ՀՀ-ից Նիդերլանդների Թագավորություն մուտքը, կազմակերպելու դիտավորությամբ»:

Ըստ համառոտ մեղադրական եզրակացության, Արմեն Ոսկանյանը՝ տեղեկացված լինելով, որ իր ծանոթներ Հ. Իգիթյանի, Ս. Ստեփանյանի և Հ. Կարապետյանի անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար` վերջիններիս անձնագրերում ՂՀ մուտքի կնիք չլինելու պայմաններում ՂՀ տարածքում «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագիր ստանալու կապակցությամբ նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 2-րդ հերթափոխի ավագ հսկիչ` պաշտոնատար անձ հանդիսացող` Արսեն Տավարածյանի հետ` վերը նշված երեք անձանց յուրաքանչյուրի համար վերցրել է կաշառք:
ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 2-րդ հերթափոխի ավագ հսկիչ Արսեն Տավարածյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի նա ՀՀ քաղաքացի Արմեն Ոսկանյանի ծանոթներ` Հ. Իգիթյանի, Ս. Ստեփանյանի, Հ. Կարապետյանի անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար` վերջիններիցս վերցրել է կաշառք:

Արուսյակ Մանասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելը, 312-րդ հոդվածով՝ կաշառք տալը:

Միքայել Ղասաբօղլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը:

Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ համապատասխանաբար՝ կաշառք ստանալը և կաշառք տալը:

Սամվել Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, Էդգար Նազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով, Ալեքսան Մովսիսյանին՝ 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արմեն Ոսկանյանին՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արսեն Տավարածյանին՝ 311-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրյալներից չորսի նկատմամբ կիրառվել գրավը, ևս չորսի նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրությունը:

 

Գործը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:12 24/02/2017  |  Քրեական խրոնիկոնՏղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել
15:36 27/10/2016  |  ԼՐԱՀՈՍԿթվորուհին աշխատանքային շահագործման է ենթարկվե՞լ
12:08 30/08/2016  |  Միջազգային լրահոսԻսրայելում ձերբակալվել են մարդկանց առքուվաճառքով զբաղվող խմբի անդամներ, ովքեր շահագործել են խուլ ու համրերի
15:15 05/05/2016  |  Քրեական խրոնիկոնՀՀ 11 քաղաքացիներ աշխատանքային շահագործման են ենթարկվել Ռուսաստանում
18:10 28/11/2015  |  Քրեական խրոնիկոնՆոր մանրամասներ՝ անասնաֆերմայում աշխատանքային թրաֆիքինգի դեպքով
10:02 27/11/2015  |  Քրեական խրոնիկոնՄի ամբողջ ընտանիքի նկատմամբ բռնություն է գործադրել ու ստիպել է 3 տարի աշխատել անասնաֆերմայում՝ առանց վարձատրության
14:48 20/12/2014  |  Քրեական խրոնիկոն20.000 ՌԴ ռուբլի վարձատրությամբ աշխատանքով շահագրգռել են և ամուսիններին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկել
17:00 20/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԺամանակակից ստրկատիրության օրինակ՝ Ուրալում

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]